հայտնաբերել են Պ․Կյուրի և Մ․ Սկլադովսկայա–Կ յուրի ամուսինները (1898), ուրանի խեժահանքում և անվանել Մ․ Սկլադովսկայա–Կյուրիի հայրենիքի՝ Լեհաստանի (շատ․ Polonia) պատվին։ Բնական Պ–ի՝ 2l0Po կշո․ելի քանակներն (0,15 գ) առաջին անգամ անջատվել են 21211ո–ի քայքայման արդյունքներից։ 21°Po բնական ռադիոակտիվ նստվածքի սովորական բաղադրիչն է, որը արմատների և վերգետնյա օրգանների միջոցով անցնում է բույսին։ Մարդու և կենդանիների օրգանիզմ է ներմուծվում սննդի հետ․ թեյը պարունակում է 500–600․ ծովային ձուկը՝ 20–100, միսը՝ 2–3, ձավարեղենը՝ 2, հացը՝ 1 սյկյուրի 1կգ։ Մարդու և կենդանիների հյուսվածքներում Պ–ի պարունակությունը մոտ 4․10՜2 պԿյուրի/կգ է։ Նրա այդպիսի Փոքր քանակների կենսաբանական ներգործությունը վատ է ուսումնասիրված, մեծ քանակները a-ճառագայթման պատճառով ազդում են բազմաթիվ օրգանների վրա։
Սպիաակ արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 254°C, եռմանը՝ 1162°C, խտությունը՝ 9300 կգ/մ3; 366°–ից բարձր առաջանում է Պ–ի (3-ձեափ ոխությունը (9398 կգ/մ3)։ Պ․ և նրա միացությունները չափազանց թունավոր են, միացություններից շատերը նաև ցնդող, որի հետեանքով քիմ․ հատկություններն անբավարար են ուսումնասիրված։ Քիմ․ հատկություններով Պ․ մոտ է տելուրին, մասամբ նաև բիսմաթին։ Միացություններում ունի 4-4, ավելի հազվադեպ –2, -f 3 և +6 օքսիդացման աստիճաններ։ Լուծվում է թթուներում՝ անջատելով ջրածին։ Օդում տաքացնելիս (250°C) առաջացնում է Po02։ Ինդիկատորային (չկշռվող) քանակներով ստացվել են РоОэ և պոլոնիումական թթվի աղերը՝ պոլոնատները (օրինակ, K2P0O4)։ Հայտնի են նաև PoO օքսիդը, լուծույթում՝ Po2+, Po44՜, PoO^, PoO^ իոնները, հիդրօքսիդը՝ Ро(ОН)а, հալոզենիդները՝ РоС12, РоВг2 են, սուլֆիդը՝ PoS։ Կշռելի քանակներով ստացվել են քառահալոգենիդները և սուլֆատները, որոնք ջրում հիդրոլիզվում են։ Սինթեզվել են Պ․-օրգ․ միացությունները՝ (CeHsbPo, (СбН5)2РоС12 են։ Պ․ (210Ро) միլիգրամային քանակներով ստանում են միջուկային ռեակտորներում՝ բիսմութը նեյտրոններով ճառագայթելով։ Օգտագործվում է որպես ջերմության աղբյուր ջերմաէլեկտրական գեներատորներում, բերիլիումի հետ համաձու]վածքը՝ որպես նեյտրոնային ճառագայթիչ։
ՊՈԼՈՆՍԿԻ Ցակով Պետրովիչ [6(18)․12.1819, Ռյազան –18(30) ․10․1898, Պետերբուրգ, թաղված է Ռյազանում], ռուս բանաստեղծ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակ–ը (1844)։ Մոսկվայում բարեկամացել է Պ․ Չատդաեի, Ա․ Գերցենի, Վ․ Բելինսկու, Ն․ Գոզոլի, Ի․ Տուրգենեի, Ա․ Ֆետի հետ։ 1844-ին լույս է տեսել Պ–ու առաջին ժողովածուն՝ «Գամմաներ»-ը, այնուհետե՝ «Բանաստեղծություններ 1845»-ը, որը հստակ աշխարհայացքի բացակայության պատճառով քննադատվել է Բելինսկու կողմից; 1846–51-ին Պ․ ապրել է Թիֆլիսում, որտեղ հրատարակվել են նրա <Մազանդար> (1849) և «Մի քանի բանաստեղծություն» (1851) ժողովածուները, 1851-ից ապրել է Պետերբուրգում։ 1859–60-ին խմբագրել է «Ռուսկոյե սլովո» («Русское слово») ամսագիրը; Ծառայել է արտասահմանյան գրաքննության կոմիտեում, մամուլի գործերի գլխ․ վարչության խորհրդում (I860–1896)։
XIX դ․ 60-ական թթ․ հասարակական ուժերի սահմանազատման շրջանում Պ․ եղել է պայքարից հեռու։ Արձագանքելով երկրի հասարակական–քաղ․ իրադարձություններին նա մնացել է քնարական բանաստեղծ, որի պոեզիայի կենտրոնում մարդու ներաշխարհն է («Դրոշմվածքներ», 1866, «խրձեր», 1871, «Աշնանացան արտեր», 1876)։ 1878-ին կարեկցալից ոտանավոր է նվիրել Վ․ Զասուլիչին («Կալանավորուհին»)։ 1880–90-ական թթ․ Պ–ի ստեղծագործության մեջ հայտնվել են կրռնամիստիկական տրամադրություններ, մահվան մոտիվներ («Երեկոյան ղողանջ», 1890)։ Որպես նուրբ քնարերգու Պ․ նկատելի հետք է թողել ռուս, պոեզիայում։ Նա մշակել է նաև ռոմանսի ժանրը։ Նրա շատ բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Պ․ Չայկովսկին, Ա․ Ռուբինշտեյնը, Մ․ Ռախմանինովը և ուրիշներ։
Պ–ի գործունեությունը XIX դ․ կեսերին սերտորեն առնչվել է վրաց և հայ մշակույթների հետ։ Նրա հայրը 1830-ական թթ․ իշխան Բեհբութովի մոտ եղել է հատուկ հանձնարարությունների պետ․ պաշտոնյա՝ Երեանի մարզում։ Հոր պատմածների տպավորության տակ դեռես 1841-ին գրել է «Արարատ» բանաստեղծությունը։ Եղել է Հայաստանում։ Հայտնի են նրա «Մի սպասիր», «Կովկասից վերադառնալիս» բանաստեղծությունները՝ նվիրված հայ գեղեցկուհի Մոֆյա Գուլգագին, որը նաև «Թիֆլիսյան խրճիթներ» պատմվածքի և «Դարեջան» պատմական դրամայի կերպարների նախատիպն է։ Լինելով լավ նկարիչ Պ․ ստեղծել է Մոֆյայի դիմանկարը։ Թիֆլիսում մտերմացել է Գ․ Ախվերղյանի հետ, նրա օգնությամբ գրել է «Մայաթ–Նովա» («Кавказ», 1851, Mb 1, 2) պատմագեղարվեստական ակնարկը, որտեղ տվել է Մայաթ–Նովայի երգերի ռուս, առաջին թարգմանությունները (արձակ)։ Բանաստեղծություն է նվիրել հայ մեծ երգչին։ Պետերբուրգում ծանոթացել է Ռ․ Պատկանյանի, մտերմական կապերի մեջ եղել Հ․ Այվազովսկու, գրականդրամատիկական ընկերության նախագահ Պ․ Իսակովի, Մ․ Աբամելիք–Լազարեի հետ։ Պ–ի «Բեդան՝ քարոզիչ» բանաստեղծության հիման վրա Ա․ Մպենդիարյանը գրել է «Լեգենդ» հայտնի գործը, որն առաջին անգամ կատարվել է Պետերբուրգում, 1909-ին՝ բանաստեղծի հիշատակին նվիրված երեկոյին։ «Մշակ» թերթում, «Տարազ», «Հուշարար» և այլ պարբերականներում տպագրվել են Պ–ի բանաստեղծությունները՝ Ա․ Ծատուրյա– նի և այլոց թարգմանությամբ։
Երկ․ Стихотворения, Я․, 1954; Стихотворения, М․, 1981․ 9–7!$г․Орлов П․ А․, Я․ П․ Полонский, Рязань, 1961; История русской литературы XIX в․ Библиографический указатель, М․– Л․ 1962; Богомолов И․, Армения в творчестве Якова Полонского, Е, 1963; Ն ու յ ն ի, Я․ П․ Полонский в Грузии, Тб․; 1966․ Ս․ Դարոնյան
ՊՈԼՈՎՑԻՆԵՐ, տես Ղփչաղներ։
ՊՈԼՈՑԿ, քաղաք, համանուն շրջանի վարչական կենտրոնը Բելոռուսական ՍՍՀ Վիտեբսկի մարզում։ Գտնվում է Արեմտյան Դվինայի ափին։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։ Ունի օդանավակայան; 75 հզ․ բն․ (1982)։ Կա քիմ․ և սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն։ ունի տեխնիկումներ, ուսումնարաններ, ժողովրդական թատրոն, աթեիզմի հանրապետական և հայրենագիտական թանգարաններ։ Հիշատակվոլ–մ է 862-ից; XIII դարից եղել է Լիտվայի և Լեհաստանի, 1772-ից՝ Ռուսաստանի կազմում։ Պ–ի ճարտ․ հուշարձաններից են՝ Սոֆիայի տաճարը (1044-66 Կամ 1050–60, 1738–50-ին վերաՓոխվել է հվ․ ճակատում 2 աշտարակով եռանավ բազիլիկի, պահպանվել են XI դ․–XII գ․ սկզբի զարդապատկերային որմնանկարներ), Սպասո Եվֆրոսինիեսկի մենաստանի տաճարը (մինչե 1159-ը, ճարտ․ Իոանն, որմնանկարները՝ XIII դ․ սկիզբ), Աստվածհայտնության մենաստանի համալիրը (XVIII դ․ 2-րդ կես)։ Հայրենական մեծ պատերազմից (1941–45) հետո քաղաքը վերականգնվել է, շին․ աշխատանքները տարվում են համաձայն նոր գլխ․ հատակագծի (1948, ճարտ․ Գ․ Վ․ Զաբորսկի, Լ․ Պ․ Մացկեիչ և ուրիշներ, ճշտվել է 1964-ին՝ ճարտ․ Վ․ Ա․ Դանիլով, Զ․ Ս․ Դավգելլո և ուրիշներ, 1972-ին՝ ճարտ․ Վ․ Պ․ Չեռնիշով, Գ․ Վ․ Բուլդով և ուրիշներ)։
ՊՈԼՍԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառախմբին (տես Արևմտահայ գրական եզու)։ Խոսվել է Կ․ Պոլսում։ Հայերենի ա, օ, ու, է, ի, ը ձայնավորներից բացի ունի նաև առաջնային շարքի օ և ու, որոնք հանդես են գալիս թուրք, բառերում, օ–ե՝ սակավադեպ նաև հայերեն բառերում (ցօրէգ< ցերեկ, ցօրէն< ցորեան)։ Երեք և ավելի վանկ ունեցող բառերի միջնավաէկի ձայնավորները ընկել են կամ փոխվել են ը–ի (թաթախել >թաթխէլ, ժողովել>ժօղ– վէլ, երեսուն >էռսուն); Զայնավորները շեշտափոխական հնչյունափոխության չեն ենթարկվում, կայուն են նույնիսկ ուե ի թույլ ձայնավորները (ջուր–ջուրի, միսմիսի)։ Գրաբարի երկբարբառները վերածվել են պարզ ձայնավորների (այ >ա․ եա>է․ խոյ >ու․ աւ >օ)։ Բաղաձայնական համակարգը երկաստիճան է․ կան շնչեղ խուլեր (փ, ք, թ, ց, չ) և ձայնեղներ (բ, գ, դ, ձ, ջ)։ Վերջիններս հանդես են գալիս հին հայերենի ձայնեղների և խուլերի դիմաց (բէրան< բերան, գադու< կատու)։ Ունի շրթնատամնային խուլ շֆական ֆ և ետնալեզվային ձայնեղ շփական ղ, որ բառասկգբում դառնում է խ (ուղարկել>խըր–գէլ, Ղուկաս >1°ուգաս, Ղեւոնդ >իյէվօնթ)։ Կիսաշֆականները բաղաձայնից առաջ Փոխվել են շփականների (անձրեւ>ազ-րէվ>արզէվ, խծպել>խըզբէլ, կոճակել >գօժգէլ, իջանել>իշնալ)։ Գոյականների հոգնակին կազմվում է էր, նէր հոգնակերտներով, առաջինը՝ միավանկ, երկրորդը՝ բազմավանկ բառերի համար։ Կան