Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էլեկտրոդը կանխելու համար լուծույթ են մտցնում տվյալ պայմաններում էլեկտրոդային ռեակցիա չտվող էլեկտրոլիտի մեծ ավելցուկ։ Պոլյարոգրաֆիական որոշման ներքին սահմանը հաստատուն հոսանքի դեպքում 10-5 մոլ/լ է, փոփոխական հոսանքի դեպքում՝ 10-7 մոլ/լ, իմպուլսյին հոսանքի դեպքում՝ 1–5․10-8 մոլ/լ։ Պոլյարոգրաֆիական եղանակով ուսումնասիրում են օքսիդացման, վերականգնման, ադսորբման, կատալիգի և այլ էլեկտրոդային ռեակցիաների մեխանիզմը, որոշում են քիմ․ ռեակցիաների արագության (արագ ընթացող ռեակցիաների դեպքում կիրառում են բարձր հաճախականության հոսանքներ), կոմպլեքսային միացությունների կայունության հաստատունները ևն։ Պ․ կիրառվում է մետալուրգիայում, դեղաբանության, երկրաբանության, խիստ մաքուր ն օոգ․ նյութերի արտադրության մեջ և այյուր․ բժշկության մեջ՝ վաղ ախտորոշման, հյուսվածքներում և կենսագործունեության վերջնանյութերում միկրոտարրերի և թթւլածնի որոշման համար։

«ՊՈԼՅՈՏ», տիեզերական տեխնիկայի բնագավառում սովետական առաջին մանևրող Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) անվանում։ Պ․ ունի հատուկ ապարատներ և շարժիչների համակարգ, որոնք ապահովում են թռիչքի (մանևրման) բարձրության և ուղեծրի հարթության փոփոխությունը։ Արձակվել են «Պ․-1» (1963-ի նոյեմբ․ 1-ին), «Պ․-2» (1964-ի ապրիլի 12-ին) ԵԱԱ–ները։

ՊՈԼՅՈՒԴԻԵ (< ռուս, люди– մարդիկ), տուրք Կիևյան Ռուսիայում, որը հավաքել են իշխանն ու իր դրուժինան ենթակա մարզերի բնակիչներից ամենամյա շրջայցի ժամանակ։ Պ․ հիշատակվում է արաբ․, բյուզ․ և հին ռուս, աղբյուրներում։ Պ․ չափավորված չէր և հաճախ հարկահավաքը վերածվում էր կողոպուտի։

ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈԻՉ [Մելքոնյան Մկրտիչ Ղազարոսի, 7․1․1881, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–15․2․1931, Լենինական] հայ ժող․ գվարճաբան–առակախոս, որի անունով պահպանվել են Գյումրիի խոսվածքով պատմվող (նաև գրի առնված) սոցիալ–կենցաղային, հաս․-քաղ․, խոհափիիբովանդակությամբ երգիծական զրույցներ, առակներ, զվարճախոսություններ։

Պ․ Մ․ արհեստավորական ընտանիքից էր։ Մտացել է տարրական կրթություն (եղել է բանաստեղծ Ա․ Իսահակյանի դասընկերը)։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պ․ Մ–ի անվան հետ են կապվել հայկ․ միջավայրում ստեղծված շատ առակներ ու սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պ․ Մ․ ինչ–որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։ Նա, որպես կոլորիտային անձնավորություն և առակախոս, գրավել է մշակութային որոշ գործիչների ուշադրությունը․ Ա․ Իսահակյանը նրա գերեզմանին կանգնեցրել է մահարձան, նկարիչ Հ․ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար (ինչպես նաև Խ․ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի համար) նախատիպ է ծառայել Պ․ Մ․։ Մ․ Նարյան

«ՊՈԼՈԺԵՆԻԵ» («Положение»), կանոնադրություն, որով պետք է առաջնորդվեր Հայոց եկեղեցին Ռուս, կայսրության տարածքում։ Ռուսաստանի հեա Արլ․ Հայաստանի միացումից (1828) հետո, ցարական կառավարությունը հանձնարարեց հայ եկեղեցու գործունեության համար մշակել իր քաղ․ շահերին համապատասխանող կանոնադրություն։ 1830-ին Կովկասի կառավարչապետ Ի․ Ֆ․ Պսակևիչի նախաձեռնությամբ ստեղծված գաղտնի հանձնաժողովը (Հայկական մարզի պետ․ Բ․ Հ․ Բեհբութով, Սերովբե վարդապետ Կարնեցի, Հակոբ Շահան Զրպետյան, լեհ աստիճանավոր Օչկին) մշակեց հայ եկեղեցու ներքին կյանքը սահմանող կանոնադրության նախագիծ, որը Պետերբուրգում վերաքննվելուց և որոշ փոփոխությունների ենթարկվելուց հետո, 1836-ի մարտի ll-ին վավերացրեց Նիկոլայ I կայսրը։

«Պ․» բաղկացած էր 10 գլխից (141 հոդված), որոնցում սահմանվում էին հայ եկեղեցու ընդհանուր իրավունքներն ու արտոնությունները, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սինոդի (եկեղեցական բարձրագույն խորհրդարան), թեմերի ու թեմակալ առաջնորդների, վանականների, կոնսիստորիաների իրավասությունները, ամուսնական հարցերը են։ Մի շարք հոդվածներ վերաբերում էին հոգևոր և ծխական դպրոցներին, եկեղեց․ ունեցվածքին, եկամուտներին և եկեղեցու ստորին սպասավորներին։ Հռչակվում էր հայկ․ եկեղեցու դավանանքի ազատությունը։ Հավաստվում էր մարմնական պատիժներից, հարկերից, կոռ ու բեկարից ազատ լինելու հայ հոգևորականության իրավունքը։ Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայկ․ և հայաբնակ շրջանները բաժանվում էին վեց եկեղեց․ թեմերի՝ Արարատյան, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախու (Շիրվանի), Նոր Նախիջևան– Րեսարաբիայի և Ասարախանի։ Հայոց կաթողիկոսի առաջադրած թեմակալ առաջնորդներին հաստատում էր ցարական բարձրագույն իշխանությունը։ Թեմական գործերը կառավարելու համար թեմակալ առաջնորդի ենթակայության ներքո ստեղծվում էին կոնսիստորիաներ։

Եկեղեց․ ստորին վարչական միավորը ծխական համայնքն էր, որի անդամներն ընտրում էին քահանա և երեցփոխ։ Ինչպես և նախկինում, հայկ․ եկեղեցու գլուխ էր հռչակվում Ամենայն Հայոց կաթողիկոսը և ծայրագույն պատրիարքը, որին համազգային ժողովում ընտրում էին աշխարհիկ և հոգևոր պատգամավորները, այնուհետև հաստատում էր ռուս, ցարը։ Կաթողիկոսական աթոռի համար առաջադրվելու էին երկու թեկնածու՝ նախապատվությունը տալով քաղ․ առումով նրանցից նպատակահարմարին։ Այնուհետև Ռուս, կայսրության սահմաններից դուրս ապրող հայերի հետ կաթողիկոսը կարող էր կապ պահպանել միայն ցարական արտաքին գործերի մինիստրության միջոցով։ Կաթողիկոսական իշխանության սահմանափակում էր նշանակում նաև Սինոդի ստեղծումը (1837), որովհետև նրան հսկում էր կառավարության նշանակած պրոկուրորը, թեև նախագահում էր կաթողիկոսը։ «Պ․» նախատեսում էր եկեղեցիներին կից ստեղծել ծխական դպրոցներ, իսկ յուրաքանչյուր թեմի կենտրոնում՝ հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց (բացվեցին 1837-ին՝ Երևանում, 1838-ին՝ Շուշիում), էջմիածնում հիմնվելու էր հոգևոր ճեմարան։

Հայկ․ եկեղեցին պետությունից նյութական օժանդակություն չէր ստանում, գոյությունը պահպանում էր նվիրատվությունների և եկեղեց․ կալվածներից ստացվող եկամուտների հաշվին:

«Պ․» դժգոհությամբ ընդունեց հայ եկեղեցին, և ժողովուրդն այն իրավամբ համարում էր հայոց ազգ, իրավունքներն ու ավանդույթները սահմանափակող օրենք։ «Պ․»-ի միջոցով հայ ժողովրդի լուսավորության գործը հանձնվեց կղերականությանը, հսկողության ենթարկվեց հայկ․ եկեղեցին, իսկ վերջինիս միջոցով առավել դյուրությամբ գործադրվեց ցարիզմի գաղութային քաղաքականությունը։ Վ․ Դիլոյան

ՊՈԼՈՆԵԶ, (ֆրանս․ polonaise, < polo- nais – լեհական), լեհ․ պար։ Զարգացել է հանդիսավոր բնույթի ժող․ երթ–պարի հիման վրա։ Չափը եռամաս է։ Պարողները շարժվում են սահուն, վեհորեն, յուրաքանչյուր տակտի երրորդ մասում թե թևակի ծնկածալումով։ Պ․ բավական տարածված էր XIX դ․ որպես պարահանդեսային պար։ «Պ․» անվանումով գործիքային պիեսներ հանդիպել են դեռևս XVIII դ․ սյուիտներում։ Պ–ներ գրել են Յո․ Ս․ Բախը, Վ․ Ա․ Մոցարտը, Մ․ Օգինսկին, Հ․ Վենյավսկին, Կ․ Մ․ Վեբերը, Ֆ․ Լիստը, Մ․ Ի․ Գլինկան («Իվան Սուսանին» օպերայում), Պ․ Ի․ Չայկովսկին («Եվգենի Օնեգին»), Մ․ Պ․ Մուսորգսկին («Բորիս Դողունով») և ուրիշներ։ Ֆ․ Շոպենի ստեղծագործություններում Պ․ հանդես է գալիս որպես երաժշտ․ ժանր, նրա Պ–ները առանձնանում են զգացմունքային հարստությամբ և կանխորոշում այդ ժանրի զարգացման հետագա ուղին՝ պարից մինչև ռոմանտիկական պոեմ։

ՊՈԼՈՆԻՈՒՄ (լատ․ Polonium), Po, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության VI խմբի տարր։ Կարգահամարը՝ 84, հայտնի են 193–218 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենակայունը 209Po(Ti/2= 103 տարի) արհեստական իզոտոպն է։ p տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s26p4։ К, Լ, M և N թաղանթները լրացված են։ Բնության մեջ հանդիպում են 210–212, 214–216 և 218 զանգվածի թվերով իզոտոպները, առաջանում են որպես բնական ռադիոակտիվ շարքերի անդամներ։ Պ–ի կայուն իզոտոպներ հայտնի չեն։ Ամենակայունը բնական իզոտոպն է՝ 210Pot(Ti/2= 138 օր, a-ճառագայթիչ, փոխարկվում է 206РЬ–Ю) որն աննշան քանակներով կուտակվում է ուրանի հանքերում, մշտապես ուղեկցում ռադիումին և նրա միացություններին։ Պ․ հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 3 10՜14%, ուրանի խեժահանքում մինչև 5,8 10՜5%, հրաբխային ապարներում՝ մինչև 3-10~6%։ Պ․ ռադիոակտիվ հատկությունների շնորհիվ հայտնաբերված աոաջին տարրն է։ Պ․