Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


այդ թվում կոշտ ծածկով՝ 5,2 հզ․ կմ (1980)։ Տրանսպորտային մեծ նշանակություն ունի Դնեպրը։ Մասամբ նավարկելի է Սուլա գետը։ Պ․ մ–ի տարածքով անցնում են Շեբեւինկա–Կրեմենչուգ–Օդեսա գազամուղը, Կրեմենչուգ–Պերսոն նավթամուղը։

1981–82 ուս․ տարում մարզում գործում էր 1035 հանրակրթական դպրոց, 42 պրոֆտեխ․ ուսումնարան, 28 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 5 բուհ, մի շարք ԳՀԻ–ներ։ 1981-ին Պ․ մ–ում կար 1110 գրադարան, 14 թանգարան» 2 թատրոն, 1097 ակումբային հիմնարկ, 1353 կինոսարք։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին մարզի 188 հիվանդանոցային և բուժական այլ հիմնարկներում աշխատում էին 5418 բժիշ,կ։ Պ․ մ–ում է Միրգորոդ բալնեոլոգիական առողջավայրը, կան առողջարաններ, հանգստյան տներ։

ՊՈԼՈՒՔՍ (|3 Երկվորյակների), Երկվորյակներ համաստեղության պայծառագույն աստղը (1,2 աստղային մեծության)։ Հայկ․ աստղագիտական գրականության մեջ հանդիպում է նաեՊոլիդեկես անվանումը։

ՊՈԿՈՌՆԻ (Pokorny) Ցուլիուս (1887–1970), գերմ․ (ԳՖՀ) լեզվաբան, կելտագետ հեդեվրոպաբան։ Ծագումով չեխ, սովորել է Վիեննայի համալսարանում։ Եղել է Վիեննայի (1914–20), Բեռլինի (1920–1936, պրոֆեսոր), ապա Բեռնի և Ցյուրիխի, 1955-ից՝ Մյոլնխենի համալսարանների դասախոս։ 1925-ից՝ Իռլանդիայի Ազգ․ համալսարանի, իսկ 1966-ից՝ Ուելսի և էդինբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր։ Ունի հնդեվրոպական լեզուների ստուգաբանությանը, Արմ․ Եվրոպայի ժողովուրդների ծագմանն ու նախապատմությանը, կելտական լեզուների պատմությանն ու գրականությանը վերաբերող շատ աշխատություններ։ Հնդեվրոպացիների նախահայրենիքի հարցի առնչությամբ մշակել է ենթաշերտի (սուբստրատ) տեսությունը։ <Թոխարերենի տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1969) հոդվածում մերձավոր կապեր է տեսել թոխարերենի և թրակափռյուգիական լեզուների միջե՝ վերջիններիս հետ սերտորեն կապել նաև հայերենը։ Հնդեվրոպական լեզուների նորագույն համեմատական բառարանի հեղինակն է։

Երկ․ Zur Urgeschichte der Kelten und II-lyrer, Leipzig, 1938; Keltologie, Բern, 1953; Indogermanisches etymologisches Worterbuch, Bd 1–2, Bern, 1959-69․

Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։tBeitrage zur Indogermanistik und Keltologie JuliusPokorny zum 80․ Geburtstag gewidmet, Innsbruck, 1967․ Լ․ Սարաջնա

ՊՈԿՐԻՇԿԻՆ Ալեքսանդր Իվանովիչ (ծն․1913), սովետական զորահրամանատար, ավիացիայի մարշալ (1972), Սովետական Միության եռակի հերոս (24․5․1943, 28․8․ 1943, 19․8․1944)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է ավիատեխնիկների ավիացիոն դպրոցը (1933), Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիան (1948), Դլխ․ շտաբի ռազմ, ակադեմիան (1957)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ եղել է էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ և հրամանատար, գվարդիական 16-րդ ավիացիոն կործանիչ գնդի հրամանատարի օգնական և հրամանատար, 9-րդ գվարդիական ավիացիոն կործանիչ դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Հվ․, Հս․, Կովկասյան, 1-ին, 2-րդ և 4-րդ Օւկր․ ռազմաճակատներում մղված մարտերին։ Կատարել է ավելի քան 600 մարտական թռիչք, մղել 156 օդային մարտ, խփել թշնամու 59 ինքնաթիռ։ Ետպատերազմյան տարիներին ՀՕՊ–ի զորքերի գլխ․ հրամանատարի տեղակալն էր (1968–72), 1972–81-ին՝ ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–Ի ԿԿ–Ի նախագահ։ ՍՍՀՄ II – X ․գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 4, Մուվորովի II աստիճանի 2, Կարմիր աստղի 2, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Կործանիչի թևերը» (1944) և «Պատերազմի երկինքը» (1966) գրքերը։

ՊՈԿՐՈՎՍԿԻ Միխայիլ Նիկոլաևիչ (1868–1932)․ սովետական պատմաբան, կուսակցական և պետ․ գործիչ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ը (1891), ապա դասախոսել է համալսարանում և Մոսկվայի այլ ուս․ հաստատություններում։ 1907-ից աշխատակցել է մարքսիստական մամուլին, կատարել պրոպագանդիստական աշխատանք։ 1905-ի ամռանը ժնևում առաջին անգամ հանդիպել է Վ․ Ի․ Լենինին։ 1905-ին մասնակցել է Դեկտեմբերյան զինված ապստամբությանը Մոսկվայում։ ՌՍԴԲԿ У համագումարում (1907) ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու։ 1905–07-ի ռուս, հեղափոխության պարտությունից հետո վտարանդվել է արտասահման (Ֆինլանդիա, ապա Ֆրանսիա)։ Ունեցել է որոշ գաղափարական տատանումներ, որոնք քննադատել է Վ․ Ի․ Լենինը։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պ․ կանգնել է ինտերնացիոնալիզմի լենինյան դիրքերում, ակտիվորեն մասնակցել բոլշևիկյան գրականության հրատարակման գործին։ 1917-ի օգոստոսին վերադարձել է Ռուսաստան։ Ընտրվել Է Բանվ․ դեպուտատների Մոսկվայի սովետի անդամ։ 1917-ի նոյեմբերից 1918-ի մարտը եղել է Մոսկվայի սովետի նախագահ։ 1918-ի մայիսից մինչև կյանքի վերջը Պ․ ՌՄՖՍՀ լուսժողկոմի տեղակալ Էր․