Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լուսավորության բնագավառում նրա գործունեությունը բարձր է գնահատել Վ․ Ի․ Լենինը։ Միաժամանակ, տարբեր տարիներ ղեկավարել է Կոմունիստական ակադեմիան, նրա պատմության ինստ–ը, Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը, Մարքսիստ-պատմաբանների ընկերությունը, Կենտր․ արխիվը, եղել է մի շարք պատմագիտական ամսագրերի պատասխանատու խմբագիր, Սովետական մեծ հանրագիտարանի գլխ․ խմբագրության անդամ։ Դասավանդել է տարբեր ուս․ հաստատու թյուններում։

Պ–ու պատմ․ հայացքների ձևավորման վրա ազդել են պատմաբաններ Վ․ Կլյուչնսկու և Պ․ վինոգրադովի, ինչպես նան <1եգալ մարքսիզմի դրույթները։ Առաջին գիտ․ աշխատություններում, որոնք հրապարակվել են 1890-ական թթ․,Պ․ հանդես է եկել տնտ․ մատերիալիզմի դիրքերից։ Զարգացնելով իր տեսակետը հետագա աշխատություններում («Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից», հ․ 1–5, 1910-r-13, Վ․ Ագաֆոնովի, Ն․ Նիկոլսկու, վ․ Մտորոժեի մասնակցությամբ, «Ակնարկ ռուսական մշակույթի պատմության», մաս 1–2, 1915–18 ևն) Պ․ ապացուցում էր, որ Ռուսաստանի, ինչպես և որևէ երկրի, պատմ․ զարգացման հիմքում ընկած են տնտ․ պրոցեսները։ Ռուս, պատմագրության մեջ Պ․ առաջինը ցույց տվեց, որ Ռուսաստանը հաջորդաբար անցել է հասարակական–տնտ․ տարբեր կացութաձևեր, որ ռուս, պետությունը հանդիսացել է շահագործող դասակարգերի տիրապետության գործիք, որ դասակարգային պայքարը հատուկ է եղել ռուս, հասարակության պատմությանը, մերկացրել է ցարիզմի նվաճողական–գաղութատիրական քաղաքականությունը։ 1920-ին հրատարակվել է Պ–ու «Ռուսական պատմությունը ամենահակիրճ ակնարկով» (մաս 1–2) գիտամատչելի աշխատությունը, որն արժանացել է Վ․ Ի․ Լենինի դրվատանքին։ Պ–ու աշխատությունները նպաստել են մարքսիստական պատմագրության սկզբնավորմանը Ռուսաստանում, իսկ Պ․ իրավամբ ճանաչվել է ռուս մարքսիստ պատմաբանների անդրանիկ սերնդի ականավոր ներկայացուցիչ։ Միաժամանակ Պ․ իր աշխատություններում թույլ է տվել որոշ սխալներ, տուրքտվել գռեհիկ սոցիոլոգիզմին։ Նա հատկապես գերագնահատել է առևտր․ կապիտալի դերը կապիտալիզմի առաջացման գործում, նույնիսկ առևտր․ կապիտալիզմը համարել է առանձին ֆորմացիա (հայ պատմագիտության մեջ առևտր․ կապիտալը գերագնահատվել է Լեոյի աշխատություններում)։ 1920-ական թթ․ Պ․ հրատարակել է մի շարք ուշագրավ աշխատություններ՝ «Ցարական Ռուսաստանի դիվանագիտությունն ու պատերազմները XIX դ․» (1924), «Մարքսիզմը և Ռուսաստանի պատմական զարգացման առանձնահատկությունները» (1925), «Դե կաբրիստներ» (1927), «Հոկտեմբերյան հեղափոխությունը» (1929) ևն։ Սովետական պատմաբաններից Պ․ պահանջում էր ուսումնասիրել ոչ միայն ռուս, պատմությունը, այլ նաև ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների պատմությունը։

Կյանքի վերջին տարիներին Պ․ վերա նայել է իր որոշ տեսակետները, մեղմացրել առևտր․ կապիտալին և նրա խաղացած դերին իր տված գնահատականը, հրաժարվել «առևտրական կապիտաւիզմ» հասկացությունից։ Պ–ի աշխատություն ների թերությունները ժամանակին քննադատվել են կուսակցական փաստաթղթերում։

Պ․ եղել է ՀամԿ(բ)Կ XVI համագումարի պատգամավոր, ՍՍՀՄ ԿԳԿ–ի անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Երկ․ Избр․ произведения, т․ 1–4, М․, 1965–67․ Կ․ Խուդւսվերդրսն

ՊՈՂԱԶԼՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կեսարիայի վիլայեթում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 2000 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊՈՂԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արլ․ Հայաստանում։

ՊՈՂԱՐՅԱՆ Նորայր Գարեգինի (ծն․ 1․17․1904, Այնթապ), հայ ձեռագրագետ, բանասեր։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում, ապա Երուսաղեմի Մ․ Հակոբյանց վանքի դպրոցում (1922–28)։ 1928-ից՝ Երուսաղեմի միաբանության անդամ։ Պ․ 1949-ից Երուսաղեմի Մրբոց Հակոբյանց ձեռագրերի մատենադարանի տնօրենն է։ 1973-ից՝ արքեպիսկոպոս։ Անգլիայում հետևել է աստվածաբանության դասընթացների (1928–30)։ 1925-ից դասավանդում է վանքի դպրոցում։ Թղթակցել է «Միոն», «Հայ խոսնակ», «Բանբեր Մատենադարանի», «էջմիածին» և այլ պարբերականների։ 1951-ին այցելել է Սովետական Հայաստան։ Պ–ի ուսումնասիրությունները մեծ մասամբ վերաբերում են հայ գրչությանը, գրչագրերին, անտիպ գործերին։ Պ․ կազմել է Երուսաղեմի վանքի հայերեն ձեռագրերի գիտ․ ցուցակը՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Մրբոց Հակոբ յանց» (հ․ 2–4, 1953–60), որտեղ նկարագրել է 560 ձեռագիր՝ նկարագրված գրչագրերի թիվը հասցնելով 700-ի։ «Մայր ցուցակ․․․»-ի երկրորդ հրատարակությու նը (հ․ 1 – 9․․․, 1966–79) ամփոփում է 3000 ձեռագրերի նկարագրություն։ Այստեղ առաջին անգամ ներկայացվել են մի շարք նորահայտ ձեռագրեր, որոնք բնագրային մեծ արժեք ունեն։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա կազմած Հովհաննես Թլկուրանցու «Տաղագիրք» (1958), «Հայ գրողներ, Ե–Ժէ դար» (1971), «Գրիգոր Ակներցու Թաթարաց պատմությունը» (1974) գործերը։ Ս․ Քոչանջյան

ՊՈՂՈՍ, ըստ քրիստոնեական առասպելաբանության, առաքյալներից մեկը։ Հայտնի է նաև «հեթանոսների առաքյալ» անունով։ Ըստ «Գործք առաքելոցի», ծնվել է Տարսոնում (Կիլիկիա), Երուսաղեմում ուսումնասիրել հուդայականություն, դարձել փարիսեցիների աղանդի ջերմեռանդ պաշտպան, հալածել քրիստոնյաներին: Իբր Դամասկոսի ճանապարհին Քրիստոսի հայտնությունից հետո դարձի է եկել, անդամագրվել Անտիոքի քրիստոնեական համայնքին, նախկին Սողոս անունը փոխարինել Պ–ի, քարոզել Փոքր Ասիայում, Հունաստանում, Հռոմում, Իսպանիայում, մի քանի քաղաքներում հիմնադրել համայնքներ։ Ըստ եկեղեց․ հայրերի, Պ․ ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Ներոն կայսեր հրամանով (մոտ 65-ին) Հռոմում՝ Պեարոս առաքյալի հետ միասին։ Նոր կտակարանում Պ–ի անունով տեղ գտած 14 ուղերձների հեղինակության հարցերը տակավին վիճելի են։ Պ–ին վերագրվող մյուս գործերը (Սենեկայի հետ նամակագրությունը, «Հովվական ուղերձները»), ապացուցված է, որ ստեղծվել են նրանից հետո։ Ուղերձներում արտահայտված է հուդայականությունից արմատապես տարանջատվելու միտումը։

Գրկ․ Ռոբերտսոն Ա․, Քրիստոնեության ծագումը, ե․, 1965։

ՊՈՂՈՍ VI [Paulus, աշխարհիկ անունը՝ Զովանի Բատիստա Մոնտինի (Giovanni Battista Montini)] (1897–1978), Հռոմի պապ 1963-ից։ Իրականացրել է մի շարք չափավոր բարեփոխություններ, ընդլայնել կարդինալների կոլեգիան, վերակառուցել կուրիան, փոփոխություն մտցրել պապի ընտրության կանոնադրու թյան մեջ։ «Պոպուլորում պրոգրեսսիոն է ցիկլիկայով (1967) հռչակել է պատմ․ նոր պայմաններին հարմարեցված կաթոլիկության սոցիալական ուսմունքը։ Ի տարբերություն նախորդների, Պ․ VI այցելել է բազմաթիվ երկրներ, հանդես եկել խաղաղության և եկեղեցիների մերձեցման պաշտպանությամբ։

1970-ին Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա և Պ․ VI քննարկել են եկեղեցիների մերձեցման և հայ ու կաթոլիկական եկեղեցիների փոխհարաբերության հարցերը։ Ա․ Սարգպան

ՊՈՂՈՍ Ա ՍՍԵՑԻ (ծն․ թ․ անհտ․–1382, Միս), Հայոց կաթողիկոս 1374-ից։ Հաջորդել է Կոստանդին և Մսեցուն։ Կաթողիկոս է ընտրվել Կիլիկյան Հայաստանի պետականության անկման ծանր ժամանակաշրջանում։ Պայքարել է Լեոն Ջ–ի լատինամոլ քաղաքականության դեմ։ 1375-ին, երբ Եգիպտոսի սուլթանությունը գրավել