պարներ՝ Սիմոն բիձա (Հ․ Մտեփանյանի «Լուսաբացին»), Նադիր շահն․ Ռուբեն (Սպննդիարյանի «Ալմաստ»), Ավո (Բաբանի «Արծվաբերդ»), Մոսի, Մելիք (Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Հոր–հոր աղա [Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)], Գրեմին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ամոնասրո (Վերդիի «Աիդա»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Մեիլյան սափրիչ»), Մեֆիսաոֆել (Դունոյի «Ֆաուստ»)։ Կատարել է բասային երգամասեր Բեթհովենի IX սիմֆոնիայում, Մոցարտի Ռեքվիեմում, Բախի h-moll մեսսայում են։ Երկացանկում տեղ են գտել նաև հայ, ռուս և արևմտաեվրոպ․ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ։ 1961-ից Երեանի կոնսերվատորիայի օպերային նախապատրաստման ամբիոնի ռեժիսորդասախոս (1979-ից դոցենտ)։ Նկարահանվել է «Մայաթ–Նովա» հեռուստաֆիլմում։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՊՈՂՈՍՅԱՆ Եփրեմ (Փոնչոյան Սարգիս) Հակոբի [14․3․1897, գ․ Աբաթխե (Ախալցխայի շրջանում)–20․5․1972, Վիեննա], հայ բանասեր, քերական։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1910-ին մեկնել է Վիեննա, ավարտել (1917) միաբանության դպրոցը, դարձել Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1917)։ 1921-ից դասավանդել է միաբանության վարժարաններում, 1927–1947-ին՝ Պլովդիվում, որտեղ, հայոց լեզվի քերականության ուսուցմանը նպաստելու նպատակով, գրել է «Քերականություն աշխարհաբար լեզվի» I –IV դասարանների դասագրքերը։ 1948-ին վերադարձել է Վիեննա, ձեռնամուխ եղել հայ նշանավոր գերդաստանների և մշակութային ընկերությունների պատմության ուսումնասիրմանը։ Հրատարակվել են Պ–ի մի շարք մենագրություններ («Պատմություն Հայ Մշակութային Ընկերություններ ու», հ․ 1–3, 1957–69, «Ոսկյան և Մըսըրլյան գերդաստանները», 1953, «Տատյան գերդաստանը», 1968 են), ինչպես նաև «Նոր տարվո տոնը հին և նոր Հայոց քով» (1952), «Համբարձման տոնն և հայ ժողովրդի վիճակախաղը» (1956) ազգագրական բնույթի գրքերը, «Ապրումներ» (1968) բանաստեղծությունների ժողովածուն։ Խ․ Կարադեչյան
ՊՈՂՈՍՅԱՆ Խորեն Պետրոսի (2․4․1904, Ելիզավետպոլ, այժմ՝ Կիրովաբադ), հայ սովետական օդերեութաբան։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1946), պրոֆեսոր, ՌՍՖԱՀ գիտ․ վաստ․ գործիչ։ Ավարտել է Երեանի համալսարանը (1927), ապա՝ Մոսկվայի հիդրոօդերեութաբանական ինստ–ը (1934); 1932-ից աշխատել է եղանակի կենտր․ բյուրոյում (այժմ4 ՄՄՀՄ հիդրոօդերեութաբանական կենտրոն), 1960-ից՝ Դլխավոր երկրաֆիզիկական դիտարանի դիրեկտոր, 1961–63-ին ՄՄՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հիդրոմետ ծառայության գլխ․ վարչության պետի առաջին տեղակալ։ Պ–ի հիմնական աշխատությունները նվիրված են մթնոլորտի ընդհանուր շրջանառության և խոնավաշրջանառության հարցերին։ Մթնոլորտային պրոցեսների եռաչափական վերլուծության և եղանակի կանխատեսման համար ադվեկտիվ–դինամիկական մեթոդի հիմնադիրն է։ Մթնոլորտի ընդհանուր շրջանառության վերաբերյալ ուսումնասիրությունները հանգեցրին տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում պրոցեսների սեզոնային փոփոխությունների հարցերի մշակմանը։ ՄՄՀՄ պետ․ մրցանակ (1980)։
Երկ․ Общая, циркуляция атмосферы, Л․, 1972; Струйные течения в атмосфере, М․, 1960; Взаимосвязь процессов в тропосфере и стратосфере северного полушария, Л․, 1965 (соавторы Павловская А․ А․, Шабельникова М․ В); Сезонные и внутрисезонные изменения температуры, геопотенциала и атмосферной циркуляции в стратосфере, М․, 1965; Непериодические процессы в стратосфере северного полушария, Л․, 1969 (соавторы Павловская А․ А․, Летников Г․ В․)․ Գ․ Աբրահամյան․
ՊՈՂՈՍՅԱՆ Կարեն Մուրենի (ծն․ 21․11.1932, Երեան), խաղողագործության բնագավառի (բույսերի ֆիզիոլոգիա) հայ սովետական գիտնական։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1973)։ Մ․ Հ․ Պողոսյանի որդին։ ՄՄԿԿ անդամ 1965-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսաբանա–հողագիտական ֆակ–ը (1955)։ 1956-ից աշխատում է ՀՄՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԴՀԻ–ում, 1974-ից՝ ղեկավարում է բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժինը։ Դիտ․ աշխատանքները հիմնականում վերաբերում են խաղողի վազի ցրտադիմացկունության, դրա ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրման ու բացահայտման, ՀԱՄՀ խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջաններում վազի բարձրաբուն (առանց այգեթաղի) մշակության հարցերին։ Մշակել է վազի ցրտադիմացկունության մեխանիզմի տեսական հիմունքները և լաբորատոր ուսումնասիրման մի շարք ինքնատիպ մեթոդներ։ Պ․ ստեղծել է (համահեղինակ) խաղողի ցրտադիմացկուն 8 նոր սորտ; Նրա «Խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկությունները» (1975, ռուս․) աշխատությունը արժանացել է Կ․ Ա․ Տիմիրյազեի անվ․ ոսկե մեդալի (1980)։
Երկ․ Влияние быстроты замораживания на выживаемость тканей виноградной лозы, «Физиология растений т․ 18, вып․ 1, 1971; Влияние быстроты оттаивания на выживаемость виноградного растения, там же, т․ 19, вып․ 6, 1972 (соавтор Сакаи А․); Сагасteres physiologiques de la resistance au froid des differentes varietes et formes de vigne, «Vitis», Band 13, 1975․
ՊՈՂՈՍՅԱՆ Հայկազ Մանուկի (ծն․ 8․3․1924, Երեան), հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1973)։ ՄՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1948)։ 1957–60-ին՝ ՀԿԿ Երեանի Կիրովյան, 1961–62-ին՝ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար, 1962–65-ին՝ ՀՄՄՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահի, 1965–75-ին՝ մինիստրի առաջին տեղակալ, 1975–79-ին՝ Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի ռեկտոր։ 1979-ից՝ ՀՄՄՀ ԴԱ պատմության ինստ–ի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ Դասախոսել է Երեանի բուհերում։ Դիտ․ ուսումնասիրությունները վերաբերում են հիմնականում Հայաստանի կոմերիտմիության [«Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունից» (1927–1933), 1961] և հայ ազգային–ազատագր․ շարժման պատմությանը։ Երկ․ Զեյթունի պատմությունը– 1909–1921, Ե․, 1969։
ՊՈՂՈՍՅԱՆ Հմայակ Արտաշեսի (ծն․ 29․8.1909, Թիֆլիս), հայ սովետական ճարտարապետ։ ՀՄՄՀ վաստ։ շինարար (1967)։ 1937-ին ավարտել է Երեանի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1938-ից աշխատում է Երեանի նախագծային կազմակերպություններում, 1957-ից՝ «Հայարդնախագիծ» ինստ–ում արդ․ շենքերի ճարտ–յան բնագավառում։ Պ–ի նախագծերով կառուցվելուն․ Երեանում՝ էլեկտրատեխնիկական գործարանի գլխ․ մասնաշենքը (1956-ից), հացի N․ 2 (1947-ից) և JSP 5 (1954-ից) գործարանների համալիրները, Զերժինսկու անվ․ հաստոցաշինական գործարանի վարչական մասնաշենքը (1955-ից, ճարտ․ Վ․ Աճեմյանի հետ), հաստոցանորմալ գործարանը (1967-ից, ճարտ․ Բ․ Հարությունյանի հետ), Կիրովականում՝ քիմ․ մանրաթելի գործարանը (2-րդ հերթ, 1971-ից, ճարտ․ Բ․ Հարությունյանի հետ), էջմիածնում՝ գինու գործարանի գլխ․ մասնաշենքը (1954-ից), Կիրովի անվ․ սովետական տնտեսությունում (Վեդու շրջան) գինու գործարանի համալիրը (1952-ից) են։ Լ․ Բաբայան
ՊՈՂՈՍՅԱՆ Հովհաննես Դեորգի (ծն․12․3․1895, Թիֆլիս –3․12․1948, Երեան), սովետական կուսակցական և պետ․ աշխատող։ ՄՄԿԿ անդամ 1925-ից։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1916), Հայկ․ մանկավարժական ինստ–ը (1934)։ 1912-ից ներգրավվել է բոլշեիկյան երիտասարդական խմբակների աշխատանքներում։ 1917-ին աշխատակցել է «Բանվորի կռիվ» բոլշեիկյան թերթին՝ «Մամիդա» ծածկանվամբ։ Նույն թվականին Դիլիջանում տարել է ագիտացիոն–պրոպագանդիստական աշխատանք, հրատարակել «Զանգակ» խմորատիպ թերթը, որի էջերում մերկացրել է դաշնակցության հակաժող․ էությունը։
Վրաստանում սովետական կարգեր հաստատվելու առաջին օրերից Պ․ մասնակցել է Թիֆլիսի Հայարտան և հայ