Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրողների ֆեդերացիայի աշխատանքներին։ Եղել է նրա նախագահը, խմբագրել «Կարմիր ծիլեր» մանկական ամսագիրը և ղեկավարել Թիֆլիսի հայկ․ դրամատիկական թատրոնը։ 1931-ից անցել է կուսակցական աշխատանքի՝ ՎԿ(բ)Կ Թիֆլիսի քաղկոմում և ՎԿ(բ)Կ Կենտկոմում։ 1933-ից եղել է ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրկոմի մամուլի սեկտորի վարիչ, խմբագրել ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի (ՎԿ(բ)Կ Կենտկոմի) օրգան «Պրոլետար» (հետագայում՝ «Սովետական Վրաստան») հայերեն օրաթերթը։

1934-ին տեղափոխվել է Հայաստան և նշանակվել «խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, ապա ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուլտպրոպ․ բաժնի վարիչ։ Եղել է ՀՍՍՀ լուսավորության ժողկոմ (1936–1937), արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ (1938)։ Միաժամանակ դասախոսել է Երեանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1946–48-ին Պ․ Երեանի համալսարանի ռեկտորն էր։ Ընտրվել է Անդրերկրկոմի, ՎԿ(բ)Կ, ՀԿ(բ)Կ ԿԿ–ների անդամ, ՀԿ(բ)Կ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու (1935–37), ՎՄՄՀ և ՀՍՍՀ ԿԴԿ–ների անդամ և ՀՍՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Պ–ի անունով է կոչվում Երեանի N 82 միջնակարգ դպրոցը։ Հ․ Մեղիքյան

ՊՈՂՈՍՅԱՆ Հովսեփ (Իոսիֆ) Համբարձումի [28․11(10․12)․1887, գ․ Վերին Կարմիրաղբյուր (այժմ՝ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում)–1938], պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1906-ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907) և Մոսկվայի առետրական ինստ–ը (1914)։- Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է աշակերտական տարիներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, բոլշևիկյան աշխատանք է տարել և լի զա վետպոլում (Կիրովաբադ) և Կովկասյան ռազմաճակատի թուրքեստանյան 2-րդ կորպուսի զորամասերում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ակտիվորեն մասնակցել է զինվորների դեպուտատների սովետների և կոմիտեների գործունեությանը, ընտրվել գնդի կոմիտեի նախագահ, կորպուսային կոմիտեի անդամ։ 1917-ի հուլիսյան օրերին ձերբակալվել է․ բայց շուտով ազատվել հեղափոխական զորամասերի պահանջով։ Հոկտեմբերյան հեղավւոխության հաղթանակից հետո Թիֆլիսում մասնակցել է աշխատավորական ցույցերի կազմակերպմանը։ 1917-ի վերջին Հս․ Կովկասում, Եկատերինոդարում (Կրասնոդար) մասնակցել է սպիտակ գվարդիականների դեմ մղված պայքարին, 1918-ի մարտին Բոնչ–Բրուեիչի և մի քանի այլ ընկերների հետ կազմակերպել Եկատերինոդարի ազատագրումը։

1918-ի վերջին Պ․ եկել է Հայաստան։ Մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների 1919-ի սեպտեմբերյան խորհրդակցությանը և 1920-ի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել Արմենկոմի անդամ, 1920-ի գարնանը արտաքսվել է Հայաստանից։ Թիֆլիսում մտել է ՀԿ(բ)Կ–ի արտասահմանյան բյուրոյի, մեջ։ 1920-ի մայիսին ընտրվել է Ղազախ-Շամշադինի հեղկոմի անդամ, նշանակվել արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1921-ին Դիլիջանի հեղկոմի անդամ էր, Ղարաքիլիսայի (Կիրովական) և Լոռու գավառի պարենավորման լիազորը։

1921-ի նոյեմբերից Պ․ մի շարք պետ․ և տնտ․ պատասխանատու պաշտոններ է վարել ՀՄՄՀ–ում, եղել է պարենավորման ժողկոմի տեղակալ, ապա՝ ժողկոմ։ 1923-ից՝ Անդրֆեդերացիայի պարենժողկոմատի լիազոր Հայաստանում, 1924-ից՝ Հայկոոպի նախագահ, ապա՝ գյուղբանկի կառավարիչ։ 1925–28-ին Պ․ ՀՄՍՀ Պետպլանի նախագահն էր և Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը։ 1928-ի նոյեմբերից աշխատել է Մոսկվայում։ Եղել է ՄՄՀՄ Պետպլանի բաժնի վարիչ, ապա՝ ծանր արդյունաբերության ժողկոմատի մատակարարման և վաճառահանման համամիութենական միավորման կառավար չի տեղակալ։ Պ․ միաժամանակ քաղաքատնտեսություն է դասավանդել Արեելքի ժողովուրդների համալսարանում, զբաղվել գրական–հրապարակախոսական գործունեությամբ։ Եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ և նրա Նախագահության (1922–25), Անդրերկրկոմի, ՀՄՄՀ, Անդրֆեդերացիայի և ՄՄՀՄ ԿԳԿ–ների անդամ, ՀԿ(բ)Կ III–V համագումարների պատգամավոր։ Հ․ Մելիքյան

ՊՈՂՈՍՅԱՆ Հռիփսիմե Միսակի [24․4(6․5)․1899, Թիֆլիս –26․11․1972, Երեան), հայ սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀՄՄՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ Ավարտել է Թիֆլիսի երրորդ գիմնազիան (1917), սովորել Անդրկովկասյան համալսարանի (Թիֆլիս) պատմալեզվագրական ֆակուլտետում։

«Բանաստեղծություններ» (1930) ժողովածուին հաջորդել են քսանից ավելի գրքեր․ «Խնդություն» (1948), «Անձրեից հետո» (1958), «Երեկո» (1966), «Արձագանք» (1973, հուշեր), «Վերջերգ (1978) են։ Գրել է գերազանցապես մանուկների ու պատանիների համար, պարզ ու մտերմիկ ոճով քնարերգել հայրենասիրություն, ժողովուրդների եղբայրություն։ Պ․ թարգմանել է Ա․ Պուշկինի, Վ․ Մայակովսկու, Կ․ Չուկովսկու, Ս․ Մարշակի և այլ գրողների ստեղծագործություններից։ «Մայրական» (1936) ժողովածուի համար արժանացել է ՀՄՄՀ լուսավորության մինիստրության մրցանակին։ Պարգեատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկ․ Во имя мира, Е․, 1952; Наша улица, Е․, 1952; Верность, Е․, 1956; Родные люди, М․, 1960․

Գրկ․ ՀռիՓսիմե Պողոսյան․ Մատենագիտություն, Ե․, 1976։ Ս․ Մանուկյան

ՊՈՂՈՍՅԱՆ Հրաչյա Գրիգորի (ծն․ 28․1․1935, Երեան), հայ սովետական ճարտարապետ։ ՀՄՄՀ վաստ․ ճարտարապետ (1975)։ 1959-ին ավարտել է Երեանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ․ բաժինը։ 1965-ից աշխատում է «Հայպետնախագիծ» ինստ–ում, 1980-ից՝ արվեստանոցի ղեկավար։ 1974-ից Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար։ Հեղինակ է Աբովյան (1961), Մեան (1961) քաղաքների գլխ․ հատակագծերի (ճարտ–ներ Ա․ Թարխանյանի, Մ․ Խաչիկյանի, Լ․ Չերքեգյանի հետ)։ Նրա նախագծերով կառուցվել են․ Երեանում՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1970–74, համահեղինակներ՝ Ա․ Թարխանյան, Մ․ Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գ․ Գեորգյան, Ի․ Ծատուրյան, ՄՄՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ, 1979), Երիտասարդության պալատը (1979, համահեղինակներ՝ Ա․ Թարխանյան, Մ․ Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գ․ Գեորգյան, Ի․ Ծատուրյան, Մ․ Բաղդասարյան, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981), Մարզահամերգային համալիրը (սկսվել է 1978-ին, հեղինակային խմբի հետ), Գիլիջանում՝ ՄՄՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (սկսվել է 1974-ին, համահեղինակներ՝ Մ․ Խաչիկյան, Լ․ Մաֆարյան), Գորիսում բնակելի թաղամաս (1975, համահեղինակներ՝ Ա․ Մկրտչյան, Հ․ Մողոյան) են։

ՊՈՂՈՍՅԱՆ Հուսիկ Պողոսի (17․4․1886, Թիֆլիս –1937), հայ սովետական քիմիկոս, ինժեներ–տեխնոլոգ։ Մկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում (2-րդ արական գիմնազիա)։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի քիմիայի բաժինը, ուր հետազոտություններ է կատարել լուսաքիմիայի բնագավառում և պաշտպանել դիսերտացիա (1912)։ Աշխատել է Դարմշտադտում (1912–14) և Մոսկվայում (1914–17)։ Մինչե 1921-ը Դոնի Ռոստովում կաշվի արտադրության գլխավոր մասնագետը և տեխ․ դիրեկտորն էր, կաշեգործների նահանգային առաջին դասընթացների կազմակերպիչը։ 1921-ին տեղափոխվել է Երեան, որպես կաշվի առաջին գործարանի տեխ․ դիրեկտոր։ Դա սավանդ ել է Երեանի համալսարանում (1924–1934), ապա պոլիտեխնիկական ինստ–ում (1934–37՝ քիմ․ ֆակուլտետի դեկան)։ Կատարել է կիրառական բնույթի հետազոտություններ, որոնք կապված էին ՀՄՄՀ–ում զարգացող քիմ․ արդյունաբերության՝ հատկապես օրգ․ նյութերի արտադրության տեխնոլոգիայի հետ։ Լ․ Գյուլբուդաղյան

ՊՈՂՈՍՅԱՆ Ցարոսլավ Մկրտչի (ծն․ 9․5․1930, Լենինական), հայ սովետական ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1976), պրոֆեսոր (1981)։ ՄՄԿԿ անդամ 1982-ից։ Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիգիկական ինստ–ը (1955)։ Աշխատել է Մոսկվայի մեքենաշինության տեխնոլոգիայի կենտր․ ԳՀԻ–ում (1955–58), Երեանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ–ում (ԵրՄՄԳՀԻ, 1959–65), Երեանի համալսարանում (1967–81)։ Աշխատանքները