(1941) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։
Գրկ․ «Успехи математических наук», 1968, т․ 23, в․ 6․
ՊՈՆՑԻՈՒՍ, Ֆրա Բոնիֆացիուս (Bonifacius), Ապոնց (ծն․ և մահ․ թթ․ անհա․), XIV դ․ 1-ին կեսի ասավածաբան և թարգմանիչ, ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Հաստատվել է Ծործորի վանքում։ Օգտվելով Արտազի լատինամետ եպիսկոպոս Զաքարիա Ծործորեցու հովանավորությունից՝ ծավալել է գրական և քարոզչական գործունեություն՝ հայության մեջ կաթոլիկություն տարածելու նպատակով։ Ունիթոռական շարժման եվրոպացի այլ քարոզիչների նման տիրապետել է հայերենին և լատիներենից թարգմանել փիլ․ գրականության մի շարք ստեղծագործություններ (Նիկոչայոս կուրացա, Հովհան Ֆիղանցայի և այլոց երկերը)։ Ծործորի վանքի կարիքների համար թարգմանել է կաթոլիկական եկեղեցու «Պատարագամատույցը»։ Ձեռագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։
Գրկ․ Խաչիկյան Լ․ Ս․, Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», հ․ 11, 1973։ Аревшатян С․ С․, К истории философских школ средневековой Армении, Е․, 1980․ Ս․ Արևշատյան
ՊՈՆՔԻԵԼԼԻ (Ponchielli) Ամիլկարե (1834–1886), իտալացի կոմպոզիտոր։ Եղել է երգեհոնահար, ապա կապելմայստեր Կրեմոնայում։ 1881-ից ղեկավարել է Բերգամոյի տաճարի երգչախումբը։ 1883-ից՝ Միլանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Մասկանյին, Ջ․ Պուչչինին)։ Հիմնական ստեղծագործությունները օպերաներ են․ համաշխարհային հռչակի է արժանացել «Ջոկոնդա»-ն (ըստ Հյուգոյի, 1876, «Լա Սկալա», Միլան)։ Երկերից են՝ 2 բալետ, «Դարիբալդիի հիշատակին» հիմնը (1882)։
ՊՈՈՊՈ (Роорб), աղի լիճ Կենտրոնական Անդերում, Րոլիվիայում, 3690 մ բարձրության վրա։ Մակերեսը մոտ 3 հզ․ կմ է, խորությունը՝ մինչև 3 մ։ Պ–ի մեջ է թափվում Տիտիկակա լճից սկսվող Դեսագուադերո գետը։ Տեղումներից կախված՝ լճի չափերը և մակարդակը (մինչև 20 Վ) խիստ տատանվում են։ Անձրևային սեզոնում ջրերի մի մասը Լակախաուիրա գետի հունով հոսում է դեպի արմ․՝ պարբերաբար ցամաքող Կոյպասա աղի լիճը։
ՊՈՉԱՎՈՐ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ (Caudata), երկկենցաղների կարգ։ Գլանաձև, երբեմն խիստ ձգված մարմինը վերջանում է համեմատաբար երկար, կլոր կամ կողքերից սեղմված պոչով։ Մարմնի երկարությունը մինչև 160 սմ է (հսկա սալամանդր)։ Ոտքերը կարճ են, որոշ տեսակների մոտ թույլ են արտահայտված (սիրենները զուրկ են ետին վերջավորություններից)։ Մաշկը հարթ է կամ բշտավոր, գեղձերով հարուստ։ Հայտնի ԷՊ․ ե–ի 130 (ՍՍՀՄ–ում՝ 10) տեսակ (8 ընտանիք)՝ տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Հարավային Ամերիկայում։ Պ․ ե–ի մեծամասնությունը մշտապես ապրում են ջրում, որոշ տեսակներ ջրին մոտենում են միայն բազմացման շրջանում կամ ամբողջովին ցամաքաբնակ են։ Մի քանի տեսակներ ապրում են ծառերի վրա։ Շնչում են հիմնականում թոքերով, քիչ տեսակներ՝ խռիկներով (նաև հասուն ժամանակ)։ Որոշ Պ․ ե–ի թոքերն ապաճել են, և շնչառությունը կատարվում է բերանի և կլանի լորձաթաղանթի ու մաշկի միջոցով։ Զարգանում են առանց կերպարանափոխության, սեռահասուն դառնում 2–3 տարեկանում։ Դնում են 3-ից մի քանի հարյուր