Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ձու․ կան կենդանածին և ձվակենդանածին տեսակներ։ Սնվում են առավելապես անողնաշարավորներով։ ՀՍՍՀ–ում հազվադեպ են։ Նախկինում Սաեփանավանի ջրավազաններում հանդիպում էր սովորական արիաոնը։ Ս․ Պապանյան

ՊՈՉՈՒԿԱՅԻՆ ԳԵՂՁ, թռչունների մեծ մասի խոշոր, սովորաբար երկբիլ մաշկային գեղձ։ Տեղադրված է պոչի հիմքում մեջքային կողմից։ Ուժեղ զարգացած է ջրային թռչունների, հատկապես թիոտանիների, խողովակաքթայինների և ջրարծիվի մոտ։ Գեղձի ճարպային արտադրուկը թռչունը կտուցով տարածում է փետուրների վրա, և դրանք պահպանում են իրենց դասավորությունն ու չեն թրջվում։ Որոշ թռչունների, օրինակ՝ մուսկուսային բադերի, թխսող փայտփորների U ձագերի Պ․ գ–ի արտադրուկն ունի խիստ տհաճ հոտ, որը նրանց պաշտպանում է գիշատիչների հարձակումից։ Թռչունների առանձին տեսակների, օրինակ՝ հավերի, բադերի փետուրներին քսված արտադրուկը պարունակում է պրովիտամին D՝ էրգոստերին, որը թռչունը կլանում է փետուրները կտուցով շտկելիս։

ՊՈՊ (Pope) Ալեքսանդր (1688–1744), անգլիացի բանաստեղծ։ 1711-ին հրատարակել է «էսսե քննադատության մասին» անգլ․ լուսավորական կլասիցիզմի մանիֆեստը։ Կլասիցիզմի սկզբունքները մարմնավորել է «Վինձորի անտառ» (1713) պոեմում։ Պ․ հումորով է պատկերել նրբակիրթ խավի կյանքն ու բարքերը «խոպոպի առևանգումը» (1712, երկրորդ տարբերակը՝ 1714) երգիծակատակերգական պոեմում։ Ընդունված «լավ ճաշակի» դիրքերից ուղղել է Հոմերոսի «կոպտությունը» («Իլիականի», 1715–20 և «Ոդիսականի», 1725–26, թարգմանությունները), «գռեհկաբանությունից մաքրել» Ու․ Շեքսպիրի ստեղծագործությունները (հրտ․ 1725)։ «Դունսիադա» (1728, անգլ․ Dunce- բթամիտ) և «Նոր Դունսիադա» (1742) սատիրաները Պ․ ուղղել է գրական իր հակառակորդների դեմ, խարազանել տգիտությունն ու հիմարությունը։ Պ․ «էսսե բարոյախոսության մասին» (1731–35) և «էսսե մարդու մասին» (1732–34) փիլ․ պոեմներում գովերգել է գոյություն ունեցող ամեն ինչի ներդաշնակությունը։ Պ–ի բանաստեղծություններից հայերեն են թարգմանվել դեռևս XIX դ․ («Քրիստոնեի մահը», թարգմ․ Ա․ Ծատուրյան, «Փորձ մը քննադատության վրա», թարգմ․ Ս․ Մալխասյանց)։

«ՊՈՊ–ԱՐՏ» (անգլ․ pop art, <pop – ընդմիջվող հնչյուն, թեթև հարված, բառացի՝ արվեստ, որ առաջացնում է անակնկալ, շփոթեցնող տպավորություն, մեկնաբանվում է նաև որպես անգլ․ popular art-ի՝ հանրամատչելի արվեստի կրճատ ձև), նեռավանգարդիստական ուղղություն կերպարվեստում։ Որպես ւսբստրակա արվեստի յուրօրինակ հակազդեցություն ե, միաժամանակ, կապ ունենալով դադաիզմի (հատկապես Մ․ Դյուշանի գործերի) և սյոնրռեալիզմի հետ, «Պ․ ա․» տարածում է գտել 1950-ական թթ․ 2-րդ կեսից ԱՄՆ–ում (Ջ․ Ռոզենկվիստ, Ջ․ Ջոնս, Ջ․ Դայն, ուղղության հիմնադիր՝ Ռ․ Ռաուշենբերգ), Մեծ Բրիտանիայում (Պ․ Բլեյք, Ռ․ Համիլտոն) և այլ երկրներում։ «Պ–ա․»-ի ներկայացուցիչները հռչակել են «վերադարձ իրականությանը», մասսայական արտադրանքի նմուշների, մասսայական հաղորդակցության միջոցների (ռեկլամ, լուսանկար, վերատպություն ևն) լեզվի, մարդուն շրջապատող արվեստական նյութական միջավայրի «գեղագիտական արժեքի բացահայտում»։ Նրանք բառացիորեն վերարտադրում են (հաճախ կոււաժի կամ սրան հիշեցնող տեխնիկաների օգնությամբ) ժամանակակից ոլրբանիզացված կենցաղի տիպական առարկաներ (կահկարասիներ, ապրանքների փաթեթավորում են), անվանի մարդկանց, իրադարձությունների հանրածանոթ տպագիր պատկերներ կամ էլ, նույնիսկ՝ այդ առարկաներն ու պատկերները կոմպոզիցիաների մեջ են ներառնում բնական վիճակով։ «Պ–ա․», ինչպես և նրան պատմականորեն նախորդած մոդեռնիզմի հոսանքները, ներփակված է ինքնաբավ ձևական փորձերի շրջանակում և նույնպես հեռու է իրականության ռեալիստական վերապատկերումից, ինչպես, օրինակ, աբստրակցիոնիզմը, և, ըստ էության, հակաարվեստ է։

ՊՈՊԵՍԿՈՒ (Popescu) Յոն Ապոստոլ Ապոստոլի (ծն․ 6․3․1920, գ․ Աըկուեն, Ռումինիա), ռումինացի բանագետ, բանաստեղծ, գրականագետ, հայագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1970)։ 1947-ին ավարտել է Կլուժի համալսարանի բանասիրության և փիլ․ ֆակ–ը։ Որպես ուսուցիչ աշխատել է Ռումինիայի մի շարք դպրոցներում, Գեռլայի մանկավարժական և «Պետրու մայոր» լիցեյներում (1940–63), դասախոսել է (1963–76) Տըրգու Մուրեշի ինստ–ի բանասիրական ֆակ–ում։ Հրատարակվել են Պ–ի «Տրանսիլվանական նոր գրականությունը» (1945), «Ցոն Պոպ Ռետեգանուլ․ կյանքը և գործը» (1965) ուսումնասիրությունները և , «Սերեր» (1968), «Սրինգ մի գեղեցկուհու համար» (1971), «խոսք Մարկո Պոլոյին» (1974), «Անցնում եմ մարդկանց միջով» (1978) բանաստեղծությունների ժողովածուները։

1967-ին լույս է տեսել Պ–ի «Տրանսիլվանիայի հայկական հեքիաթները» (2 լրց․ հրտ․, «Սոխակների գեղեցկուհին․ Տրանսիլվանիայի հայկական հեքիաթներ», 1974), որ նա գրառել է Բրաշով, Օրադեա, Սիբիու, Գեռլա, Բիստրիցա և այլ քաղաքներում ապրող հունգարահայերից։ «Նիկուլայի ապակյա սրբապատկերների արվեստը» (1969), «Ուսումնասիրություններ բանահյուսության և ժողովրդական արվեստի վերաբերյալ» (1970) և այլ գործերում Պ․ հանգամանորեն ներկայացրել է հունգարահայ բանահյուսությունը, արվեստը, ցույց է տվել, որ հայկ․ հեքիաթները, որոնցում գիտակցվում է դրանց հայկականությունը, այժմ էլ տարածված են ռումինների մեջ։ Պ․ հայագիտական հոդվածներով անդրադարձել է Տրանսիլվանիայում հայերի բերած նպաստին, հայ–ռում․ գրական կապերին («1719 թ․ ռումինա–հայկական մի փաստաթուղթ», 1960), զբաղվել հայ ձեռագրագիտությամբ («1346 թ․ գրված մի ավետարանի շուրջը», 1959)։

Երկ․ Սո document litteraire roumano-armenien datant de 1719, «Studia et acta Orientalia», t․ 2, 1960; Les contes de fees, recits et traditions armeniens de Transylvanie, «Revue des etudes АгтётеппеБ*, t․ 4, 1967․ Ս․ Քոչանջյան․

ՊՈՊԿՈՎ Վալերի Իվանովիչ (ծն․ 1908), սովետական էլեկտրատեխնիկ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ը (1930)։ 1943-ից աշխատում է Գ․ Մ․ Կրժիժանովսկու անվ․ էներգետիկական ինստ–ում։ Աշխատությունները վերաբերում են բարձր լարումների տեխնիկային, գազերում բարձր լարումների դեպքում էլեկտրական պարպմանը, ուժեղ էլեկտրական դաշտերի տեսությանը, հեռավոր էլեկտրահաղորդմանը։ ՀՍՍՀ ԳԱ բարձր լարման տեխնիկայի լաբորատորիայի աշխատակիցների հետ համատեղ կատարել է 330 կվ լարման փոփոխական հոսանքի պսակաձև պարպման հետազոտություններ։ Պ․ Ն․ Ցաբլոչկովի անվ․ մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՊՈՊՈԿՍՏԵՊԵՏԼ (իսպ․ Popocatepetl, < ացտեկերեն, բառացի՝ ծխացող լեռ), հրաբուխ Մեքսիկայի հարավում, Ընդլայնական Հրաբխային Սիեռայում, Մեխիկոյից 65 կմ հվ–արլ․։ Բարձրությունը 5452 մ է։ XVI–XVII դդ․ հաճախ ժայթքել է։ 1920-ին վերսկսված էրուսլտիվ գործունեությանը հաջորդել է ֆումարոլային ակտիվություն, որը տևել է մինչև 1927-ը։ Մինչև 3800 մ բարձրությունները լանջերը ծածկված են կաղնու և սոճու անտառներով, 3800–4560 մ գոտում բուսականությունը բացակայում է, 4560 մ–ից բարձր տարածված են հավերժական ձյունը և սառցադաշտերը։

ՊՈՊՈՎ Ալեքսանդր Ստեպանովիչ (1859–1905), ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ,