Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


առանց հաղորդալարերի էլեկտրական կապի (ռադիոկապի, ռադիոյի) ստեղծողը։ Պատվավոր ինժեներ–էլեկտրիկ (1900) և Ռուսական տեխ․ ընկերության պատվավոր անդամ (1901)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882)։ 1901-ից՝ Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ինստ–ի պրոֆեսոր, 1905-ից՝ դիրեկտոր։ 1895-ի ապրիլի 25-ին (մայիսի 7-ին) ցուցադրել է իր հնարած՝ աշխարհում առաջին ռադիոընդունիչը։ 1897-ի գարնանը Պ․ հասավ ռադիոկապի 600 մ հեռավորության, ամռանը՝ 5 կմ, իսկ 1901-ին՝ շուրջ 150 կմ՝․ 1895-ին ստեղծել է ամպրոպի պարպումների գրանցման սարք (ամպրոպանշիչ)։ Պ–ի ռադիոընդունիչը և ամպրոպանշիչը պահվում են Լենինգրադի կապի կենտրոնական թանգարանում։ Պ․ Ռուսաստանում առաջինն է իրականացրել առարկաների և մարդու վերջավորությունների ռենտգենյան նկարահանումները։ 1900-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Պ–ի ռադիոընդունիչն արժանացել է ոսկե մեդալի։ 1945-ին ՍՍՀՄ Մինրստրների խորհուրդը որոշում է ընդունել՝ մայիսի 7-ը նշել որպես ռադիոյի օր և սահմանել Պ–ի անվ․ ոսկե մեդալ։

Գրկ․ Изобретение радио․ А․ С․ Попов․ Документы и материалы, М․, 1966; Бренев И․ В․, Начало радиотехники в России, М․, 1970․

ՊՈՊՈՎ Ալեքսեյ Դմիտրեիչ (1892–1961), սովետական ռեժիսոր, թատրոնի տեսաբան և մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1948)։ Արվեստագիտության դ–ր (1957)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1912-ից եղել է ՄԳԹ–ի դերասան, 1918–23-ին՝ Մտուդիական բեմադրությունների թատրոնի (Կոստրոմա) դերասան, ռեժիսոր և ղեկավար, 1923–30-ին՝ ՄԳԹ–ի 3-րդ ստուդիայի (1926-ից՝ վախթանգովի անվ․ թատրոն) ռեժիսոր, 1930–35-ին՝ Տեղափոխության թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1935–60-ին՝ Կարմիր (այժմ՝ Մովետական) բանակի կենտր․ թատրոնի ղեկավար։ 1935–60-ական թթ․ ստեղծել է բազմաթիվ ներկայացումներ՝ նվիրված սովետական մարդու ստեղծագործ աշխատանքին և մարտական սխրանքներին՝ Պրուտի « 1919-ը» (1936), Չեպուրինի «Մտալինգրադցիները» (1944), Ռուսաստանի պատմությանը՝ Բեխտերևի և Ռազումովսկու «Զորավար Մուվորովը» (1939), Ա․ Ն․ Տոլստոյի «Իվան Ահեղ» (1946, ՄԳԱԹ)։ Նշանակալից են նաև Շեքսպիրի «Ռոմեո և Զուլիետ» (1935) և «Անսանձ կնոջ սանձահարումը» (1937) պիեսների բեմադրությունները։ ՄԳԱԹ–ի ռեժիսորական դպրոցի սկզբունքները Պ․ օգտագործել է ստեղծագործաբար, ձգտել փիլ․ լուծման, տեսականորեն մշակել ներկայացման գեղարվեստական ամբողջականության դրույթը՝ որպես նրա բոլոր բաղադրամասերի ներդաշնակություն, որոնց հիմքում կենսական ճշմարտությունն է։ Պ․ ստեղծել է «Երկու բարեկամ, մոդելն ընկերուհի» (1928) ֆիլմը, որը սովետական առաջին կինոկատակերգություններից է։ Պ․ եղել է բազմաթիվ դերասանների և ռեժիսորների դաստիարակը։ 1919-ից զբաղվել է մանկավարժությամբ (1940-ից՝ պրոֆեսոր)։ ՄՄՀՄ պետ․ մրցանակներ (1943, 1950, 1951)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Երկ․ Спектакль и режиссёр, 2 изд․․ М․, 1972․

Գրկ․ Зоркая И․, Творческая путь А․ Д․ Попова, М․, 1954․

ՊՈՊՈՎ Լեոնիդ Իվանովիչ (ծն․ 1945), ՄՄՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Մովետական Միության կրկնակի հերոս (1980, 1981), Հունգարիայի ժող․ Հանրապետության (1980), Վիետնամի Մոցիալիստական Հանրապետության աշխատանքի (1980), Կուբայի Հանրապետության (1980), Ռումինիայի Մոցիալիստական Հանրապետության (1981) հերոս, փոխգնդապետ։ ՄՄԿԿ անդամ 1971-ից։ Տիեզերագնացների ջոկատում է 1971-ից։ Ավարտել է Չեռնիգովի օդաչուների բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը (1968), Յու․ Ա․ Գագարինի անվ․ ռազմաօդային ակադեմիան (1976)։ 1980-ի ապրիլի 9-ին, Վ․ Վ․ Ռյումինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Մոյուզ–35» տիեզերանավով։ Ապրիլի 10-ին տեիզերանավը կցվել է «Մալյուտ–6»–«Պրոգրես–8» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Մալյուտ–6» ուղեծրակայանով, որին թռիչքի ընթացքում կցվել են «Աոյուգ–36» (մայիսի 27-ին, տիեզերագնացներ՝ Վ․ Ն․ Կուբասով, Բ․ Ֆարկաշ), «Մոյուզ Տ–2» (հունիսի 5-ին, տիեզերագնացներ՝ Ցու․ Վ․ Մաչիշև, Վ․ Վ․ Ակսյոնով), «Մոյուզ–37» (հուլիսի 24-ին, տիեզերագնացներ՝ Վ․ Վ․ Գորբաւոկո, Ֆամ Տուան), «Սոյուզ–38» (սեպտ․ 19-ին, տիեզերագնացներ՝ 6ու․ Վ․ Ռոմանենկո, Տամայո Մենդես) տիեզերանավերը, «Պրոգրես–9, 10, 11» բեռնատար ավտոմատ փոխադրական տիեզերանավերը։ 1980-ի հոկտ․ 11-ին տիեզերագնացներ Պ․ և Վ․ Ռյումինը վայրէջք են կատարել «Սոյուզ–37» տիեզերանավով (թռիչքը տեվել է 185 օր)։ 1981-ի մայիսի 14–22-ին, Դ․ Պքւոէնարիոէյի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ–40» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ6»–«Սոյուզ Տ–4» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1981-ի մարտի 13-ից, տիեօերագնացներ՝ Վ․ Վ․ Կովաչյոնոկ, Վ․ Պ․ Սավինիխ)։ 1982-ի օգոստ․ 19–27-ին, Ա․ Ա․ Սերեբրովի և Մ․ Ե․ Սավիցկայայի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Մոյուզ Տ–7» տիեզերանավով։ Օգոստ․ 20-ին տիեզերանավը կցվել է «Մալյուտ–7»–«Մոյուզ Տ–5» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1982-ի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Ա․ Ն․ Բերեզովոյ, Վ․ Վ․ Լեբեդե)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

ՊՈՊՈՎ (Պապյանց) Լևոն Քրիստափորի (17․9․1881, Աքքերման, այժմ՝ Ուկր․ ՍՍՀ Բելգորոդ–Դնեստրի – 15․12․1919, Իշիմ այժմ՝ Տյումենի մարզ), բժիշկ, բոլշևիկ, ռուսական երեք հեղափոխությունների մասնակից, ՍՍՀՄ–ում առողջապահության գործի և Կարմիր խաչի Ռուսաստանյան կազմակերպության (РОКК) дЬт կավարներից։ ՍՄԿԿ անդամ 1904-ից։ Ավարտել է Նովոռոսիյսկյան համալսարանի (Օդեսա) բժշկ․ ֆակուլտետը (1910)։ 1905-ից հեղափոխական ընդհատակյա աշխատանք է տարել Օդեսայում, ապա՝ Բեսարաբիայի նահանգում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կարմիր խաչի մի շարք ռազմաճակատային լազարեթներում, միաժամանակ ագիտացիոն–պրոպագանդիստական աշխատանք ծավալել զինվորների և բուժանձնակազմի շրջանում։ Պ․ 1917-ի ապրիլին Մինսկում կայացած Արմ․ ռազմաճակատի Կարմիր խաչի աշխատողների I համագումարի նախաձեռնողն ու կազմակերպիչն էր, որտեղ ներկայացրել է Կարմիր խաչը դեմոկրատական սկզբունքներով վերակառուցելու իր նախագիծը։ 1917-ի հունիսին մասնակցել է Սովետների համառուսաստանյան 1-ին համագումարին, իսկ օգոստոսին՝ Արմ․ ռազմաճակատի հվ․ շրջանից առաջադրվել և ընտրվել է զինվորական դեպուտատների Օդեսայի սովետի գործկոմի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո աշխատել է սովետական Կարմիր խաչի ասպարեզում։ 1919-ի փետրվարին POKK-ի կենտրոնական կոլեգիայի բոլշևիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել է Մոսկվայի սովետի դեպուտատ։

Բծավոր տիֆի համաճարակի ժամանակ (1919-ի հունիս) մեկնել է Արլ․ ռազմաճակատ և Իշիմում կազմակերպել հոսպիտալ։ Վարակվել է տիֆով և մահացել։ Իշիմ քաղաքում, ի հիշատակ Պ–ի, կանգնեցվել է նրա կիսանդրին։ Ազովի նավարկության շոգենավերից մեկը կոչվում է Պ–ի անունով։ Լ․ Առաքեչյան

ՊՈՊՈՎ Օլեգ Կոնստանտինովիչ (ծն․1930), կրկեսի սովետական արտիստ, ծաղրածու։ ՄՄՀՄ ժող․ արտիստ (1969)։ 1950-ին ավարտել է կրկեսային արվեստի ուսումնարանը։ 1951–53-ին աշխատել է երիտասարդական կոլեկտիվում։ Օգտագործում է կրկեսային տարբեր հնարներ։ Պ–ի արվեստում զուգակցվում են բուֆոնադը, թեթև քնարական հումորը և երգիծական գույները։ Ստեղծել է ժամանակակից երիտասարդի կերպար, օժտել հմայքով և ռուս, հեքիաթների չարաճճի հերոսների խորամանկությամբ։ Պ–ին անվանում են «Արևային ծաղրածու»։