ՊՈՍՏՈՒԼԱՏ (< լաա․ postulatum – պահանջ), կանխադրույթ, որևէ տեսության սկզբունք կամ դրույթ, որն այդ տեսության շրջանակներում ընդունվում է որպես ելակետային և չապացուցվող (պարզապես պահանջվում է ընդունել տվյալ Պ–ի «օրինաչափ* լինելը)։ ժամանակակից տրամաբանության և գիտության մեթոդաբանության մեջ «Պ․» օգտագործվում է որպես «աքսիոմ» հասկացության հոմանիշ։ Երբեմն պահպանվում է այդ հասկացությունների նշանակությունների դեռևս անտիկ փիլիսոփայությունից եկող տարբերությունը, աքսիոմն ըմբռնվում է որպես տեսության ելակետային սկզբունք, Պ․՝ տեսության մասնավոր գիտական սկզբունք։ Առանձին դեպքերում «Պ․» տերմինով նշանակվում է որոշակի տեսության աքսիոմների ու արտածման կանոնների ամբողջությհւնը։
ՊՈՎԵԼԼԻՏ [ամերիկյան երկրաբան Ջ․ Պոուելլի (J․ Powell, 1834–1902) անունով], միներալ, կալցիումի մոլիբդատ՝ Са[Мо04]։ Քիմ․ բաղադրությունը՝ 71,52% Мо03, 28,48%CaO։ Որոշ Պ–ներ պարունակում են մինչև 10,3% W03։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Ամենից հաճախ առաջացնում է գաղտնաբյուրեղային ագրեգատներ (մոլիբդենիտի փոփոխման արգասիքներ)։ Դույնը՝ սպիտակից մինչե մուգ կանաչ և գորշ։ Կարծրությունը՝ 3,5, խտությունը՝ 4250–4520 կգ/մ²։ Մոլիբդենային հանքավայրերի օքսիդացման զոնայի բնորոշ միներալ է։
ՊՈՎՈԼԺԻԵ, Վոլգայի միջին և ստորին հոսանքին հարող կամ մոտ գտնվող ու տնտեսապես նրան կապված տարածքը։ Բաժանվում է աջափնյա բարձրադիր (Մերձվոլգյան բարձրության հետ) և ձախափնյա ցածրադիր (Անդրվոլգյան) մասերի։ Բնական առումով Պ–ի մեջ է մտնում նաև Վոլգայի վերին հոսանքին հարող տարածությունը։ Պ․ գտնվում է անտառային, անտառատափաստանային և կիսաանապատային զոնաներում։ Պ–ում են Բաշկիրական, Թաթարական, Կալմիկական ԻՍՍՀ–ները, Ուլյանովսկի, Պենզայի, Կույբիշեի, Սարատովի, Վոլգոգրադի և Աստրախանի մարզերը, որոնք միասին կազմում են Պովոլժիեի տնտեսական շրջանը։
ՊՈՎՈԼԺԻԵԻ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՌՍՖՍՀ կազմում։ Պովոլժիեի գերմանացիների (XVIII դ․ Ներքին Պովոլժիեում հաստատված գաղութաբնակների հետնորդները) ինքնավար հանրապետություն 1918–41-ին։ ՌՍՖՍՀ Ժողկոմխորհի 1918-ի հոկտ․ 19-ի դեկրետով ստեղծվել է Պովոլժիեի գերմանացիների աշխատանքային կոմունա՝ Պովոլժիեի գերմանացիների ինքնավարմարզ։ Հա մա ռուս աստան յան ԿԴԿ–ի 1924-ի դեկտ․ 19-ի դեկրետով մարզը դարձել է ԻՍՍՀ (տարածքը՝ 28,2 հզ․ կէՐ, սահմանակից էր Սարատովի, Ստալինգրադի մարզերին և Ղազախ․ ՍՍՀ–ին), Էնգելս մայրաքաղաքով։ Բնակչությունը (ըստ 1939-ի մարդահամարի)4 605,5 հզ․ մարդ (60%-ից ավելին գերմանացիներ)։ Սովետական Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1941-ի օգոստ․ 28-ի որոշմամբ հանրապետությունը վերացվել է, իսկ գերմ․ բնակչությունը վերաբնակեցվել այլ վայրեր՝ ստանալով պետ․, օգնություն և հող։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1964-ի օգոստ․ 28-ի հրամանագրով չեղյալ են հայտարարվել ֆաշիստական զավթիչներին աջակցելու մեջ Պովոլժիեի գերմանական բնակչության նկատմամբ 1941-ին առաջ քաշված անհիմն մեղադրանքները։
ՊՈՏԱՇ [անգլ․ potash < pot – թաղար, ash(es)– մոխիր], Կափումի կարբոնատի տեխնիկական անվանումը։
ՊՈՏԵԲՆՅԱ Ալեքսանդր Աֆանասևիչ (1835–1891), ուկր․ և ռուս, բանասեր– սլավոնագետ։ Պետերբուրգի ԳԱ թղթ․ անդամ (1877)։ Ավարտել է 1սարկովի համալսարանը (1856)։ 1875-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Մշակել է բանասիրության, բանահյուսության և ազգագրության, մասնավորապես ընդհանուր լեզվաբանության, հնչյունաբանության, ձևաբանության, շարահյուսության, իմաստաբանության տեսության հարցերը։ Մեծ վաստակ ունի սլավ, բարբառագիտության և պատմահամեմատական քերականության բնագավառում։ Հիմնականում հետազոտել է լեզվի և մտածողության, լեզվի և ազգի փոխհարաբերության, լեզվի ծագման ընդհանուր տեսական հարցերը։
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Պ–ի «Լեզվաբանական պոետիկա»-ն, ուր արտացոլված են հեղինակի հայացքները բանաստեղծակալեզվի, քնարերգության և առհասարակ արվեստի բնության վերաբերյալ։ Բանաստեղծական խոսքում ե, համապատասխանաբար, ընդհանրապես բանաստեղծական ստեղծագործության մեջ՝ ամբողջությամբ վերցրած, Պ․ տարբերակում է երեք հիմնական տարր՝ արտաքին ձե (հնչում), նշանակություն (իմաստ) և ներքին ձև (կամ պատկեր)։ Բառի (գեղարվեստական ստեղծագործության) բանաստեղծականությունը նրա պատկերավորությունն է։ Ներքին ձևը նորի ճանաչման միջոց է, բայց ոչ թե գիտ․ վերացարկումով, այլ նոր տպավորություններն արդեն առկա պատկերին հարմարեցնելով։ Պ–ի ստեղծագործություններն ազդել են ժամանակակից բանասիրության, հատկապես լեզվաբանության վրա, մասնավորապես՝ շարահյուսության բնագավառում։ Պ–ի կարևորագույն աշխատություններից են՝ «Միտք և լեզու»-ն (1862), որտեղ վերլուծվում են լեզվի ու մտածողության կապերը, «Ռուսական քերականության նյութեր»-ը (հ․ 1–2, 1874, հ․ 3, 1899, հ․ 4, 1941)՝ նվիրված գլխավորապես շարահյուսական խնդիրներին, «Բանահյուսության տեսության նյութեր»-ը (1905)։ Պ․ եռանդուն մասնակցություն է ունեցել ուկր․ մշակույթի ստեղծման գործում, որի զարգացումը նա դիտել է ռուս, մշակույթի պատմության հետ սերտ կապի մեջ։ Ունի ուկրաիներենին և ուկր․ բանահյուսությանը վերաբերող աշխատություններ։ Պ–ի անունն է կրում ԱՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստ–ը Կիևում։
Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Вольтер Э․А․, А․ А․ Потебня․ 1835–1891․ Библиографические материалы для биографии А․ А․ Потебни, СПБ, 1892; Овсяник о Куликовский Д․ Н․, А․ А․ Потебня как языковед-мыслитель, Киев, 1893․
ՊՈՏԵՆՑԻԱԼ ԱՐԳԵԼՔ « լատ․ potentia – ուժ, զորություն) ֆիզիկայում, ուժային դաշտում մասնիկի մեծ պոտենցիալ էներգիայի տարածականորեն սահմանափակ տիրույթ, որի երկու կողմերում պոտենցիալ էներգիան կտրուկ նվազում է։ Դասական մեխանիկայում բնութագրականն այն է, որ մասնիկը չի կարող թափանցել Պ․ ա–ի տիրույթը՝ առանց պոտենցիալ դաշտի ուժերի դեմ արտաքին աղբյուրի կատարած աշխատանքի։ Դասական վիճակագրական ֆիզիկայում հաճախ, որպես էներգիայի այդպիսի աղբյուր, հանդես է գալիս ջերմափոխանակումը մասնիկների միջև։ Պ․ ա–ով անցնելու հավանականությունը համեմատական է езф( – (Սմաքս –£)/ե1,}-ին, որտեղ Սմաքսը (Պ․ ա–ի բարձրություն) պոտենցիալ էներգիայի արժեքն է արգելքի գագաթում, E-ն մասնիկի միջին էներգիան է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ Քվանտային մեխանիկայում հնարավոր է անցում Պ․ ա–ով նույնիսկ այն դեպքում, երբ մասնիկը լրացուցիչ էներգիա չի ստանում (տես Թունեղային Էֆեկտ)։ «Դասականորեն անհասանելի» տիրույթում (Ս >Е) մասնիկի ալիքային ֆունկցիան զրոյից տարբեր է, և եթե այդ տիրույթը վերջավոր է, ապա մասնիկը կարող է անցնել արգելքով։ Անցման հավանականությունը միաչափ դեպքում որոշվում է Df^expj–j Հ2m[E–U(x)]dx Xl բանաձևով, այստեղ Xi-ը և Хг-ը E=U(x) հավասարման արմատներն են, m-ը մասնիկի զանգվածն է, հ–ը՝ Պլանկի հաստատունը։ Մասնիկի շարժման քվանտային բնույթը կարևոր է և այն դեպքում, երբ E>Uifuifu։ Դասական մեխանիկայում այդ տիրույթում մասնիկներն ազատ անցնում են արգելքի վրայով, իսկ քվանտային մեխանիկայում՝ կարող են նաև անդրադառնալ արգելքից։ Է․ Չաբարյան
ՊՈՏԵՆՑԻԱԼ ԴԱՇՏ, պահպանողական դաշտ, վեկտորական դաշտ, որի շրջանառությունը (ցիրկուլյացիան) ցանկացած փակ հետագծով հավասար է զրոյի։ Եթե Պ․ դ․ ուժային դաշտ է, նշանակում է, որ դաշտի ուժերի աշխատանքը փակ հետագծի երկայնքով հավասար է զրոյի։ a(M) Պ․ դ–ի համար գոյություն ունի այնպիսի միարժեք u(M) ֆունկցիա (դաշտի պոտենցիալ), որ a=gradu (տես Գրադիենտ)։ Եթե Պ․ դ․ տրված է Q միակապ տիրույթում, ապա այդ դաշտի պոտենցիալը կարող է որոշվել ս= J(a, t)dl բանաձևով, որտեղ AM-ը AM Q տիրույթի A սևեռված կետը M-ին միացնող ցանկացած ողորկ կոր է, t-ն AM կորի շոշափողի միավոր վեկտորն Է, 1-ը՝ AM