նի, բերիլի, քարածխի հանքավայրեր։ Կլիման մերձարեադարձային, միջերկրածովյան է՝ շոգ ամառով և անձրևային ձմեռով։ Ատլանայան օվկիանոսը բարերար ազդեցություն է թողնում կլիմայի վրա։ Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում նկատվում են բրիզներ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ափամերձ մասերում մոտ 10°C է, ներքին շրջաններում՝ 7–8°C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20°C և 25–27°C, տարեկան տեղումները՝ ափամերձ շրջաններում 400 մմ են, հս–ում4 մինչև 800 մմ, լեռներում՝ 1200–2500 մմ։
Ներքին ջրերը։ Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Դորուն (Դուերոն), Տեժուն և Գվադիանան։ Սնումը հիմնականում անձրևային է։ Վարարում են ձմռանը և գարնանը, նվազում՝ ամռանը, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ, օգտագործվում են ոռոգման համար։
Հողերը և բուսականությունը։ Հս–ում՝ լեռներում, տարածված են լեռնաանտառային, պոդզոլային, կենտրոնում և հվ–ում՝ գորշ և շագանակագույն, ափամերձ շրջաններում՝ ճահճային, տեղ–տեղ՝ աղուտային հողեր։ Երկրի հվ․ շրջաններին բնորոշ է միջերկրածովյան տիպի բուսականությունը, ցամաքի խորքում տարածված են մակվիսի մացառուտները՝ հավամրգի, օրոճի, խնկածառի ծառատեսակներով։ Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը։ Լեռներում հանդիպում են կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ շրջաններում՝ նոճու, էվկալիպտի պուրակներ։ Լեռներում մեծ տարածում ունեն մարգագետինները։
Կենդանական աշխարհը։ Միջերկրածովյան տիպի է, Միջին Եվրոպային հատուկ տեսակների լայն տարածմամբ (գայլ, աղվես, կզաքիս ևն) և հյուսիս–աֆրիկյան ֆաունայի ներկայացուցիչներով (ալժիրական ոզնի, իսպանական նապաստակ)։ Շատ են կրծողները, չղջիկները, թռչուններն ու սողունները։ Ջրերը հարուստ են ձկներով։
IV․ Բնակչությունը Ավելի քան 99%-ը պորաուգալացիներ են, բնակվում են նաև 50 հզ․ օտարերկրացիներ։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա 106 մարդ է, ափամերձ մի քանի շրջաններում և կղզիներում՝ մինչև 200 մարդ։ Խոշոր քաղաքներն են Լիսաբոնը, Պորտուն։
V․ Պատմական ակնարկ Պ–ի տարածքը բնակեցված է եղել տակավին հին քարի դարում։ Բրոնզի դարում Պ–ի հս–ում զարգացել է մետաղամշակությունը։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսին Պ–ի տարածքում բնակություն են հաստատել կելտերը, մ․ թ․ ա․ IV–III դդ․՝ լուզիտանները (երկրի տարածքի մեծ մասում), որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Մ․ թ․ ա․ II դ․ սկզբից նրանք համառ պայքար են մղել երկիր ներխուժած հռոմեացիների դեմ և միայն մ․ թ․ ա․ I դ․ վերջին է Հռոմին հաջողվել կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Լուզիտանիա հռոմ պրովինցիա։ Հռոմեացիները տիրել են մինչև մ․ թ․ У դ․ սկիզբը, երբ Պիրենեյան թերակղզին նվաճել են սվևները, այնուհետև՝ վեստգոթերը։ 713–718-ին Պ․ նվաճել են արաբներն ու բերբերները (ընդհանուր անվամբ՝ ծնվրեր) և 756-ից այն դարձել է Կորդովայի էմիրության (929-ից4 խալիֆայության) մի մասը։ Ռեկոնկիստայի ընթացքում XI դ – XII դ․ սկզբին Պ–ի ազատագրված հողերը մտել են իսպ․ Լեոն թագավորության կազմի մեջ։ Լեռնի արմ․ սահմաններն ամրացնելու նպատակով թագավոր Ալֆոնս VI ստեղծել է հատուկ կոմսություն և շնորհել իր փեսա Հենրի Բուրգունդացուն, որն անվանվել է պորտուգ․ կոմս (իր նստավայր Պորտուս Կալեի անունից)։ Հենրիի որդի կոմս Աֆոնսու էնրիկիշը մավրերի դեմ տարած խոշոր հաղթանակից (1139) հետո իրեն հռչակել է թագավոր։ Պ–ի անկախությունը Լեոնը ճանաչել է 1143-ին։ XIII դ․ կեսին Պ–ի տարածքը ամբողջովին ետ է նվաճվել մավրերից։ XII–XIII դդ․ Պ–ում ձևավորվել են ֆեոդ, հարաբերությունները (որոնք սկզբնավորվել էին դեռևս VI դ․), գյուղացիության հիմնական մասը անձնական կախման մեջ է ընկել ֆեոդալներից, բայց պահպանվել է ագատ գյուղացիության զգալի խավ։ Շնորհիվ Պ–ի հարմար աշխարհագրական դիրքի (առևտր․ ճանապարհների խաչմերուկում) արագորեն զարգացել են քաղաքները՝ Լիսաբոն, Պորտու, Բրագա, Կոիմբրա, Լագուշ ևն։ XIII դ․ ձևավորվել են կորտեսnերը։ XIV–XV դդ․ Պ–ի թագավորները վարել են պետ․ իշխանության կենտրոնացման քաղաքականություն, ճնշել խոշոր ֆեոդալների խռովությունները, հենվել ծառայող ազնվականության ու կաթոլիկ եկեղեցու վրա։ ժուան II թագավորի (1481–95) օրոք հատկապես դրսևորվել է թագավորական իշխանության ուժեղությունը․ նա սահմանափակել է խոշոր ֆեոդալների իրավասությունները, դաժանորեն ճնշել 1483–84-ի ֆեոդ, խռովությունը։ Բացարձակապետության ամրապնդման հետ է կապված արտաքին զավթումների քաղաքականությունը։ Ծովային առաջին արշավանքների կազմակերպիչն էր արքայազն Հենրի Ծովագնացը։ Պորտուգալացիները զավթեցինՊորտու Սանտու (1419), Մադեյրա (1420) կղզիները, Ազորյան մի շարք կղզիներ (1432), հենակետեր ստեղծեցին Աֆրիկայի արմ․ ծովափին։ Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնադործումը (1498) սկզբնավորեց պորտուգ․ նվաճումները Արլ․ Աֆրիկայում, Հնդկաստանում, Հս-Արլ․ Ասիայում։ XVI դ․ 40-ական թթ․ նվաճվեց Բրազիլիան։ Առավել հզորության Պ․ հասել է Մանուել I թագավորի (1495–1521) օրոք [զավթվեցին Մոզամբիկը, Գոան և Դիուն (Հնդկաստանում), Մւսլակկան, Օրմուզը, Մալայան արշիպելագի մի քանի կղզիներ]։ Հեռավոր– արևելյան ամբողջ առևտուրն անցավ պորտուգալացիների ձեռքը։ Գաղութների կողոպուտից ստացված եկամտի մեծ մասը բաժին էր ընկնում ֆեոդ, և եկեղեցական վերնախավին։ Հսկայական հարստության մուտքը մետրոպոլիա տնտ․ վերելք ապահովեց Պ–ին։ Սակայն XVI դ․ 2-րդ կեսից սկսվեց տնտ․ անկումը։ 1581-ին Իսպանիան նվաճեց Պ․։ 1640-ին պորտուգալացիներն ապստամբեցին, որի հետևանքով Պ․ անջատվեց Իսպանիայից։ Թագավոր հռչակվեց Բրագանսայի դուքսը՝ ժուան IV (1640–56) անվամբ։ 1668-ին միայն Իսպանիան ճանաչեց Պ–ի անկախությունը։ Իսպանական ժառանգության (1701 –14) համար պատերազմի մեջ ներքաշվելով Անգլիայի և Հոլանդիայի կողմում, Պ․ փաստորեն կախման մեջ ընկավ Անգլիայից (1703-ի Լիսաբոնի և Մետուենի պայմանագրեր)։ Տնտ․ և մշակութային որոշ վերելք նկատվեց ժոզե I-ի (1759–77) օրոք, երբ երկրում անցկացվեցին բարենորոգումներ, այսպես կոչված, լուսավորյալ բացարձակապետության ոգով։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Պ․ 1807-ին օկուպացրին ֆրանս․ զորքերը։ Թագավորական ընտանիքն ու արքունիքը փախան Բրազիլիա։ 1808-ին պորտուգ․ ժողովուրդը ապստամբեց ֆրանս․ տիրապետության դեմ։ 1811-ին ֆրանսիացիները ստիպված հեռացան երկրից։ 1820-ին Պ–ում սկսվեց բուրժ․ հեղափոխություն (տես Պորտուգաւական հեղափոխություն 1820), որի հիմնական պահանջն էր սահմանադրական միապետության հաստատումը։ 1822-ին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին Բրազիլիան իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պ–ից։ Սակայն կորտեսների ընդունած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ 1824-ին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետ․ հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ (Միգելյան պատերազմներ), որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ 1834-ին Միգել Բրագանսացին