(որին հաջողվել էր 1828-ին իրեն Պ–ի թագավոր հռչակել) ստիպված էր հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ 1822-ի լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ Լիսաբոնում բռնկվեց ապստամբություն, որը 1836-ին վերածվեց բուրժ․ (սեպտեմբերյան) հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց 1842-ին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդ․ տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին խ արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեն․ Կաբրալը հաստատեց ռազմ, դիկտատուրա։ 1846–47-ի ժող․ ապստամբությունը (այսպես կոչված, Մարիա դա Ֆոնտեի ապստամբություն) ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ 1851-ին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան 1851 – 56-ին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտ․ և ֆինանս, միջոցառումներ, կառուցվեց առաջին երկպթուղին (1853)։
Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պ–ում առաջ եկավ սոցիալիստական շարժում․ 1875-ին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։
XX դ․ սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ 1910-ի բուրժ․ հեղափոխությունը վերացրեց միապետությունը։ Պ․ հռչակվեց հանրապետություն (հոկտ․ 5-ին)։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդ․ ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։
Պ․ առաջին համաշխարհային պատերազմին (1914–18) մասնակցեց Անտանտի կողմում՝ 1916-ին պատերազմ հայտարարելով Գերմանիային։ հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Պ–ում ուժեղացավ հեղափոխական ու դեմոկրատական շարժումը, 1919–20-ին նկատվեց գործադուլային շարժման վերելք։ 1921-ին ստեղծվեց Պ–ի կոմկուսը։ Տնտ․ և քաղ․ ճգնաժամի աճի պայմաններում բուրժուակալվածատիրական հետադիմությունը 1926-ին երկրում հաստատեց դիկ՛տատուրա՝ գեն․ Կարմոնայի գլխավորությամբ (1926–51-ին՝ Պ–ի պրեզիդենտ)։ 1932-ին կառավարությունը գլխավորեց Ա․ դի Օլիվեյրա Սաչազարը, որը հենվելով կալվածատերերի, ֆինանս, օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացրեց երկիրը, արգելվեցին բոլոր կուսակցությունները (բացի 1930-ին հիմնված Ազգ․ դաշինքից)։ Իսպ․ ժողովրդի ազգ․ հեղափոխական պատերազմի (1936–39) ժամանակ Պ․ աջակցում էր իսպ․ ֆաշիստներին և իտալագերմ․ ինտերվենտներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45) Պ․ ձևականորեն չեզոք դիրք էր գրավում, բայց օգնում էր ֆաշիստ, խմբավորմանը (տրամադրելով ստրատեգիական հումք ևն)։ 1940-ական թթ․ վերջին Պ․ կողմնորոշվեց դեպի ԱՄՆ, միացավ «Մարշաչի պլանին (1948) և ՆԱՏՕ–ին (1949), ստորագրեց (1950) «անվտանգության փոխապահովման» ամերիկապորտուգ․ համաձայնագիր։
1950–70-ական թթ․ սկիզբը նշանավորվեց դեմոկրատական, հակաբռնապետական լայն շարժումներով (լեգալ, անլեգալ և կիսալեգալ)։ Տակառակ արգելող օրենքին տեղի էին ունենում գործադուլներ, ցույցեր, որոնք ճնշվում էին ամենայն դաժանությամբ։ 1968-ի սեպտեմբերին, Սալազարի ծանր հիվանդության (մահ․ 1970-ին) պատճառով կառավարության ղեկավար և փաստական դիկտատոր դարձավ Մ․ Կաետանուն, որն իր դիրքերն ամրապնդելու նպատակով անցկացրեց որոշ ռեֆորմներ (ձևականորեն վերացրեց գաղտնի ոստիկանությունը, փոփոիաւթյուններ մտցրեց կառավարության կազմում, փոքր–ինչ բարձրացրեց որոշ կարգի բանվորների և ծառայողների աշխատավարձը ևն)։
1950-ական թթ․ պորտուգ․ գաղութներում (1951-ից՝«անդրծովյան նահանգներ») ստեղծվեցին քաղ․ կուսակցություններ, որոնք գլխավորեցին ազգային–ազատագրական շարժումը Անգոլայում, Գվինեա Բիսաուում։ Հայրենասիրական ուժերը գաղութարարներից ազատագրեցին զգալի տարածք, ստեղծեցին իշխանության տեղական մարմիններ։ 1973-ին Գվինեա Բիսատուն հռչակվեց անկախ հանրապետություն։ Դեռևս 1961-ին պորտուգ․ տիրապետությունից ազատագրվել էին Գոան, Դաման և Դիուն և վերամիավորվել Հնդկաստանին։
Գաղութային պատերազմր հյուծում էր Պ–ի տնտեսությունը (պատերազմի վրա ծախսվում էր պետ․ բյուջեի մոտ կեսը), դժգոհություն առաջ բերում բնակչության մեջ և բանակում։ 1974-ի ապրիլի 25-ին ապստամբ զորքերը (գեներալներ Կ․ Գոմիշի և Ա․ դի Սպինոլայի ղեկավարությամբ) մտան Լիսաբոն։ Կաետանուի կառավարությունը տապալվեց, փոխվեցին «անդրծովյան նահանգների» նահանգապետները, կրվեցին Ազգ․ ժողովը, Պետ․ խորհուրդը, Ազգ․ ժող․ գործողության ֆաշիստ․ կուսակցություն^, ազատ արձակվեցին քաղ․ բանտարկյալները։ Գեն․ դի Սպինոլան հռչակվեց պրեզիդենտ, ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որի մեջ մտան նաև ՊԿԿ գլխ․ քարտուղար Ա․ Կունյալը և սոցիալիստական կուսակցության գլխ․ քարտուղար Ս․ Սոարիշը։ Ներքաղաքական սուր պայքարը, Զինված ուժերի շարժման (ԶՈԻՇ, ձևավորվել էր 1973-ին) ներսում եղած հակասություններն ու կոնֆլիկտները, ձախերի շարքերում միասնության բացակայությունը, տնտ․ դժվարությունները և արմ․ երկրների քաղ․ և տնտ․ ճնշումը 1975-ի վերջին լրջորեն բարդացրին իրավիճակը Պ–ում։ Չնայած դրան, ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերը, բանկերը, մի շարք ձեռնարկություններում հաստատվեց բանվորական վերահսկողություն, Պ–ի հվ–ում սկսվեց ագրարային ռեֆորմի անցկացում ևն։ 1975-ի ապրիլին տեղի ունեցան Սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվեցին կառավարական կոալիցիայի (Պորտուգալական սոցիալիստական կուսակցություն, ժողովրդադեմոկրատական կուսակցություն, ՊԿԿ, Պորտուգալական–դեմոկրատական շարժում) հաղթանակով։ 1976-ի ապրիլին ընդունվեց հանրապետության սահմանադրությունը, որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։ Սակայն իրադրության կայունացմանը խոչընդոտում էին մի շարք տնտ․ և քաղ․ գործոններ, ներքին աջ և հետադիմական ուժերի դիմադրությունը, զիջումները օտարերկրյա կապիտալին, պառակտչական գործունեությունը արհմիութենական շարժման մեջ ևն։ 1978–80-ին հաջորդաբար կառավարեցին Ա․ Նոբրե դա Կոշտայի, Կ․ Սոտա Պինտուի, Մ․ դի Լուրդիշ Պինտասիլգուի, Ֆ․ Սա Կառնեյրուի կոալիցիոն կառավարությունները, որոնք չլուծեցին երկրի առջև ծառացած խնդիրները։ 1980-ի հոկտեմբերին տեղի ունեցան հերթական պառլամենտական ընտրությունները։ Ձայների մեծամասնությունը (47,5%) շահեց Դեմոկրատական ալյանսը (ԴԱ)։ «Հանուն ժողովրդի միասնության դաշինք»-ը (որի մեջ էր մտնում նաև կոմկուսը) ստացավ քվեների 16,7%-ը։ 1980-ի դեկտեմբերի պրեզիդենտական ընտրություններում կրկին հաղթեց սոցիալիստական կուսակցության և ՊԿԿ թեկնածու գեն․ Ա․ Ռամալյու էանիշը։ 1981-ի հունվարին կազմվեց ԴԱ–ի նոր կառավարություն սոցիալ–դեմոկրատական կուսակցության (աջ ցենտրիստներ) նախագահ Ֆ․ Պի՝նտու Բալսեմաուի գլխավորությամբ, որը վարում է հետադիմական, հակաժող․ քաղաքականություն։ 1983-ի ապրիլին տեղի ունեցան պառլամենտական վաղաժամկետ ընտրություններ․ հաղթեցին սոցիալիստները (101 մանդատ), որոնք սոցիալ–դեմոկրատների հետ (75 մանդատ) հունիսին կազմեցին «Կենտ, բլոկի» կառավարություն Ս․ Սոարեշի գլխավորությամբ։
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Սոցիալ–դեմոկրատական կուսակցություն (ՍԴԿ)։ Հիմնադրվել է 1974-ին։ Աջ ցենտրիստական կուսակցություն է, արտահայտում է գլխավորապես միջակ և մանր բուրժուազիայի շահերը։ Սոցիալ–դեմոկրատական կենտրոն (ՍԴԿ)։ Հիմնադրվել է 1974-ին։ Քրիստոնեադեմոկրատական ուղղության աջ կուսակցություն է։ Սոցիալիստական կուսակցություն (ՍԿ), հիմնադրվել է 1973-ին։ Ունի մոտ 100 հզ․ անդամ։ Ստնում է Սոցինտերնի մեջ։ Պորտուգալական կոմունիստական կուսակցություն (ՊԿԿ)։ Հիմնադրվել է 1921-ին։ Ունի 195 հզ․ անդամ (1981-ի վերջ)։ Պորտուգալական դեմոկրատական շարժում (ՊԴՇ)։ Որպես քաղ․ կուսակցություն ձևավորվել է 1974-ին։ Հանդես է գալիս ՊԿԿ դիրքերին մոտ։ Ունի մոտ 20 հզ․ անդամ։ Գործում են նաև այլ կուսակցություններ ու խմբավորումներ։