Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զարգացած է խոշոր եղջերավոր անասնապահությունը, որն առավել տարածված է երկրի հս․ արմ․ մանր տնտեսություններում, ոչխարաբուծությունը՝ ներքին շրջանների լեռնային արոտավայրերում, խոզաբուծությունը՝ ամենուրեք։ 1981-ին Պ–ում կար 1,2 մլն խոշոր, ավելի քան 5,2 մլն մանր եղջերավոր անասուն, 2,4 մլն խոզ։ Արտադրվել է 465 հզ․ ա միս, 697 հզ․ ա կաթ։

Ձկնորսությունը Պ–ի ավանդական ճյուղերից է։ 1981-ին ձկան որսը կազմել է 262,2 հզ․ ա։ Ձկնորսական կենտրոններն են Լիսաբոնը, Պորաուն, Մեուբալը, Պենիշին, Մատոգինյուշը։

Տրանսպորտը։ Առետր․ նավատորմի տոննաժը 1,4 մլն բրուտտո ռեգիստրային ա է (1980)։ Գլխավոր նավահանգիստներն են Լիսաբոնը և Պորտուն։ Երկաթուղիների երկարությունը 3,8 հզ․ կմ է։ էլեկտրիֆիկացված է միայն Լիսաբոն–Պորտու գիծը։ Մայրաքաղաքն ունի մետրոպոլիտեն (1959-ից)։ Ավտոճանապարհների երկարությունը 42 հզ․ կմ է, այդ թվում, կոշտ ծածկով՝ 37,7 հզ․ կմ (1978)։ Տեժու, Դորու, Գվադիանա գետերի վրա կա նավարկություն։ Միջազգային օդանավակայաններ կան Լիսաբոնում (Պորտելա), Ազորյան կղզիներում (Սանտա Մարիա)։

Արտաքին տնտեսական կապերը։ Արտաքին առետրի հաշվեկշիռը բացասական է։ 1981-ին արտահանությունը կազմել է 4,3, ներմուծումը՝ 9,8 մլրդ դոլլար։ Ներմուծում է արդ․ և տրանսպորտային սարքավորում, նավթ և նավթամթերք, հումք, կիսաֆաբրիկատներ, մետաղ, տեքստիլ արտադրանք։ Արտահանում է տեքստիլ և սննդի արդյունաբերության կիսաֆաբրիկատներ և պատրաստի արտադրանք, գինի և այլ խմիչքներ, մրգեր և բանջարեղեն, խցան և փայտամշակման արտադրանքներ, քիմ․ նյութեր, ձուկ և ձկնամթերք, վերջերս նաև էյեկտրասարքավորում։ Առևար․ կապերի մեջ է «Ընդհանուր շուկայի» երկրների, ԱՄՆ–ի, այժմ նաև սոցիալիստական երկրների հետ։ Արտաքին սանտրից գոյացող բացասական հաշվեկշիռը ծածկվում է պորտուգ․ արտաքին ներդրումների, պորտուգ․ վտարանդիներից ստացվող եկամուտների, արտասահմանյան տուրիզմի հաշվին։

Դրամական միավորը էսկուդոն է։ 100 էսկուդոն = է 0,78 ռ․ (1983-ի մարտ)։

VIII․ Զինված ուժերը Պ–ի զինված ուժերը կազմված են ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային (1977-ի տվյալներով՝ 58,8 հզ․ մարդ) զորքերից։ Գերագույն գլխ․ հրամանատարը պրեզիդենտն է։ Զորքերի անմիջական ղեկավարումը իրականացնում է բանակի և ազգ․ պաշտպանության մինիստրը՝ զորատեսակների շտաբների միջոցով։ Ցամաքային զորքերը (մոտ 36 հզ․ մարդ) կազմված են 5 զրահահեծելազորային, 16 հետեակային, 6 հրետանային, 2 ինժեներական, 2 կապի գնդերից են։ ՌՕՈԻ (10 հզ․ մարդ) ունեն 52 մարտական ինքնաթիռ են։ ՌԾՈԻ (12,8 հզ․ մարդ, ներառյալ 2500 ծովային հետեակային) ունեն 3 սուզանավ, 7 ֆրեգատ, 10 պահակային և այլ նավեր։ Ռազմածովային հիմնական բազան Լիսաբոնն է։ Պ–ում բազաներ ունեն նաև ԱՄՆ (Լաժիս են) և ԳՖՀ (Բեժա)։ Սպառազինությունն արտասահմանյան է (հիմնականում ամեր․ և արեմտագերմ․)։ Բանակը համալրվում է համընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Զորակոչվում են 18 տարեկանից, ծառայության ժամկետը 2 տարի է։ Բացի զինված ուժերից Պ–ում կան նաե Ազգ․ գվարդիա (9,7 հզ․ մարդ) և ներքին անվտանգության զորքեր (13,7 հզ․ մարդ)։

IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը և առողջապահությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1978-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 17,1, մահացությունը՝ 9,8, մանկական մահացությունը (1975) 1000 ողջ ծնվածին՝ 38,9։ Կյանքի միջին տևողությունը 64 տարի է։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, թոքաբորբը։ Տարածված են աղիքային վարակիչ հիվանդությունները, բրուցելոզը են։ 1975-ին կար 619 հիվանդանոց՝ 52,3 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 5,6 մահճակալ), որից 142 հիվանդանոցը՝ 21,2 հզ․ մահճակալով, պետ․ է։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպում հիվանդանոցների ամբուլատորային բաժանմունքները, բուժկետերը և մասնավոր կոնսուլտացիաները։ 1976-ին աշխատում էին 18 հզ․ բժիշկ (900 բնակչին՝ 1 բժիշկ), 500 ատամնաբույժ, 345 ատամնատեխնիկ, 36 հզ․ դեղագործ, 720 մանկաբարձ, 18,4 հզ․ բուժքույր։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների 3 բժշկ․ ֆակուլտետներ։ Պ–ում հայտնի են Պեդրաշ Սալգադաշ, Վիդագու, Ալմոֆալա, Բրանկաշ, Կամարա, Արեգոշ, Ֆունշալա, Կամաշա և Սանտա Կրուշ առողջարանները։

X․ Լուսավորությունը Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության ամենաբարձր տոկոսը Պ–ում է։ Մինչե ֆաշիստ, կարգերի տապալումը (1974) անգրագետ էր երկրի բնակչության 40%–ը, իսկ 1980-ին՝ 25–30%-ը։ 1979-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3–6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6–12 տարեկանների համար։ Պետ․ տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-|–3–|-2։ Ուսուցումը պետ․ և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա վւուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխ․ ուս․ հաստատությունները (1 – 5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստ–ները և կոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստ․ և կոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են Լիսաբոնի (հիմն․ 1290-ին), Պորտուի (1911), Կոիմբրայի (հիմա է 1290-ին Լիսաբոնում, 1537-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխ․ (1930), Լիսաբոնի պանոր (1973) համալսարանննրը, ազգ․ կոնսերվատորիան (Լիսաբոն, 1835), Գնղեցրկ արվեստների 2 բարձրագույն դպրոցները (Լիսաբոն և Պորտու)։ 1981-ից Պ–ի գաղութ Մակաոյում գործում է Արլ․ Ասիայի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության պորտուգ․ ակադեմիան (1720), Գեղեցիկ արվեստների ազգ․ ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտ․ ընկերություններ և 26 այլ գիտ․ հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն իանրային–մունիցիպալ գրադարանը (հիմն․ 1833-ին, ավելի քան 1325 հզ․ գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգ․ (1796, ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի (1716, ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական (1875), Հնագիտության (1866), Հնագույն արվեստի (1884), ժող․ արվեստի (1948), Երկրաբանական–հանքաբանական (1837), Դրամագիտության (1933), Գաչուաո Կյոււպեսկյան հիմսարկություն (1956) են, բոլորը Լիսաբոնում։

XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները Պ–ի տարածքում բնական և տեխ․ գիտելիքների կուտակման նախնական փուլը համընկնում ԷՊիրենեյան թ–կղզում հռոմ․, ապա արաբաիսպ․ գիտության պատմության համապատասխան ժամանակաշրջանի հետ (տես Իսպանիա, Գիտություն եգիտ․ հաստատություններ բաժինը, Արաբական մշակույթ)։ XIII դ․ Ռեկոնկիստայի ավարտը, քաղաքների հզորացումը, կրոնի հարաբերական հանդուրժողականությունը և արաբ, մշակույթի նվաճումների օգտագործումը նպաստեցին բնագիտության և տեխնիկայի վերելքին։ 1290-ին հիմնադրվեց Լիսաբոնի համալսարանը։ Վերածնության դարաշրջանում զարգացան քարտեզագրությունը, աստղագիտությունը, մասամբ՝ մաթեմատիկան․ կատարելագործվեց նավագնացության տեխնիկան, կառուցվեցին նոր տիպի արագընթաց, մանևրունակ նավեր՝ կարավելլաներ (առագաստանավեր)։ Պորտուգ․ արշավախմբերը իսպանականների հետ առաջիններն էին, որ սկսեցին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները։ XIV դ․ կազմվեցին քարտեզներ, Ատլանտյան օվկիանոսի զգալի մասի համար նավարարության ձեռնարկներ։ 1418-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց։ XV դ–XVI դ․ սկզբի կարևորագույն նվաճումներից էին Բարեհուսո հրվանդանի (Բ․ Դիաշ, 1488), Բրազիլիայի արլ․ ափերի (Պ․ Կաբրալ, 1500) և առանձնապես դեպի Հնդկաստան ծովային ուղիների (Վասկո դա Դամա, 1497–1499) հայտնագործությունները։ Վերջինս սկիզբ դրեց Հնդկական օվկիանոսի երկրների և հվ–արլ․ Ասիայի հետազոտություն–