Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պորտուգալական աշխատավորության համընդհանուր կոնֆեդ և րացի ա–Ա զգային ինտերսինդիկալ (ՊԱՀԿ–ԱԻ)։ Միավորում է մոտ 1,5 մլն անդամ ունեցող ավելի քան 200 ճյուղային արհմիություններ։ Աշխատավորների համընդհանուր միություն։ Ունի 200 հզ․ անդամ։ Մտնում է ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի մեջ։

VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ Ինդուստրիալ–ագրարային երկիր է։ Ունենալով բնական բարենպաստ պայմաններ և աշխարհագրական հարմար դիրք՝ Պ․ երկար ժամանակ եղել է կապի՝ տալիստական զարգացած երկրների ագրարային ու հումքային կցորդը։ Պ․ հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ, պահածոյացված սարդինա, խցան, վոլֆրամի, անագի, ուրանի, պիրիտի հանքանյութ։ Միայն ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո նոր ուղիներ բացվեցին Պ–ի սոցիալական և տնտ․ կյանքում դեմոկրատական վերափոխումների համար։ Նախատեսվում են միջոցառումներ ուժեղացնելու պետության ներգործությունը տնտ․ պրոցեսների վրա, ամրապնդելու պետ․ սեկտորը, սահմանափակելու մոնոպոլիստական միավորումների և ֆինանսական խոշոր կապիտալի գործունեությունը։ Աստիճանաբար պետականացվում են մասնավոր խոշոր բանկերը, էլեկտրաէներգիայի արտադրության ձեռնարկությունները, երկաթուղիները, նավագնացության և ավիա–ընկերությունները, արդյունաբերության առանցքային ճյուղեր են։

Արդյունաբերությունը։ Արդ․ ձեռնարկությունների մեծ մասը, հատկապես ավանդական ճյուղերում (տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի, փայտամշակման, թղթի) միջին և փոքր չափերի են, հաճախ տեխնիկապես թույլ սարքավորումով։ >960–70-ական թթ․ որոշ, վերակառուցում է ապրում արդյունաբերությունը, նոր հզորություններ են ստեղծվում մեքենաշինական, քիմ․ և նավթաքիմ․, մետալուրգիական արդյունաբերության ճյուղերում։ Արդյունաբերությունը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ, արտադրանքի 3/4-ը բաժին է ընկնում Սետուբալ–Լիսաբոն և Պորտու գոտիներին։ Արդյունահանող արդյունաբերության մեջ առաջատար են վոլֆրամի (Պանաշկեյրա և Բոռալյա), անագի (Գուարդա և Բելմոնտի քաղաքների շրջակայքում), պիրիտի և պղնձի (Ալժուշտրել), երկաթի, ուրանի հանքանյութերի արդյունահանության ճյուղերը։ Հանքանյութի մի մասը արտահանվում է անմշակ վիճակում։ էներգետիկան թույլ է զարգացած։ էներգահաշվեկշռում գնալով մեծանում է ներմուծվող նավթի բաժինը։ ՀԷԿ–երի ընդհանուր հզորությունը 1981-ին կազմել է ավելի քան 8 մլն կվւռ։ Խոշոր ՀԷԿ–եր (Միրանդա, Պիկոտի, Բեմպոշտա) կան Դորու գետի վրա։

Սև մետալուրգիայի լրիվ ցիկլի միակ ձեռնարկությունը գտնվում է Սեյշալում, մետաղաձուլության փոքր գործարաններ Լիսաբոն և Պորտու քաղաքների շրջանում։ Կան պղնձի (Բարեյրու) և անագի ձուլման գործարաններ, ալյումինի վերամշակություն։

Մեքենաշինության և մետաղամշակության ճյուղերից առանձնանում են նավաշինությունը և նավանորոգումը (Մեծ Լիսաբոն)։ Մարգեիրում ստեղծված է միջազգային նշանակության նավանորոգման կենտրոն։ Ներմուծվող մեքենայական մասերի հիման վրա գործում են ավտոմոբիլահավաքման ձեռնարկություններ (Սետուբալ, Վենդաժ–Նովաշ, Ազամբուժա քաղաքներում), զարգանում է էլեկտրատեխ․ և ռադիոէլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Քիմ․ արդյունաբերությունը մեծ մասամբ արտադրում է անօրգանական նյութեր, զարգանում է նավթաքիմիան (սինթետիկ մանրաթելեր, պլաստմասսաներ և օրգ․ սինթեզի այլ նյութեր)։ Քիմ․ արդյունաբերության գլխավոր կենտրոններն են Բարեյրուն, Լիսաբոնը, էշտառեժան, Ավեյրուն։ Ավանդական ճյուղերից է տեքստիլ արդյունաբերությունը, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Բամբակե գործվածքների արդյունաբերության գլխավոր կենտրոններն են Պորտուն, Բրագան, Գիմարայնշը, բրդի արդյունաբերությանը՝ Գուարդա, Կովիլյան քաղաքները։ Տեքստիլ ձեռնարկություններ կան Լիսաբոն, Պորտալեգրի Վիզեու և այլ քաղաքներում։ Զարգացած է կարի, կաշվի–կոշիկի, սննդի արդյունաբերությունը (համաշխարհային ճանաչում են ստացել գինեգործությունը, Արդ․ ապրանքների հիմնական տեսակների արտադրությունը ձիթապտղի յուղի, ձկան պահածոների արտադրությունը)։ Կա ցեմենտի, ապակու, հախճապակե իրերի, խեցեգործական սալիկների արտադրություն։

Գյուղատնտեսությունը։ Ագրարային հարաբերություններին բնորոշ են խոշոր հողատիրությունը U մանր հողօգտագործումը։ Բնորոշ երևույթներից մեկը հողի վարձակալությունն է, որի հետևանքով հողագործության մեջ զբաղվածների 2/3-ից ավելին զրկված են հողից և գյուղատնտ․ բանվորներ են (բատրակներ)։ Գյուղատնտ․ հողահանդակները 4370 հզ․ հա են, մարգագետինները և արոտավայրերը՝ 530 հզ․ հւս, անտառները (գլխավորապես թփուտները)՝ 2500 հզ․ հա, կղզիների հողային ֆոնդից (314 հզ․ հա) մշակվում է 110 հզ․ հա, 50 հզ․ հա մարգագետին և արոտավայր է, 10 հզ․ հա՝ անտառ և թփուտ։ Շատ են չօգտագործվող հողերը։

Հողագործության ապրանքային ճյուղերը (խաղողագործություն, պտղաբուծություն և ձիթենու մշակություն) մեծ մասամբ մասնագիտանում են արտահանության գծով։ Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակությունը տարածված է ամենուրեք, հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում։ Զբաղվում են նաև հացահատիկային կուլտուրաների (ցորեն, եգիպտացորեն, տարեկան, բրինձ, ընդավորներ), ցիտրուսների, շաքարեղեգի մշակությամբ։ Կարևոր նշանակություն ունի խցանակեղևի մթերումը (առաջին տեղը աշխարհում), սկիպիդարի, բևեկնախեժի արտադրությունը։