Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարածական կառուցվածքում գոթական են, պահպանել են ռոմանական արտաքին տեսքը։ Ուշ գոթիկան «մանուելինո» ազգ․ դեկորատիվ ոճի (գագաթնակետին է հասել Մանուել I-ի օրոք, 1495–1521) կառուցվածքային հիմքն է դարձել՝ առանձնանալով իր ժամանակի իսպ․ պլատերեսկո ոճից հյութեղ պլաստիկությամբ, նատուրալիստական մանրամասները (նավի ճոպանների, խեցիների, կորալների և այլ պատկերներ) զուգորդելով գոթական, մավրիտանական և նույնիսկ հնդ․ մոտիվներին (Րատալյայի Սանտա Մարիա դա Վիտորիա, 1490–1522, ճարտ․ Բոիտակ և Մատեուշ Ֆեռնանդիշ Ավագ։ Լիսաբոնի ժերոնիմուշ, 1502–20, ճարտ․ Բոիտակ և ուրիշներ U այլ մենաստաններ)։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և գաղութատեր կայսրություն դարձող Պ–ի ժամանակաշրջանն արտահայտող «մանուելինո»-յի զարգացումը 1520-ական թվականներից ընդհատվել է ռենեսանսային ձեերի տարածումով (ճարտ․ Դիոգու դի Տոռալվա և ուրիշներ)։ Իսպ․ տիրապետության օրոք (1581 –1640) ճարւո–ը անկում է ապրել։ XIII – XV դդ․ Պ–ում մեծ վերելքի է հասել գոթական քանդակագործությունը (խոշորագույն կենտրոնը՝ Կոիմբրա)։ Ռենեսանսային գործերին բնորոշ, է լարված դինամիկան (հիմնականում ստեղծել են ֆրանսիացիները՝ Նիկոլա Շանտերեն, Ֆիլիպե Ուդարտե և ուրիշներ)։ Վաղ նիդերլանդական արվեստի ուժգին ազդեցությամբ ներթափանցված XV–XVI դդ․ պորտուգ․ գեղանկարչության մեջ առանձնանում են կերպարների սուր բնութագրումներով «Ս․ Վինցենտի խորանի» պատկերները, Վիզեուի դպրոցի վարպետներ Վաշկու Ֆեռնանդիշի, Գաշպար Վաշի նկարները, Լիսաբոնի դպրոցի (Գրեգորիու Լոպիշ, ժորժի Աֆոնսու) կոմպոզիցիաները, Քրիշտովան դի Սորաիշի և այլոց դիմանկարները։ Վառ ինքնատիպությամբ է աչքի ընկնում XVI–XVII դդ․ դեկորատիվկիրառական արվեստը (լուզիտանա–արլ․ և հնդկա–պորտուգ․ ոճերի կահույք, գորգեր, գործվածքներ, խեցեղեն)։ XVII–XVIII դդ․ վերսկսվել է քաղաքաշինությունը, զարգացել է կանոնավոր հատակագծումը (1755-ի երկրաշարժից հետո Լիսաբոնի կառուցապատումը)։ Ֆ․ Լուդովիսիի էկլեկտիկ ստեղծագործությանը երկրի հս–ում հակադրվել է բարոկկոյի ազգ․ տարբերակը (ճարտ․ ժ․ Անտունիշ, Ն․ Նազոնի)։ Շենքերի հարդարանքում, երբեմն ողջ ճակատով, կիրառվել է ազուլեժու (մայոլիկայի սալիկներ)։t XIX դ․ Պ–ի ճարտ–յան մեջ գերիշխել է կլասիցիզմը։ Արդի ճարտ․ զարգացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (ճարտ․ Ֆ․ Կ․ դու Ամարալ, Ա․ ժ․ Պեսոա և ուրիշներ)։ 1950-ական թթ․ վերակառուցվել են Լիսաբոնի և Պորտուի մի շարք շրջաններ։ XVII –XVIII դդ․ կերպարվեստում բարոկկոյի միտումները դրսևորվել են փայտե և քարե մոնումենտալ քանդակներում, ինչպես նաև խորանների թրծակավե արձանիկներում (ժ․ Մաշադու դի Կաշտրու, Ա․ Ֆեռեյրա)։ XVIII-XIX դ․ սկզբի գեղանկարչության մեջ իտալ․ ուշ բարոկկոյի ավանդույթները (Ֆ․ Վիեյրա Լուզիտանու) փոխարինվել են կլասիցիզմով (Ֆ․ Վիեյրա Պքւրտուենսի)։ 1820-ի բուրժ․ հեղափոխության հետ է կապված պորտուգ․ ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչ Դ․ Ա․ Սիկեյրայի ստեղծագործությունը։ XIX դ․ 2-րդ կեսին – XX դ․ սկզբին արվեստում գերիշխել է ռեալիստական ուղղությունը (Ա․ Սոարիժ դուշ, Ռեյշի քանդակները, Ա․ Կ․ դա Սիլվա Պորտուի և ժ․ Մ․ դա Սիլվա Օլիվեյրայի բնանկարներն ու ժանրային կոմպոզիցիաները, Կ․ Րորդալու Պինեյրուի հաստոցային և մոնումենտալ–դեկորատիվ երփնագրերը)։ Փարիզի դպրոցի հետ են առնչված կուբիստ Ա․ Սոզա Կարդոզուն և աբստրակցիոնիզմի ներկայացուցչուհի Մ․ է․ Վիեյրա դի Սիլվան։ 1947-ին կազմավորվել է նեոռեալիստների հոսանքը (ժ․ Պոմար և ուրիշներ)։ Ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո մի շարք վարպետներ ձգտում են իրենց ստեղծագործությամբ նպաստել երկրի դեմոկրատական վերակառուցմանը (գեղանկարիչ–մոնումենտալիստ Ռ․ Ռիբեյրու, գրաֆիկ Ս․ ժիլ)։

Շարունակվում են ժող․ արվեստների ավանդույթները։

XV․ Երաժշտությունը Պորտուգ․ ժող․ երաժշտությունը ունի հին ավանդույթներ, հարուստ է և բազմազան։ Լադային կազմում մաժոր–մինորի հետ պահպանվում են միջնադարյան լադերը։ Սետրառիթմական կառուցվածքին բնորոշ է սիմետրիկ պարբերույթների գերակշռությունը, երգային և երգ–պարային ժանրերը զարգացած են ավելի, քան գործիքայինը։ Առավել հին երգերից են՝ աշխատանքային, տոմարական (ծննդյան՝ վիլյանսիկուշ, ամանորյա՝ ժանեյրաշ, գարնան՝ մայաշ), ինչպես և եկեղեցական տոների հետ կապվածները (ռոմարիաշ)։ Ամենատարածված երգային ձևը կոչվում է ֆաղու (քնարական մեներգ կիթառի նվագակցությամբ), հանրածանոթ պարը՝ վիրա։ Երգ–պարային հիմնական ժանրերն են՝ շուլա, մալյան, մառաֆա, կանինյա–վերդե, էշտալադինյու, ֆառապեյրա։ ժող․ նվագարաններից են՝ կիթառը, վիոլան, կավաքինյուն (լարային–կսմիթային), գայտան (սրինգ), պարկապզուկը (փողային), հարվածային՝ զաբումբան (գլանաձև մեծ թմբուկ), տամբորիլը (փոքր թմբուկ), պանդեյրուն և ադուֆին (կլոր և քառակուսի դափեր)։ Պրոֆեսիոնալ երաժըշտությունը նույնպես հին ավանդույթներ ունի։ XII–XIII դդ․ տրուբադուրների արվեստի դարաշրջանն էր․ նշանավոր ներկայացուցիչներից են Ալֆոնս III և Դինիշ I արքաները։ XV–XVI դդ․ մեծ ծաղկման է հասել վոկալ և գործիքային պոլիֆոնիան։ խոշոր պոլիֆոնիստներից են Դ․ դի Գոիշը, Մ․ Կարդոզուն, Մ․ Ռ․ Կոելյուն, Ֆ․ Կոռեա դի Արաուժուն, Ս․ Պերեյրան։ 1733-ից Լիսաբոնում հանդես են եկել իտալ․ գպերային խմբեր։ Մինչև XX դ․ պահպանվել է իտալ․ օպերային արվեստի ուժեղ ազդեցությունը։ XVIII դ․ ականավոր կոմպոզիտորներից են Կ․ Սեյշաշը, Ֆ․ Ա․ դ՝Ալմեյդան («Սոկրատեսի համբերանքը», 1733, Պ–ում առաջին օպերայի հեղինակը), ժ․ դի Սոզա Կարվալյուն։ Օպերային ամենահայտնի կոմպոզիտորն է Մ․ Պորտուգալը (ավելի քան 50 օպերա)։ Հիմնականում օպերաներ են գրել նաև XIX դ․–XX դ․ սկզբի կոմպոզիտորներ Ա․ Կեյլը, Ա․ Մաշադուն, ժ․ Առոյուն։ XX դ․ 1-ին կեսի կոմպոզիտորներից են ժ․ Վիանա դա Մոտան, Օ․ դա Սիլվան, Լ․ դի Ֆրեյտաշ Բրանկուն, Ֆ․ Լոպիշ Գրասան, կատարողներից՝ դաշնակահար Ս․ Կոշտան։

Երաժշտական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր գործում են -«Սան Կարլուշ» օպերային թատրոնը (հիմն․ 1793), Ազգ․ կոնսերվատորիան (հիմն․ 1835), երաժշտ․ ակադեմիան, 2 սիմֆոնիկ նվագախումբ, «Պոլիֆոնիա» երգչախումբը, մի քանի երաժշտ․ ընկերություններ։ Խոշոր երաժշտ․ կենտրոններ են նաև Պորտուն և Կոիմբրան։