Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XVI․ Թատրոնը Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են XII դարից։ XV դ․ վերջին Վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։ Ազգ․ թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր ժ․ Վիսենտեն։ XVI դ․ վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ XVI դ․ 2-րդ կեսին և XVII դ․ ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեց․ գրաքննության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։ Ազգ․ թատրոնի վերելքը կապված է XIX դ․ 20– 30-ական թթ․ ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։ Դրամատուրգ ժ․ Բ․ Ալմեյդա Գառետի նախաձեռնությամբ Լիսաբոնում կազմակերպվել է Դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, ստեղծվել Մարիա II թագուհու ազգային թատրոն (1846-ին), որը դարձել է Պ–ի բեմական մշակույթի կենտրոններից։ XIX դ․ ճանաչված դերասաններից էին Ֆ․ դե Սիլվան, է․ դաժ Նևիշը, ժ․ և Ա․ Ռոզա եղբայրները և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգ․ դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր բացի Մարիա II թագուհու ազգ․ թատրոնից գործում են Ազգ․ ժող․, Գեղարվեստական թատրոնները ևն։ Թատերախմբեր կան նաև Պորտուում և Կոիմբրայում։ Խաղացանկում են ժամանակակից դրամատուրգներ Լ․ Ս․ Մոնտեյրուի, P․ Սանտարենուի, Լ․ Ֆ․ Ռեբելուի, Ա․ Ռեդոլայի և այլոց պիեսները։ XX դ․ 1-ին կեսի դերասաններից են՝ Ռ․ Մոնտեյրուն, Ա․ Ռեյ–Կոլասուն, Լ․ Աիմոինշը, Մ․ Մատուշը, Ա․ դա Կունյան, Ռ․ Պաուլուն և ուրիշներ։

XVII․ Կինոն Պ–ում 1896-ից նկարահանվել են առանձին կինոժապավեններ։ Կինոարտադրությունն ավելի կանոնավոր է դարձել «Պորտուգալիա–ֆիլմ (1909) կինոֆիրմայի ստեղծումից հետո։ 1920–30-ական թթ․ ստեղծագործել են պորտուգ․ խոշոր ռեժիսորներ Լ․ դի Բառուշը, Մ․ դի Օլիվեյրան և ուրիշներ։ Ազգային կինոարվեստի զարգացումը արգելակվել է ֆաշիստ, դիկտատուրայի և խիստ գրաքննության շրջանում։ Թողարկվել են շահութաբեր ֆիլմեր։ Միայն որոշ, կինոստեղծագործություններ (ռեժ․ Օլիվեյրայի «Հիմար Անիկան», 1942, «Որս», 1965 ևն), ինչպես և ռեժիսորներ Ֆ․ Լոպիշի, է․ դի Սուզայի, Պ․ Ռոշայի և այլոց 1960-ական թթ․ ստեղծած կինոնկարներ շոշափել են սոցիալական խնդիրներ և առանձնացել գեղարվեստական արժանիքներով։

Պատկերազարդումը տես 448 –449-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ II-III։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Պորտուգալական թագավորի հեա պատահած դեպքի մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 16։ Кунья л А․, Путь к победе, пер․ с португ․, М․, 1967; Նույնի, Очерки по аграрному вопросу, пер․ с португ․, М․, 1966; Коломиец Г․ Н․, Очерки новейшей истории Португалии, М․, 1965; Биро П․, Португалия, пер․ с франц․, М․, 1952; Антология португальской и бразильской литератур (XIX–XX вв․), [Л․], 1964; Португальская поэзия XX в․, пер․ с португ․, М․, 1974; Всеобщая история искусств, т․ 2 (кн․ 1), т․ 3, М․, 1960–62; Всеобщая история архитектуры, т․ 4, Л․–М․, 1966, т․ 5, М․, 1967, т․ 7, М․, 1969; Rebello L․ F․, Historia do teatro portugues, Lisboa, 1968; Oliveira Marques A․ I․, A History of Portugal, v․ 1-2, N․ Y․-L․, 1972․

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՊԿԿ), հիմնվել է 1921-ին։ 1922-ին մտել է Կոմինտերնի մեջ։ Պորտուգալիայում 1926-ի զինվ․ հեղաշրջումից հետո կուսակց․ գործունեությունն արգելվել է և այն անցել է ընդհատակ։ ՊԿԿ այդ շրջանում եղել է թույլ և փոքրաթիվ, իսկ նրա ղեկավարները զերծ չէին անարխոսինդիկալիստական ազդեցություններից։ 1929-ին կայացած Ազգ․ կուսակցական կոնֆերանսը դրեց ՊԿԿ իսկական մարքս–լենինյան կուսակցության վերածելու սկիզբը։ 1940 –41-ին Ա․ Կունյաչի և ՊԿԿ–ի մի շարք այլ գործիչների ղեկավարությամբ կատարվեց կուսակցության վերակառուցում։ 1943-ի նոյեմբերին կայացած ՊԿԿ III համագումարում առաջին անգամ» որպես կոլեկտիվ ղեկավարման մարմին, ընտրվեց Կենտր․ կոմիտե (մինչև այդ՝ միայն քարտուղարություն)։ համագումարից հետո, հաղթահարելով ընդհատակի դժվարությունները, ՊԿԿ մասնակցեց հակաֆաշիստական տարբեր ուժերը միավորած լեգալ և անլեգալ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվացրեց գործունեությունը «ազգային սինդիկատներում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո կուսակցության առջև ծառացած խնդիրների մեջ կարևոր տեղ էր գրավում ֆաշիստ, վարչակարգը տապալելու ուղիների հարցը, որը եղել է ՊԿԿ IV (1946), V (1957) և VI (1965) համագումարների ուշադրության կենտրոնում։ ՊԿԿ VI համագումարն ընդունեց կուսակցության նոր ծրագիր և փոփոխություն մտցրեց կանոնադրության մեջ։ Նոր ծրագիրը նախատեսում էր ֆաշիստ․ վարչակարգի զինված տապալում՝ չբացառելով ազգ․ պրոբլեմների լուծման խաղաղ ճանապարհը, եթե դրա համար ստեղծվեր ուժերի բարենպաստ հարաբերակցություն։ Ծրագիրը պահանջում էր նաև վերացնել մոնոպոլիաների իշխանությունը, ազգայնացնել տնտեսության հիմնական ճյուղերը, իրականացնել ագրարային ռեֆորմ, ժողովրդի ճնշող մեծամասնության շահերից բխող արմատական վերափոխումներ, անկախություն տալ Մոզամբիկի, Գվինեա Բիսաոփ և Անգոլայի ժողովուրդներին ևն։ ՊԿԿ–ի վերջնական նպատպկը՝ սոցիալիզմի և կոմունիզմի կառուցումն է Պորտուգալիայում։

Պորտուգալիայում ֆաշիստ, վարչակարգի տապալումից հետո (1974-ի ապրիլի 25) կոմունիստները մտան առաջին կառավարության մեջ։ ՊԿԿ–ի VII արտահերթ համագումարի (1974-ի հոկտեմբեր) բանաձևում ընդգծվում էր, որ հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ է ստեղծել և ամրապնդել դեմոկրատական պետություն, ավարտին հասցնել ապագաղութացման պրոցեսը, հասնել երկրի տնտ․ կայունության։ Այդ նպատակներին հասնելու վճռական պայմանը ժող․ զանգվածների, առաջադիմական քաղ․ կուսակցությունների և դեմոկրատական կազմակերպությունների գործողությունների միասնությունն է զինված ուժերի հետ։ Տաշվի առնելով ստեղծված նոր իրադրությունը՝ համագումարը փոփոխություններ մտցրեց ծրագրի և կանոնադրության մեջ։ 1975-ին ՊԿԿ գտնվում էր երկրում ծավալված սուր պայքարի առաջավոր դիրքերում։ Կոմունիստները մտնում էին բոլոր բազմակուսակցական ժամանակավոր կառավարությունների մեջ և հետևողական պայքար մղում պորտուգ․ հեղափոխության նվաճումների պահպանման և հետագա զարգացման համար։ ՊԿԿ VIII համագումարի (1976-ի նոյեմբեր) քաղ․ բանաձևում առաջարկվում էին քաղ․ և տնտ․ դժվարությունների հաղթահարման, ժող․ լայն զանգվածների կենսական շահերի պաշտպանության միջոցառումներ։ 1979-ի մայիս–հունիսին կայացած ՊԿԿ IX համագումարը ընդգծեց, որ հետադիմության հարձակման և դեմոկրատիային սպա սևացող վտանգի պայմաններում ՊԿԿ միակ խոշոր քաղ․ ուժն է, որը հետևողական պայքար է մղում ի պաշտպանություն հեղափոխության նվաճումների և դեմոկրատական հասարակության։ ՊԿԿ–ի պատվիրակությունը մասնակցել է 1957-ի, 1960-ի և 1969-ի Մոսկվայում կայացած կոմունիստական և բանվ․ կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ Համաձայն գործող կանոնադրության, ՊԿԿ կառուցվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում՝ Կենտկոմը, որի կազմից ընտրվում են գործադիր հանձնաժողով և քարտուղարություն։ Կուսակցության գլխ․ քարտուղարը Ա․ Կունյալն է։ ՊԿԿ կենտր․ օրգանը «Ավանտե» («Avante!») թերթն է։

ՊՈՐՏՈՒԼԱՆՆԵՐ, պորաոլաններ, կողմնացուցային քարտեզներ, ծովափնյա շերտի մանրամասն պատկերմամբ առևտրական նավագնացության քարտեզներ, որոնք օգտագործվել են XIII–XVI դդ․, Միջերկրական ծովում։ Նավարկուղին որոշելու համար Պ–ի վրա անցկացվել են կողմնացուցային ցանցեր և առաջին անգամ տեղադրվել գծային մասշտաբներ։ Հետագայում Պ․ իրենց տեղը զիջեցին քարտեզագրական ցանց ունեցող քարտեզներին։

ՊՈՐՈՒՄՐԵՍԿՈՒ (Porumbescu) Չիպրիան (1853–1883), ռումին կոմպոզիտոր, դիրիժոր։ Երաժշտ․ կրթությունը ստացել է Ռումինիայում՝ Կ․ Միկուչիի, 1879–81-ին՝ Վիեննայի կոնսերվատորիայում՝ Ա․ Րիուքների մոտ։ 1881–82-ին դասավանդել է Բրաշովի երաժշտ․ դպրոցում։ Ղեկավարել է ուսանողական և բանվ․ երգչախմբեր։ Առաջադեմ հասարակական գործունեության համար հետապնդվել է ավստր․ իշխանությունների կողմից։ Պ–ի ստեղծագործությունները օրգանապես