Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժեք բուժման հավաա ներշնչում։ Ռացիոնալ Պ․ նպատակահարմար է զուգակցել բուժական որեէ լրացուցիչ մեթոդով (դեղորայքային, ֆիզիոթերապետիկ, աշխատանքային են)։ Այն առավելապես կիրառվում է նևրոզների և հոգեկան ապրումներով պայմանավորված ռեակտիվ վիճակների դեպքում (տես Պսիխոգեն հիվանդություններ)։ բ․ Ինքնամարզում, սեփական վարքը, ապրումներն ու տրամադրությունը կանոնավորելու, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեկան լարվածությունը վերացնելու ունակության մշակումն է․ բժշկի նախօրոք սովորեցրած խոսքերի օգնությամբ հիվանդն ստեղծում է ինքնաթուլացման վիճակ (թեթև նիրհածություն, ընդհանուր հանգը ստություն ևն), որի ֆոնի վրա կատարում ինքնաներշնչում։ գ․ Կոլեկտիվ Պ․, հիվանդների որոշակի խմբերի հետ հատուկ ժամերին անցկացվող բժշկ․ զրույցները կամ հիպնոսաբուժության սեանսներն են։ դ․ Նարկոպսիխոթերապիա, ներշնչումն անցկացվում է արհեստականորեն առաջացրած նարկոտիկ քնի վիճակում։

Հիպնոսաբուժության դեպքում գլխուղեղի կեղևի յուրահատուկ արգելակման (հիպնոսային քնի) ֆոնի վրա անցկացվում է պսիխոթերապևտիկ ներշնչում, որը բարերար ազդեցություն է ունենում հիպնոսվողի վրա (տես Հիպնոս)։

ՊՍԻԻՈԼԱՄԱՐԿԻԶՄ, տես Նեոշամար կիզմ։

ՊՍԻԽՈՀԻԳԻԵՆԱ, հիգիենայի բաժին, զբաղվում է մարդու հոգեկան առողջության պահպանման ու կոփման միջոցառումների հարցերով։ Տեսական հիմքը սոցիալական և ընդհանուր հոգեբանությունն է, պսիխոթերապիան, սոցիալական հոգեբուժությունը և բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիան։ Պ–ի վերաբերյալ առաջին գիտական աշխատությունը՝ «Կրքերի հիգիենա կամ բարոյականության հիգիենա», գրել է Գայենը։ Հետագայում Պ–ի զարգացմանը նպաստել են շվեյցարացի հոգեբույժ Օ․ Ֆորելը, ռուս՝ Ի․ Մերժեևսկին և ուրիշներ։

Պ․ զբաղվում է նաև մարդու հոգեկան աշխարհի վրա սոցիալական, արտադրական, կենցաղային և այլ գործոնների ներգործության ուսումնասիրությամբ։ ՍՍՀՄ–ում Պ–ի կարևոր խնդիրներն են՝ մարդու առողջության համաչափ զարգացումը, աշխատունակության բարձրացումը, նյարդային համակարգի գերբեռնվածության կանխարգելումը, անձի մտավոր–կամային հատկությունների ու զգայական ոլորտների ճիշտ փոխհարաբերության դաստիարակումը, սեփական հոգեկան ու ֆիզիկական առողջության հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալը ևն։

Պ–ի կարևոր մեթոդ է նյարդահոգեկան խանգարումներով տառապող անձանց ժամանակին հայտնաբերումն ու դիսպանսերացումը։ Պ–ի բաժիններն են, 1․ հասակային Պ․, զբաղվում է մարդու հոգեկան առողջության հարցերով՝ ծնված օրից մինչև ծերություն (մանկական և ծերունական հասակի Պ․)։ 2․ Աշխատանքի Պ․, զբաղվում է մարդու հոգեկան գործունեության վրա ֆիզիկական ու մտավոր աշխատանքի ազդեցության ուսումնասիրությամբ։ 3․ Կենցաղի Պ․, հիմնականում զբաղվում է կենցաղային պայմաններում մարդկանց Փոխհարաբերության և հոգեկան տրավմաների հետևանքով առաջացած նյարդահոգեկան հիվանդությունների, թմրամոլության, ալկոհոլամոլության և այլ հարցերով։ 4․ Ընտանիքի և սեռական կյանքի Պ․, զբաղվում է ամուսնության, ընտանիքի և սեռական կյանքի հարցերով։

Պ–ի խնդիրներով զբաղվում են կլինիկական բժշկության և հարակից այլ գիտությունների մասնագետները, ինչպես նաև հոգեբանները, մանկավարժներն ու սոցիոլոգները։ Վ․ Հովհաննիսյան

ՊՍԻԽՈՊԱԹԻԱ (< պսիխո․․․ և հուն, jtccftog – հիվանդություն, տառապանք), ախտաբանական բնավորություններ, պսիխոպաթիկ կոնստիտուցիաներ, հոգեկան հիվանդությունների խումբ, որը վերաբերում է փոքր կամ սահմանային հոգեբուժությանը․ բնորոշվում է անձի (հատկապես գգացմունքակամային ոլորտի) աններդաշնակ զարգացմամբ՝ ինտելեկտի հարաբերական պահպանվածության պայմաններում, որի հետևանքով նման անձնավորությունները և՝ իրենք են տառապում, և՝ տառապանք են պատճառում հասարակությանը։ Պ–ի զարգացմանը նպաստում են կոնստիտուցիոնալ–ժառանգական գործոնները, սաղմի կամ պտղի վրաթունավոր ազդեցությունները, նորածինների ծննդաբերական վնասվածքները, միջավայրի անբարենպաստ պայմանները (հոգեկան ցնցումներ, սխալ դաստիարակություն ևն)։ Տարբերում են Պ–ի կլինիկական հետևյալ ձևերը, ասթենիկ Պ․, բնորոշվում է արտահայտված հոգեկան հյուծվածությամբ և հոգնածությամբ։ Հիվանդները խիստ տպավորվող են և գերզգայուն, անծանոթ միջավայրում դառնում են ավելի երկչոտ ու ամոթխած։ Տրամադրությունը միշտ ընկած է, ունենում են կպչուն բնույթ կրող զանազան գանգատներ։ Հիստերիկ Պ–ին բնորոշ են խիստ ներշնչելիությունն ու եսապաշտությունը, ձևամոլությունն ու թատերականությունը, արտաքին տպավորություն ստեղծելու, շրջապատում յուրահատուկ լինելու և իրենց գերազանցությունը ցուցադրելու ձգտումը։ Ուշադրություն գրավելու նպատակով հիստերիկ պսիխոպաթները պատրաստ են նույնիսկ «ուշագնացության նոպաներ» ցուցադրել՝ կեղծ մեղադրանքներ բարդելով իրենց վրա (ինքնազրպարտում)։ Պ–ի կարևոր ախտանշան է նաև ախտաբանական ստախոսությունը (առասպելամոլություն)։ Գրգռվող Պ․, բնորոշվում է զգացմունքային մշտական արվածությամբ, դյուր ագրգռելիությամբ, անզսպությամբ, երբեմն՝ կատաղության ու ագրեսիվ գործողությունների հասնող աֆեկտիվ ռեակցիաներով։ Ցասման բռնկումներից հետո հիվանդները սովորաբար զգում են իրենց կատարածը, սակայն առիթի դեպքում կարող են կրկնել։ Որոշ, դեպքերում առաջին պլանի վրա են հակումների արտակարգ խանգարումները (թմրամոլություն, ալկոհոլամոլություն, թղթախաղամոլություն, որդեհամոլություն, սեռական աղավաղումներ ևն)։ Պարանոյալ Պ․, բնորոշվում է գերարժեքային մտքերի հակվածությամբ, իրենց հայացքների (թեկուզ սխալ) պաշտպանության համառությամբ և կամակորությամբ։ Կեղծ հնարագիտությունները և շրջապատի կողմից իբր թե արժանվույն չգնահատվելը նրանց հաճախ հասցնում են ընդհարումների և հայցամոլության։ Աֆեկտիվ շրջանի Պ–ի դեպքում գերակշռում են աֆեկտիվ ոլորտի տատանումները, մի դեպքում առկա են մռայլությունը, թախծոտությունը, հիվանդները դժգոհ են թե՝ իրենցից, թե՝ շրջապատից, արգելակված կամ լռակյաց հոռետեսներ են (հիպոթիմիկ կամ կոնստիտուցիոնալ–դեպրեսիվ Պ․)։ Մյուս դեպքում նկատվում են մշտական բարձր տրամադրություն, անզուսպ ու անհոգ լավատեսություն, մարդամոտություն (հիպերթիմիկ կամ կոնստիտուցիոնալ–գրգռված Պ․)։ Հուզայինանկայուն Պ․ բնորոշվում է տրամադրության ծայրահեղ փոփոխականությամբ ու անկայունությամբ, շրջապատի իրադրությունից բխող՝ հուզական երանգների հարստությամբ ու բազմաձևությամբ։ Նման անձնավորությունները հիմնականում կամազուրկ են, հեշտ ներշնչվող, պասսիվորեն հպատակվում են, չարաշահում ալկոհոլային խմիչքները և քրեական հանցագործություններ կատարում։ Շիզոիդ Պ–ի դեպքում հիվանդներն ինքնամփոփ են, երկչոտ, ձգտում են մենակության։ Բնորոշ են նաև վերացական մտածողությունն ու դատարկաբանությունը։ Կյանքի պայմաններին դժվար են հարմարվում, միաժամանակ կամակոր են, շիտակ ու ինքնասեր։ Շրջապատի շատ երևույթներ իրենց են վերագրում և ընդունակ են հակահասարակական արարքների։ Պսիխասթենիկ Պ–ի ժամանակ ի տարբերություն ասթենիկ Պ–ի հոգեախտաբանական նշաններն ու հոգեկան թուլության երևույթներն ավելի են արտահայտված (տես Պսիխասթենիա)։

Սեռական Պ․ ընդգրկում է սեռական աղավաղումների բոլոր ձևերը։

Բուժումը․ ճիշտ դաստիարակություն մանկական հասակում, հետագայում սոցիալական ու աշխատանքային հարցերի կարգավորում։ Նյարդային համակարգը հանգստացնող դեղամիջոցներ, պսիխոթերապիա։

ՊՍԻԽՈՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ (< պսիխո․․․ և հուն․ jtpotpuXaxTixoc; – կանխարգելիչ), գիտություն, որն զբաղվում է հոգեկան հիվանդությունների կանխարգելման հարցերով։ Պ–ի հիմքը պսիխոհիգիենան է։ ՍՍՀՄ–ում Պ–ի և պսիխոհիգիենայի խնդիրներով զբաղվում են հիմնականում հոգեբույժները, հիգիենիստները և մանկաբույժները։ Պ–ի հիմնական և արդյունավետ միջոցառում է տարբեր հոգեկան հիվանդությունների առաջացման պայմանների ու պատճառների (վարակիչ, ներքին հիվանդություններ, թունավորումներ, գլխուղեղի վնասվածքներ, հոգեկան ապրումներ են) ուսումնասիրությունը և էնդոգեն, ժառանգական ծանր հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա, մանիակալ–դեպրեսիվ պսիխոզ) սկզբնական շրջանի հո–