Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կան ու կիբեռնետիկական մեթոդների հետևորդները։

Պ․ Եվրոպայում տարածվեց միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի ստեղծումից (1908) հետո և բուռն զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող շրջանում։ 1920-ին Բեռլինում բացվեց հոգեվերլուծական ինստ․։ Ֆաշիզմի օրոք Պ–ի մասնագետ կադրերը վտարանդվեցին ԱՄՆ և Անգլիա։ Այժմ ԱՄՆ–ում գործում է Պ–ի ավելի քան 20 ուս․ ու հետազոտական ինստ․, հրատարակվում է աշխարհի հոգեվերլուծական գրականության մոտ 75%–ը։ Ֆրեյդի և նրա հետևորդների մոտ նկատվող հոգեվերլուծական ներքին հակասությունների հիման վրա առաջ եկան նոր ուղղություններ (Ա․ Ադլերի անհատական հոգեբանությունը, Կ․ Գ․ Ցունգի վերլուծական հոգեբանությունը ևն)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պ–ի զարգացումը նշանակալի չափով ընթանում է էկզիստենցիալիզմի, նեոթոմիզմի, ֆենոմենոլոգիայի, նեոֆրեյղւիզւէի և իդեալիստական փիլ–յան այլ ուղղությունների ազդեցության տակ։

Սովետական հոգեբանությունը նշում է, որ Պ․ գիտ․ քննարկման է ներկայացրել մարդկային հոգեկանի մի շարք կարևոր երևույթներ (անգիտակցական պրոցեսներ ու դրդապատճառներ, վաղ մանկական ապրումների ազդեցությունը բնավորության ձևավորման վրա և նրա ախտաբանական ձևախախտումները ևն)։ Միաժամանակ իրավացիորեն քննադատում է նրան՝ գիտակցության ու անգիտակցականի նախասկզբնական ներհակության, բարձրագույն նյարդային գործունեության և այլ երևույթների մասին տարատեսակ և հրահեղուկ տվյաւների, հոգեվերլուծական հասկացությունները համակողմանիացնելու և դրանք մեխանիկորեն սոցիալական երևույթների ոլորտը փոխադրելու համար, որը տանում է դեպի անհատի, մարդկային հասարակության ու մշակույթի հոգեբանականացում։

Գրկ. Фрейд 3․, Лекции по введению в психоанализ, [т․ 1–2], М․–П․, 1922; Նույնի, Основные психологические теории в психоанализе, М․ –П․, 1923; Նույնի, Поэт и фантазия, в кн․։ Совр․ книга по эстетике, М․, 1957; Психоанализ детского возраста, [Сб․ ст․], М․, 1924; Бассин Ф․ В․, Проблема «бессознательного», М․, 1968; Выготский Л․, Психология искусства, М․, 1968; Уэллс Г․, Крах психоанализа․ От Фрейда к Фромму, пер․ с англ․, М․, 1968; Кодуэлл К․, Иллюзия и действительность, М․, 1969․

ՊՍԻԽՈԴԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նյարդահոգեկան խանգարումներ, առաջանում են ծանր ու հանկարծակի կամ համեմատաբար թույլ, բայց երկարատև հոգեկան ապրումներից։ Նպաստող գործոններ են տարբեր հիվանդությունների, թունավորումների, ավիտամինոզների, անքնության հետևանքով նյարդային համակարգի հյուծվածությունը, ինչպես նաև հիվանդի անհատական առանձնահատկություններն ու նյարդային համակարգի տիպը։ Պ․ հ–ի ախտածագման հիմքում ընկած են բարձրագույն նյարդային համակարգի դրդման և արգելակման պրոցեսների «բախումները», ինչպես նաև հիպոֆիզ–մակերիկամային համակարգի գործունեությամբ պայմանավորված նյարդահումորալ մի շարք տեղաշարժերը։ Պ․ հ․ բաժանվում են 2 մեծ խմբի՝ նևրոզներ և ռեակտիվ պսիխոզներ։ Ի տարբերություն նևրոզների, ռեակտիվ պսիխոզների դեպքում հոգեկան խանգարումները հաճախ ընթանում են գիտակցության պարզության խանգարման ֆոնի վրա։ Տարբերում են ռեակտիվ պսիխոզների երկու ձև՝ աֆեկտիվ–շոկային պսիխոգեն ռեակցիաներ և ձգձգվող ռեակտիվ պսիխոզներ։ Աֆեկտիվ–շոկային պսիխոգեն Ռեակցիաները ն առաջևում են կյանքին վտանգ սպառնացող հանկարծակի և գերհզոր հույզերից ու վախից (հրդեհ, երկրաշարժ, նավաբեկություն, հարազատի մահ ևն)։ Ընթանում է հիպերկինետիկ ձևով, որն արտահայտվում է հոգեշարժական խիստ գրգռվածությամբ, ճչոցներով, լացով ու հառաչանքներով ուղեկցվող քաոսային աննպատակ շարժումներով ու գործողություններով։ Հիպոկինետիկ (պսիխոգեն ստուպոր) ձևն արտահայտվում է լրիվ անշարժության հասնող արգելակմամբ (ընդարմացում), խոսելու ունակության կորուստով։ Նշված ռեակցիաները կարճատև են (մի քանի ժամ), ուղեկցվում են գիտակցության խանգարմամբ ու հիշողության հետագա կորուստով։ Պ․ հ–ի հատուկ ձև է ախտաբանական աֆեկտը, որի դեպքում գիտակցությունն ավելի խորն է մթագնում, խանգարվում են կողմնորոշումն ու ճանաչողությունը։ Ձգձգվող ռեակտիվ պսիխոզներն առավել հաճախ առաջանում են երկարատև հոգեկան ապրումներից, օրգանիզմի նախատրամադրող գործոնների առկայության պայմաններում։ Ընթանում են կլինիկական հետևյալ ձևերով 1․ ռեակտիվ դեպրեսիա, արտահայտվում է թախծոտ, անկումային տրամադրությամբ, հուսահատությամբ ու լացկանությամբ։ Հիվանդներն ունենում են ինքնամեղադրման, ինքնանվաստացման ու ինքնասպանության մտքեր։ Ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է հոգեկան տրավմա պատճառող իրադրության շուրջը։ 2․ Ռեակտիվ զառանցանքային․ պսիխոզներ, ընթանում են հետևյալ ձևերով, ա․ սուր ռեակտիվ պարանոիդ, բնորոշվում է հետապնդման, վերաբերման, երբեմն նույնիսկ ֆիզիկական ազդեցության զառանցանքային մտքերով, ինչպես նաև տեսողական, լսողական զգայախաբություններով։ բ․ Պարանոյալ զառանցանք, սկսվում է աստիճանաբար, առաջանում են կայուն և տևական գերարժեքային մտքեր (խանդի, գյուտարարական, հայցամոլական, ինքնամեղադրման են), որոնք կարող են փոխվել զառանցանքի։ գ․ Իպոխոնդրիկ ռեակցիան հատուկ է առողջությանը խիստ հետևող ու վախկոտ անձանց։ Բժշկի անզգույշ խոսքը կամ վերաբերմունքը, որևէ հիվանդության վերաբերյալ հանրամատչելի կամ մասնագիտական գրականության խեղաթյուրված ընկալումը կարող են իպոխոնդրիկ գերարժեքային մտքերի պատճառ դառնալ։

Հիսթերիկ պսիխոզները ռեակտիվ պսիխոզների հաճախ հանդիպող տարատեսակներից են, բնորոշվում են մթնշաղային վիճակի (գիտակցության նեղացում) ֆոնի վրա ընթացող հոգեկան խանգարումներով։ Տարբերում են կլինիկական հետևյալ ձևերը՝ 1․ պսեդոդեմենցիա (կեղծ թուլամտություն), բնորոշվում է հիվանդի մտավոր ունակությունների նվազումով, ապակողմնորոշմամբ, հասարակ հարցերին անմիտ պատասխաններ տալով, տարրական գործողություններ կատարելու անընդունակությամբ։ Պսեդոդեմենցիայի տարատեսակ է Գանզերյան սինդրոմը, որը հատուկ է բանտարկյալներին և արտահայտվում է տրամաբանությունից զուրկ, դիտավորության տպավորություն թողնող շրջանցիկ ու անմիտ պատասխաններով ու գործողություններով։ 2․ Պուերիլիզմի (մանկականություն) դեպքում հիվանդների վարքը հիշեցնում է մանկականը, խոսում են թոթովանքով, տիկնիկ են խաղում, դառնում են քմահաճ են։ Բուժումը․ պսիխոտրոպ դեղամիջոցներ և պսիխոթերապիա (տես նաև Հոգեկան հիվանդություններ)։ Վ․ Հովհաննիսյան

ՊՍԻԻՈԶՆԵՐ, տես Հոգեկան հիվանդություններ։

ՊՍԻԻՈԹԵՐԱՊԻԱ « պսիխո․․․ և թերապիա), բուժման նպատակով հիվանդի վրա հոգեկան ներգործությունների համակարգ։ Հիմնականը խոսքի միջոցով կատարվող ներշնչոււՏն է։ Կարևոր են նաև բժշկի հեղինակությունն ու վերաբերմունքը։ Գիտական Պ․ ձևավորվել է XIX դ․ 40-ական թթ․, անգլիացի բժիշկ Զ․ Բրեյդի (J․ Braid) աշխատանքների շնորհիվ։ Պ–ի հատուկ մեթոդների տեսական հիմնավորումը և գործնական մշակումը պայմանավորված է ֆրանսիացի գիտնական ժ․ Շարկոյի (J․ Charcot, 1825–1893) և Վ․ Բեխտերևի աշխատանքներով։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբներին ավստրիացի բժիշկ Զ․ Ֆրեյդը մշակել է պսիխոանաչիզի մեթոդը (տես Ֆրեյդիզն)։

Տարբերում են Պ–ի հետևյալ ձևերը, ընհանուր (անուղղակի) Պ․, պայմանավորված է հիվանդի հոգեկանի վրա բարենպաստ ձևով ազդող տարբեր միջոցառումների կիրառմամբ (աշխատանքային հարցերի կարգավորում, տհաճ հոգեկան ապրումներից ուշադրության շեղում, բուժիչ–պաշտպանական ռեժիմ, բժշկի հանդեպ լիարժեք վստահություն ևն)։ Հատուկ (ուղղակի) Պ․, պայմանավորված է բուժման ընթացքում հիվանդության բնույթի և հիվանդի անձի առանձնահատկությունների հետ կապված ինքնուրույն, երբեմն նույնիսկ գլխավոր տեղ գրավող Պ–ի կիրառմամբ։ Տարբերում են հատուկ Պ–ի երկու հիմնական մեթոդ՝ արթուն վիճակում կատարվող Պ․ և հիպնոսաբուժություն։ Առաջին մեթոդի ձևերից են՝ ա․ ռացիոնալ Պ․, որն իրականացվում է հիվանդի հետ տարվող բժշկ․ զրույցներով։ Բժիշկը մեծ զգուշությամբ բացատրում է հիվանդության բնույթը (անշուշտ, եթե չկան հակացուցումներ)՝ խոսքով ներգործելով հիվանդի գիտակցության վրա՝ վերացնում կամ թուլացնում է զգացմունքային լարվածությունը, արագ ու լիար–