ների միջե հարաբերությունները։ Մոսկվայի մեծ իշխանության ուժեղացումը, նրա շուրջ ռուս, հողերի միավորումը, Մոսկվայի հեա տնտ․ և քաղ․ կապերի աճը պայմաններ են ստեղծել Պ․ ֆ․ հ–յան ինքնուրույնության վերացման համար։ 1510-ին Մոսկվայի մեծ իշխան Վասիլի III-ի ռազմ, սպառնալիքի տակ պսկովցիները համաձայնել են ցրել վեչեն և իշխանությունը հանձնել մոսկովյան վոյեվոդաներին։ Շուրջ 300 պսկովցի ազդեցիկ ընտանիքներ աքսորվել են Ռուսաստանի տարբեր վայրեր, իսկ նրանց հողերը տրվել են մոսկվացի ծառայող մարդկանց։ Այնուհետև Պսկովը և պսկովյան երկիրը, պահպանելով տնտեսության և մշակույթի որոշ առանձնահատկություններ, զարգացել են Ռուս, կենտրոնացած պետության կազմում։ Պատմ․ աղբյուրները վկայում են Պսկովի և Հայաստանի միջե առետր․ կապերի մասին։
Գրկ․ Кафенгау յ Б․ Б․, Древний Псков, М․,1969;Спегальский Ю․ П․, Псков, Л․–М․, 1963․ Վ․ Խաչատրյան
ՊՍԿՈՎՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, Պսկովի ֆեոդաչական հանրապետության իրավական նորմերի ժողովածու։ Կազմվել է սովորութային իրավունքի, Ռուսկայա պրավդայի նորմերից, Պսկովի վեչեի, բոյարների խորհրդի որոշումներից, իշխանների հրովարտակներից։ Կարգավորել է Պսկովյան հանրապետության ֆեոդ, հարաբերությունները XIV–XV դդ․։ Պ․ դ․ պաշտպանել է մասնավոր սեփականության, հատկապես հողի ֆեոդ, սեփականության իրավունքը, սահմանել սեվւականության իրավունքի ձևակերպման կարգը, կարգավորել առևտրաարհեստավորական, այդ թվում՝ առուծախի, գրավի, նվիրատվության, փոխառության, վարկային, վարձակալական են իրավահարաբերություններ։ Պ․ դ․ տարբերում էր շարժական և անշարժ գույքը, սահմանում սեփականության ձեռքբերման նոր միջոցներ (վաղեմություն են)։ Պ․ դ․ մեծ տեղ է հատկացրել պարտավորական իրավունքին, տարբերել ժառանգումն ըստ կտակի և ըստ օրենքի։ Պատիժ նախատեսվել է ինչպես անհատներին, այնպես էլ պետությանը վնաս պատճառելու համար։ Պ․ դ․ սահմանել է հանցագործությունների և պատիժների (մահապատիժ, ազատազրկում, տուգանք են) կատարելագործված համակարգ։ Ապացուցման տեսակներն էին՝ ինքնախոստովանությունը, դատական մենամարտը, երդումը, իրեղեն ապացույցները ևն։ Մենամարտի համար կողմերը կարող էին դատարանում ունենալ նաև ներկայացուցիչներ։ Որպես կանոն, դատավճիռը բողոքարկման ենթակա չէր։ Պ․ դ․ Ռուս, կենտրոնացված պետության առաջին դատաստանագրքի (1497) կարեվոր աղբյուրներից էր։ Մ․ Խաչատրյան
ՊՍՈՐԻԱԶ (< հուն, ^coptaaig – քոր, քոս), թեփատու որքին, մարդու մաշկային քրոնիկական, կրկնվող, ոչ վարակիչ հիվանդություն։ Առաջացմանը նպաստում են նյարդահոգեկան տրավմաները, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիաների և ֆերմենտային փոխանակության խանգարումները։ Բացառված չեն վիրուսային և գենետիկական գործոնները։ Առավել հաճախ հիվանդանում են 16–25 տարեկանում։ Պ․ ընթանում է կլինիկական 3 շրջանով՝ առաջադիմող (սուր), կայունացման կամ ստացիոնար և ապաքինման։ Ցանը տեղակայվում է մաշկածածկույթի ցանկացած հատվածում, առավել հաճախ՝ արմունկներին, ծնկներին, գլխի մազածածկ մասերին։ Պրոցեսն սկսվում է սուր, մանր (գնդասեղի գլխիկից մինչև ոսպի մեծության), վառ վարդագույն հանգուցիկների առաջացմամբ։ Վերջիններս շատ արագ ծածկվում են մանր, արծաթասպիտակավուն թեփուկներով։ Հանգուցիկներն աստիճանաբար մեծանում են, հաճախ՝ միաձուլվում և առաջացնում վահանիկներ։ Պրոցեսը կարող է լինել սահմանափակ, տարածուն կամ համընդհանուր (պսորիազային էրիթրոդերմիա)։ Պսորիազային տարրերին բնորոշ են երեք ախտանշան․ վահանիկի մակերեսը քերելիս ըսկզբում թեփուկները բաժանվում են մանրագույն մասնիկների («բնաճարպի բծի ախտանշան»), այնուհետև երևում է Փայլուն, նուրբ մի թաղանթ («ծայրային թաղանթի ախտանշան»), որը հեռացնելուց հետո երևան են գալիս արյան փոքրիկ կաթիլներ («արյունային ցողի ախտանշան»)։ Հասնելով որոշակի մեծության վահանիկների աճն ու զարգացումը կանգ են առնում, և հիվանդությունն ընդունում է կայուն բնույթ, տևում մի քանի ամիս, նույնիսկ տարիներ, կամ պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում։ Ինքնաբեր ապաքինման կամ բուժման շնորհիվ թեփոտումը նվազում է, վահանիկները տափակում են և անհետանում՝ թողնելով գունակազուրկ կամ գերգունակային բծեր։ Պ–ի դեպքում հաճախ ախտահարվում են նաև եղունգները, բնորոշվում է եղունգների թերթիկների վրա բազմաթիվ կետային փոսիկների (մատնոցանման) գոյացմամբ։ Հաճախ Պ․ ուղեկցվում է հոդերի (հիմնականում ձեռքի և ոտքի) ախտահարմամբ, որը կարող է պատճառ դառնալ հոդախախտումների և հոդերի անշարժացման։ Բուժումը․ վիտամիններ (A, Bit Be, Bi2), հանգստացնող դեղամիջոցներ, հորմոնաբուժություն, ուլտրամանուշակագույն ճառագայթում, պարաֆինաբուժություն, քսուքներ, առողջարանային բուժում (Ղրիմի հվ․ ափ, Կովկասյան հանքային ջրեր)։ Է․ Դանիելյան
ՊՍՏԻԿ ԴԵՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրիի գավառակում։ 1909-ին ուներ 70 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
ՊՏԵՐՆԵՐ (Pterophyta կամPolypodiophyta), բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ տեղ է գրավում ռինիոֆիտների (Rhyniophyta) և մերկասերմերի (Gymnospermae) միջև։ Ռինիոֆիտներից Պ․ տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից։ Ծագել են պալեոզոյան դարաշրջանում, հնագույն բրածո ներկայացուցիչներ հայտնի են դևոնից։ Կարբոնում լայն տարածում են ստանում ծառանման Պ․, որոնք մյուս խոնավասեր սպորավոր բույսերի հետ միասին առաջացրել են ներկայումս օգտագործվող քարածուխը։ Պ–ին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պ–ի սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝բազմակի կտրտվածքաեզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3–4 մմ–ից մինչև 5–6 և նույնիսկ 30 Վ երկարությամբ։ Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու Փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի մմ–ից մինչև 20–25 U երկարությամբ։ Պարզունակ Պ–ին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները։ ժամանակակից Պ–ի մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորներ։ Պ–ի մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր Պ–ի գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։ Պ–ի վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։