Պ–ի բաժինն ընդգրկում է մեկ դաս՝ Polypodiopsida 8 ենթադասով, որոնցից երեքն անհետացել են դեոն–պերմում։ Ներկայումս հայտնի է Պ–ի մոտ 10 000 տեսակ՝ ընդգրկված շուրջ 300 ցեղերում։ Պ–ի ենթադասերից ամէնապարզունակներն են՝ իժալեզվայինները (Ophioglos-sidae) և մարատայինները (Marattiidae)։ Պ–ի ամենախոշոր ենթադասը Polypodi-idae կամ Filicidae-ն է, որի ներկայացուցիչները տարածված են ամենուրեք, գլխավորապես խոնավ արևադարձային և մերձարևադարձային երկրների անտառներում, ձորերում, ճահիճներում և կազմում են բուսականության կարևոր բաղադրիչներից մեկը։ Արևադարձային և մերձարևադարձային երկրներում մեծ տոկոս են կազմում նաև էպիֆիտ և մինչև 25 մ հասնող ծառանման Պ․, հատկապես ցիաաեյա խոշոր ցեղը, որն ընդգրկում է 600-ից ավելի տեսակներ՝ տարածված հիմնականում խոնավ արևադարձային լեռներում։ Polypodiidae-ից են առաջացել Marsileidae և Salviniidae ջրային Պ–ի ենթադասերը։ ՀՄԱՀ–ում հայտնի է Պ–ի շուրջ 32 տեսակ, որոնցից առավել տարածված են վահանապտերը, իժալեզուն, լեզվապտերը, ձորապտերը, բազմաստիքը, բազմաթևիկը, հազվադեպ հանդիպում են ծովոսպը, ողկուզապտերը, վեներայի մազը, դիվաձարը, թելապտերը, որոնցից առաջին երկուսը ռելիկտներ են։ Պ–ի տնտ․ նշանակությունը չնչին է։ Կան դեկորատիվ և ուտելի տեսակներ, դեղաբույսեր, որոշ Պ․ թունավոր են։ Ա․ Բարսեղյան
ՊՏԵՐՈԶԱՎՐԵՐ, տես Թռչող թեփամորթներ։
ՊՏԵՐՈՊՈԴՆԵՐ, տես Թևոտանիներ։
ՊՏԻԱԼԻՆ, դիաստազ, տես Ամիշազներ։
ՊՏԿԱՁԵՎ ԵԼՈՒՍՏԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, մաստոիդիտ (< հուն, дасгтбс; – պտուկ և eI6og – տեսք, ձև), քունքոսկրի պտկաձև ելունի բորբոքում։ Հաճախ միջին ՝ ականջի թարախային բորբոքման բարդություն է։ Առաջնային բորբոքումն առաջանում է պտկաձև ելունի վնասվածքի դեպքում, ինչպես նաև սեպսիսի, սիֆիլիսի, տուբերկուլոզի ժամանակ վարակն արյան միջոցով տարածվելու հետևանքով։ Ախտանշաններն են․ սուր ցավեր՝ պտկաձև ելունի առաջային վերին հատվածը կամ գագաթը սեղմելիս, մաշկի կարմրություն, այտուցվածություն, ականջախեցու ցցվածություն։ Երեխաների ջերմությունը բարձրանում է մինչև 39–40°C։
Բուժումը․ անտիբիոտիկներ, ականջի երկարատև (3–4 շաբաթ) առատ թարախահոսության, վարակը լաբիրինթոս և ուղեղաթաղանթներ անցնելու առաջին իսկ նշանների դեպքում՝ վիրահատություն։
ՊՏԿԵՍԲԵՐՔ, Պտկի Ս․ Գևորգ վանք, հայկ․ միջնադարյան ճարտ․ հուշարձան ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի մոտ։ Կոպիտ մշակված բազալտե քարերից կառուցված Պ–ի եկեղեցին (XIII դ․) ունի մի զույգ քառակուսի կտրվածքով մույթերով գմբեթավոր հորինվածք։ Հուշարձանի ինքնատիպ–առանձնահատկություններից են ուղղանկյուն խորանը և գմբեթի ձևը, որն ավանդական կիսագնդի փոխարեն ներսից ունի զույգ խաչվող կամարներով իրականացված ծածկ, իսկ դրսից՝ ութանիստ (անհավասար նիստերով) թմբուկ և բրգաձև վեղար։ Մ․ Հասրաթյան
ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1․ գյուղատնտեսական արտադրության ճյուղ, ընդգրկում է պտղատու տեսակների մշակությունը։ Բնակչությանը մատակարարում է զանազան տեսակի պտուղներ, պահածոների արդյունաբերությանը՝ հումք։ Պ․ երկրագործության հնագույն ճյուղերից է։ Պտղատու կուլտուրաների ծագման հնագույն կենտրոններն են Անդրկովկասը, Առաջավոր և Միջին Ասիան, Չինաստանը, Միջերկրածովյան երկրները։ Աշխարհում պտղատու այգիները զբաղեցնում են մոտ 25 մլն հա (1981)։ ՄՄՀՄ–ը զարգացած Պ–յան երկիր է։ Գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցումը, խոշոր կապիտալ ներդրումները, ջրատնտեսական նոր կառույցները, մեքենայացումը, աշխատանքի կազմակերպման մեթոդների կատարելագործումը, արտադրության մեջ գիտության նվաճումների ներդրումը մեծ չափով նպաստեցին Պ–յան զարգացմանը։ ԱՍՀՄ–ում մշակվում է պտղատու տեսակների շուրջ 10 հզ․ սորտ, որոնցից շրջանացված են 1500-ը։
Հայաստանը Պ–յան հնագույն երկիր է։ ժամանակակից երկրաբանական դարաշրջանի սկզբում Հայաստանի տարածքում տարածված են եղել խաղողը, խնձորենին, տանձենին, զկեռենին, ընկուզենին։ Երկրի հնագույն բնակավայրերում՝ Արմավիրում, Շենգավիթում, Գառնիում հայտնաբերվել են ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր, որոնք ունեն 6–3 հզ․ տարվա րնություն։ Հայկական լեռնաշխարհում Պ․ առանձնապես զարգացել է մ․ թ․ ա․ XI–մ․ թ․ I դդ․։ Վանի մոտ, Մհերի դռան վրա Մենուան (871–810 թթ․ մ․ թ․ ա․) թողել է հետևյալ հիշատակությունը․ Խաղողի և պտղատու այգի այստեղ տնկեցի, պատերով այն շրջապատեցի»։
Հայաստանի զարգացած Պ–յան մասին հիշատակություններ ունեն հույն պատմիչներ Հերոդոաոսը (մ․ թ․ ա․ V դար), Քսենոփոնը (մ․ թ․ ա․ Y–IV դդ․)» Ատրաբոնը (մ․ թ․ ա․ I– մ․ թ․ I դդ․)։ V դ․ հայ պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ Հայաստանում մշակում էին դեղձենի, խնձորենի, սալորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, նշենի, հոն, ձիթենի, նռնենի, թզենի և այլ տեսակներ։ VII դ․ աշխարհագիր Անանիա Շիրակացին նշում է դրանց մշակության շրջանները։ Հայկ․ բազմատեսակ պտուղների սկզբնավորման և տարածման վայրը հիմնականում եղել է Այրարաա նահանգը։՝ Հայաստանում հազարամյակների ընթացքում ժող․ սելեկցիայի միջոցով ստացվել են ծիրանենու՝ Նախիջևանի, Երևանի, Մաթենի, Խոսրովենի, Համբան, Դեղնանուշ, Կանաչենի, Կարմրենի, դեղձենու՝ Նարնջի, Լիմոնի, Զաֆրանի, Լոձ, Մալամի, ճուղուրի, խնձորենու՝ Փարվանա, Զանգեզուրի, Չխչըխկան, տանձենու՝ Մալաչա, Աինի, Ձմեռնուկ և այլ սորտերը։ Դրանցից համաշխարհային ճանաչում են ստացել դեղձերն ու ծիրանները։
Հայաստանում Պ–յան զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծվեցին սովետական կարգերի հաստատումից հետո։ 1982-ին պտղատու այգիների տարածությունը կազմել է 52 հզ․ հա (1914-ին՝ 4,5 հզ․ հա)։ Պ․ արդ․ նշանակություն ունի Արարատյան, նախալեռնային, հս–արլ․, Զանգեզուրի, Եղեգնաձորի և Լոռի–Փամբակի գյուղատնտ․ գոտիներում։ Այն զարգանում է ինտենսիվացման, մասնագիտացման և արտադրության համակենտրոնացման ուղիով։ ՀԱԱՀ–ում մշակվում է 18 պտղատու տեսակ (առավել տարածված են ծիրանենին, դեղձենին)։ ՀՄՄՀ ցածրադիր գոտում հիմնականում մշակում են ծիրանենի և դեղձենի, իսկ բարձրադիր գոտում՝ խնձորենի և տանձենի։
2․ Գիտություն պտղատու կուլտուրաների կենսբ․-տնտ․ առանձնահատկությունների, ագրոտեխնիկայի, սորտերի ուսումնասիրության և սելեկցիայի միջոցով նրանց վերափոխման աշխատանքների մասին։ ՀԱՄՀ–ում գիտական Պ–յան հարցերով զբաղվում են խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկ․ ԳՀԻ–ում և գյուղատնտ․ ինստ–ում։ Հայ սելեկցիոներները (Ա․ Վերմիշյան, Ա․ Մարգարյան, Մ․ Ագուլյան, Մ․ Մանահյան, Պ․ Կարանյան, է․ Մորիկյան, Հ․ Շահինյան և ուրիշներ) ստացել են ծիրանենու, դեղձենու, խնձորենու, տանձենու, սերկևիլենու, ելակի տասնյակ նոր սորտեր և հիբրիդներ։ Դրանցից շատերը հանձնվել են պետ․ սորտափորձարկման և մի քանիսը շրջանացվել են։ ԱԱՀՄ–ում Պ–յան հարցերով զբաղվում են շուրջ 100 գիտական հիմնարկներ, որոնց աշխատանքները կոորդինացնում է Ի․ Վ․ Միչուրինի անվ․ համամիութենական այգեգործության ԳՀԻ–ն և Վ․ ի․ Լենինի անվ․ ՀամԳԳԱ–ն։ Տես նաև Պաուղ։ Գրկ ա Հայաստանի պտուղները, հ․ 1–2, Ե., 1958–70։ Մարգարյան Ա․ Ե․, Շահինյան Հ․Ն․, Պտղաբուծություն, Ե․, 1976։ է․ Մորքւկյան
ՊՏՂԱԿԵՐՆԵՐ (Laspeyresiini), տերևաոլորների ընտանիքի թիթեռներ։ Թևերի բացվածքը 8–24 մմ, առջևինը՝ մուգ, սովորաբար սպիտակ բծով և փայլուն գծերով, ետևինը՝ բաց գույնի։ Թրթուրներն ապրում են բույսերի պտուղների, սերմերի, կեղևի, ընձյուղների և արմատների մեջ։ Ձմեռում և հարսնյակավորվում են նույն տեղում կամ հողի մեջ։ Հայտնի է մոտ 700 տեսակ։ Տարածված են ամենուրեք, հատկապես բազմաթիվ են Եվրոպայի և Ասիայի անտառներում։ ՄՄՀՄ–ում հան-