Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանիներին մորթում են, իսկ մսեղենը (բացի ախտահարված մասից) օգտագործում սննդի մեջ։ Կանխարգելիչ միջոցառումները․ ծառայողական շների ճիճվաթափում, թափառողների՝ ոչնչացում։

ՊՏՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ պինդ մարմնի, 1․ պտտական շարժում առանցքի շուրջը, պինդ մարմնի շարժում, որի դեպքում այդ մարմնի որևէ երկու կետ միշտ մնում են անշարժ։ Այդ կետերով անցնող ուղիղը կոչվում է պտտման առանցք։ Պ․ շ–ման ժամանակ մարմնի բոլոր կետերը գծում են շրջանագծեր պտտման առանցքին ուղղահայաց հարթություններում (շրջանագծերի կենտրոնները գտնվում են առանցքի վրա)։ Պ․ շ․ կատարող մարմինն ունի ազատության մեկ ․աստիճան, և նրա դիրքը որոշվում է պտտման առանցքով տարված անշարժ կիսահարթության և մարմնի հետ պտտվող ու նրա հետ կոշտ կապված կիսահարթության կազմած ф անկյունով։ Մարմնի Պ․ շ–ման հիմնական կինեմատիկական բնութագրերն են անկայունային արագությունը (со= A<p/At, որտեղ Дср-ն ф պտտման անկյան փոփոխությունն է At ժամանակամիջոցում) և e անկյ ու նային արագացումը (e= Aco/At, որտեղ Асо-ն со անկյունային արագության փոփոխությունն է At ժամանակամիջոցում)։ Մարմնի՝ առանցքից հ հեռավորության վրա գտնվող ցանկացած կետի համար գծային արագությունը՝ v=hco, շոշափող արագացումը՝ Oc~hef նորմալ արագացումը՝ con=hco2, իսկ լրիվ արագացումը ա=հյ/е24 со4։ Մարմնի Պ․ շ–ման հիմնական դինամիկական բնութագրերն են պտտման առանցքի նկատմամբ մարմնի կինետիկ մոմենտը՝ Kz=Izco (տես Շարժման քանակի մոմենտ) և կինետիկ էներգիան՝ T=V2lzCD2, որտեղ 12-ը մարմնի իներցիայի մոմենւոն է պտտման առանցքի նկատմամբ։ Պտտման օրենքը որոշվում է Ize=Mz հիմնական հավասարումից, որտեղ Mz-ը պտտող մոմենտն է (տես Ուժի մոմենտ)։ 2․ Պտտական շարժ ու մ կետի շուրջը, պինդ մարմնի շարժում, որի դեպքում մարմնի որևէ 0 կետ մնում է անշարժ, իսկ մնացած բոլոր կետերը շարժվում են գնդային մակերևույթներով (գնդի կենտրոնը համընկնում է 0 կետի հետ)։ Մարմնի այդպիսի Պ․ շ–ման դեպքում ցանկացած տարրական տեղաշարժ՝ տարրական պտույտ է մի առանցքի շուրջ, որն անցնում է 0 կետով և կոչվում պտտման ակնթարթային առանցք։ ժամանակի ընթացքում այդ առանցքն անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Այսպիսով, մարմնի Պ․ շ․․ կազմվում է ուղղությունն անընդհատ փովւոխալ ակնթարթային առանցքների շուրջը կատարող տարրական պտույտներից։ Այդպիսի Պ․ շ–ման օրինակ է գիրոսկոպի շարժումը։ Մ. Ազոյան

ՊՏՏԱՆ ջրաչափական, ջրի հոսքի արագությունը չափող սարք։ Մարքի գործողությունը հիմնված է ջրի հոսքի արագության և շարժվող հոսքի մեջ տեղավորված թիակավոր պտուտակի պտուտաթվի միջև եղած կախվածության վրա։ Պտուտակի պտուտաթիվը Փոխանցվում է դիտողին էլեկտրական ազդանշանման համակարգով կամ սևեռվում սարքի իրանի վրա տեղադրված մեխանիկական հաշվիչով։ Կան Պ–ների մեծ թվով մոդելներ․, այդ թվում հոսք ում ջրի արագության մեծությունն ու ուղղությունը չափող, Պ–ի առանցքի ուղղության վրա հոսանքի արագության պրոյեկցիայի մեծությունը չափող Պ–ները։ Պտուտաթվի հոսքի արագության միջև եղած կապը Պ–ի յուրաքանչյուր նմուշի համար սահմանվում է ստուգաճշտմամբ։ Պ–ով կարելի է չափել 0,03 մինչե 10– 12 մ/վրկ արագությունները։

ՊՏՏՄԱՆ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՌԱՆՑՔ, տես Պտտական շարժում։

ՊՏՏՈՂ ՄՈՄԵՆՏ, պտտվող մարմնի անկյունային արագությունը փոփոխող արտաքին ներգործության չափ։ Պ․ մ․ հավասար է պտտվող մարմնի վրա ազդող բոլոր ուժերի մոմենտների (պտտման առանցքի նկատմամբ) հանրահաշվական գումարին։ Պ․ մ․ մարմնի e անկյունային արագացման հետ կապված է Mu|S=Ie առնչությամբ, որտեղ I-ն պտտման առանցքի նկատմամբ մարմնի իներցիայի մոմենտն է։ Տես նաև Ուժի մոմենտ։ Պտտանան օաոժում՝․

ՊՏՏՎՈՂ ԽՈՂՈՎԱԿԱՎԱՌԱՐԱՆ, խողովակ ավ առարան, թմբուկավոր վառարան, երկայնական առանցքի շուրջը պտտական շարժումով գլանաձև արդյունաբերական վառարան։ Նախատեսված է ֆիզիկաքիմ․ վերամշակման նպատակով նյութերը տաքացնելու համար։ Պ․ խ–ները դասակարգում են՝ ըստ ջերմափոխանակության սկզբունքի (գազերի և նյութի հակահոսանքով և զուգահեռ հոսանքով), ըստ վառելիքի տեսակի (փոշենման, ’կտորներով, հեղուկ վառելիքով աշխատող, ինչպես նաև էլեկտրատաքացումով վառարաններ), ըստ էներգիայի հաղորդման եղանակի (մշակվող նյութի ուղղակի, անուղղակի և համակցված տաքացումով)։ Պ․ խ–ները կիրառվում են մետալուրգիայում (օրինակ, վելց–վառարաններ), ցեմենտի և քիմ․ արդյունաբերության մեջ։ Հիմնական չափերը փոՓոխվում են զգալի սահմաններում․ երկարությունը՝ 50–230 մ, տրամագիծը՝ 3–7,5 մ։ Արտադրողականությունը հասնում է 150 տ!ժ (ըստ պատրաստի արտադրանքի)։

ՊՏՈՒԿՅԱՆ Զարեհ (9․8․1911, Սեբաստիա), դրամագետ, քիմիկոս։ Սովորել է Սոֆիայի Մեսրոպյան ճեմարանում։ 1926-ին տեղաՓոխվել է Կանադա։ Տորոնտոյում ավարտել է հայկ․ դպրոց, իսկ 1936-ին՝ Մոնրեալի Մաք-Գիլ համալսարանը՝ ստանալով քիմիկոս–ինժեների կոչում։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) ադյունկա–պրոֆեսոր է։

Պ․ զբաղվում է հայկ․ և Հայաստանին առնչվող օտար դրամների հավաքմամբ ու դրանց գիտ․ ուսումնասիրությամբ։ 1962-ին անգլ․, իսկ 1963-ին հայ․ լույս է տեսել նրա կիլիկյան դրամների կորպուսը, որտեղ առաջին անգամ քննության է առել 10500 ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։ 1979-ին այն լրացումներով վերահրատարակվել է, որով գիտ․ շրջանառության մեջ է դրվել 12 հզ․ դրամ։ Պ․ կազմել է Արտաշեսյան արքայատան ցանկը, ներկայացրել նրանց թողարկած դրամները։ Պ․ որոշակիորեն դասակարգել է Տիգրան Ill-ի, Տիգրան IV-ի ու էրատոյի, Տիգրան V-ի և Արտաշեսյան մյուս թագավորների դրամները, պարզաբանել դրանց առնչվող զանազան խնդիրներ։ Նա առանձին աշխատություն է նվիրել հռոմ․ դրամների ու շքադրամների այն խմբին, որոնք առնչվում են Հայաստանին, արտահայտելով հայ–հռոմեական քաղ․, տնտ․ կապերը դրամագիտ․ տվյալներով։ Ի մի է բերել դրամագիտ․ զանազան ժողովածուներում ու մամուլում դրամների վերաբերյալ հրատարակված նյութերը՝ ներկայացնելով նաև աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու անհատական հավաքածուներում պահվող, մինչ այդ չհրապարակված դրամներ։

Երկ․ Կիլիկյան Հայաստանի դրամները, Վնն․, 1963։ Ար տաշես յան հարստության դրամները, Վնկ․, 1969։ Հայաստանի վերաբերյալ հռոմեական դրամներ հ մեդալիոններ, Վնն․, 1971։ Medieval Armenian coins, P․, 1971; Coinage of the Artaxiads of Armenia,- L․, 1978; Coinage of Cilician Armenia, Danbury, Connecticut, 1979․ Հ․ Սարգսյան

ՊՏՈՒՂ (fructus), բուսաբուծությունում, ծածկասերմ բույսերի օրգան, առաջանում է ծաղկից և ծառայում որպես սերմերի ձևավորման տեղ և պաշտպանման ու տարածման միջոց։ Ձևավորվում է բեղմնավորումից հետո (բացառությամբ պարթենոկարպ Պ–ների)։ Պ–ի արտաքին մասը կոչվում է պտղապատյան (պերիկարպիում)։ Բուսաբանության մեջ տարբերում են պտղի հետևյալ ձևերը՝ հատիկ, պատիճ, ունդ, տուփիկ, ընկույզ, կորիզապտուղ, հատապտուղ, արմատապտուղ, պտղաբանջար ևն։ Պ–ները լինում են իսկական և կեղծ։ Իսկականը (ձևավորվում է վարսանդի սերմնարանից) ունեն պտղատու տեսակների մեծ մասը (ծիրանենի, դեղձենի, շլորենի, սալորենի, կեռասենի, բալենի ևն)։ Սրանց Պ․ անվանվում է միաբուն կորիզ։ Կեղծ Պ–ից են (ձևավորմանը, բացի վարսանդից, մասնակցում են նաև ծաղկի այլ օրգաններ) խնձորը, տանձը, սերկևիլը։ Սրանց Պ․ տարաճած պտղակալ է, որի ներքին մասը կոչվում է միջուկ։ Վերջինը սերմնաբների