Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հեա կազմում է իսկական Պ․։ Այն Պ–ները, որոնք առաջանում են իրար միաձուլված ծաղիկների խմբավորությունից, կոչվում են պտղաբույլեր, օրինակ, թուզը, թութը, ելակը։ Ցուրաքանչյուր Պ, պարունակում է մեկ կամ բազմաթիվ սերմեր։ Իսկական Պ–ները ստորաբաժանվում են պարզի (ձևավորվում են մեկ վարսանդից) և բարդի (առաջանում են բազմաթիվ ապոկարպ գինեցեումներից)։ Պարզ Պ–ները ըստ պտղապատյանի կազմության լինում են չոր և հյութալի։ Չորերը (ցորեն, գարի, հաճար, ոսպ, սիսեռ, լոբի, ընկույզ, նուշ, պիստակ, տխիլ) կազմված են փայտացած, իսկ հյութալիները (խաղող, ծիրան, սալոր, շլոր, կեռաս, բալ, խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, թուզ, պոմիդոր, սեխ, ձմերուկ, վարունգ ևն)՝ մսալի հյուսվածքներից։ Բարդ Պ–ները կոչվում են ըստ պարզ Պ–ների անվանման բարդ կորիզապտուղ, բարդ սերմնապտուղ ևն։ Ըստ անատոմիական կազմության, յուրաքանչյուր Պ․ կազմված է 3 շերտից՝ արտաքին (էքսոկարպ), միջին (մեզոկարպ) և ներքին (էնդոկարպ)։ Ըստ ժամանակակից մորֆոգենետիկական դասակարգման, Պ–ները բաժանում են ապոկարպների (առաջանում են չհամաճած վարսանդներից) և ցենոկարպների (առաջանում են սերտաճած պտղաթերթերով գինեցեումից)։ Ցենոկարպ Պ–ները ստորաբաժանվում են․ սինկարպների (երկտուն կամ բազմաբուն կենտրոնական եզրային պլացենտացիայով), պարակարպների (միաբուն, եզրային աստիճանական պլացենտացիայով) և լիզիկարպների (միաբուն, կենտրոնական, սյունավոր պլացենտացիայով)։ Ապոկարպ Պ–ները ավելի պարզ են։ Պ–ները պարունակում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութեր՝ օսլա, շաքարներ, օրգ․ թթուներ, սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր, վիտամիններ, կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Պ–ներն օգտագործվում են թարմ և վերամշակված։ Պ․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է կաբպոլոգիա։ է․ Մորիկրսն

Պատկերազարդումը տես 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՊՏՈՒՂ (fetus), կաթնասուն կենդանին կամ մարդը սաղմնային զարգացման շրջանում՝ հիմնական օրգան–համակարգերի սկզբնավորումից հետո, մարդու համար այդ շրջանն ընդգրկում է հղիության 9-րդ շաբաթից մինչև ծնվելու պահը։ 9-րդ շաբաթում Պ․ ընդունում է մարդու մարմնին բնորոշ արտաքին տեսք, պարզ տարբերվում են գլուխը, մարմինը, վերջույթները ևն։ Պ–ի երկարությունը լինում է 3–4 սմ։ Պ–ի շնչառությունը, սնուցումը, նյութափոխանակությունն ու արտաթորությունն իրականանում են ընկերքի միջոցով։ Հ–րդ ամսում ձևավորվում է Պ–ի դեմքը, վերջույթների շարժումները դառնում են ակտիվ։ 5-րդ ամսում Պ–ի երկարությունը 25 սմ է, զանգվածը՝ 250–300 գ։ Մաշկը կարմիր է՝ աղվամազերով և լոռանման քսուքով պատված, աղիքներում գոյանում է նախակղանքը (մեկոնիում), մայրն զգում է պտղի շարժումները, որովայնի աուսկուլտացիայով լսվում է Պ–ի սրտխփոցը։ 6-րդ ամսվա վերջին շարժումները դառնում են ավելի ակտիվ։ Այդ շրջանում Պ․ կարող է ծնվել ողջ, շնչառական շարժումներն առկա են, սակայն, որպես կանոն, Պ․ մահանում է խիստ անհասությունից։ 7-րդ ամսվա վերջին ենթամաշկային ճարպաշերտը զարգացած է անբավարար, մաշկը կնճռոտ է՝ պատված լոռանման քսուքով և աղվամազերով։ Քթի և ականջների աճառները փափուկ են, եղունգները չեն հասնում մինչև մատների ծայրերը։ Այս շրջանում Պ․ ծնվում է ողջ, ինքնուրույն շնչում է, բայց սովորաբար քիչ կենսունակ է։ 8-րդ ամսվա սկզբին (հղիության 28-րդ շաբաթը) Պ․ համարվում է անհաս, բայց կենսունակ, այդ շրջանում ծնված երեխան կարող է ապրել միայն խնամքի որոշ կանոնների պահպանման դեպքում։ 8-րդ ամսվա վերջին Պ–ի երկարությունը 38–40 սմ է, զանգվածը՝ 1500–1600 գ, ծնվում է կենսունակ, սակայն պահանջում է հատուկ խնամք։ 9-րդ ամսվա ընթացքում Պ–ի զանգվածը դառնում է 2300–2500 գ, ավելանում է ենթամաշկի ճարպը, մաշկը դառնում է հարթ, վարդագույն, աղվամազերը քչանում են, գլխի մազերը երկարում։ Գլուխը համեմատաբար մեծ է, գանգի ուղեղային հատվածի ոսկրերի միջև կան արտահայտված կարեր և աղբյուրակներ։ Դանգի դիմային մասը ուղեղայինի համեմատ փոքր է։ 10-րդ լուսնամսվա վերջին անհասության բոլոր նշանները վերանում են ևՊ․ ծնվում է։ Տես նաև Ծննդաբերություն։

ՊՏՈՒՂ–ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, պտուղ–բանջարեղենի, խաղողի, կարտոֆիլի արտադրության, մթերման, իրացման, վերամշակման և պահպանման կազմակերպումն իրականացնող միութենական–հանրապետական պետական մարմին։ Կազմակերպվել է 1981-ին։ Ունի գյուղատնտ․ մթերքների արտադրության, պահածոների արտադրության և մատակարարման, իրացման, պլանաֆինանսական, հաշվապահական հաշվառման, նյութատեխ․ մատակարարման, նախագծման և կապիտալ շինարարության վարչություններ, աշխատանքի տեխ․ կազմակերպման և վարձատրման, տրանսպորտի և մեքենայացման, իրավաբանական ևն բաժիններ։ Մինիստրության համակարգում ընդգրկված են բանջարաբուծական (18), պտղաբուծական (14) սովետական, պտղատնկարանային և ծաղկաբուծական (8), ջերմոցային (11) տնտեսություններ, պահածոների 12 գործարան, սելեկցիոն–սերմնաբուծական գիտահետազոտական կայան, պտուղ–բանջարեղենի և կարտոֆիլի 8 պահեստ (ավելի քան 54 հզ․ տ տարողությամբ), շրջանային մթերման 19 հենակետ, պտուղ–բանջարեղենի սեզոնային պահպանության վարձու պահեստներ՝ 9 հզ․ ա տարողությամբ, ինչպես նաև մանրածախ առևտրի լայն ցանց։ 1981-ից մինիստրն է Մ․ Առաքելյանը։

ՊՏՈՒՏԱԿ, մեքենայի գլանաձև, սակավ կոնաձև պտուտակային մակերևույթով կամ պտուտակային թիակներով դետալ։ Պ–ները լինում են՝ մեկ այլ դետալի պարուրակային անցքի հետ փոխազդող և արտաքին կամ աշխատանքային միջավայրի հետ անմիջապես փոխազդող։ Առաջին խմբին են պատկանում պտուտակային մեխանիզմների և փոխանցումների ընթացքային և ուժային, գործիքների մանրաչափային, պտուտակային միացոսքների ամրակապման, ինչպես նաև տեղակայման Պ–ները ևն։ Երկրորդ խումբն են կազմում տեղափոխվող գազերից և հեղուկներից շարժում ստանալու (օրինակ, հողմաշարժիչում), քարշի ուժ ստանալու (օրինակ, ինքնաթիռների օդային Պ․, նավերի թիավար Պ․), գազերի, հեղուկների խառնման, ինչպես նաև մածուցիկ, սորուն և կտորներով նյութերի խառնման ու տեղափոխման համար (օդափոխիչներում, պոմպերում, պտուտակավոր կոնվեյերներում, խառնիչներում) նախատեսված Պ–ները։

ՊՏՈՒՏԱԿ ՕԴԱՅԻՆ, պրոպելլեր, (< լատ․ propellere – մղել, հրել), պրոֆիլավորված շառավղային թևերով շարժասարք, որը նախատեսված է ավիացիոն շարժիչի լիսեռի պտտող մոմենտը քարշուժի վւոխակերպելու համար։ Պ․ օ–ի պտույտի ընթացքում օդի վրա եկող հոսքը ստեղծում է աերոդինամիկ ուժ, որի բաղադրիչներից մեկը քարշուժն է։ Տարբերում են երկթև, եռաթև, քառաթև, ինչպես նաև համառանցք (տարբեր ուղղություններով պտտվող) Պ․ օ․ (նկ․)։ Թևերը պատրաստում են դուրալյումինից, պողպատից, փայտից և կոմպոզիցիոն նյութերից։ Շարժիչի աշխատանքի տարբեր ռեժիմներում Պ․ о-ի օ․ գ․ գ–ն (հզորությունը) մեծացնելու համար թռիչքի ընթացքում Պ․ о-ի թևերը հիդրավլիկական կամ էլեկտրական մեխանիզմների միջոցով պտտեցնում են երկայնական առանցքի շուրջը (այսպես կոչված, թռիչքում փոփոխվող քայլով Պ․ օ․)։ Պ․ օ․ կիրառվում է մխոցավոր և տուրբապտուտակավոր շարժիչներով ինքնաթիռներում, ուղղաթիռներում, դիրիժաբլներում և օդասահնակներում։ Պ․ о-ի գաղափարը առաջարկել է Լեոնարդո դա Վինչին 1475-ին, իսկ 1754-ին Պ․ օ․ ուղղաթիռի մոդելի համար առաջին անգամ կիրառել է Մ․ Վ․ Լոմոնոսովը։ Այդ նույն տարիներին Դ․ Բեռնուլին տեսականորեն հիմնավորել է Պ․ օ–ի կիրառման գաղափարը, իսկ ժամանակակից տեսությունը մշակել է Ն․ Ե․ ժուկովսկին։

ՊՏՈՒՏԱԿԱԳԻԾ, տարածական կոր՝ ընկած շրջանային գլանի (գլանային Պ․, նկ․ 1) կամ շրջանային կոնի վրա (կոնական Պ․, նկ․ 2), որը գլանի համապատասխանաբար կոնի, բոլոր ծնիչները հատում է միևնույն անկյան տակ։ Գլանային Պ․ գծում է որևէ M կետը, երբ հաստատուն անկյունային արագությամբ պտըտվում է OZ առանցքի շուրջը և, միաժամա–