նակ, շարժվում OZ ուղղությամբ՝ հաստատուն արագությամբ։ Գլանային Պ․ ինքն իր վրայով կարելի է տեււափոխել՝ առանց ձևը փոխելու։ Այդ հատկությունը օգտագործում են տեխնիկայում՝ զանազան պտուտակներ պատրաստելիս։ Գլանային և շրջանային Պ–երի յուրաքանչյուր կետում կորության և ոլորման հարաբերությունը միևնույն թիվն է․ ըստ այդմ սահմանվում է ընդհանրացված Պ․՝ որպես տարածական կոր, որի յուրաքանչյուր կետում կորության և ոլորման հարաբերությունը միևնույն թիվն է։
ՊՏՈՒՏԱՀՈՂՄ, մթնոլորտային մրրիկ։ Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800–1500 Ա՝․ Պ․ ունենում է վերին ձագարաձև, որով միախառնվում է ամպերին, և ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։ Պ–ում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում Պ․ անցնում է 40– 60 կմ²։ Ուղեկցվում է ամպրոպմվ, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Պ․ ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ (ԱՄՆ–ում՝ տորնադո)։
ՊՐԱԳԱ, Պրահա (Praha), Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության և Չեխական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը, Միջինչեխական մարզի վարչական, երկրի քաղ․, տնտ․, գիտ․ և մշակութային խոշորագույն կենտրոնը։ Գտնվում է Վլտավայի ափերին, նրա Լաբա (էլբա) գետը թավւվելու տեղում։ Կլիման չափավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը 0°C է, հուլիսինը՝ 19,2°C, տարեկան տեղումները՝ մոտ 500 ւէՎ։ Տարածությունը 496 կմ² է, բն․՝ 1182 հզ․ (1981)։ Վարչականորեն բաժանվում է 10 շ․րջանի։ Քաղաքային իշխան ու թյունը։ Պ․ հանրապետական ենթակայության քաղաք է, առանձին վարչական միավոր։ Պետ․ իշխանության և կառավարման մարմինը Ազգային կոմիտեն է, որն ընտրվում է բնակչության կողմից 5 տարով՝ փակ քվեարկությամբ։ Ազգային կոմիտեն ընտրում է գործադիր մարմին՝ Խորհուրդ։ Քաղաքի շրջաններում ընտրվում են շրջանային ազգային կոմիտեներ։ Պատմական տեղեկանք։ Պ–ի տարածքում մ․ թ․ ա․ 1Y հազարամյակից բնակվել են անհայտ ծագում ունեցող ցեղեր։ Մ․ թ․ VI դ․ բնակություն են հաստատել սլավոնները։ VIII–IX դդ․ սահմանագլխին առաջացել են Պրաժսկի գրադը՝ չեխ․ իշխանների և թագավորների նստավայրը և Վիշեգրադը, որոնք կազմել են Պ–ի պատմական կենտրոնը։ X դարից Պ․ Չեխական պետության մայրաքաղաքն էր։