միա–տեխնոլոգիական, տնաեսագիա․ և գյուղատնա․ դպրոցները, Երաժշտական արվեստի, Կերպարվեստի ակադեմիաները, Կոնսերվատորիան, Գեղարվեստա– արդյունաբերական ինստ–ը, Չեխոսլովակիայի ԳԱ նախագահությունը, ինչպես նաև նրա ինստ–ները, լաբորատորիաները․ Միջազգային հարաբերությունների ինստ․, Մանկավարժական ԳՀԻ, Երկրաբանության կենտրոնական ինստ․ են։ Ւաշորագույն գրադարաններն են․ Չեխական Սոցիալիստական Հանրապետության պետ․, Չեխոսլովակիայի ԳԱ–ի, Ազգային թանգարանի, Քաղաքային, պետ․ տեխ․, պետ․ մանկավարժական, պետ․ բժշկ․ ևն։ Թանգարաններից են՝ Ազգայինը, Պ․ մայրաքաղաքի, ազգագրական, գյուղատնտ․, մարդաբանական, Յա․ Ա․ Կոմենսկու մանկավարժական, Ազգային տեխ․, Վ․ Ի․ Լենինի, Կ․ Գոտվալդի, Բ․ Սմետայի, Ա․ Դվորժակի։ Կա պատկերասրահ։
ՊՐԱԳԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1848, տեղի է ունեցել հունիսի 12–17-ին, դարձել է 1848–49-ի հեղափոխության ժամանակ չեխ․ հողերում ծավալված հեղափոխական–դեմոկրատական շարժման բարձրակետը։ Ուղղված էր Հաբսբուրգների տիրապետության դեմ։ Պրագայի ապստամբներին փորձեցին օգնել մյուս քաղաքների ազգ․ գվարդիան և գյուղական բնակչությունը։ Սակայն, ավստր․ զորքերով շրջապատված, Պրագա կարողացան մտնել լոկ ազգ․ գվարդիայի մի քանի ջոկատներ։ Պ․ ա–յան տարերային բնույթը, միասնական ղեկավարության և հստակ ծրագրի բացակայությունը, ինչպես նաև չեխ․ բուրժուազիայի կապիտուլյանտական դիրքորոշումը, պարտության մատնեցին ապստամբությունը։ Պ․ ա․ բարձր են գնահատել Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը։
ՊՐԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Կար լի համալսարան (Universita Karlova), սլավ, առաջին համալսարանը, հնագույններից մեկը Եվրոպայում։ Հիմնել է Կարլ IV կայսրը (որի անունով էլ կոչվել է) 1348-ին։ Ունի մաթեմատիկայի և ֆիզիկայի, բնական գիտությունների, ընդհանուր բժշկության (Պլզենի բաժանմունքով), մանկաբուժության, բժշկ․ հիգիենայի, փիլ․, իրավաբանական, մշակույթի և ժուռնալիստիկայի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի, մանկավարժական ֆակուլտետներ (1975), աստղագիտության (հիմնվել է 1887-ին), ուսուցիչների կատարելագործման (1960) ինստ–ներ, գրադարան (հիմնվել է 1348-ին, մոտ 2 մլն հ․ գիրք)։ 1958-ից հրատարակվում է գիտ․ աշխատ, ժողովածու։
ՊՐԱԳԱՅԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1945, 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1-ին (հրամ․ Սովետական Միության մարշալ Ի․ Կոնև), 2-րդ (հրամ․ Սովետական Միության մարշալ Ռ․ Մալինովսկի), 4-րդ (հրամ․ բանակի գեներալ Ա․ Երյոմենկո) Ուկր․ ռազմաճակատների հարձակողական գործողությունները մայիսի 6–11-ը՝ Չեխոսլովակիայի տարածքում գերմանաֆաշիստական խմբավորումները ոչնչացնելու նպատակով։ Մայիսի սկզբին Չեխոսլովակիայում և Հս․ Ավստրիայում շարունակում էին դիմադրել գերմ․ «Կենտրոն» (հրամ․ գեն ․-ֆելդմարշալ Ֆ․ Շյորներ) և «Ավստրիա» (մի մասը, հրամ․ գեն ․-գնդապետ Լ․ Ռենդուլիչ) բանակախմբերի զորքերը (ընդամենը՝ 900 հզ․ մարդ, 9700 հրանոթ և ականանետ, 1900 տանկ, 1000 ինքնաթիռ)։
Սովետական Գերագույն գլխ․ հրամանատարության ստրատեգիական պլանի համաձայն, նախատեսվում էր մի քանի հուժկու հարվածներով շրջապատել և մասնատել թշնամու հիմնական ուժերը Պրագայից արլ․ և փակել նրա նահանջի ճանապարհը դեպի Արմ․։ Հարվածող ուժերի մեջ էին, բացի սովետական զորքերից, նաև Լեհ․ զորքի 2-րդ բանակը, 1-ին Չեխոսլով․ բանակային կորպուսը, 1-ին և 4-րդ Ռումին, բանակները։ Բոլորը միասին՝ 2 մլն–ից ավելի մարդ, մոտ 30,5 հզ․ հրանոթ, մոտ 2000 տանկ և ինքնագնաց հրանոթ, ավելի քան 3000 ինքնաթիռ։ Գլխ․ հարվածը հասցնելու էին 1-ին և 2-րդ Ուկր․ ռազմաճակատների զորքերը գերմ․ «Կենտրոն» բանակախմբի երկու թևերին։ Մայիսի 1–5-ին Չեխոսլովակիայի տարբեր շրջաններում սկսվեցին ժող, ապստամբություններ, մայիսի 5-ին ապստամբություն բռնկեց Պրագայում։ Մայիսի 6-ի գիշերը Պրագայի ռադիոկայանը դիմեց սովետական զորքերին օգնության խնդրանքով։ 1-ին Ուկր․ ռազմաճակատի գլխ․ հարվածող ուժերը որոշված ժամկետից մեկ օր շուտ անցան հարձակման և մայիսի 7-ին դուրս եկան Հանքային լեռների հյուսիսային լանջերը և սկսեցին մարտերը Դրեզդենի համար։ Մայիսի 7-ի առավոտից հարձակման անցան 1-ին Ուկր․ ռազմաճակատի մնացած բանակները և 2-րդ Ուկր․ ռազմաճակատի 7-րդ գվարդ․ բանակը։ 4-րդ Ուկր․ ռազմաճակատի զորքերը մայիսի 6–7-ին շարունակեցին հարձակումը Օլոմոուցի ուղղությամբ։ Մայիսի 8-ին հարձակումը շարունակվում էր բոլոր ուղղություններով։ Առավել հաջողություն ունեցան 1-ին Ուկր․ ռազմաճակատի աջ թևի բանակները, որոնք, կոտրելով թըշ,-նամու դիմադրությունը Հանքային լեռների բնագծում, գրավեցին Դրեզդենը և մտան Չեխոսլովակիա։ Հվ–ից Պրագային էր մոտենում 2-րդ Ուկր․ ռազմաճակատի 6-րդ գվարդ․ տանկային բանակը։ 4-րդ Ուկր․ ռազմաճակատի զորքերը ազատագրեցին Օլոմոուցը և արլ–ից շարժվեցին դեպի Պրագա։ Մայիսի 8-ին գերմ․ հրամանատարությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, սակայն «Կենտրոն» բանակախումբը շարունակում էր դիմադրել։ Պրագայի ապստամբների վիճակը ծանր էր։ 1-ին Ուկր․ ռազմաճակատի 3-րդ և 4-րդ գվարդ․ տանկային բանակները մայիսի 9-ի գիշերը կատարելով 80 կմ–անոց արագ երթ առավոտյան մտան Պրագա և ազատագրեցին քաղաքը թշնամուց։ Նույն օրը Պրագային մոտեցան 2-րդ և 4-րդ Ուկր․ ռազմաճակատների զորքերը։ «Կենտրոն» բանակախմբի գլխ․ ուժերը պաշարվեցին։ Շրջապատումից դուրս մնացին միայն «Ավստրիա» բանակախմբի դիվիզիաները, որոնց հարվածում էին 2-րդ Ուկր․ ռազմաճակատի ձախ թևի զորքերը։ Մայիսի 10–11-ին թշնամու զորքերի հիմնական ուժերը գերվեցին, սովետական զորքերը հանդիպեցին 3-րդ ամեր․ բանակին։ Չեխոսլովակիայի ազատագրումն ավարտվեց։
Պ․ օ–ին մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները․ 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար գեն․-մայոր Սարգիս Մարաիրոսյանը։ Օլոմոուց քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 71-րդ հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գրիգոր Բաղյան։ Մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկան 6-րդ գվարդ․ տանկային բանակի ռազմ, խորհրդի անդամ գեն․- լեյտենանտ Հայկ Թումանրսնը, 92-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Զաքար Դերձյանը, 92-րդ գվարդ․ ծովային հետևակի բրիգադի հրամանատար գնդապետ Բագրատ Միտոյանը, 3-րդ գվարդ․ բանակի հաղորդակցության պետ գնդապետ Արիստակես Սահրադյանը, գնդապետ Ռուբեն Գաբրիելյանը (հետագայում կապի զորքերի գեն․- մայոր), 575-րդ հրաձգային գնդի հրամանատար մայոր Գառնիկ Քալաշյանը, 569-րդ հրաձգային գնդի հրետանու պետ Վաղարշակ Զաքարյանը, գնդի հրամանատարի քաղ․ գծով տեղակալ մայոր Շմավոն Մինասյանը (զոհվեց Չեխոսլովակիայում), օդաչուներ Հ․ Պարոնյանը, Ս․ Մարգարյանը, Ն․ Դանիելյանը, Հ․ Գյոլեցյանը, Ս․ Սուքիասյանը, տանկիստներ Ն․ Պողոսովը, Վ․ Նիկողոսովը, Վ․ Հովհաննիսյանը, Մ․ Սահակյանը, վաշտի հրամանատար Ռ․ Աաղաթելյանը, դասակի հրամանատար Ա․ Աղայանը, ավագ Գ․ Սադոյանը, հրետանավոր, կրտսեր սերժանտ Գ․ Խաչատրյանը, բժշկ․ ծառայության մայորներ Փառանձեմ Ավետիքյանը, Ռոզա Ջանջուտովան և շատ ուրիշներ։
Գրկ․ За освобождение Чехословакии, М․, 1965․ Կ․ Հարությունյան
ՊՐԱԳՄԱՏԻԶՄ (< հուն, npayiia – գործ), բուրժ․ Փիլ–յան հիմնական ուղղություններից, որը, հակադրվելով ավանդական փիլ–յան հայեցողականությանը, ճանաչողության նպատակ է համարում գործողությունը։ Ձևավորվել է ԱՄՆ–ում, XIX դ․ վերջին քառորդին (Չ․ Պիրս, Ու․ Ջեմս, Զ․ Դյոէի, Ջ․ Միդ ևն)։ Ըստ Պ–ի, ճանաչողությունը սուբյեկտի անցումն է կասկածի պրոբլեմատիկ վիճակից համոզմունքի հավասարակշռված վիճակի և հոգեկան բավարարվածության։ Հասկացությունները, գաղափարները, տեսությունները հանգում են դրանց ընդունումից բխող հնարավոր գործնական հետևանքների։ Պ․ շրջանցում է գիտելիքի և օբյեկտիվ իրականության հարաբերության հարցադրումը, ճշմարտությունը նույնացնում գիտելիքի «ֆունկցիոնալ ուժի», կոնկրետ խնդիրների իրագործման, գործողության օգտակարության, շահավետության հետ (տես Ինսարոէմենաաւիզմ)։ Հռչակելով «արմատական էմպիրիզմի» պահանջը՝ Պ․ «փորձը» մեկնաբանում է սուբյեկտիվորեն՝ նրա մեջ մտցնելով մարդու անհատական կենսափորձը, ապրումները, հարմարվողական ռեակցիաները, ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Պ․ թեև հավակնում է գիտ․ մեթոդի կիրառությանը, սակայն տեղ է տալիս կրո–