նին՝ համարելով կրոն, փորձը օգաակար և իրական, հետնաբար, կրոն, դոգմաները՝ ճշմարտացի (Ու․ Ջեմս)։ Մարդու վարքի բացատրումը Պ–ի դիրքերից բերում է սոցիալական բիհնիորիզմին (Զ․ Միդ)։ Սոցիոլոգիայում Պ․ մերժում է օբյեկտիվ հասարակական օրենքները, պաշտպանում տարբեր, անգամ իրարամերժ տեսությունների ճշմարիտ լինելու դրույթը (տես պլյուրալիզմ), ծառայում ռեֆորմիզմի և օպորտունիզմի տեսական արդարացմանը։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմպիրոկրիտիցիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 450։ Րուրժուական փիլիսոփայությունը իմպերիալիզմի նախօրյակին և սկզբին, Ե․, 1981։ Современная буржуазная философия, [ч․ 2], М․, 1978; White М․, Pragmatism and the American Mind, N․ Y․, 1973; Do–oley P․, Pragmatism as Humanism, Chicago, 1974․
ՊՐԱԳՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, մանկավարժական ուղղություն, տարածված է ԱՄՆ–ում, Անգլիայում և այլ երկրներում։ Հիմքում ընկած են պրագմատիզմի գաղափարները։ Հիմնադիրն է Զոն Դյուին։ Հայտնի է նաև էքսպերիմենտալիզմ, կոնստրուկտիվիզմ, ինստրումենտալիզմ, պրոգրեսիվիզմ անուններով։ Պ․ մ․ ժխտում է դաստիարակության հեռանկարային նպատակը և ընդունում միայն տվյալ իրավիճակից բխող «անմիջական նպատակները», որոնք բավարարելու են երեխայի պահանջները։ Համակարգված կրթությունը փոխարինում է կոմպլեքսային ուսուցմամբ (երեխաների աշխատանքային և խաղային գործունեությամբ)։ Երեխան ինքն է պլանավորում սեփական գործունեությունը, ուսուցիչը հանդես է գալիս իբրե խորհրդատու, օգնական։ Ա․ Իգնատյան
ՊՐԱԴՈ (Prado), Պրադոյի գեղանկարչության և քանդակագործության ազգային թանգարան, գեղարվեստական թանգարան Մադրիդում։ Տեղավորված է հատկապես թանգարանի համար կառուցված շենքում (1785–1830, նախագիծը Ի», դե Վիլյանուեայի)։ Թանգարանը կազմավորվել է 1819-ին, իսպ․ թագավորական հավաքածուների հիման վրա։ Հավաքածուում հատկապես լայնորեն է ներկայացված XV–XIX դդ․ իսպ․ գեղանկարչությունը (էլ Գրեկո, Խ․ Ռիբերա, Ֆ․ Սուրբարան, Դ․ Վելասկես, Բ․ է․ Մուրիլիո, Ֆ․ Գոյա), Պ․ հարուստ է XVI դ․ իտալ․ վարպետների աշխատանքներով (Ռաֆայել, Տիցիան և ուրիշներ)։ Կան նաև նիդերլանդական XV–XVI դդ․ (Ռոգիր վան դեր Վեյդեն, Հ․ Բոսխ), ֆլամանդական (Պ․ Պ․ Ռուբենս) և ֆրանս․ (Ն․ Պուսսեն) դպրոցների ներկայացուցիչների գլուխգործոցներ։
ՊՐԱԶԵՈԴԻՄ [լատ․ Praseodymium, < հուն․ jtpaoivo£–բաց կանաչ և (Ցլ)Ցս– lioc; – կրկնակ, երկվորյակ], Pr, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության III խմբի տարր։ Պատկանում է ւանթանիղների ընտանիքին, կարգահամարը՝ 59, ատոմական զանգվածը՝ 140,9077։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p6 4d10 4f3 5s2 5p6 6տ2։ К, Լ, M և N թաղանթները լրացված են։ Բնական Պ․ բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 141Pr։ Ստացվել են 134–140 և 142–148 զանգվածի թվերով արհեստական ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենակայունն է 14зРг(Т1/2= 13,75 օր)։ Պ․ հայտնաբերել է ավստր․ քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը, 1885-ին։ Պ․ հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7,10՜4%, մոնացիտ և բաստնեզիտ միներալներում՝ 3,4–3,8%։ Սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 935°С, եռմանը՝ 3212°С, խտությունը՝ 6772 կգ/մ³ (20°С)։ Պարամագնիսական է, 795°C-ից բարձր տաքացնելիս առաջացնում է ձևափոխություն։ Քիմ․ հատկություններով նման է նեոդիմին, մասամբ նաև ցերիումին։ Քիմիապես ակտիվ է, օդում արագ օքսիդանում է և դեղնում։ Միացություններում ունի –քՅ, երբեմն՝ –4–4 օքսիդացման աստիճաններ։ Եռարժեք Պ–ի միացությունները մեծ մասամբ բաց կանաչ են, քառարժեքինը՝ դեղին։ Լուծվում է անօրգ․ թթուներում, բացառությամբ HF և Н3Р04 (որոնց հետ առաջացնում է անլուծելի ֆտորիդ և ֆոսֆատ)։ Զրածինը լուծվում է Պ–ում (250–300°Շ–ում արագ), առաջանում է հիդրիդ։ Օդում Պ․ արագ օքսիդանում է՝ առաջացնելով սև մոխրագույն РгеОн բաղադրության օքսիդը։ Հայտնի են նաև Pr203 և РЮ2 օքսիդները։ Պ․ առաջացնում է հալոգենիդներ (РгС13, РгВгз ևն), նիտրիդ (PrN), կարբիդներ (PrC2, Pr2C3, PrC), սիլիցիդ (PrSi2) են։ Ստացվել են Պ (IVH1 սուլֆատը՝ Pr(S04)2, կոմպլեքսային քլորիդները՝ Cs2PrCle, Rt^PrCle։ Մետաղների հետ Պ․ առաջացնում է միացություններ (օրինակ, Pr2Sn, PrTe, PrZn ևն) կամ պինդ լուծույթներ (Rh, Ru, Re ևն)։ Տիտանը, ուրանը և վանադիումը Պ–ում լուծվում են սահմանափակ՝ անգամ հեղուկ վիճակում։ Մետաղական Պ․ (98,84% մաքրության) ստանում են կալցիումաթերմիական եղանակով։ Պ–ի միացություններն օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանող ապակի ստանալու, օքսիդը՝ նաև կոնդենսատորներ պատրաստելու համար։ Մետաղական Պ․ հազվագյուտ հողային տարրեր պարունակող լիգատուրաների (լեգիրացնող համաձուլվածքների) բաղադրիչներից է։
ՊՐԱԿՏԻԿԱ (< հուն, rtpalig – գործ, գործողություն), մարքսիստական փիլ–յան հիմնական կատեգորիա, արտահայտում է մարդու զգայական–առարկայական, հասարակական–պատմական գործունեությունը, որն ուղղված է իրականության յուրացմանն ու վերափոխմանը։ Պ–ի այս ըմբռնումը չպետք է շփոթել առօրյա ըմբռնման հետ՝ մանկավարժական Պ․, գիտ․ Պ․, գեղարվեստական Պ․ ևն։ Պ–ի դիալեկտիկա–մատերիալիստական ըմբռնումը արմատական հեղաշրջում էր փիլ․ ավանդական պատկերացումների մեջ։ Պ․ մեկնաբանելով իբրև սուբյեկտի և օբյեկտի անխզելի կապ՝ մարքսիզմը հաղթահարեց նախկին մատերիալիզմի հայեցողականությունը, որը թերագնահատում էր սուբյեկտի ակտիվությունը և իդեալիստական փիլ–յան սուբյեկտիվիզմը, որն, ընդհակառակը, բացարձակացնում էր այն։ Պ․ միաժամանակ օբյեկտիվ է և սուբյեկտիվ՝ բնության յուրացումը և վերափոխումը կատարվում է նրա օրինաչափություններին համապատասխան և իբրև սուբյեկտի կարողությունների դրսեվորում․ սոցիալական վերափոխումների ընթացքում նույնպես պատմ․ անհրաժեշտությունը գործում է սուբյեկտի ակտիվ, ստեղծագործական գործունեության միջոցով։ Պ–ի հետ սերտորեն առնչվում են մարքսիզմի շատ դրույթները, մարդու և հասարակության ձևավորման մեջ աշխատանքի նշանակության, պատմության մեջ ժող․ զանգվածների դերի, օբյեկտիվ պայմանների և սուբյեկտիվ գործոնի փոխհարաբերության հարցերը են։ Պ․ ամենից առաջ նյութական արտադրության ոլորտն է, որն ընկած է հասարակական բոլոր պրոցեսների, հոգևոր երևույթների, մարդկանց փոխհարաբերությունների և հենց մարդու փոփոխման հիմքում։ Պ–ի ցանկացած տեսակ բովանդակությամբ և իրագործման միջոցներով ունի հասարակական բնույթ։ Պ․, իբրև գործունեության ամբողջական համակարգ, մշտապես զարգանում է, ընդլայնվում է Պ–ի ընդգրկման ոլորտը (տես Նոոսֆերա)։ Կարևոր է Պ–ի և տեսության կապի Д1 փոխհարաբերության, առհասարակ իմացության մեջ Պ–ի դերի ըմբռնումը (տես Իմացաբանություն)։ Պ․ իմացության հիմքն է, շարժիչ ուժը, վերջնական նպատակը, գիտելիքի բովանդակության օբյեկտիվության, ճշմարաության չափանիշը։ «Պրակտիկայում մարդը պետք է ապացուցի իր մտածողության ճշմարտացիությունը, այսինքն՝ իրական լինելը, հզորությունը, աշխարհիկ բնույթը։ Պրակտիկայից մեկուսացող մտածողության իրական կամ անիրական լինելու վեճը զուտ սխոլաստիկ վեճ է» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, 1972, էջ 2)։
Գրկ. Ալեքսանյան Տ․ Պ․, Պրակտիկայի դերն իմացության մեշ, Ե․, 1959։ Ավետիսյան Ս․ Հ․, Իմացաբանականի և տրամաբանականի Փոխհարաբերությունը մաթեմատիկայում, Ե․, 1973։ Մարքս–լենինյան փիլիսոփայության հիմունքները, 4 վերամշկ․ հրտ․, Ե․, 1979։ Практика и познание, М․, 1973; Ярошевский Т․ И․, Размышления о практике, пер․ с польского, М․, 1976․ Վ․ Միրզոյան
ՊՐԱԿՐԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հին և միջնադարյան Հնդկաստանի պրակրիտ լեզվով գրված բազմաբնույթ գրական ընդհանրությունների ամբողջության անվանումը։ Պ․ գ–յան մեջ են մտցնում նաև հետագայում ստեղծված (ապաբհրանշայով և ավահաթայով) գրական ընդհանրությունները, պաչիական գրականո%թյունըք մահարաշտրի գրականությունը (հալայի «Գահասաթասայի», Զայավալլաբհիի