ղափարները, կուսակցության լոզունգները, կազմակերպում էր կուսակցության ու կառավարության ղեկավարների, զորապետների, կուսակցության հնագույն գործիչների, միջազգային կոմունիստական ու բանվ․ շարժման ականավոր ներկայացուցիչների ելույթները, աշխատավորությանն էր հասցնում Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունները։ «Պ․» սիստեմատիկաբար լուսաբանում էր ներքին ու միջազգային կյանքի կարևոր իրադարձությունները, սովետական ռազմիկների ու պարտիզանների սխրանքը, բանվոր դասակարգի ու գյուղացիության վառ հայրենասիրությունն ու հերոսական աշխատանքը, նյութեր ու փաստաթղթեր էր տպագրում հիտլերականների գազանությունների, ֆաշիզմի մարդատյաց քաղաքականության մասին։ Պաշտպանական մի շարք ձեռնարկություններում գործում էին «Պ․»-ի արտագնա խմբագրություններ, տասնյակ աշխատակիցներ մեկնել էին ռազմաճակատ որպես հատուկ թղթակիցներ։ Սովետական մարդկանց ոգևորում և նրանց մեջ ֆաշիզմի հանդեպ ատելության խոր զգացում էին առաջ բերում Պ․ Ա․ Լիդովի, P․ Ն․ Պոլևոյի, Վ․ Մ․ Կոժևնիկովի, Ս․ Ա․ Բորզենկոյի և ուրիշների ռազմաճակատից ուղարկած ակնարկները, Ա․ Ն․ Տոլստոյի, Մ․ Ա․ Շոլոխովի, Կ․ Ա․ Ֆեդինի, Ա․ Ա․ Ֆադեևի, Կ․ Մ․ Սիմոնովի, Ի․ Դ․ էրենբուրգի, Ա․ Ե․ Կորնեյչուկի, Ս․ Յա․ Մարշակի, Ա․ Տ․ Տվարդովսկու և այլ գրողների բոցաշունչ խոսքը, Կուկրինիկսների, Բ․ Ե․ Եֆիմովի և ուրիշների քաղ․ ծաղրանկարներն ու պլակատները։ Ետպատերազմյան տարիներին «Պ․» լայնորեն լուսաբանում էր ժող․ տնտեսության վերականգնման ու զարգացման ասպարեզում սովետական մարդկանց անձնվեր աշխատանքը, մեծ տեղ հատկացնում համաշխարհային սոցիալիստական սիստեմի ամրապնդման, ազգայինազատագրական շարժման կարևոր հարցերին, ՍՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությանը։
Այժմ «Պ․»-ի գործունեությունը նպատակամղված է ՍՄԿԿ տնտ․ ու սոցիալական քաղաքականության, նոր մարդու դաստիարակության խնդիրների, կուսակցության ընդունած խաղաղության մեծ ծրագրի իրականացմանը։ «Պ․»-ի կարևորագույն ուղղություններից է տեսական, պրոպագանդիստական աշխատանքը։ Թերթը մեկնաբանում է կուսակցության քաղաքականության գիտ․ հիմքերը, մարքս-լենինյան տեսության պրոբլեմային հարցերը, մերկացնում բուրժ․ պրոպագան¬ դան, հակակոմունիզմն ու հակասովետիզմը, բոլոր տեսակի օպորտունիստներին, որոնք փորձում են խեղաթյուրել մարքսլենինյան տեսությունը և ՍՍՀՄ-ում սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման պրակտիկան։ «Պ․» լուսաբանում է գիտատեխ․ հեղափոխության, ժող․ տնտեսության կառավարման կատարելագործման, սոցիալիստական դեմոկրատիայի զարգացման ժամանակակից խնդիրները, լայնորեն պրոպագանդում ՍՄԿԿ համագումարների ու Կենտկոմի պլենումների, ՄՍՀՄ Գերագույն սովետի նստաշրջանների նյութերը, կուսակցության ու կառավարության որոշումները, կոմունիստական ու բանվ․ կուսակցությունների միջազգային խորհրդակցությունների արդյունքները, համարներ ու հոդվածաշարեր նվիրում սովետական ժողովրդի կյանքի նշանավոր իրադարձություններին։ «Պ․»-ի գործունեության մեջ կարեոր տեղ են գրավում կուսակցական կյանքի հարցերը․ ներկուսակցական դեմոկրատիայի զարգացումը, տնտ․ ու մշակութային շինարարության կուսակցական ղեկավարման վերլուծությունը, կոմունիստների ակտիվության, նրանց գաղափարական կոփվածության ու պատասխանատվության բարձրացումը, կուսակցական կոմիտեների գործունեության ձևերի ու մեթոդների կատարելագործումը, սոցիալիստական մրցության ծավալումը, աշխատավորության հետ կապերի ամրապնդումը, թերությունների ժամանակին բացահայտումն ու վերացումը։ «Պ․» հետևողականորեն անդրադառնում է միութենական բոլոր հանրապետությունների տնտ․ ու մշակութային կյանքին, սովետական ժողովուրդների անխախտ բարեկամությանն ու եղբայրական համագործակցությանը։ Նրա էջերը համակողմանիորեն լուսաբանում են ժամանակակից համաշխարհային հեղափոխական պրոցեսը, ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը, միջազգային կյանքի տեղաշարժերը։ Առանձնահատուկ ուշադրություն է նվիրում համաշխարհային սոցիալիզմի հետագա զարգացման ու ամրապնդման պրոբլեմներին, սոցիալիստական երկրների միասնության ամրապնդմանը, նրանց քաղ․, տնտ․ ու մշակութային կյանքին։
1983-ին «Պ․» միաժամանակ լույս է տեսնում ՍՍՀՄ 47 քաղաքում, այդ թվում Երևանում, 10 մլն․ տպաքանակով, տարածվում է արտասահմանյան 120 երկիր։ Կոլեկտիվի գործունեությունը ղեկավարում է խմբագրական կոլեգիան (հաստատում է ՍՄԿԿ Կենտկոմը)։ «Պ․»-ի գլխ․ խմբագիրներ եղել են Մ․ Ա․ Սավելեը, Լ․ Զ․ Մեխլիսը, Պ․ Ն․ Պոսպելովը, Մ․ Ա․ Սուսլովը, Լ․ Ֆ․ Իլիչովը, Մ․ Վ․ Զիմյանինը և ուրիշներ, 1976-ից՝ Վ․ Աֆանասևն է։ ՍՍՀՄ-ում և արտասահմանում աշխատում է «Պ․»-ի 105 սեփական թղթակից։ Թերթն օրական ստանում է ավելի քան 1300 նամակ ու թղթակցություն։ Թղթակիցներին օգնելու նպատակով հրատարակվում է «Ռաբոչե-կրեստյանսկի կորեսպոնդենտ» («Рабоче-крестьянский корреспондент») և, ՍՍՀՄ ժուռնալիստների միության հետ, «ժուռնալիստ» («Журналист») ամսագրերը։
Նախահոկտեմբերյան տարիներին «Պ․» սերտ կապերի մեջ է եղել բազմազգ Անդրկովկասի պրոլետարիատի հետ։ 1913-ին երկրամասում տեղի ունեցած գործադուլների մասին թերթը զետեղել է 49, իսկ 1913-ի ապրիլից մինչև 1914-ի ապրիլը՝ տարբեր բնույթի շուրջ 220 թղթակցություն, որոնցում լուսաբանվել ու գնահատվել են երկրամասի հասարակական-քաղ․ կյանքի տարբեր հարցեր։ Անդրկովկասի բանվորները թերթին օգնել են իրենց խնայած դրամական միջոցներով, նպաստել նրա տարածմանը։ 1914-ի հուլիսի 1-ի տվյալներով Ռուսաստանի 944 բնակավայրում հաշվվել է «Պ․»-ի 12210 բաժանորդ, որից 791-ը Անդրկովկասի 47 բնակավայրում։ Միայն Բաքվում 1914-ին «Պ․»-ի 225 բաժանորդ կար, ՌՍԴԲԿ Բաքվի կոմիաեին կից գործում էր «Պ․»-ի տարածման հատուկ բյուրո՝ Մ․ Մեչիքյաևի գլխավորությամբ։ Թերթը հասել է նաև Երևան, Ալեքսանդրապոլ, Ղափան, Ալավերդի, Ղամարլու, Նոր Բայազետ, Իգդիր, Կարս, Սարիղամիշ, Արդահան։
«Ընտրությունները Կովկասում» («Պ․», 1912, N« 133) հոդվածում թերթն անդրադարձել է Հայաստանում 4-րդ Պետ․ դումայի ընտրությունների ընթացքին, նշել, որ Ալեքսանդրապոլի և Նոր Բայազետի գավառներում պատվիրակների ընտրությունները չեն կայացել ընտրողների չներ-