Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմնական սկզբունքները հաստատված են ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների 1972-ի առողջապահության վերաբերյալ օրենսդրության հիմունքներով։ Սահմանվել են անվճար կամ զեղչով պրոթեզներ ստացող անձանց կատեգորիաները, պրոթեզներով ապահովելու պայմաններն ու կարգը։ Աչքի U ատամների պրոթեզներով ապահովելու գործն իրականացնում են առողջապահության, մնացած պրոթեզներով՝ սոցիալական ապահովագրության մարմինները։ Բարդ պրոթեզների պատրաստման համար հիվանդին տեղավորում են ստացիոնարում, տրվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ (օրացուցային 30 օրից ոչ ավելի)։ ժամանակակից Պ–ման բնագավառում ֆիզիոլոգների և մասնավորապես կենսամեխանիկների ներգրավումը նպաստեց հաշմանդամների շարժողական ֆունկցիաների առավել խորը ուսումնասիրմանը, առաջադրվեցին պրոթեզների մշակման նոր պահանջներ։ Սովետական գիտնականներն աշխարհում առաջինն են մշակել U ներդրել վերին վերջույթի կենսաէլեկտրական ղեկավարման պրոթեզներ։ Ուսումնասիրվել են վերջույթների ծայրատման սահմաններն ու մեթոդները, ճշտվել են ծայրատի հիվանդությունների ու արատների պատճառներն ու կանխարգելման միջոցառումները, ներդրվել է Պ–ման նոր մեթոդ՝ վիրահատությունից անմիջապես հետո (էքսպրես–պրոթեզավորում), պարզաբանված են երեխաների Պ–ման առանձնահատկությունները ծայրատումից հետո և վերջույթների զարգացման արատների դեպքում։ ՍՍՀՄ–ում Պ–ման բնագավառի հաջողությունները լուսաբանվում են «Օրթոպեդիա, տրավմատոլոգիա ի պրոտեզիրովանիե» («Ортопедия, травматология и протезирование», 1955-ից) և այլ ամսագրերում։

Երևանում Պ–ման առաջին արհեստանոցը բացվել է 1926-ին (1930–37-ին խորհրդատուն եղել է Ք․ Պետրոսյանը), որը 1936-ին վերածվել է կոմբինատի, իսկ 1948-ին՝ գործարանի։ Վերջինս Հայրենական պատերազմի հաշմանդամներին և հենաշարժական ապարատի բնածին ու ձեռքբերովի ձևախախտումներով հիվանդներին ապահովում է տարբեր տեսակի պրոթեզներով։ Ա․ Մինասյաև

ՊՐՈԹԵԶՆԵՐ (ֆրանս․ prothese, < հուն, яроадеац; – միացում, լրացում), մեխանիկական հարմարանքներ, որոնք փոխարինում են վերջույթների բացակայող հատվածներին կամ մարմնի առանձին մասերին՝ լրացնելով կոսմետիկական և ֆունկցիոնալ արատները (տես Պրոթեզավորում)։ Տարբերում են Պ–ի մի քանի տեսակ, ժամանակավոր Պ․, նախատեսված են ծայրատի ձևավորման և հիվանդին քայլել սովորեցնելու համար, կիրառում են վերջույթի ծայրատումից հետո։ Առավել կատարելագործված են բուժիչ–մարզական Պ․, որոնք կառուցվածքով և կենսամեխանիկական առանձնահատկություններով նման են հիմնական Պ–ին։ Դրանք հավաքում են ստանդարտ կիսաֆաբրիկատներից և հավաքման սխեման հնարավոր է փոխել անհատական պահանջներին համապատասխան։ Հիմնական Պ․ օգտագործում են ծայրատի վերջնական ձևավորումից հետո։ Տարբերում են վերին (ձեռնաթաթի, նախաբազկի, բազկի) և ստորին (ոտնաթա– թի, սրունքի, ազդրի) վերջույթների Պ․, որոնք պատրաստվում են ստանդարտ կիսաֆաբրիկատներից (ծայրատի վրա անհատական պատրաստված խոռոչպարկուճներով) և լինում են՝ փայտե, մետաղե, պլաստմասսայե, կաշվե–բեկակալավոր ևն։ Նշված Պ․, որպես կանոն, ֆունկցիոնալ–կոսմետիկ են կամ ակտիվ, քանի որ որոշակի չավւով կատարում են բացակայող ծայրանդամի ֆունկցիա։ Ստեղծված են ոտնաթաթի Պ–ի կատարելագործված կոնստրուկցիաներ՝ մեղմիչ հարմարանքներով և լրացուցիչ կողմնային շարժումներով, սրունքի Պ․՝ առանց ազդրի պարկուճի ևն։ Ստորին վերջույթի բացակայությունը կոնք–ազդրային հոդի սահմանում պահանջում է ավելի բարդ պրոթեզ, որն ընդգրկում է նաև գոտկատեղը՝ կիսասեղմիրանի միջոցով, կոնքազդրային հոդակապով և ծնկահոդի փականով։ Կան նաև ներքին Պ․, որոնք օգտագործվում են հոդերում՝ վնասված հոդագլխիկի, հոդափոսիկի կամ երկուսին փոխարինելու համար։

Կենսաէլեկտրական ղեկավարման Պ–ից առավել տարածված է նախաբազկի պրոթեզը, որն ապահովում է արհեստական մատների ծալումն ու տարածումը, ձեռնաթաթի բռնող ֆունկցիան։ Այդ Պ․ ունեն հետևյալ առավելությունները, շարժումների ղեկավարման համակարգը նման է բնականին, շարժումների ղեկավարումն իրականանում է առանց մկանների նշանակալից էներգետիկական ծախսի և մատները հնարավորություն ունեն նուրբ ու բարդ շարժումներ կատարելու։ Կենսաէլեկտրական Պ․ անհատական են, օգտագործման համար գոյություն ունեն մի շարք ցուցումներ ու հակացուցումներ։ Աշխատանքային Պ․ օգտագործվում են հիմնականում վերին վերջույթի ծայրատումից հետո։ Նախատեսված են հիվանդի մասնագիտական սովորույթներին համապատասխան շարժումներ կատարելու համար։ Բաղկացած են բազկի կամ նախաբազկի պարկուճից, իսկ դաստակին փոխարինում են գործիքներ բռնող հատուկ հարմարանքներ։

Կրծքագեղձի Պ․ (ամպուտացիայից հետո), պատրաստում են փրփրեցրած լատեքսից կամ հեղուկ լցանյութ պարունակող թաղանթից։ Ամրացնում են հատուկ պատրաստված կրծկալներով։ Պ․ աչքի, պատրաստում են հատուկ ապակիներից կամ պլաստմասսայից։ XX դ․ 60-ական թթ․ մշակում են իմպլանտանապրոթեզ համակարգեր, որոնք կարում են աչքի մկաններին և շարժումներ կատարելու հնարավորություն ստեղծում։ Ատամների Պ–ի օգնությամբ վերականգնում են ատամների պսակների արատները, վերացնում ատամների լրիվ կամ մասնակի բացակայությունը։ Լինում են չհանվող Պ․, որոնք ամրացվում են բնական ատամներին (ատամի ներդրուկ, արհեստական պսակներ, կամրջակային Պ․ ևն) և հանովի։ Դեմքի և ծնոտների ձևախախտումները կանխելու նպատակով ատամների Պ․ օգտագործում են նաև մանկական տարիքում։ Մշակված են նաև քթի, ականջների և դեմքի այլ մասերի Պ․։ Ա․ Մինասյան

ՊՐՈԹՐՈՄԲԻՆ (< լատ․ pro – նախա․․․ և թրոմբին), մարդու և կենդանիների արյան պլազմայի սպիտակուց։ Արյան մակարդման կարևոր գործոններից է։ Մոլ․ զանգվածը 70000 է, խթանում է թրոմբի առաջացումը։ Քիմ․ բնույթով գլիկոպրոտեիդ է, պարունակում է մոտ 12% ածխաջրեր, մոլեկուլի սպիտակուցային մասը ներկայացված է մեկ պոլիպեպտիդային շղթայով։ Օրգանիզմում Պ․ ակտիվանում է պրոթրոմբինազ ֆերմենտով։ Կենսասինթեզը տեղի է ունենում լյարդի բջիջներում և կարգավորվում է К վիտամինով։ Գործնական բժշկության մեջ հիվանդների արյան մակարդման համակարգը բնորոշելու համար որոշվում է պրոթրոմբինային ցուցիչը։

ՊՐՈԼԱԿՏԻՆ (< լատ․ pro – նախա․․․, համար, ի օգուտ և lact – կաթ), լակտոգեն (կաթնածին) հորմոն։ Կաթնասունների և մարդու օրգանիզմում չակաացիան կարգավորող հորմոն։ Արտադրվում է մարդու և կենդանիների հիպոֆիզում, խթանում կաթնագեղձերի զարգացումը, կաթի առաջացումը և մայրության բնազդի ձևավորումը։ Քիմ․ բնույթով սպիտակուց է, մոլ․ զանգվածը՝ 23–24-103։Կնոջ արյան մեջ Պ–ի քանակությունը հղիության ժամանակ բարձրանում է 6–10-ից մինչև 200 նգ/մչ։ Որոշ կենդանիների (առնետներ, մկներ) օրգանիզմում Պ․ նպաստում է ձվարանների դեղին մարմինների ֆունկցիային։ Ստորակարգ ողնաշարավորների (ձկներ, երկկենցաղներ) Պ–ի բնույթի հորմոնները կարգավորում են ջրային ռեժիմը, մաշկի պիգմենտավորումը, միգրացիաները բազմացման ժամանակ ևն։

ՊՐՈԼԵԳՈՄԵՆՆԵՐ (< հուն․ лроХе^бцеva – նախաբան), որևէ բանի հետազոտության վերաբերյալ նախնական դիտո–