Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում՝ Բուդդայի կոթողային արձանը Յունգան լեռան վիմափոր տաճարում (հիմնադրվել է V դ․) Դատուն քաղաքի մոտ

Նկարում՝ «Բոդիսատվա», Ցունգան լեռան վիմափոր տաճարի արձանի (V դ․ վերջ –VI դ․ սկիզբ) հատված

ների ինտերիերներ, դամբարաններ, դարպասներ)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին եվրոպ․ և ամեր․ գաղութարարները քաղաքները կառուցապատել են ժամանակակից տիպի շենքերով, խորացել է հարուստ թաղամասերի և բանվորական աղքատ շրջանների հակադրությունը։ 1949-ից հետո կատարվել է պլանաչափ կառուցապատում, բուռն թափով կառուցվել են արդ․, տեխ․ և հասարակական շինություններ, բնակելի աներ։ Ժող․ գեղջկական բնակարաններից տարածվածը հում աղյուսից ֆազան է։

Նկարում` Թևավոր առյուծ, քարարձան (528) Նանկինի մոտ, հատված

Նկարում` Գունավոր ջնարակներով ծածկված սրվակ, խեցի (VII – X դդ․․ Բրիտանական թանգարան, Լոնդոն)

Արվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են մ․ թ․ ա․ IV–III հազարամյակներին (այսպես կոչված նախշազարդ և սև խեցեղենների մշակույթներ)։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, մարմարյա քանդակներ, ոսկրից և նեֆրիտից քանդակազարդ առարկաներ։ Մ․ թ․ ա․ V–III դդ․ է վերաբերում մետաքսի վրա կատարված առաջին հայտնի նկարը։ Ստեղծվել են բարձրորակ մետաքսյա գործվածքներ, գեղարվեստական լաքե կերտվածքներ, խեցեղեն։ V–VI դդ․ բուդդայականության ներթափանցումով վիմափոր տաճարները զարդարվել են հազարավոր մոնումենտալ արձաններով և որմնանկարներով։ IV–VI դդ․ ի հայտ է եկել մետաքսյա և թղթյա գալարափաթեթների վրա գեղանկարչությունը, VI -VIII դդ․՝ փայտի փորագրանկարները, ճենապակե կերտվածքները։ Տան ժամանակաշրջանում արվեստը բաժանվել է ժանրերի՝ դիմանկար (Ցան Լիբեն, Չժոու Ֆան), «Ծւսղիկներ–թռչուններ» (Բյան Լուան), անիմալիստական (Խան Գան)։ Ինքնուրույն նշանակություն է ստացել «շան–շույ» («լեռներ–ջրեր») բնանկարը։ Գեղարվեստական ինքնատիպ եղանակները մեծ ընդհանրացումներ կատարելու հնարավորություն են ընձեռել, ստեղծել անծայրածիր աշխարհի մաս կազմող բնության ամբողջականության տպավորություն (Մա Յուանի, Սյա Գույի բնանկարները)։ X դ․ մեծ տեղ է գրավել «գիտնականների գեղանկարչությունը» (Սու Շի, Վեն Տուն, Մի Ֆեյ), որոնք ձգտել են իրենց ստեղծագործությամբ պատկերել երևույթների քողարկված իմաստը, Տիեզերքի շարժումը, նրա ոգին։ VIII–X դդ․ աճել է ճենապակու, բրոնզյա հայելիների, մետաքսե գործվածքների արտադրությունը, XIV–XVIII դդ․ ծաղկման է հասել խեցեգործական արտադրությունը։ Օտարերկրյա ներխուժումների և ֆեոդալ կառավարողների պատճառով քայքայման հասցված Չ–ի արվեստը XVIII – XIX դդ․ անկում է ապրել։ Չնայած դրան, ճենապակին, ժող․ քանդակազարդումը, լաքերը, արծնապակին, ասեղնագործությունը, դիպակագործությունը հասել են գեղարվեստական բարձր մակարդակի։ Ազգ․ ինքնագիտակցության աճի հետ արվեստում դրսևորվել են նոր տեղաշարժեր, փորագրանկարներում արտացոլվել է անկախության համար Չ–ի ժողովրդի պայքարը, XIX դ․ վերջին ի հայտ է եկել քաղ․ ծաղրանկարը։ 1920–30-ական թթ․ ստեղծվել են հեղափոխական պլակատներ, թռուցիկներ, ծաղրանկարներ։ Քաղ․ փորագրանկարը առավել բարձր զարգացման է հասել Լու Սինի անվ․ արվեստի ակադեմիայի հիմնադրումով (1938)․ ստեղծվել են Գոլ Ցուանի փորագրանկարաշարերը, Լի Խուայի, Մա Դայի նկարաթերթերը։ 1949-ին ՉԺՀ–ի կազմավորումը նոր հնարավորություններ է ստեղծել դեմոկրատական մշակույթի զարգացման համար։ Մեծ են ավանդական «գոհուո» ոճի գեղանկարչության նվաճումները, ուր կիրառվում են ազգ․ ավանդույթները, տուշով գալարափաթեթների վրա երփնագրելու հին տեխնիկան՝ հաճախ դրանք միահյուսելով ժամանակակից եվրոպ․ գեղանկարչական եղանակներին (Ցի Բայշի, Սյույ Բեյխուն, Ցզյան Չժաո խե, Պան Տյանշոու)։ Զարգացել են դեկորատիվ արվեստի բոլոր տեսակները։

XV․ Երաժշտությունը Չ–ի երաժշտ․ մշակույթը հնագույններից է։ Նրա ավանդույթները սկզբնավորվել են ծիսական երգերից և պարերից։ Մ․ թ․ ա․ XI–VI դդ․ երաժշտություն (յ ու ե) բառը նշանակել է նաև բանաստեղծություն, պար, կերպարվեստ։ Մ․ թ․ ա․ VI դ․ ստեղծվել է «Երգերի գիրք>-ը («Շիցզին»)՝ XI – VI դդ․ ժող․ երգարվեստի հնագույն հուշարձանը, որի ի հայտ գալու ժամանակը համարվում է Չ–ի երաժշտության պատմության սկիզբը։ Մ․ թ․ ա․ մոտ VI դ․ երգը առանձնացել է պարից՝ դառնալով արվեստի ինքնուրույն տեսակ։ Խուան դի առասպելական տիրակալին է վերագրվում լյ ույ (լարվածք, չափ) համակարգի գյուտը, որի հիմքում 12-աստիճանանոց հնչյունաշարն է (ստացվում էր տարբեր մեծության 12 բամբուկե փողերով՝ դասավորված այնպես, որ առաջանում էր վերընթաց կվինտային քայլերի շղթա), լյույը գոյատևել է մինչև XVI դ․։ Մ․ թ․ ա․ VII դ․ Չ–ի երաժշտության մեջ սկզբնավորվել է պենտատոնիկան (լյույի համակարգում առանձնացվել են 5 կարևորագույն տոները)։ Չին․ ավանդական նվագախումբը բաղկացած է մոտ 100 նվագարանից, որի լարային խումբը (ամենամեծը, մուո 30 տեսակ) կազմված է կսմիթային՝ սե, ցին, պիպա, աղեղնավոր՝ տարբեր տեսակի խ ու (էրխու, բանխու և բազմաթիվ այլ) նվագարաններից, փողայիններից՝ տարբեր տիպի սրինգներ, այդ թվում՝ սյաո, պայսյաո, չի, դի, սոնա, շեն, հարվածայիններից՝ գոնգերի տարբեր տեսակներ, բանգու (թմբուկի տարատեսակ), բոչժուն (զանգի տարատեսակ) ևն։ Մ․ թ․ ա․ V դ․ (կոնֆուցիականության զարգացման հետ) Չ–ի երաժշտությունը հատկապես կարևոր հասարակական նշանակություն է ձեռք բերել, նրա զարգացմանը նպաստել են այսպես կոչված լին (ծիսակարգը) և ժենը (մարդասիրությունը)։ Մ․ թ․ ա․ III դ․ երաժշտությանը տրվել է պետ․ նշանակություն, մշակութային ընդհանուր վերելքը անդրադարձել է ժող․ երգերի ու պարերի զարգացման վրա։ Մ․ թ․ ա․ II դ․ չին․ արքունիքին կից ստեղծվել է հատուկ «երաժշտ․ պալատ»՝ Յուեֆու, որի տնօրինության տակ էր երաժշտ․ բանահյուսության հավաքումն ու ուսումնասիրությունը, ինչպես և Չ–ի տարբեր մարզերից երգիչների և պարողների հավաքագրումն ու ուսուցումը։ Չ–ի երաժշտությանը բնորոշ է կապը բանաստեղծության հետ, որից և առաջացել է վոկալ ժանրերի գերակշռությունը։ Ժող․ երգին հատուկ են՝ միաձայ–