նություն, հետերաֆոնիա, կրկնվող ռիթմեր․ երգեցողության եղանակը ֆալցետաին է՝ հնչյունի կոկորդային երանգավորմամբ։
VI –X դդ․ Չ–ում բուդդայականության տարածման հետ ներթափանցել է ւսյլ ժողովուրդների երաժշտ․ մշակույթների ազդեցությունը, որն անդրադարձել է երաժշտության լադային կառուցվածքի և գործիքարանի (ի հայտ են եկել նոր նվագարաններ) վրա։ Առաջին (պահպանվածներից) պրոֆեսիոնալ ստեղծագործությունը ցին կսմիթային նվագարանի համար գրված «Միայնակ խոլորձ» պիեսն է (վերագրվում է Ցյու Մինին, VI դ․)։ VIII դ․ սկզբին սկսվել է երաժշտ․ մշակույթի վերելքը, հիմնադրվել են հատուկ երաժշտ․ ուս․ հաստատություններ, առաջին դերասանական պրոֆեսիոնալ թատերախմբերը (այդ թվում՝ «Լիյուան»-ը՝ «Տանձենու այգի»-ն)։ X դ․ ստեղծվել է Դուան Անցզեի «Նշագրումներ երաժշտության մասին» երաժշտատեսական առաջին տրակտատը։ X–XII դդ․ սկսել է զարգանալ բեյցյույը (հս․ երաժշտ․ դրամա), որի կարևորագույն ձևն է ցզացզյույը․ այդ ժանրի ավելի քան 60 պիես տեղական ժող․ երգերի հիման վրա գրել է Գուան Հան Ցինը։ XIV դ․ ի հայտ է եկել նանսին (հվ․ երաժշտ․ դրամա)։ Դրանց ազդեցությամբ XV դ․ ձևավորվել է Չ–ի երաժշտաթատերական բարձր արվեստը։
Պատմ․ արժեք ունի «Երաժշտական հնչյունների հանրագիտարանը» (1584), ուր երաժշտության տեսաբան Չժու Ցզայ Յույը զարգացրել է հավասարաչափ տեմպերացված 12-աստիճանանոց հնչյունաշարի սկզբունքը, ավարտին է հասցրել լյույ համակարգի և չին․ ողջ դասական երաժշտության զարգացումը։ XVII դ․ հաստատվել է մի երաժշտարվեստ, որի ավանդույթները պահպանվել են ներկայումս։ XVIII դ․ ներթափանցված եվրոպ․ ազդեցությունները ուժեղացել են XIX–XX դդ․ սահմանագծին։ XX դ․ 20-ական թթ․ չին․ առաջադեմ երաժիշտները (այդ թվում Սի Սինհայը) եվրոպ․ երաժշտության նվաճումներին տիրապետելու համար սովորել են Եվրոպայի երկրներում։ 1930-ական թթ․ կոմպոզիտոր Նե Էրը (Չ–ի պետ․ հիմն դարձած «Կամավորների քայլերգ»-ի հեղինակը), Լյույ Ցզին և ուրիշներ ստեղծել են հեղափոխական հայրենասիրական մասսայական երգեր։ 1949-ին ստեղծվել է Գրականության և արվեստի համաչին․ ֆեդերացիան, 1953-ին՝ նրան կից Չինաստանի կոմպոզիտորների միությունը։ Կոնսերվատորիաներ կան Պեկինում, Տյանցզինում, Սիանում, Չենդուում։ «Կուլտուրական հեղափոխության» շրջանում երաժշտությունը նախատեսված էր միայն չին․ ղեկավարության քաղ․ լոզունգները լուսաբանելու համար, հիմնականում ստեղծվել են խոշոր ձևերի կոլեկտիվ վոկալ երկեր։ 1970-ական թթ․ երաժշտարվեստի բնագավառում դրությունը հետզհետե նորմալանում է․ վերսկսվել են օպերաների բեմադրությունը ու գործիքային ստեղծագործությունների կատարումը, 1972-ին լույս է տեսել «Երգեր կռվի դաշտից» ժողովածուն, բացվում են բարձրագույն երաժշտ. ուս․ հաստատությունները։
XVI․ Բալետը 1950-ական թթ․ ստեղծվել է Պեկինի պարարվեստի ուսումնարանը, որին կից գործել են պարուսույցների դասընթացներ (ղեկ․ սովետական մանկավարժներ Վ․ Ի․ Ցապլին, Պ․ Ա․ Գուսն) և փորձարարական թատերախումբ (1959-ից, խաղացանկում՝ Չայկովսկու «Կարապի լիճը», Ադանի «ժիզել», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» ևն)։ 1963-ին Շանհայում կազմակերպվել է պարարվեստի ուսումնարան։ Օպերայի և բալետի կենտր․ թատրոնի (բացվել է 1953-ին) բալետային խմբի խաղացանկում են «Կախարդական լապտեր», ժամանակակից թեմայով «Կանանց կարմիր գումարտակ» ևն։ Մինչև «կուլտուրական հեղափոխությունը» գոյություն է ունեցել Պարարվեստի աշխատողների միություն։ 1960-ական թթ․ վերջին ստեղծվել է բանվորա–գյուղացիական զինվորական բալետային թատերախումբ։ Չ–ի բալետային արվեստը զուգակցում է եվրոպ․ բալետի և չին ազգ․ պարի տարրերը:
XVII․ Թատրոնը Չ–ի թատերարվեստը սկզբնավորվել է մ․ թ․ ա․ Ill –II հազարամյակներում և զարգացել հիմնականում երգ–պարային ստեղծագործության ժող․ ձևերում, աշխարհիկ և կրոն, ծեսերի երգերում ու պարերում, ինչպես և «բայ սի» («հարյուր ներկայացում») ձևով, որոնք ընդգրկել են կրկեսային ժանրերի բազմաթիվ տարրեր։ Մ․ թ․ ա․ II –I հազարամյակների գրավոր հուշարձաններում հիշատակվում են «չան յու» («երգող դերասան») և «պայ յու» («ծաղրածու», «կատակերգակ») տերմինները։ Տան ժամանակաշրջանում (VII–X դդ․) երևան է եկել երգ–պարային դացյույ բեմական նոր ձևը, որը դարձել է երաժշտությունը, երգը, պարն ու մնջախաղը միավորող չին․ թատրոնի հիմնաքարերից։ VIII դ․ կայսր Սյուան Ցզունի արքունիքին կից ստեղծվել է «Տանձենու այգին» («Լիյուան») թատեր․ դպրոցը, ուր պատրաստվել են երաժիշտներ, պարուհիներ և երգիչներ՝ արքունական ներկայացումների համար։ Նույն անվանումն է ունեցել նաև արքունական դերասանական թատերախումբը։ Առաջին դրամատիկական ձևերից է ցզացյույ երաժշտ․ դրաման, որ ծաղկման է հասել XIII դ․։ Չին․ դրաման զարգացել է երկու ուղղությամբ։ Ցզացյույ պիեսները վերաբերում են թատրոնի հս․ ճյուղին (բեյցյույ), չուանցի դրամատիկական ձևը՝ հվ․ ճյուղին (նանսի)։ XIV–XVII դդ․ գրաքննությունը խստորեն արգելել է բազմաթիվ ներկայացումներ։ Թատրոնի հետագա զարգացումը հիմնականում ընթացել է ծայրամասերում, ուր ստեղծվել են առաջին տեղական թատեր․ ժանրերը առավելապես դեմոկրատական՝ իյանյան և կունցյույ (ազնվական խավերի, երկուսն էլ՝ Ցզյանսի նահանգում)։ XIX դ․ կեսին տեղական թատրոնների, այդ թվում կունցյույի, հիման վրա ստեղծվել է պեկինյան երաժշտ․ դրամա (ցզինսի) նոր ձևը, որը ժամանակի ընթացքում ձևավորվել է որպես չին․ համազգային դասական դրամա։ Դրանում արտահայտվել են չին․ թատրոնի հիմնական գծերը՝ գործող անձանց բաժանումը ըստ ամպլուաների՝ հերոս (շեն), հերոսուհի (դան), տղամարդկանց բնութագրական դերեր (ցզին), կատակերգակ (չոու)․ դերասանական արվեստի առանձնահատկությունն է՝ խաղ երևակայական առարկաներով, արտահայտչական պայմանական հնարքներ, ոճավորված շարժումներ և ժեստեր։
XX դ․ պեկինյան երաժշտ․ դրամայի պատմությանն է կապված մի շարք դերասանների՝ Մեյ Լանֆանի, Չժոու Սինֆանի, Չեն Ցանցյուի, Օույան Ցույցյանի ստեղծագործական ուղին։ Նրանք բոլորն էլ կատարել են կանանց դերեր, բացի Չժոու Սինֆանից։ XX դ․ սկզբի դեմոկրատական և հեղափոխական տրամադրությունները նպաստել են ժամանակակից դրամատիկական թատրոնի ձևավորմանը, որի հաստատումն ընթացել է եվրոպ․ դրամատիկական արվեստի ազդեցությամբ։ 1907-ին Ճապոնիայում սովորող չին ուսանողները կազմակերպել են «Գարնանային ուռենի» («Չունլյուշե») առաջին դրամատիկական թատերախումբը։ Նույն թվականին Չ–ում ստեղծվել է նաև «Գարնանային արև» («Չունյանշե») առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը։ Ժամանակակից դրամատիկական և ավանդական թատրոնների առաջադեմ գործիչները 1927-ին Շանհայում միավորվել են «Հարավային ընկերություն»-ում («Նանգոշե»)։ 1930-ին կազմակերպվել է Չահ թատերական գործիչների լիգան։ 1930-ական թթ․ ժամանակակից դրամատիկական թատրոնները բեմադրել են ռուս, և համաշխարհային դրամատուրգիայի պիեսներ, ինչպես և ազգ․ դրամատուրգների երկեր։ Ճապոն. զավթիչների դեմ պատերազմի (1937–45) ժամանակ ազատագրված շրջաններում ներկայացվել են հրատապ թեմաներով գործեր, ինչպես և ավանդական խաղացանկի պիեսներ՝ նոր խմբագրումներով։ 1940-ական թթ․ 2-րդ կեսին դասական գործերի հետ բեմադրվել են նաև պեկինյան երաժշտ․ դրամայի ժանրի նոր ստեղծագործություններ («Ալեհեր աղջիկը»)։ ՉԺՀ–ի կազմավորումից (1949) հետո ստեղծվել է Թատերական բարեփոխումներ անցկացնող կոմիտե։ 1951-ին հրապարակվել են Կենտր․ ժող․ կառավարության պետ․ վարչական խորհրդի ցուցումները՝ դասական դրամայում բարենորոգումներ կատարելու, խաղացանկը կարգավորելու, դերասանների և դրամատուրգների կրթության սիստեմը վերակառուցելու մասին։ 1952-ին տեղի է ունեցել Թատրոնի և դրամայի համաչինական 1-ին ստուգատեսը՝ ցուցադրելով դասական թատրոնի 23 տեսակների 150-ից ավելի պիես։ 1960-ական թթ․ սկզբից չին․ ղեկավարության հատուկ քաղ1 կուրսով պայմանավորված վարչարարության մեթոդները տեղափոխվել են թատրոն։ Երևան են եկել ցզինսի ժանրի ստեղծագործություններ, որոնցում պարզունակ կերպով են լուծվել երկրի քաղ․ և տնտ․, «հրատապ խնդիրները» («Երբեք չի կարելի մոռանալ» ևն)։ 1963 – 1964-ին դրվել է թատրոնում «հեղափոխության» մասին հարցը։ Ստեղծագործ մտա–