խոսում է պարսկ․, 3–4-ում՝ վանդալական, 5– 7-ում՝ գոթական պատերազմի մասին), 8-րդ գիրքը՝ կայսրության՝ տարբեր վայրերում 551–553-ին մղած պատերազմների մասին է։ 555-ին գրած (6 գրքով) «Կառուցումների մասին» աշխատության մեջ, որը ներբողյան է Հուստինիանոս 1-ին, խոսում է նրա օրոք կատարված քաղաքացիական, ռազմ․, եկեղեցական շինարարության մասին, երկը հարուստ է աշխարհագրական, տեղագրական, տնտ․ և պատմ․ տեղեկություններով։ Դրել է (550-ին) նաև «Գաղտնի պատմություն» կամ «Անեկդոտա» աշխատությունը, որտեղ սուր քննադատության է ենթարկել Հուստինիանոս I-ին, կայսրուհի Թեոդորային և այլոց, մռայլ գույներով նկարագրել կայսրության վիճակը, տնտեսության անկումը, աշխատավոր զանգվածների աղքատացումը, բարքերի այլասերումը։
Պ․ Կ․ ձգտել է նմանվել իր նախորդ մեծերին՝ Հերոդոտոսին, Թուկիդիդեսին․ նրանց օրինակով օգտագործել է շարադրանքի՝ երկխոսությունների, ճառերի և ելույթների ձեը։ Օգտվել է բազմաթիվ սկզբնաղբյուրներից (այդ թվում՝ «Հայոց պատմություն» կոչվող մի աշխատությունից, որն ուսումնասիրողների ենթադրությամբ հնարավոր է Փավստոս Բուզանդի երկն է)։ Պ․ Կ․, լինելով իր նկարագրած իրադարձությունների ականատեսն ու մասնակիցը, աչքի է ընկնում փաստերի ճշգրտությամբ, արժանահավատությամբ, սկզբնաղբյուրների նկատմամբ քննադատական մոտեցմամբ։
Պ․ Կ–ու աշխատությունները կարեոր նշանակություն ունեն Հայաստանի, հատկապես՝ բյուզ․ մասի, V դ․ վերջի –VI դ․ սկզբի պատմության, հասարակականտնտ․, քաղ․ վիճակի, քաղաքաշինության, բյուզ․ բազմաթիվ հայազգի զինվ․ գործիչների գործունեության, Բյուզանդիայի դեմ հայերի ազգային–ազատագր․ պայքարի են հարցերի ուսումնասիրության համար։
Երկ․ Օւոար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 5, Բյուգանդական աղբյուրներ 1, Ե․, 1967։
Գրկ. Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908․ Հ․ Բարթիկրսն
ՊՐՈԿՈՖԵՎ Ալեքսանդր Անդրեեիչ (1900–1971), ռուս սովետական բանաստեղծ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1931-ին հրատարակվել են նրա «Միջօրե», «Կարմիր արշալույսների փողոցը», «Հաղթանակ» ժողովածուները։ Պ–ի հերոսները ձկնորս գյուղացիներ են, նախկին կարմիրբանակայիններ։ 30-ական թթ, լույս են տեսել «Պարբերագիրք» (1934), «ի պաշտպանություն սիրահարվածների» (1939) և այլ քնարական ժողովածուներ։ Պ–ի ստեղծագործական նվաճումն է «Ռուսաստան» (1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946) պոեմը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ «Անդրգետք» (1955) և «ճամփորդության հրավեր» (1960, լենինյան մրցանակ, 1961) ժողովածուներն աչքի են ընկնում մտահղացման մասշտաբայնությամբ, ձևի պարզությամբ ու խորությամբ։ Պ․ լայնորեն օգտվել է ժող․ բանահյուսությունից։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
ՊՐՈԿՈՖԵՎ Սերգեյ Սերգեեիչ [11(23)․4․1891, գ․ Սոնցովկա (այժմ4 Դոնեցկի մարզի Կրասնոյե գ․)–5․3․1953, Մոսկվա], սովետական կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1947)։ Ծնվել է գյուղատնտեսի ընտանիքում։ Դեռևս վաղ մանկության տարիներին նրա երաժշտ․ արտակարգ ձիրքը գրավել է Ս․ Ի․ Տանեեի, Ռ․ Մ․ Գլիերի, Ա․ Կ․ Գլազունովի ուշադրությունը։ 1904-ից սովորել Է Պետերբուրգի կոնսերվատորիայում, որն ավարտել է 1909-ին՝ որպես կոմպոզիտոր (աշակերտել է Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովին, Ա․ Կ․ Լյադովին, 6ա․ Վիտոլին), 1914-ին՝ որպես դաշնակահար (Ա․ Ն․ Եսիպովայի դասարան), պարապել է նաև դիրիժորություն (Ն․ Ն․ Չերեպնինի դասարան)։ Ուսումնական տարիներից սկսվել է Պ–ի արտիստական գործունեությունը։ Նրա պատանեկան ստեղծագործությունները՝ Դաշնամուրի առաջին կոնցերտը (1911–12), «Ալա և Լոլլի» բալետը (1914), «Խաղամոլը» օպերան (ըստ Դոստոեսկու, 1915–16), «Դասական» սիմֆոնիան (1916–17), ելույթները որպես դաշնակահար դրսևորեցին Պ–ի ինքնատիպ տաղանդը, մտքի խիզախությունն ու թարմությունը։ Պ–ի, ինչպես և ի․ Ֆ․ աորավինսկու, ստեղծագործությունը խորհրդանշեց երաժշտ․ արվեստում նոր դարաշրջանի ծնունդը, այն եկավ փոխարինելու ճոխության և երկարաբանության հակված ուշ ռոմանտիզմին և հակադրվեց նրբին ու Փխրուն արվեստ սերմանող իմպրեսիոնիզմին։ Պ–ի երաժշտությունը աչքի էր ընկնում հոգեկան առողջությամբ և առնական, ւիոքր–ինչ կոպտավուն ուժով, անսահման կենսասիրությամբ, ակտիվությամբ և դինամիզմով։ Երիտասարդ երաժշտի նորարարական ձգտումներին ջերմորեն աջակցեցին առավել խորաթափանց ժամանակակիցները [Մ․ Գորկի, Վ․ Մայակովսկի, Բ․ Ասաֆե, ինչպես նաև Պ–ի երաժշտության առաջին պրոպագանդողներից մեկը՝ դիրիժոր Կ․ Սարաջեը (Սարաջյան)]։ 1918–1932-ին Պ․ ապրել է արտասահմանում։ Այստեղ է ավարտել երիտասարդական եռանդով և երևակայությամբ լեցուն «Սեր առ երեք նարինջները» կոմիկական օպերան (ըստ Կ․ Գոցցիի, 1919)։ Նույն տարիներին գրված «Հրեղեն հրեշտակը» օպերան (ըստ Վ․ Բրյուսովի, 1919–27), ընդհակառակը, աչքի է ընկնում դրամատիկական սրությամբ, ոճի էքագրեսիվությամբ։ Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել ռուս, բնության և ռուս․ հեքիաթայնության բույրով հագեցված, բնույթով բանաստեղծական Դաշնամուրի երրորդ կոնցերտը (1917–21)։ 1920-ական թթ․ Փարիզում ներկայացվեցին Պ–ի մի քանի բալետները։ Դրանց թվում՝ «Պողպատյա ցատկ» (1925, բեմ․ 1927, լիբրետոն և գեղարվեստական ձևավորումը Գ․ Յակուլովի)։ 1933-ին Պ․ վերադարձել է հայրենիք և դարձել սովետական երաժշտության առաջատար գործիչներից։ Նրա «Ռոմեո և Ջուլիետ» (1935–36), «Մոխրոտը» (1940–44, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), «Ասք քարե ծաղկի մասին» (1948–1950) բալետները մի ամբողջ դարաշրջան կազմեցին սովետական բալետային արվեստի զարգացման մեջ։ «Ռոմեո և Զուլիետ» և «Մոխրոտը» բալետները ներկայացվել են նաև Երևանի օպերային թատրոնում։ Նորարարական բնույթ ունի նաև Պ–ի սովետական շրջանի օպերային ստեղծագործությունը։ «Սեմյոն Կոտկո» օպերան (1939) նվիրված է քաղաքացիական կռիվների դեպքերին։ Սուր դրամատիկական հակադրությունների վրա խարսխված այդ օպերան գերում է ժամանակակից հերոսների երաժշտ․ բնութագրերի հոգեբանական խորությամբ և ճշմարտացիությամբ։ Համարյա միաժամանակ ստեղծված «Նշանադրություն մենաստանում» («Դուենյա», ըստ Ռ․ Շերիդանի, 1940) օպերայում զուգորդվում են կայծկլտող հումորը, անհոգ զվարթությունը և լուսավոր, հուզիչ քնարականությունը։ Կոմպոզիտորի օպերային որոնումների գագաթնակետը «Պատերազմ և խաղաղություն» վիթխարի երաժշտադրամատիկական էպոպեան է (ըստ Լ․ Տոլստոյի, 1941–52)։ Այս օպերայում հերոսների հոգեկան դրամայի բացահայտումը զուգորդվում է կյանքի լայն պատկերների, ռուս ժողովրդի կյանքում հսկայական դեր խաղացած պատմ․ իրադարձությունների ցուցադրմամբ։ Իր հայրենասիրական ուղղվածությամբ այս օպերային մոտիկ է «Ալեքսանդր Նեսկի» կանտատը (1938–39, ըստ համանուն ֆիլմի երաժշտության)՝ լայն էպիկական կտավ ռուս ժողովրդի փառքի և խիզախության մասին։ 1930-ական թթ․ գրել է երկեր մանուկների համար («Մանկական երաժշտություն», 1935, «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, 1936, երգեր)։ Վիպական շնչով, մասշտաբային մտածողությամբ են հատկանշական Պ–ի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, հատկապես Հինգերորդ (1944) և Վեցերորդ (1945–47) սիմֆոնիաները, դաշնամուրի հինգերորդ կոնցերտը (1932), Կոնցերտ–սիմֆոնիան թավջութակի և նվագախմբի համար (1950–52), դաշնամուրային 6-րդ, 7-րդ (1939–42, ԱԱՀՄ պետ․ մրցանակ, 1943), 8-րդ սոնատները։ Ցոթերորդ սիմֆոնիան (1951 –1952) սովետական երաժշտության ամենալուսավոր և կենսախինդ ստեղծագործություններից մեկն է, որի համար, առաջինը սովետական կոմպոզիտորներից, նա արժանացել է լենինյան մրցանակի (1957, ետմահու)։ Կոմպոզիտորն այն նվիրել է սովետական երիտասարդությանը։ Պ․ երաժշտության պատմության մեջ մտավ որպես XX դ․ խոշորագույն կոմպոզիտոր–նորարար․ համաշխարհային ճա–