Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտությունից բացի տալիս են ընդհանուր միջնակարգ կրթություն (ընդունվում են 8-րդ դասարան ավարտածները, ուսման տևողությունը՝ 3–4 տարի)։ 1980-ին ՍՍՀՄ–ում գործել է 6500 տեխ․ և պրոֆտեխ․ ցերեկային ուսումնարան (ավելի քան 3 մլն 300 հզ․ սովորող), այդ թվում՝ 4284 քաղաքային և գյուղական միջնակարգ (ուսման տևողությունը 3–4 տարի)։ Մյուս տիպը տեխ․ ուսումնարաններն են (1–2 տարվա ուսման տևողությամբ, ընդունվում են միջնակարգ կրթություն ունեցողները)։ Պրոֆեսիոնալ ուսուցումն իրականացվում է արտադրության մեջ, առանց աշխատանքից կտրվելու՝ անհատական կամ բրիգադային կարգով, ուսումնարաններն ունեն հարուստ ուսումնատեխ․ բազա, կաբինետ–լաբորատորիաներ, արհեստանոցներ։ Պ–տ․ կ․ են տալիս նաև միջնակարգ և բարձրագույն ուս․ հաստատությունները, գործում են նաև ուս․ կոմբինատներ, կարճատև դասընթացներ։ Մասնագիտական առարկաների դասատուներ են պատրաստում 13 պոլիտեխնիկական ինստ–ների ինժեներա–մանկավարժական ֆակուլտետներ։ Արտադրական ուսուցման վարպետները 5 տարին մեկ ստաժավորվում են առաջատար ձեռնարկություններում։ Պ–տ․ կ–յան Լենինգրադի և Կազանի համամիութենական ԴՀԻ–ները (հիմնադրվել են 1966-ին և 1978-ին) ճյուղային մինիստրությունների ԳՀԻ–ների և ՍՍՀՄ մանկավարժական ԴԱ–ի հետ ուսումնասիրում են պրոֆեսիոնալ ուսուցման բովանդակությունն ու ձևերը, սահմանում դրանց կատարելագործման նոր մեթոդներ։ Լույս է տեսնում «Պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթություն» ամենամսյա հանդեսը։ Ամեն տարի անց են կացվում սոցիալիստական երկրների Պ–տ․ կ–յան աշխատողների գիտամեթոդական խորհրդակցություններ։

Երևանում բացվել են․ 1921-ի նոյեմբերին՝ ձեռնարհեստի, 1922-ին կոշկակարական, կար ու ձևի դպրոց–արհեստանոցներ (որբերի համար)։ 1924-ին Լենինականում կազմակերպվել է տեքստիլ կոմբինատի ֆաբրիկա–գործարանային առաջին դպրոցը։ Արդ․ ձեռնարկությունների աճի հետ զուգընթաց հիմնադրվել են նաև ֆաբգործուսներ։ 1925-ին բացվել է Լենինականի երկաթուղային հանգույցի (այժմ՝ միջնակարգ տեխ․ ուսումնարան), այնուհետև՝ Ղափանի, Ալավերդու, Արթիկի լեռնահանքային, Կիրովականի և Երևանի քիմ․ կոմբինատների ֆաբգործուսները։ Պրոֆտեխ․ կրթության միասնական համակարգ ստեղծելու նպատակով, 1940-ի հոկտ․ 2-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունն ընդունել է հրամանագիր՝ «ՍՍՀՄ Պետական աշխատանքային ռեզերվներ» կազմակերպելու մասին։ ՀՍՍՀ–ում ստեղծվել է Աշխատանքային ռեզերվների Հայկ․ հանրապետական վարչություն (1940–58), որը վերակազմվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթության գլխ․ վարչության (1959–63), ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթության պետ․ կոմիտեի (1963–73), ապա՝ Հայկ․ ՍՍՀ պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթության պետ․ կոմիտե։ 1982-ին ՀՍՍՀ–ում գործում էր 102 տեխ․ և պրոֆտեխ․ ուսումնարան (55-ը՝ միջնակարգ, 35-ը՝ տեխ․, 60 հզ․ սովորող, ավելի քան 180 մասնագիտության գծով)։ Երևանի տեխ․ N. 2 ուսումնարանը 1967-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1940–81-ին հանրապետության պրոֆ․ դպրոցներն ավարտել են ավելի քան 350 հզ․ պատանիներ ու աղջիկներ։ 1960–1975-ին այստեղ սովորել են նաև Վիետնամի ներկայացուցիչները (պատրաստվել է 700 մասնագետ)։

Գրկ․ Պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթությունը Սովետական Հայաստանում, Ե․, 1971։ Веселов А․Н․, Профессионально-техническое образование в СССР, М․, 1961; Батышев С․Я․, Формирование квалифицированных рабочих кадров в СССР, 2 изд․, М․, 1974․ Ս․ Միքայելյան

ՊՐՈՖԵՍՈՐ (լատ․ professor – դասատու), գիտ․ կոչում, բարձրագույն ուս․ հաստատության դասախոսի կամ գիտական հիմնարկության աշխատակցի պաշտոն։ «Պ․» տերմինն առաջին անգամ գործածվել է Հռոմ․ կայսրությունում (մ․ թ․ ա․ I դ․ կես –մ․ թ․ V դ․ վերջ)։ Այսպես էին կոչվում քերականական դպրոցներ և հռետորական դպրոցների ուսուցիչները և ուսուցիչ–դաստիարակները։ Սիջին դարերում Պ․ էին կոչվում հոգևոր դպրոցների ուսուցիչները, XII դարից՝ համալսարանների դասախոսները։ XVII–XVIII դդ․ Պ–ի կոչում սահմանվեց Ռուսաստանի ուս․ հաստատություններում։

ՍՍՀՄ–ում Պ–ի կոչում շնորհում է Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը՝ բուհերի և գիտահետազոտական հիմնարկների գիտխորհուրդների միջնորդությամբ․ ա․ այն անձանց, որոնք ունեն գիտությունների դոկտորի գիտ․ աստիճան, խոշոր գիտ․ աշխատություններ կամ հայտնագործություններ, ընտրվել են ամբիոնի վարիչի կամ Պ–ի պաշտոնում, մեկ տարվա ընթացքում այն վարեք հաջողությամբ, բ․ արտադրական ստաժով բարձրորակ մասնագետներին, որ չունեն գիտ․ աստիճան, բայց հաջողությամբ աշխատել են բուհերում Պ–ի հաստիքային պարտականություններով, ոչ պակաս, քան մեկ կիսամյակ՝ ընտրությունների օրից հաշված, գ․ բուհերի դասախոսներին (գիտությունների թեկնածուներին, դոցենտներին), որոնք ունեն գիտ ա մանկավարժական աշխատանքի մեծ ստաժ, տպագրված գիտ․ գործեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ, մրցույթով զբաղեցրել են Պ–ի պաշտոն և հաջողությամբ աշխատել ոչ պակաս, քան մեկ տարի։

Արտասահմանում կան իսկական Պ․, արտահաստիքային Պ․ և վաստակավոր Պ․։ Իսկական Պ․ բուհի մշտական հաստիքային դասախոս է, որպես օրենք՝ ամբիոնի վարիչ, արտահաստիքային Պ․՝ ժամանակավոր արտահաստիքային դասախոս (հաճախ այլ բուհերից և նույնիսկ այլ երկրներից՝ ամբիոնի և բուհերի գործերում առանց վճռական ձայնի իրավունքի)։ Վաստակավոր Պ–ի կոչում է շնորհվում այն Պ–ներին, որոնք ունեն գիտ․ և մանկավարժական աշխատանքի մեծ ստաժ (25 տարի) և ծանրակշիռ գիտ․ աշխատություններ։ Մի քանի երկրներում (Ավստրիա, Բելգիա, ԴՖՀ, Հարավսլավիա ևն) Պ․ են կոչվում միջնակարգ դպրոցի ուսուցիչները։

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ, տես Կանխարգելում։

ՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՂ ՀԱՍՏՈՆ, պրոֆիլավորող–կորացնող, հոլովակակորացնող մեքենա, տարբեր պրոֆիլների (ալիքաձև երկաթ, նրբապատ անկյունակներ, հեծաններ, շվելլերներ ևն) արտադրության համար նախատեսված մեքենա։ Պրոֆիլները պատրաստում են շերտավոր մետաղից՝ սառը վիճակում հոլովակների միջև երկայնական կորացման ճանապարհով։

ՊՐՈՖԻՆՏԵՐՆ, տես Արհմիությունների կարմիր ինտերնացիոնալ ՊՐՈհԴՈՆ (Proudhon) Պիեռ ժոզեֆ (1809–1865), ֆրանսիացի մանրբուրժ․ սոցիալիստ, անարխիզմի տեսաբան, պրուդոնիզմի հիմնադիրը։ 1827-ից եղել է գրաշար, սրբագրիչ, 1836–38-ին՝ փոքր տպարանի համատեր։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ 1838-ին հանձնել է բակալավրի քննություններ։ Պ–ին ճանաչում է բերել «Ի՞նչ է սեփականությունը» (1840) գիրքը, որտեղ պնդում էր, որ խոշոր կապիտալիստների սեփականությունը գողություն է։ 1844– 45-ին Փարիզում ծանոթացել է գերմ․ վտարանդի երիտհեգելականների և Կ․ Մարքսի հետ, որը փորձել է օգնել Պ–ին՝ կանգնելու հեղափոխական դիրքերում։ 1848-ի Ֆրանս, բուրժուադեմոկրատական հեղափոխության շրջանում ընտրվել է Սահմանադիր ժողովի պատգամավոր, խմբագրել մի շարք թերթեր, առաջադրել դասակարգերի տնտ․ համագործակցության ծրագրեր և «պետության վերացման» անարխիստական տեսությունը։ Նապոլեոն III-ի հասցեին ուղղված քննադատական հոդվածների համար բանտարկվել է՝ շարունակելով գրական և հրապարակախոսական գործունեությունը։ Պ․ 1851-ի դեկտ․ 2-ի հեղաշրջումը համարել է յուրատեսակ «սոցիալական հեղափոխություն»։ Հետագայում պարսավել է բոնապարտյան կառավարությանը խոշոր բուրժուազիային հովանավորելու համար, միաժամանակ քարոզել քաղ․ անտարբերություն՝ արգելակեւով պրոլետարիատի քաղ․ ակտիվությունը։ Խուսափելով նոր բանտարկությունից (հակակղերական ելույթների համար)՝ 1858-ին վտարանդվել է Բելգիա։ 1860-ին Պ–ին ներում է շնորհվել, և նա 1862-ին վերադարձել է Ֆրանսիա։

Ի պատասխան «Տնտեսական հակասությունների համակարգ կամ աղքատության փիլիսոփայություն» (հ․ 1–2, 1846) երկի,