աերազմը են)։ Լեհաստանի բաժանումների (1772, 1793, 1795) հետևանքով Պ–ին է անցել լեհ․ հհղերի զգալի մասը։ Պ․ մասնակցել է հեղափոխական, այնուհետև նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ եվրոպ․ պետությունների դաշինքներին։ Պարտվելով (1806-ին) նապոլեոնյան զորքերից՝ Պ․, 1807-ի Տիլզիտի հաշտության պայմանագրով, կորցրել է իր տարածքի 1/2-ը։ Պարտությունը պատճառ է դարձել Պ–ում որոշ բուրժ․ ռեֆորմներ անցկացնելուն, գյուղացիները ազատագրվել են ճորտական կախվածությունից, վերակազմվել է բանակը ևն։ Վիեննայի կոնգրեսի (տես Վիեննայի կոնգրես 1814–15) որոշմամբ Պ–ի տարածքը զգալիորեն ընդարձակվել է (բնակչության թիվն անցել է 10 մլն–ից)։ 1815-ին Պ․ մտել է հետադիմական Սրբազան դաշինքի մեշ։ 1848-ին Պ–ում, ինչպես և գերմ․ մյուս պետություններում, սկսվել է բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն, որի հիմնական խնդիրն էր՝ երկրի միավորումը դեմոկրատական հիմունքներով։ Սակայն հեղափոխությունը, բուրժուազիայի դավաճանության պատճառով, չտապալեց պրուս, բռնապետությունն ու չվերացրեց ֆեոդ, բոլոր ինստ–ները։ Նրա պարտությունից հետո Պ–ում հաստատվեց, այսպես կոչված, գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման պրուս, ուղին։ 1862-ին պրուս, կառավարության գլուխ կանգնեց Օ․ Բիսմարկը, որը ձգտում էր հաստատել Պ–ի գերիշխանությունը գերմ․ հողերում։ 1867-ին ստեղծվեց Հյուսիս–Գերմանական միությունը՝ Պ–ի գլխավորությամբ։ 1870–1871-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի (տես Ֆրանս–ւցրուսական պատերազմ 1870–1871) հետևանքով կազմվեց Գերմ․ կայսրությունը և ավարտվեց Գերմանիայի միավորումը՝ Պ–ի գերակշիռ դիրքով։ Գերմանիայում 1918-ի Նոյեմբերյան հեղափոխության (տես Նոյեմբերյան հեղափոխություն 1918) հետևանքով միապետությունը Պ–ում տապալվեց։ Սակայն Պ․ մնաց հետադիմության և միլիտարիզմի պատվարը Գերմանիայում․ նրա դերը մեծացավ 1933-ին ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45) ֆաշիստ․ Գերմանիայի ջախջախումից հետո, 1945-ի Պոտսդամի կոնֆերանսի որոշումների համաձայն, Լեհաստանին վերադարձվեցին Պ–ի զավթած բուն լեհ․ հողերը, Քյոնիգսբերգը հարող շրջանով տրվեց ՍՍՀՄ–ին (այժմ՝ Կալինինգրադի մարզ), Օդեր և Արմ․ Նայսե գետերից արմ․ ընկած Պ–ի տարածքը մնաց Գերմանիային։ 1947-ին Գերմանիայում Դաշնակցային վերահսկիչ խորհրդի որոշմամբ պրուս, պետությունը վերացվեց։ Տես նաև Գերմանիա հոդվածի Պատմական ակնարկը։
Գրկ․ Ерусалимский А․, Ликвидация прусского государства, М․, 1947․
ՊՐՈՒՍՆԵՐ, Բալթիկ ծովի հվ․ աֆերին, Վիսլա և Նեման գետերի ստորին հոսանքների միջև հնուց բնակված ցեղերի խումբ։ Պ–ի նյութական մշակույթը նման է լեզվով իրենց ազգակից լետտո–լիտվացիների, ինչպես նաև սլավոնների մշակույթին։ Պ․ անվանումը հիշատակվում է IX դարից։ XIII դ․ Պ․ կազմել․են ավագանուց կառավարվող 11 նահանգի (հողերի) համադաշնակցություն (կոնֆեդերացիա)։ Պ–ի մոտ վաղ ֆեոդ, հասարակարգի ու պետության ձևավորման ընթացքն ընդհատվել է գերմ․ ֆեոդալ–կաթոլիկների նվաճումներով (Պ–ի քրիստոնեացման առաջին փորձերը վերաբերում են X դ․ վերջին, XI դ․ սկզբին)։ 1283-ին Տևտոնական օրդենը լիովին նվաճեց Պ–ի հողերը։ Պ–ի մեծ մասը ոչնչացվեց, մնացածը բռնի գերմանացվեց, նրանց հողերը բնակեցրին գերմ․ գաղութարարները։ Պ–ի անունով է կոչվել Պրուսիան։
ՊՐՈՒՍՏ (Proust) Ժոզեֆ Լուի (1754–1826), ֆրանսիացի քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1816)։ Քիմ․ կրթությունն ստացել է Փարիզի համալսարանում։ Եղել է Սեգովիայի (Իսպանիա) հրետանային դպրոցի և Մադրիդի համալսարանի պրոֆեսոր (1791 – 1808)։ Կ․ Բերթոչեի հետ երկարատև գիտ․ բանավեճի ընթացքում (1801–08) Պ․ հաստատել և ձևակերպել է քիմ․ միացությունների հաստատուն բաղադրության օրենքը, որով և սկիզբ է դրել քիմ․ միացությունների քանակական ուսումնասիրություններին։ Հայտնաբերել է մետաղների հիդրօքսիդները, ուսումնասիրել մի շարք մետաղների օքսիդներ և ցույց տվել, որ միևնույն մետաղը կարող է առաջացնել մեկից ավելի օքսիդներ և սուլֆիդներ։ խաղողահյութից անջատել է գլյուկոզը (1802)։
ՊՐՈՒՍՏ (Proust) Մարսել (1871–1922), ֆրանսիացի գրող։ Սովորել է Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակ–ում։ 1896-ին լույս է տեսել Պ–ի «Զվարճանքներ և օրեր» նովելների ժողովածուն։ Պ–ի հիմնական ստեղծագործությունը «Կորուսյալ ժամանակի որոնումներ» վիպաշարն է (հ․ 1 – 16, 1913–27), որն ամփոփում է յոթ վեպ։ Շատ էպիզոդներ ուշադրություն են հրավիրում ժամանակի ու տարածության սուբյեկտիվ ընկալման և, հատկապես, ակամա հիշողության երեվույթների վրա։ Պ․ փորձում է ցույց տալ մարդու՝ իր, աշխարհի ու հասարակության մասին ունեցած պատկերացումների ոչ հավաստի լինելը, հարաբերականությունը, բուն հասարակության անկայունությունը։ Պ–ի ստեղծագործական մեթոդի հիմքում ընկած է իմպրեսիոնիզմը, որի սահմաններում նա կարող է հանգել սոցիալական քննադատականության տարրերի, ստեղծել ռեալիստական ճշմարտացի կերպարներ։
ՊՐՈՒՏ, գետ, Դանուբի ձախ վտակը։ Սահմանային գետ է ՍՍՀՄ ևՌումինիայի միջև։ Երկարությունը 989 կմ է, ավազանը՝ 27,5 հզ․ կէՐ։ Սկիզբ է առնում Արևելյան Կարպատների Չեռնոգորա լեռնաշղթայից։ Հունը գալարուն է, տեղ–տեղ՝ սահանքավոր։ Սնումը ձնաանձրևային է, ջրի միջին ծախսը՝ 80 մ3/վրկ, առավելագույնը՝ ավելի քան 5000 մ3/վրկ, նվազագույնը՝ մոտ 15–20 մ3/վրկ։ Սառցակալում է հունվար–փետրվարին։ Հիմնական վտակներն են Ռակովեցը, Չուգուրը, Չերեմոշը, ժիժիյան, Բախլույը։ Նավարկելի է մինչև Լեովո։
ՊՈՒԱԶ [ֆրանս․ poise, ֆրանսիացի գիտնական ժ․ Լ․ Պուազյոյի (Y․ L․ Poiseuille, 1799–1869) անունով], դինամիկական մածուցիկության միավորը CGS (ՍԳՎ) համակարգում։ Պ․ հավասար է այն հեղուկի մածուցիկությանը, որը միմյանցից 1 սմ հեռավորության վրա գտնվող, 1 սմ, մակերես ունեցող և 1 սմ/վրկ հարաբերական աիագությամբ տեղաշարժվող իր երկու շերտերի փոխադարձ տեղաշարժմանը դիմադրում է 1 դին ուժով։ Նշանակվում է պզ (միջազգային նշանակումը՝ P)։ 1 Պ․=0,1 պավրկ։
ՊՈՒԱՆԿԱՐԵ (Poincare) ժյուլ Անրի (1854–1912), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1887), ֆրանսիական ակադեմիայի անդամ (1908), Պետերբուրգի ԳԱ օտարերկրյա թղթակից անդամ (1895)։ Ուսանել Փարիզի պոլիտեխնիկական (1873–75) և ապա՝ Հանքային գործի բարձրագույն (1875–79) դպրոցներում։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1886-ից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների որակական տեսությանը, ավաոմորֆ ֆունկցիաներին, մաթեմատիկական ֆիզիկային, տոպոլոգիային։ Պ–ի աշխատանքները մի կողմից եզրափակում են մաթեմատիկական դասական ուղղությունները, մյուս կողմից՝ բացում մաթեմատիկայի զարգացման նոր ուղիներ։
Դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ ուսումնասիրել է լուծումների կախվածությունը սկզբնական պայմաններից և պարամետրերից, տվել է լուծումների եզակի կետերի դասակարգումը, ուսումնասիրել սահմանային ցիկլեր։ Երեք մարմինների խնդրի լուծման ուսումնասիրման մեջ կիրառել է մաթ նոր մեթոդներ։ Ավտոմորֆ ֆունկցիաների տեսության մեջ ապացուցել է հանրահաշվական կորերի ունիմորֆացման մասին հիմնական թեորեմը։ Պ․ մուծել է կոմբինատորային տոպոլոգիայի հիմնական հասկացությունները (Բետիի թվեր, ֆունդամենտալ խումբ ևն)։ Մաթ․ ֆիզիկայում Պ․ ուսումնասիրել է եռաչավւ կոնտինուումների տատանումները, դիտարկել է ջերմահաղորդականությանը, պոտենցիալի տեսությանը, էլեկտրամագնիսական տատանումներին վերաբերող մի շարք խնդիրներ։ «էլեկտրոնի դինամիկայի մասին» (1905, հրտ․ 1906) աշխատությունում, Ա․ Էյնշաեյնից անկախ, զարգացրել է «հարաբերականության պոստուլատի» հետևանքները։
Պ․ բնագիտության մեջ սկսած հեղաշրջման տարիներին անդրադարձել է գիտության և փիլ․ մեթոդաբանական խնդիրներին, առաջադրել կոնվենցիոնաչիզմի գաղափարները։ Պ–ի փիլ․ հայացքնե–