Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը քննադաւոել է Վ․ Ի․ Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ երկում։ Երկ․ (Euvres, է․ 1–11, P․, 1916–56; Օ кривых определяемых дифференциальными уравнениями, М․–Л․, 1947; Избр․ труды, т․ 1-3, М․, 1971-74․

ՊՈՒԱՆԿԱՐԵ (Poincare) Ռայմոն (1860–1934), ֆրանս․ քաղ․ և պետ․ գործիչ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1909)։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ 1887–1903-ին՝ պառլամենտի դեպուտատ, 1903–1913-ին և 1920-ից՝ սենատոր, 1912–13-ին՝ պրեմիեր մինիստր և արտ․ գործ, մինիստր, 1913–20-ին՝ Ֆրանսիայի պրեզիդենտ, 1922–24-ին և 1926–29-ին՝ վերստին պրեմիեր մինիստր։ Արտահայտել է խոշոր բուրժուազիայի շահերը, խոչընդոտել է սոցիալական ռեֆորմների անցկացմանը։ Պ–ի արտաքին քաղաքականությունն ուղղված էր Անտանտի ամրապնդմանն ու պատերազմի նախապատրաստմանը, Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանության հաստատմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պ․ զգալի ազդեցություն է գործել Ռուսաստանի քաղաքականության վրա։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Պ․ դարձել է սո–վետական երկրի թշնամի, կազմակերպել ու ոգեշնչել է ֆրանս․ իմպերիալիզմի հակասովետական ձեռնարկումները։ Պ․ երկդիմի և խարդախ քաղաքականություն է վարել արևմտահայության հարցում։ Հայկ․ բարենորոգումների ծրագիրը առաջ քաշելու ժամանակ (տես Հայկական բարենորոգումներ 1913–1914) ձևացել է հայերի պաշտպան, միաժամանակ, սակայն, վարկ տրամադրել Թուրքիային։ 1918–19-ին փարիսեցիական խոստումներով հրահրել է եղեռնից փրկված կիլիկիահայերի վերադարձը իրենց հարազատ տները, առանց ապահովելու նրանց անվտանգությունը քեմալական հրոսակների հարձակումներից։ Իր թուրքապաշտպան քաղաքականությամբ նպաստել է հակահայկ․ որոշումների ընդունմանը Լոգանի կոնֆերանսում (տես Լոզանի կոնֆերանս 1922–1923)։

Երկ․ An service de la France, v․ 1 – 10, P․, [1926–33]․ Ռ․ Սահակ յան

ՊՈՒԱՆՏԻԼԻՋՄ (ֆրանս․ pointillisme <pointiller–կետերով գրել), 1․ գեղանկարչության մեջ՝ նեոիմւցրեսիոնիզմի ընդունած կանոնավոր, մանր գունաբծերով նկարելու գեղանկարչական համակարգի անվանումներից մեկը, նույնն է ինչ դիվիզիոնիզմը։ 2․ Երաժշտ ու թյան մեջ, կոմպոզիցիայի ժամանակակից մեթոդներից, երբ երաժշտ․ միտքը շարադրվում է ինտոնացիոն և ռեգիստրային առումով միմյանցից հեռացված, պաուզաներով անջատված կարճատև մեկուսի հնչյունների միջոցով։ Կարևոր նշանակություն են ստանում յուրաքանչյուր հնչյունի գունատեմբրային երանգավորումը, ինչպես նաև այլ սոնորային ու աղմկային էֆեկտներ։ Երաժշտ․ Պ–ի հիմնադիրն է Ա․ Վեբեռնը, որի համար Պ․ դարձավ անհատական ոճի բնորոշ գծերից մեկը։ Պ․ մեծ տարածում է գտել ետպատերազմյան շրջանի ավանգարդիստների ստեղծագործության մեջ (Կ․ Շաոկ-հաուզեն,Պ․ Բուլեզ, Լ․ Նոնո և ուրիշներ)։ 1960-ական թթ․ վերջից Պ–ի որոշ հնարներ կիրառել են նաև սովետահայ կոմպոզիտորները իրենց մի շարք երկերում։ Գրկ․ Պաւ)լիշին Ս․, Արևմտյան ժամա–նակակից երաժշտության զարգացման ուղիների մասին, Ե․, 1981։ Когоутек Ц․, Техника композиции в музыке XX века, М․, 1976; с․ 182-84․ Ա․ Արեշաայան

ՊՈՒԱՍՈՆ (Poisson) Սիմեոն Դենի (1781 – 1840), ֆրանսիացի գիտնական, Փարիզի ԴԱ անդամ (1812), Պետերբուրգի ԴԱ պատվավոր անդամ (1826)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (1800)։ 1806-ից նույն դպրոցի, իսկ 1809-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են տեսական և երկնային մեխանիկային, մաթեմատիկային, մաթ․ ֆիզիկային, մագնիսականությանը են։ Հիդրոմեխանիկայում Պ․ ընդհանրացրել է Նավիե–Ստոքսի հավասարումը սեղմելի մածուցիկ հեղուկի շարժման համար՝ ջերմափոխանցման հաշվառումով։ Լուծել է առաձգականության տեսության մի շարք խնդիրներ, մուծել Պուասոնի գործակիցը և ընդհանրացրել առաձգականության տեսության հավասարումները անիզոտրոպ մարմինների վերաբերյալ։ Երկնային մեխանիկայի բնագավառում ուսումնասիրել է Արեգակնային համակարգի մոլորակների շարժման կայունությունը, զբաղվել մոլորակային ուղեծրերի խոտորումների և ծանրության կենտրոնի շուրջը Երկրի շարժման խնդիրների լուծմամբ։ Պոտենցիալի տեսության մեջ մուծել ԷՊուասոնի հավասար ու մը և կիրառել այն գրավիտացիայի և էլեկտրաստատիկայի խնդիրների լուծման համար։ Ունի նաև ինտեգրալ հաշվին, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսությանը նվիրված աշխատանքներ։ Հավանականությունների տեսության մեջ Պ․ ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը և սահմանային թեորեմներից մեկը (Պուասոնի թեորեմ, Պուասոնի բաշխում)։ Եղել է Պ․ Ս․ Լապչասի ատոմիզմի համոզված կողմնակիցը։

Գրկ․ Клейн Փ․, Лекции о развитии математики в XIX столетии, пер․ с нем․, ч․ 1, М․-Л․, 1937․

ՊՈՒԱՍՈՆԻ ԲԱՇԽՈՒՄ (Ս․ Դ․ Պուասոնի անունով), ամբողջաթիվ արժեքներ ընդունող պատահական մեծությունների հավանականությունների կարեոր բաշխումներից։ Պ․ բ․ ունեցողX պատահական մեծությունը X=k(k=l, 2, 3,․․․) ամբողջ արժեքները ընդունում է pk(X)= k/kl*e հավանականությամբ (Х-ն դրական պարամետր է)։ Պ․ բ․ ունեցող պատահական մեծության մաթ․ սպասումը և դիսպերսիան X է։ Xi և ճ2 պարամետրերով Պ․ բ․ ունեցող Xi և X2 պատահական մեծությունների գումարը Պ․ բ․ է՝ Xi + X2 պարամետրով։ Տեսական-հավանականային մոդելներում Պ․ բ․ օգտագործվում է և՝ որպես մոտարկող, և՝ որպես ճշգրիտ բաշխում։ Օրինակ, եթե ո անկախ փորձերում A1, A2,․․․, An անկախ պատահույթները հանդես են գալիս միևնույն p փոքր հավանականությամբ, ապա այդ պատահույթների որեէ k հատի միաժամանակյա հանդես գալու հավանականությունը մոտավորապես pk(np) է։ Մասնավորաբար, այդ մոդելը լավ է նկարագրում ռադիոակտիվ տրոհման պրոցեսը և ֆիզիկական այլ պրոցեսներ։ Որպես ճշգրիտ բաշխում Պ․ բ․ հանդես է գալիս պատահական պրոցեսների տեսության մեջ։

ՊՈՒԱՍՈՆԻ ԳՈՐԾԱԿԻՑ, առաձգական մարմնի նյութի ֆիզիկական բնութագիր, որը հավասար է մարմնի տարրի լայնական և երկայնական հարաբերական դեֆորմացիաների բացարձակ արժեքների հարաբերությանը։ Մուծել է Ս․ Դ․ Պուասոնը։ Ուղղանկյուն զուգահեռանիստը X, առանցքի ուղղությամբ (նկ․) ձգելիս այդ առանցքի երկայնքով տեղի է ունենում երկարացում՝ εx=a1–a/a<0, իսկ у և z ուղղահայաց առանցքների երկայնքով՝ սեղմում․ εy=b1–b/b<0, εz=c1–c/c<0, այսինքն՝ զուգահեռանիստի լայնական կտրվածքի նեղացում։ Պ․ գ․ հավասար է՝ Vyx=|εy|/εx կամ Vzx=|εz|/εx։ Իզոտրոպ մարմնի դեպքում Պ․ գ–ի մեծությունը չի փոխվում ոչ ձգումը սեղմումով փոխարինելիս, ոչ էլ դեֆորմացիայի առանցքների փոփոխության ժամանակ, այսինքն՝ vxy=vyx=vZx=v։ Անիզոտրոպ մարմիններում Պ․ գ․ կախված է առանցքների ուղղությունից (այսինքն՝ vxy≠Vyx≠Vzx)։ Պ․ գ․, առաձգականության մոդուլներից մեկի հետ, որոշում է իզոտրոպ մարմնի բոլոր առաձգական հատկությունները։ Պ․ գ–ի մեծությունը մետաղական նյութերի մեծ մասի համար մոտ է 0,3-ի։

ՊՈՒԱՏԻԵ, Պուատյե (Poitiers), քաղաք Ֆրանսիայում, Կլեն գետի ափին, Վիեն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Հիմնել են գալլերը։ IX–XVIII դդ․ Պուատու նահանգի և կոմսության գլխ․ քաղաքն էր։ Պ–ի մոտ տեղի են ունեցել խոշոր ճակատամարտեր։ 507-ին ֆրանկների թագավոր խլոդվիգը ջախջախել է վեստգոթերին և նվաճել հվ․ Դալլիան։ 732-ին ֆրանկական ծանր այրուձին Կարլոս Մարտելի գլխավորությամբ ջախջախել է Իսպանիայից ներխուժած արաբներին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ 1356-ի սեպտեմբերին, Հարյուրամյա պատերազմի (1337–1453) ժամանակ, անգլ․ զորքերը ջախջախել են Հովհան Ա Բարեպաշտ թագավորի ֆրանս․ ասպետական զորախումբը և գերել նրան։ Պ–ում պահպանվել են վաղ և ուշ միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ։