Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակահարմար գտավ երկրի քաղաքական ստատուսի հարցը լուծել հանրաքվեով։ 1967-ին կայացած հանրաքվեին մասնակցողների 60,5%-ը արտահայտվեց հօգուտ գոյություն ունեցող վիճակի պահպանման, 25%–ից ավելին բոյկոտեց հանրաքվեն։ Պ․ Ռ–ի կառավարող շրջանները [1968–72-ին իշխանության գլուխ կանգնած էր 1967-ին հիմնված Նոր առաջադիմական կուսակցության (ՆԱԿ) կառավարությունը] կողմ էին Պ․ Ռ․ միացնելու ԱՄՆ–ին իբրե 51-րդ նահանգ։ 1971–ին Պ․ Ռ–ի անկախության համար շարժում կազմակերպությունը վերակազմվեց Պ․ Ռ–ի սոցիալիստական կուսակցության։ 1972-ի ընտրություններում հաղթանակ տարավ ԺԴԿ, որը հանդես էր գալիս գոյություն ունեցող իրավիճակը պահպանելու օգտին։ 1973-ին ՄԱԿ–ի ապագաղութացման հատուկ կոմիտեն հաստատեց Պ․ Ռ–ի ժողովրդի ինքնորոշման և անկախության անկապտելի իրավունքները։ 1977-ից կառավարում է ՆԱԿ–ը։ Պ․ Ռ–ի ժողովուրդը շարունակում է պայքարը հանուն անկախության, սոցիալական առաջադիմության և դեմոկրատիայի։

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Նոր առաջադիմական կուսակցություն (ՆԱԿ), կառավարող կուսակցությունն է։ Առաջացել է 1967-ին՝ ՊՀԿ–ի պառակտման հետեանքով։ Պետական–հանրապետական կուսակցություն (ՊՀԿ), հիմնադրվել է 1898-ին։ Երկու կուսակցություններն էլ հանդես են գալիս Պ․ Ռ․ ԱՄՆ–ի նահանգի վերածելու օգտին։ ժողովրդադեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), հիմնադրվել է 1938-ին։ Հանդես է գալիս Պ․ Ռ–ի ներկայիս քաղ․ ստատուսը պահպանելու օգտին։ Պ․ Ռ–ի անկախության կուսակցություն (ՊՌԱԿ), հիմնադրվել է 1946-ին։ Մտնում է Սոցինտերնի մեջ։ Պուերտոռիկյան սոցիալիստական կուսակցություն (ՊՍԿ), հիմնադրվել է 1971-ին։ Պուերտոռիկյան կոմունիստական կուսակցություն (ՊԿԿ), հիմնադրվել է 1934-ին։ Պ․ Ռ–ի աշխատավորության ֆեդերացիա, հիմնադրվել է 1952-ին, ունի 200 հզ․ անդամ։ Պ․ Ռ–ի աշխատավոր ու թյան ազատ ֆեդերացիա, հիմնադրվել է 1899-ին։ Ունի ավելի քան 100 հզ․ անդամ։

Տնտեսությունը։ Պ․ Ռ․ հետամնաց գյուղատնտեսությամբ և զարգացող արդյունաբերությամբ երկիր է։ Տնտեսության մեջ տիրապետում է ամերիկյան կապիտալը։ Կա թույլ զարգացած հանքարդյունահանող արդյունաբերություն (արդյունահանում են միայն շինանյութեր և աղ)։ Գերակշռում են թեթև արդյունաբերության ձեռնարկությունները։ Զարգանում է նավթավերամշակման, նավթաքիմիայի, էլեկտրոնային, էլեկտրատեխ․ արդյունաբերությունը։ Դյուղատնտ․ հիմնական կուլտուրան շաքարեղեգն է։ 1978-ին արտադրվել է 182 հզ․ ա շաքար, 12244 մլն կվտ–ժ էլեկտրաէներգիա։ Ավտոճանապարհների երկարությունը 16730 կւէ է։ 1979-ին արտահանումը կազմել է 6000 մլն, ներմուծումը՝ 7920 մլն դոլլար։ Դրամական միավորը ամեր․ դոլլարն է։

Բժշկասանիտարական վիճակը և առողջապահությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1978-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 22,4, մահացությունը՝ 5,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 20,1։ Կյանքի միջին տևողությունը 71 տարի է։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, վաղ մանկական տարիքի հիվանդությունները, թոքաբորբը, տուբերկուլոզը։ Գերակշռում են մանկական վարակիչ հիվանդությունները, վիրուսային լյարդաբորբը, վեներական հիվանդությունները և աղիքային շիստոսոմատոզը։ 1979-ին կար 129 հիվանդանոց՝ 13,2 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 4,0 մահճակալ), այդ թվում՝ 85 հիվանդանոց 7,4 հզ․ մահճակալով՝ պետ․ հիմնարկներում։ Պետ․ բժշկ․ հիմնարկներում անվճար բուժօգնություն է ստանում բնակչության 60%-ը, լայնորեն տարածված է մասնավոր բժշկ․ պրակտիկան։ 1978-ին աշխատում էին 3,8 հզ․ բժիշկ (900 բնակչին՝ 1 բժիշկ), որից 2,2 հզ․ բժիշկ՝ պետ․ բժշկ․ հիմնարկներում, 639 ատամնաբույժ, 1,1 հզ․ դեղագործ և ավելի քան 7 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ է պատրաստում համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Առողջապահության ծախսերը կազմել են (1972) պետ․ բյուջեի 20% –ը։

Լուսավորությունը։ Պարտադիր կրթությունը սահմանվել է 1899-ին։ Կրթական համակարգում են մանկապարտեզները (4–5 տարեկաններ), գյուղական միակոմպլեկտ (եռամյա), տարրական (6-ամյա, 5 տարեկանից), միջնակարգ (3+3, 11 տարեկանից) դպրոցները։ Տարրականի հիմքով գործում են նաև պրոֆ-տեխ․ դպրոցներ՝ 2 Փուլով (2-ք–4)։ Դպրոցների զգալի մասը մասնավոր է։ Բուհերից են․ Պ․ Ռ–ի (հիմն․ 1903-ին, 8 մասնաճյուղով, Սան Խուան), կաթոլիկական (1948, մասնավոր, Պոնսե), Միջամերիկյան (1912, մասնավոր, 7 մասնաճյուղով, Սան Խերման) համալսարանները, կան նաև եկեղեցական մասնավոր կոլեջներ։ Գործում է 28 գրադարան, համեմատաբար խոշոր է Պ․ Ռ–ի համալսարանի գլխավոր գրադարանը (հիմն․ 1903-ին, ավելի քան 417,2 հզ․ գիրք)։ Երկրում կա 9 թանգարան (գրքի տունը, Ազգ․ գվարդիայի ռազմականը, գեղեցիկ արվեստներինը և ուրիշներ)։

Մամուլը, ռադիոհաղորդումները հեռուստատեսությունը։ Օրաթերթերից են՝ «Մունդո» («Е1 Mundo», 1919-ից), «Իմպարսիալ» («Е1 Imparcial», 1932-ից), «Նուեվո դիա> («Е1 nuevo Dia>, 1909-ից), «Սան–Խուան սթար» («San Juan Star», 1959-ից), «Պուեբլո» («Е1 Pueblo, Պ․ Ռ–ի կոմկուսի օրգան)։ Գործում է ավելի քան 80 ռադիո– և 17 հեռուստակայան (բոլորը մասնավոր)։

Գրականությունը։ Զարգանում է իսպաներենով։ XVI դ․ կեսերին իսպանացիների կողմից գրեթե լրիվ բնաջնջված բնիկների գրականությունը չի պահպանվել։ Կրեոլները և ներբերված նեգր ստրուկները մինչև XIX դ․ ունեցել են միայն բանահյուսություն։ XIX դ․ գրականության մեջ գերիշխել է ռոմանտիզմը, որը ներկայացված է Ս․ Վիդարտեի (1827–1848), Ա․ Տապիա ի Ռիվերայի (1826–82) և ուրիշների պոեզիայով։ Հեղաֆոխական–դեմոկրաւո է․ դե Օստոսի (1839– 1903) ստեղծագործությունը ռոմանտիզ-