տոհմական համայնքի հաստատությունները։ 1598-ին Պ–ի հողերը հայտարարվեցին իսպ․ տիրույթներ։ 1680-ին Պ․ ապստամբեցին ու վտարեցին իսպանացիներին, սակայն 1693-ին իսպ․ տիրապետությունը վերահաստատվեց։ Պ․ իսպանացիներից սովորեցին անասնապահություն, ցորենի մշակություն, այգեգործություն։ 1821-ին Պ–ի բնակության տարածքը դարձավ Մեքսիկայի մի մասը, 1848-ին, ամերիկա–մեքսիկական պատերազմի (1846–1848) հետևանքով, այն բռնագրավեց ԱՄՆ–ը՝ խլելով Պ–ի լավագույն հողերը, արոտավայրերը, ջրանցքները։ Պ․ սկսեցին զբաղվել հիմնականում վարձու աշխատանքով։ Պ–ի այժմյան համայնքներում տեղի է ունենում հասարակականտնտեսական շերտավորում, առաջացել է մտավորականություն, որի առաջավոր ներկայացուցիչները պայքարում են հնդկացիների իրավունքների համար։
Գրկ. - Народы Америки, т․ 1, М․․ 1959․
ՊՈՒԵԲԼՈ, Հս․ Ամերիկայի հվ–արմ․ հնդկացիների (տես Պուեբչո, հնդկացիներ) բնակավայրերի իսպաներեն անվանումը (XVI դարից)։ Պ․ հաճախ բաղկացած էր բազմասենյակ և բազմահարկ (մինչե 5–6 հարկ) մեկ տնից, որ տեղավորում էր 1–3 հզ․ բնակիչ։ Կառուցվել են ավազաքարի սալերից կամ հում աղյուսից։ Պ–ի վարի հարկը առանց լուսամուտների և դռների պահեստարան էր, որի հարթ ծածկի վրա դարավանդաձև դեպի վեր բարձրացող բնակելի հարկերը միմյանց հետ կապվում էին հենովի աստիճաններով։ Պ–ի հատակագիծը սովորաբար П-աձև կամ աղեղնաձև էր, երբեմն էլ արտաքին խուլ պատերով կազմում էր փակ շրջան, որի կենտրոնում ներքին բակն էր։ Որոշ Պ–ներ բաղկացած էին համալիր կազմող մեկ ընդհանուր պատով 1 – 2 հարկանի տներից։ Պ–ի ւավագույն նմուշը Բոնիտո Պ․ է (XII դ․)։ Այն փակ շրջանի տեսքով, արտաքին խուլ պատերով, բակի կենտրոնում պաշտամունքային կառույցներով, 600 սենյականոց տուն–ամրոց է։ Եղել են նաև ժայռակերտ Պ–ներ՝ կառուցվել են ժայռի կարկառվածքի տակ կամ ժայռափոր։ ժամանակակից Պ–ում համայնքային բազմահարկ տների Փոխարեն կառուցվում են մեկ ընտանիքի համար նախատեսված մեկ սենյականոց, կավածեփ, հողե հատակով խրճիթներ կամ 2–4 սենյականոց կոտեջներ։
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (Puerto Rico), Պուերտո Ռիկոյի ազատ միացված պետություն, երկիր Վեստ Ինդիայում, համանուն կղզու, ինչպես նաև Վիեկես, Կուլեբրա, Մոնա և մի քանի այլ ոչ մեծ կղզիների վրա։ ԱՄՆ–ի տիրույթն է։ Հս–ից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, հվ–ից՝ Կարիբյան ծովի ջրերով։ Տարածությունր 8,9 հզ․ կմ2 է, բն․՝ 3,3 մլն (1980)։ Վարչականորեն բաժանվում է 8 օկրուգի։ Վարչական կենտրոնը՝ Ման Խուան։ Գործադիր իշխանությունն իրականացնում է ընտրովի նահանգապետը, որը գլխավորում է 1սորհրդակցական խորհուրդը (կազմվում է նահանգապետի նշանակած 9 մինիստրներից)։ Օրենսդիր գերագույն իշխանությունն իրականացնում է ԱՄՆ–ի կոնգրեսը, որտեղ Պ․ Ռ․ ներկայացնում է ռեզիդենտ–կոմիսարը։ Ինքնավարության շրջանակներում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Պ․ Ռ–ի երկպալատ (սենատ, ներկայացուցիչների պալատ) Օրենսդիր ժողովը։
Բնությունը։ Ամենամեծ կղզին՝ Պուերտո Ռիկոն, ունի լեռնային մակերևույթ։ Արմ–ից արլ․ ձգվում է Կորդիլիերա Աենտրալ լեռնաշղթան (բարձրությունը մինչև 1338 մ)։ Հս․ և հվ․ ափերի երկայնքով տափարակ դաշտավայրեր են։ Կան մանգանի և երկաթի հանքավայրեր։ Լինում են երկրաշարժեր։ Կլիման արևադարձային պասսատային է։ Միջին ամսական ջերմաստիճանը դաշտավայրերում 24–28°C է, լեռներում՝ մի քանի աստիճանով պակաս։ Տարեկան տեղումները 900–2500 մմ են։ Հաճախակի են ուժեղ փոթորիկները։ Դետերը կարճ են, սրընթաց, ոչ նավարկելի։ Հս․ լանջերին պահպանվել են մշտադալար և խառն անտառներ, հվ․ լանջերին՝ չորադիմացկուն թփուտներ։ Կենդանական աշխարհը աղքատ է։ Շատ են չղջիկները, սողուններն ու ցամաքային կակղամորթները։
Բնակչությունը։ Հիմնական բնակիչները էկուերաոոիկացիներ են։ Պաշտոնական լեզուներն են անգլ․ ու իսպ․, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 380 մարդ է (1980)։ Իփտ են բնակեցված մերձափնյա շրջանները։ Կարևոր քաղաքներն են Աան Իգուանը, Բայամոնը, Պոնսեն, Մայագուեսը, Կագուասը։
Պատմական տեղեկանք։ Մինչև եվրոպ․ գաղութացումը Պուերտո Ռիկո կղզում բնակվել են հնդկացի ցեղեր, որոնցից մեկի անունով կղզին կոչվել է Բորիկեն։ 1493-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է կղզին և կոչել Ման Խուան Բաուտիստա (Ա․ Հովհաննես Մկրտիչ)։ ժամանակակից անվանումը, որ նշանակում է «հարուստ նավահանգիստ», տվել են իսպանացիները կղզին գաղութացնելու ժամանակ։ Մինչև XVI դ․ կեսը իսպ․ նվաճողները գրեթե ամբողջովին ոչնչացրել են դիմադրող հնդկացիներին և իբրե աշխատուժ Աֆրիկայից ներմուծել նեգր ստրուկներ։ Անգլ․, ֆրանս․, հոլանդ, ծովահենները հաճախ փորձել են զավթել կղզին։ Կղզու բնակիչները բազմիցս ապստամբել են (1835, 1838, 1868) իսպ․ գաղութարարների դեմ։ 1873-ին Պ․ Ռ–ում վերացվել է ստրկությունը, 1897-ին կղզին ստացել է սահմանափակ ինքնավարություն։ XIX դ․ 1-ին կեսին սկսվել է ԱՄՆ–ի էքսպանսիան Պ․ Ռ․, իսկ 1898-ի իսպանաամեր․ պատերազմի ժամանակ ԱՄՆ զավթել է Պ․ Ռ․։ Սկզբում կառավարել է ԱՄՆ–ի կոնգրեսից նշանակված, իսկ 1947-ից՝ պուերտոռիկացր ընտրովի նահանգապետը։ Պ․ Ռ․ դարձել է ամեր․ կապիտալի արտահանման օբյեկտ։ 1934-ին, դասակարգային պայքարի սրման պայմաններում, ստեղծվել է Պ․ Ռ–ի կոմկուսը, ուժեղացել է հակաիմպերիալիստական պայքարը։ 1938-ին ստեղծվել է ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որն առաջ է քաշել երկրի տնտեսության զարգացման խնդիրը, հաղթել կոնգրեսի 1940-ի ընտրություններում։ 1943-ի ագրարային օրենքով, տաս տարվա ընթացքում, խոշոր հողատերերից ետ գնվել և տարաժամկետ վճարումով անհող գյուղացիներին է հանձնվել մոտ 95 հզ․ ակր հող։
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո, Լատինական Ամերիկայում ազգային–ազատագր․ շարժման վերելքի պայմաններում, Պ․ Ռ․ դիմեց (1945) ԱՄՆ–ի կոնգրեսին՝ թույլատրել Պ․ Ռ–ի ժողովրդին որոշելու իր երկրի կառավարման ձևը։ ԱՄՆ–ի կառավարությունն ստիպված որոշ զիջումներ արեց, իսպաներենը անգլերենին զուգընթաց ճանաչվեց պետ․ լեզու են։ 1952-ին ԱՄՆ–ի պարտադրած սահմանադրությամբ Պ․ Ռ․ հռչակվեց «ազատակամ միացած պետություն», սակայն փաստորեն մնում էր ԱՄՆ–ից քաղ․, տնտ․ և ռազմ, կախվածության մեջ։ Կուբայական հեղափոխության ազդեցության տակ, 1959-ին Պ․ Ռ–ում ստեղծվեց ազգ․ ճակատ՝ Պ․ Ռ–ի անկախության համար շարժում կազմակերպությունը։ Ազգ․ շարժման վերելքը ստիպեց ԱՄՆ–ի կոնգրեսին 1964-ին որոշում ընդունել Պ․ Ռ–ի քաղ․ և տնտ․ խնդիրներն ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ 1966-ին Պ․ Ռ–ի և ԱՄՆ–ի միացյալ հանձնաժողովը