Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յում։ Առիթն էր մ․ թ․ ա․ 219-ին Հաննիբալի հարձակումը Հռոմի դաշնակից իսպ․ Սագունտում քաղաքի վրա։ Մինչ հռոմեացիները նախատեսում էին ռազմ, գործողությունները վարել Աֆրիկայում և Իսպանիայում, Հաննիբալը, կանխելով նրանց, աննախադեպ անցում է կատարել Ալպյան լեռներով և ներխուժել Իտալիա։ 218-ին Տիկինոս և Տրեբիա գետերի, 217-ին Տրազիմենուս լճի, 216-ին Կաննեի մոտ Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին, բայց մ․ թ․ ա․ 212-ից նախաձեռնությունն անցել է հռոմեացիներին։ Մ․ թ․ ա․ 212–211-ին նրանք գրավել են Սիրակուսեն Աիկիլիայում (այդ ժամանակ էլ սպանվել է Արքիմեդը), Կապուտն՝ Իտալիայում։ Իսպանիայում գործող հռոմ․ բանակը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի (տես Սկիլցիոններ) գլխավորությամբ գրավել է Կարթագենի գլխ․ ամրությունը՝ Նոր Կարթագենը (մ․ թ․ ա․ 209)։ Մ․ թ․ ա․ 207-ին Իտալիայի հս–ում, հռոմ․ զորքը պարտության է մատնել Հաննիբալին օգնության եկած կարթագենական զորքին, մ․ թ․ ա․ 204-ին Սկիպիոնի գլխավորությամբ ափ է իջել Աֆրիկա՝ Կարթագեն քաղաքի մոտ։ Մ․ թ․ ա․ 203-ին Հաննիբալը ետ է կանչվել Աֆրիկա և մ․ թ․ ա․ 202-ին Զամայի ճակատամարտում պարտվել։ Մ․ թ․ ա․ 201–ին կնքվել է հաշտություն, Կարթագենը հրաժարվել է Իսպանիայից, զրկվել Աֆրիկայում պատերազմ վարելու իրավունքից, ոչնչացրել իր նավատորմը, վճարել մեծ ռազմատուգանք։

III Պունիկյան պատերազմ (մ․ թ․ ա․ 149–146)։ Հռոմն, օգտվելով Նումիդիայի դեմ պատերազմում Կարթագենի պարտությունից, 149-ին պաշարել է Կարթագեն քաղաքը։ Երեք տարի քաղաքի բնակչությունը պաշտպանվել է, միայն 146-ի գարնանը հռոմեացիները գրավել են այն, հիմնովին ավերել և բնակիչներին վաճառել ստրկության։ Կարթագենի պետության տարածքի մի մասը տրվել է Նումիդիային (որը կռվում էր Կարթագենի դեմ), մյուս մասը վերածվել է հռոմեական պրովինցիայի՝ Աֆրիկա անունով։

Պ․ պ–ում հաղթանակի հետեանքով Հռոմը պոլիսից վերածվել է միջերկրածովյան խոշոր պետության, իր տիրապետությունը հաստատել Միջերկրականի արմ․ մասում։

Գրկ․ Машкин Н․ С․, Последний век Пунического Карфагена, «Вестник древней истории», 1949, № 2․

ՊՈՒՆԿՏ (լատ․ punctum – կետ) պոլիգրաֆիայում, երկարության միավոր, հավասար դյույմի -1/72 մասին։ Ծառայում է տպագրական տարրերի, բացատանյութերի, տպատառերի չափսերը (կեգել) որոշելու համար։ ՍՍՀՄ–ում և եվրոպական մի շարք երկրներում, որտեղ որպես հիմք ընդունված է ֆրանս․ դյույմը (27,1 մմ), մեկ Պ․ հավասար է 0,376 մմ։ Չափերի անգլո–ամերիկյան համակարգում, որտեղ օգտագործում են անգլ․ դյույմը (25,4 մմ), 1 Պ=0,351 մմ։

ՊՈՒՆԿՑԻԱ (< լատ․ punctio – ծակում), որևէ խոռոչի, արյան անոթի պատի, սնամեջ կամ պարենքիմատոզ օրգանի, ուռուցքի, ինֆիլտրատի ծակումը՝ բուժիչ կամ ախտորոշիչ նպատակով։ Ախտորոշիչ Պ․ կիրառվում է հիվանդությունների ճիշտ ախտորոշման նպատակով՝ խոռոչի (օրինակ՝ թոքամգի) պարունակության բջջաբանական, կենսաքիմ․ և բակտերիալոգիական հետազոտությամբ կամ ախտահարված օրգաններից վերցված բջիջների մանրադիտակային, ուլտրամանրադիտակային, բջջա–քիմ․ և քրոմոսոմային ուսումնասիրությամբ, սրտի խոռոչների, արյան խոշոր անոթների, ողնուղեղային խողովակի ճնշումը չափելու, ինչպես նաև ռենտգենախտորոշման նպատակով խոռոչների մեջ կոնտրաստային նյութ ներարկելու համար։ Բուժիչ Պ․ կատարվում է խոռոչից ախտաբանական պարունակությունը (թարախ, արյուն, օդ, հեղուկներ) հեռացնելու, այն լվանալու և դեղանյութեր ներարկելու համար։ Հաճախ ախտորոշիչ և բուժիչ Պ–ները զուգակցվում են։ Առավել հաճախ կատարում են․ երակի Պ․՝ արյուն վերցնելու, արյան բացթողման, փոխներարկման և դեղորայք ներարկելու նպատակով, թոքամզի խոռոչի Պ․՝ արտաքիրտային թոքամզաբորբի դեպքում և օդի հեռացման, ինչպես նաև արհեստական պնեմոթորաքս առաջացնելու նպատակով են։ Որովայնի խոռոչի Պ․՝ ջրգողության դեպքում, հոդերի Պ․՝ բուժիչ և ախտորոշիչ նպատակով, ողնուղեղային խողովակի Պ․՝ ողնուղեղային հեղուկի քննության, ռենտգենյան կոնտրաստային նյութ կամ դեղամիջոցներ ներարկելու համար, միզապարկի Պ․՝ միզապահության և կաթետեր անցկացնելու անհնարինության դեպքում։

Պ․ կատարում են ցավազրկման պայմաններում՝ շպրիցով, հատուկ ասեղներով կամ տրոակարով՝ պահպանելով հականեխության և ցավազրկման բոլոր կանոնները։

ՊՈՒՇԿԻՆ Ալեքսանդր Մերգեեիչ [26․5(6․6)․1799, Մոսկվա –29․1(10․2)․1837, Պետերբուրգ, թաղված է Պսկովի նահանգի Սվյատիե Դորի վանքում (այժմ՝ Պսկովի մարզի Պուշկինսկիե Գորի ավանում)], ռուս բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ։ Ռուս նոր գրականության հիմնադիր։ Սերում է ազնվական տոհմից։ Պետրոս I-ի դարաշրջանի ռազմ, գործիչ, եթովպացի Հաննիբալի ծոռը(մոր կողմից)։ Նախնական կրթությունն ստացել է ընտանեկան ուսուցիչների մոտ, 1811–17-ին սովորել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ Պուշկին) պետ․ լիցեյում։ Այստեղ էլ նա սկսել է գրել բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է այդ տարիներին։ Մակայն Պ–ի գրական համբավը լայն տարածում է ստացել հատկապես 1817–20-ին, երբ լիցեյն ավարտելուց հետո ապրել է մայրաքաղաքում, աշխատել արտաքին գործերի կոլեգիայում։ Պ․ ակտիվորեն մասնակցել է գրական–հասարակական կյանքին (<Արզամաս>, «Կանաչ լամպ», գրական խմբակներ)։

Պ–ի հասարակական աշխարհայացքի ձեավորման համար որոշիչ դեր են խաղացել Հայրենական պատերազմում ռուս ժողովրդի հաղթանակի առաջացրած ոգեվորությունը և 1810-ական թթ․ կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը։ Թեե Պ․ անձամբ չի մտել գաղտնի խմբակների մեջ, բայց նրա քաղ․ լավագույն բանաստեղծությունները («Ազատություն», 1817, «Գյուղը», 1817, «Չաադաեին», 1818 են) ուղղակի արձագանքել են դեկաբրիստական շարժմանը, փառաբանել ազատությունը, նշավակել բռնությունը։ Այս գործերի համար, որոնց ձեռագրերը լայն տարածում են ստացել, ցարական կառավարությունը Պ–ին աքսորել է Ռուսաստանի հարավ, որտեղ նա մնացել է չորս տարի (1820–1824), ապրել տարբեր վայրերում (Հս․ Կովկաս, Ղրիմ, Քիշնե, Օդեսա)։ Ստեղծագործական առումով դա պուշկինյան ռոմանտիզմի ծաղկման շրջանն է։ Դեռես մինչ աքսորը Պ․ գրել էր «Ռուսլան և Լյուդմիլա» (հրտ․ 1820, հայ․ հրտ․ 1953) ռոմանտիկական պոեմը, որն ազգ․ բանահյուսության օգտագործման և պոեզիայի ժողովրդայնության հասնելու առաջին լուրջ քայլն էր։ Աքսորի տարիներին ստեղծել է իր «հարավային պոեմները» («Կովկասի գերին», 1820–21, հայ․ հրտ․ 1937, «Ավազակ եղբայրներ», 1921–1922, հայ․ հրտ․ 1937, «Բախչիսարայի շատրվանը», 1823, հայ․ հրտ․ 1937, «Գնչուներ», 1824, հայ․ հրտ․ 1937), որոնք դարձան նրա ռոմանտիզմի առավել լրիվ մարմնավորումը։ Պ․ ստեղծել է ոգով ուժեղ և հպարտ հերոսների կերպարներ, որոնք հակադրվում են տիրող պայմաններին, հաստատում անհատի և հասարակության ազատության ու իրավունքների գաղափարը։ Միաժամանակ «Գնչուներ» պոեմում, հանձին գլխ․ հերոս Ալեքոյի, դատապարտվում է ռոմանտիկական անհատապաշտությունը, դա սկզբունքորեն կարեոր քայլ էր բայրոնական ռոմանտիզմի ազդեցությունը հաղթահարելու և ռեալիզմի դիրքերն անցնելու ճանապարհին։

1824–26-ին Պ․ եղել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում, տեղական իշխանության հսկողության տակ։ Դրանք նրա ստեղծագործության մեջ ռեալիզմի հաղթանակի տարիներն էին, երբ նա իրեն գիտակցել է իբրե «իրականության բանաստեղծ» և իր առջե խնդիր դրել վերստեղծել կյանքի օբյեկտիվ պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ։ Այդ սկզբունքները առաջին անգամ լիարժեք արտահայտություն են գտել «Գրաֆ Նուլին» (1824) պոեմում և մանավանդ «Բորիս Գոդունով» (1825, հայ․ հրտ․ 1950) պատմ․ ողբերգության մեջ։ Վերջինս դրամատիկական երկի շեքսպիրյան սկզբունքները ստեղծագործաբար կիրառելու արդյունք է, ռեալիստական պատմականության և օբյեկտիվության հետեողական մարմնավորման օրինակ։ Ողբերգության մեջ, իր խոսքերով ասած, Պ․ բացահայտել է «մարդու և ժողովրդի ճակատագիրը», «կրքերի ճշմարտացիությունը, զգացմունքների ճշմարտանմանությունը ենթադրվող հանգամանքներում»։ Հերոսների վիճակը պայմանավորված է «ժողովրդի կարծիքով», այսինքն՝ ժողովրդի վերաբերմունքով