Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յափիլ․ պաթոսը ուժգնացել է հատկապես այդ շրջանում («Մովսեսը ջուր է բխեցնում ժայռից», մոտ 1648, էրմիտաժ, Լենինգրադ, <Արկադիայի հովիվները» կամ «Et in Arcadia ego», 2-րդ տարբերակ, մոտ 1650, «Ինքնադիմանկար», 1650, երկուսն էլ՝ Լուվր, Փարիզ, «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», մոտ 1658, էրմիտաժ, Լենինգրադ)։ 1640-ական թվականներից, զարգացնելով իդեալական բնանկարի սկզբունքները, Պ․ բնությունը ներկայացրել է որպես կատարելության և նպատակահարմարության մարմնավորում․ նա բնանկար է ներմուծել կարծես տարբեր տարերքներ անձնավորող դիցաբանական կերպարներ («Բնանկար Պոլիֆեմոսի պատկերով», մոտ 1649, էրմիտաժ, Լենինգրադ), դիմել աստվածաշնչյան և ավետարանական ավանդապատումներին, արտահայտելով (ստոիցիզմի ոգով) մարդու և շրջապատող աշխարհի փոխհարաբերությունը կանոնավորող բարձրագույն անհրաժեշտության կամ ճակատագրի՝ որպես նախասկզբի գաղափարը («Հովհաննես Աստվածաբանը Պատմոսում», նկ․ տես հ․ 5, էջ 432–433, աղ․ XIV)։ Կերպարվեստում կլասիցիզմի տեսական սկզբունքները իրենց ձևակերպումն են գտել Պ–ի նամակներում, հատկապես, «Մոդուսների» մասին ուսմունքում։

Պատկերազարդումը տես 512-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Вольская В․Н․, Пуссен, М․, 1946․

ՊՈՒՍՏՈՎՈՅՏ Վասիլի Ստեպանովիչ (1886–1972), սովետական սելեկցիոներ։ ՍՍՀՄ ԴԱ (1964) և ՀամԳԳԱ (1956) ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1957, 1963), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Կուբանի գյուղատնտ․ ինստ–ը (Կրասնոդար, 1926), որտեղ եղել է գենետիկայի, սելեկցիայի և սերմնաբուծության ամբիոնի վարիչ (1926–30)։ 1912-ին Կուբանի գյուղատնտ․ դպրոցին կից կազմակերպել է «Կրուգլիկ» սելեկցիոն փորձադաշտը, որը 1932-ին վերակազմվել է Ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ–ի։ 1935–72-ը այս ինստ–ում եղել է ձիթատու կուլտուրաների սելեկցիայի և սերմնաբուծ․ բաժնի ու արևածաղկի սելեկցիայի լաբորատորիայի վարիչը։ Պ․ արևածաղկի ձիթատու սորտերի սելեկցիայի նախաձեռնողներից է։ Մշակել է արևածաղկի սերմնաբուծությունը բարելավող նոր, բարձրարդյունավեա սելեկցիայի համակարգեր։ Ստեղծել է արևածաղկի բարձր ձիթատու (բացարձակ չոր սերմերի յուղայնությունը մինչև 57%), վարակադիմացկուն 20 սորա։ 1974-ին Պ–ի ստեղծած սորտերը ՍՍՀՄ–ում զբաղեցնում էին արևածաղկի սորտային ցանքերի կեսից ավելին, արտասահմանյան երկրներում՝ մոտ 1 մլն հա։

ՌՍՖՍՀ III–V և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգեվատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով, մեդալներով, արտասահմանյան երկրների 3 շքանշաններով։ ՍՍՀՄ պետ․ (1946), լենինյան (1959) մրցանակներ։

Երկ․Избр․ труды, М․, 1966; Руководство по селекции и семеноводству масличных культур, под общ․ ред․ В․ С․ Пустовойта, М․, 1967; Приемы выращивания семян подсолнечника, Краснодар, 1969․

ՊՈՒՏԻԼՈՎՅԱՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ 1905, Ռուսաստանում ստեղծված հեղափոխական իրադրության պայմաններում Պետերբուրգի մետալուրգիական և մեքենաշինական Պուտիլովյան (այժմ՝ Լենինգրադի Կիրովի անվան) գործարանի բանվորների (ավելի քան 12 հզ․ մարդ) գործադուլը։ Առիթը գործարանից 4 բանվորների հեռացումն էր։ Պուտիլովականները 1904-ի դեկտ․ 29-ին պահանջեցին վերականգնել բանվորներին և աշխատանքից ազատել նրանց հեռացնող վարպետին։ Գործարանի վարչությունը մերժեց բանվորների պահանջը։ 1905-ի հունվ․ 2-ին պուտիլովյան և այլ գործարանների բանվորները մշակեցին նոր պահանջներ․ 8-ժամյա աշխատանքային օր, նվազագույն աշխատավարձի սահմանում ևն։ Վարչությունը չնդունեց նաև այս պահանջները։ Հունվ․ 3-ին սկսվեց գործադուլը։ ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեն միջոցներ ձեռք առավ, որպեսզի պուտիլովականների գործադուլը վերածվի քաղաքի բանվորների համնդհանուր գործադուլի։ Հունվ․ 4-ին պուտիլովականներին միացան քաղաքի մի շարք գործարանների ու ֆաբրիկաների բանվորներ։ Հունվ․ 7–8-ին գործադուլը դարձավ համընդհանուր՝ ոչ լրիվ տվյալներով ընդգրկելով 456 ձեռնարկության 113 հզ․ (այլ տվյալներով՝ 150 հզ․) բանվորներ։ Այդ օրերին Պետերբուրգում լույս չէին տեսնում թերթեր, արդ․ և առևտր․ կյանքը ջլատվել էր։ Պուտիլովականները մասնակցեցին ցարին ուղղված խնդրագիր կազմելուն և դեպի Ձմեռային պալատ 1905-ի հունվարի իննի խաղաղ երթին (տես «Արյունոտ կիրակի»)։ Երթի գնդակոծումը (45 պուտիլովական սպանվեց, 61-ը՝ ծանր վիրավորվեց) ուժեղացրեց բանվորների հուզումները։ Պուտիլովյան գործարանում աշխատանքները վերականգնվեցին միայն հունվ․ 18-ին։

Գրկ. Мительман М․, Глебов Б․, Ульяновский А․, История Путиловского завода․ 1801–1917, 3 изд․, М․, 1961; История рабочих Ленинграда, т․ 1, Л․, 1972․

ՊՈՒՏՈՐԱՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, առավել բարձրադիր և խիստ կտրտված լեռնազանգված Միջին Սիբիրական սարահարթում, Պյասինա, իյետա գետերի վերնագավառում, և Ստորին Տունգուսկայի աջափնյա վտակների ավազանում, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի հս–արմ–ում։ Բարձրությունը մինչև 1701 է։ Ռելիեֆում զուգակցվում են հարթ սարավանդները, մնացորդային սեղանաձև լեռները և խոր (մինչև 500–800 մ) հովիտները։ Լանջերը՝ մինչև 500 մ բարձրությունները, անտառածածկ են, 500–700 if թփուտային տունդրան է, ջրբաժան ընդարձակ տարածություններում՝ քարքարոտ, քարաքոսային տունդրան։

ՊՈՒՏՐԱՄԵՆՏ (Putrament) Եժի (ծն․ 1910, Մինսկ), լեհ գրող։ 1944-ից Լեհ․ բանվ․ կուսակցության (1948-ից՝ ԼՄԲԿ), 1964-ից՝ ԼՄԲԿ ԿԿ անդամ։ Ավարտել է Վիլնոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1934)։ Երկրորդ համաշխարհայիե պատերազմի (1939–45) ժամանակ ՍՍՀՄ–ում Լեհ հայրենասերների միության և լեհ․ զորքի Առաջին բանակի կազմակերպիչներից։ Եղել է ԼԺՀ դեսպան Շվեյցարիայում (1945–47) և Ֆրանսիայում (1947–50)։ Հրատարակվել են Պ–ի «Իրականություն» (1947), «Սեպտեմբեր» (1951), «Խաչուղի» (1954), «Նոյան տապան» (1961), «Խորթ զավակներ» (1963), «Թերահավատներ» (1967), «Վայրի խոզ» (1964), «Թավուտ» (1966), «Բոլդին» (1969) վեպերը։ Հանդես է գալիս նաև որպես նովելիստ («Փախուստ», 1978, «Վերադարձ», 1978) և ակնարկագիր։ Գրել է «Կես դար» (հ․ 1–4, 1961–70) հուշերի գիրքը։ Պ–ի ստեղծագործությանը բնորոշ են սուր հարցադրումը, դրամատիկ բախումն ու շարժուն գործողությունը, հակումը դեպի սուր բանավեճը։ ԼԺՀ պետ․ մրցանակ (1953, 1955, 1964)։

ՊՈՒՐԱԿ, կանաչապատ ոչ մեծ տարածք (0,1–2,0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտ․ ձևավորման համար։ Պ․ ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտ․ համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության (Սպանդարյանի անվ․ հրապարակը Երևանում)։ Պ–ի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական (Մարսյան դաշտը Լենինգրադում), այնպես էլ ազատ՝ բնապատկերային (Երևանի օպերայի և բալետի թատրոնի Պ․)։ Պ–ի ճարտ․ հորինվածքի կարևոր տարրերն են քանդակները, հուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Պ–ները ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը։ Տես նաև Պարտեզասքուրակային արվեստ։

Գրկ․ Луиц Л․ Б․, Городское зеленое строительство, М․, 1966; Залесская Л․ С․, Микулина Е․ М․, Ландшафтная архитектура, М․, 1979․ Ա․ Կանարսն

ՊՈՒՐԻԶՄ, հոսանք 1910-ական թթ․ վերջի–1920-ական թթ․ ֆրանս․ գեղանկարչության մեջ։ Հիմնադիրներն ու գլխ․ ներկայացուցիչներն են Ա․ Օզանֆանը և Շ․ է․ ժաներեն (Լը Կորբյուզիե)։ Չընդունելով կուբիզմի 1910-ական թթ․ դեկորատիվությունը, բնօրինակի կամայական ձևախախտումները, պուրիտոները ձգտել են կայուն առարկայական ձևերի հստակ, ռացիոնալիստական հաղորդման, «առաջնային» տարրերի պատկերման, որոնց