Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկալման համար կծախսվեր նվազագույն էներգիա։ Պուրիսաների գործերին բնորոշ են ընդգծված հարթայնությունը, առարկաների (դիտավորյալ միատիպ՝ սափորներ, բաժակներ են) կիսաթափանցիկ ուրվապատկերի սահուն ռիթմիկան։ Հաստոցային նկարներում հետագա զարգացում չունենալով՝ Պ–ի էապես վերաիմաստավորված տեսությունը կիրառում գտավ ժամանակակից ճարտ–յան մեշ, հատկապես Լը Կորբյուզիեի կառույցներում։

ՊՈՒՐԻԶՄ (ֆրանս․ purisme, < լատ․ purus–մաքուր), տես Մաքրամուություն լեզվական։

ՊՈՒՐԻՆ, իմի դազոլո –4՝,5՝–4,5– պիրիմիդին, C5H4N4, մոլեկուլում իմիդազոլային և պիրիմիդինային կոնդենսված օղակներ պարունակող միացություն։ Անգույն բյուրեղային նյութ է, հալ․ ջերմաստիճանը՝ 216–217°C, լավ է լուծվում ջրում և տաք սպիրտում, վատ՝ ացետոնում, եթերում, քլորաֆորմում։ Բնության մեջ տարածված են Պ–ի ածանցյալները՝ պուրինային հիմքերը, որոնք մտնում են նուկչեինաթթուների, ադենոզինի, նուկլեոտիդների, կոֆերմենտների, ալկաչոիդների, վիտամինների, անտիբիոտիկների բաղադրության մեջ և կարեոր դեր են խաղում բազմաթիվ կենսական պրոցեսներում։ Պուրինային և պիրիմիղինային հիմքերն իրականացնում են ժառանգական ինֆորմացիայի ծածկագրումը նուկլեինաթթուներում և այն փոխանցում սպիտակուցներին՝ կենսասինթեզի ընթացքում։

ՊՈՒՐԻՆԱՅԻՆ ՀԻՄՔԵՐ, պուրիններ, բնական ազոտային հետերոցիկլիկ միացությունների խումբ, պուրինի ածանցյալները։ Ինչպես ազատ վիճակում, այնպես էլ ավելի բարդ միացությունների կազմում կարևորագույն դեր են կատարում կենդանի բնության մեջ։ Մտնում են նուկլեինաթթուների կազմի մեջ (ադենին, գուանին և մի քանի, այսպես կոչված, մինորային Պ․ հ․)։ Գլիկոգիդային կապերով կապվելով ռիբոզի (ՌՆԹ–ում) և դեզօքսիռիբոզի (ԴՆԹ–ում) հետ առաջացնում են նուկլեոզիդներ։ Պ․ հ–ի քանակը ԴՆԹ–ում հավասար է, իսկ ՌՆԹ–ում քիչ ավելի է պիրիմիդինային հիմքերից։ Նուկլեինաթթուներում կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով միանալով պիրիմիդինային հիմքերի հետ, մասնակցում են գենետիկական ինֆորմացիայի կոդավորմանը և իրականացմանը կենսասինթեզի ժամանակ։ Վատ են լուծվում ջրում։ Կենսաէներգետիկայում կարևոր դեր ունեն ադենին պարունակող նոնկլեոաիդները (ադենոզինեռֆոսֆորաթթու ևն)։ Մտնում են բազմաթիվ կոֆերմենտների բաղադրության մեջ։ Բարձրակարգ օրգանիզմներում Պ․ հ․ սինթեզվում են լյարդում՝ նուկլեոտիդների ձևով։ Պ․ հ–ի նյութափոխանակության խանգարումը ուղեկցվում է միզաթթվի արտադրության ուժեղացմամբ, որը հանգեցնում է պոդագրայի։ Ա․ Հարությունյան․

ՊՈՒՐԻՏԱՆՈՒԹՅՈՒՆ (< լատ․ purus – մաքուր), մաքրակրոնություն, ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլանդիայում ХУ1–XVII դդ․, կուսակցություն անգլիկան եկեղեցու ներսում։ Պ–յան կողմնակիցների՝ պուրիտանների (մաքրակրոնների) սկզբնական նպատակն էր «մաքրել» եկեղեցին կաթոլիկության մնացորդներից։ Նրանք պահանջում էին բռնագրավել եկեղեցական հողերը, եկեղեցին անջատել պետությունից, վերացնել եպիսկոպոսությունը և եկեղեցական դատարանը, պարզեցնել ծիսակարգը, հրաժարվել պասերից և սրբերի պաշտամունքից։ Պուրիտանները աստվածաբանության մեջ պաշտպանում էին նախախնամության տեսակետը, իսկ դավանաբանության և պաշտամունքի միակ հավաստի հիմքը համարում Աստվածաշունչը։ XVII դ․ սկզբին Պ–յան կողմնակիցները բաժանվել են պրեսբիլոերականների և ինդեպենդենտների։ Քարոզել են խնայողություն, աշխատասիրություն, գործարար համառություն՝ արտահայտելով նոր բարձրացող բուրժուազիայի շահերը։ Պ․ կալվինականության կրոն, ձևն էր, պայքարում էր բացարձակ միապետության և ազնվականության դեմ՝ դառնալով XVII դ․ անգլ․ հեղափոխության գաղափարական դրոշը։ Հալածանքների հետևանքով պուրիտանները տեղափոխվել են Հս․ Ամերիկա։

«Պ․» փոխաբերական առումով նշանակում է ծայրահեղ զուսպ և ճգնավորական ապրելակերպ։ Ա․ Սարգսյան

ՊՈՒՐԿԻՆԵ (Purkyne) Ցան էվանգելիստա (1787–1869), չեխ կենսաբան, հասարակական գործիչ։ Պետերբուրգի ԴԱ արտասահմանյան թղթակից անդամ (1836), Բրեսլավլի (1823-ից) և Պրագայի (1850-ից) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնել է աշխարհում առաջին ֆիզիոլոգիայի ինստ–ը Բրեսլավլում (1839), ապա Պրագայում (1851)։ Աշխատանքները մեծապես նպաստել են ֆիզիոլոգիայի, բջջաբանության, անատոմիայի և սաղմնաբանության զարգացմանը։ Հայտնաբերել է ձվաբջջի կորիզը (1825), տվել «պրոտոպլազմա» հասկացությունը (1839), կատարելագործել է մանրադիտակային տեխնիկան։ Տեսողության ֆիզիոլոգիայի բնագավառում կատարած հետազոտությունները (1818–25) հանդիսացել են ակնաափության և ակնադիտման հիմքը։ Նկարագրել է հյուսվածաբանական մի շարք կառուցվածքներ, որոնք կոչվում են նրա անունով (օրինակ՝ Պ–ի թելիկներ, Պ–ի բջիջներ)։

Պ․ չեխական լեզվի, գրականության, մշակույթի և գիտության վերածնման ու զարգացման ջատագովներից էր։

ՊՈՒՐՎԻՏ, Պուրվիտիս ՎիլհելմԿարլիս (1872–1945), լատիշ նկարիչ։ 1890– 1897-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում Ա․ Ի․ Կուինջիի մոտ։ 1919–34-ին Լատվ․ Գեղարվեստի ակադեմիայի (Ռիգա) ռեկտոր, 1921 – 1944-ին նրա բնանկարի արվեստանոցի ղեկավար։ Աշակերտներից են՝ է․ Կալնինը, Ն․ Բրեյկշը, Կ․ Մելբարզդիսը։ Ստեղծել է բնապատկերներ, որոնց բնորոշ են բնության կերպարի ընդհանրացվածությունն ու նրա ընկալման հուզականությունը, գունապատկերի ինտենսիվությունը («Ձմեռային բնապատկեր», 1898, «Գաուի գետի ոլորանը», մոտ 1908, «Աշուն», մոտ 1929, «Գարուն», 1930-ական թթ․ սկիզբ, «խոտի բարդոցներով բնապատկեր», մոտ 1936, բոլորը՝ Լատվ․ ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։

ՊՖԼՅՈՒԳԵՐ (Pflxiger) էդուարդ Ֆրիդրիխ Վիլհելմ (1829–1910), գերմանացի ֆիզիոլոգ։ Կրթությունն ստացել է Մարբուրգի և Բեռլինի համալսարաններում; Աշակերտել է Ցո․ Մյուչւերին և է․ Դյուբուա–Ռեյմոնին։ 1859-ից եղել է Բոննի համալսարանի պրոֆեսոր, որտեղ կազմակերպել է ֆիզիոլոգիայի ինստ․ և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի վերին բաժիններից մեկուսացված ողնուղեղի ռեֆլեքսային գործունեությանը։ Հատկապես հայտնի է նյարդի և մկանի վրա հաստատուն հոսանքի ազդեցության մասին աշխատանքը (1859), որը սկիզբ դրեց էլեկտրոտոնի վերաբերյալ ուսմունքին։ 1868-ին հիմնել է ֆիզիոլոգիական հանդես, որը 1910-ից կոչվում է իր անունով («Pfliiger՝s Archiv»)։