Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրկմամբ։ Ջ–ի ճյուղավորումներից են՝ «ռիթմ–էնդ–բլյուզ» (անգլ․ rhythm-and-blues, նեգրական բլյուգային երգեցողության ակաիվ ռիթմի առկայությամբ), «սոուլ» (անգլ․ soul – ոգի, նեգրական հոգևոր երգեցողության աշխարհիկ տարբերակ), վերջինների ձուլվածքը գեղջկական մեղեդայնության հեա առաջացրեց պարային ռոք–ն–ռոււ, հետագայում՝ բիգբիթ (անգլ․ big beat – մեծ կամ ուժեղ հարված), որից ճյուղավորվեց «պոպ երաժշտությունը», ինքնատիպ ջազ–ռոք (անգլ․ jazz-rock) ազատ ձևը (Հ․ Հենքոք, Չ․ Կորեա)՝ էլեկտրոնային գործիքների և սինթեզատորների օգտագործմամբ, լատինամեր․ ու աֆրիկ․ ռիթմերի հարուստ բազմազանությամբ, հարմոնիկ ազատությամբ։ Չնայած պոպ երաժշտության առևտր․ և գաղափարապրոպագանդիստական շահագործմանը, մի շարք վոկալգործիքային անսամբլներ, ինչպիսիք են՝ «Բիթլզ»-ը Անգլիայում, «Չիկագո»-ն, «Բլադ, Սուիթ էնղ Թիերս»-ը և «Ռոլլինգ Սթոունզ»-ը ԱՄՆ–ում բարձր գեղարվեստական նմուշներ տվեցին ազգ․, ժող․, ջազային և կամերային երաժշտության էլեմենտների յուրօրինակ համաձուլվածքով։ Արդի պարային երաժշտության «Դիսքո» կոչվող ոճը նույնպես ջազային էլեմենտներ է պարունակում։ Ջ–ի առանձին արտահայտչամիջոցների դիմել են Կ․ Դեբյուսին, Մ․ Ռավելը, Ի․ Ստրավինսկին, Ջ․ Գերշվինը, Դ․ Միյոն, Ս․ Ռախմանինովը, է․ Կշենեկը, Դ․ Շոստակովիչը, Ա․ Խաչատրյանը, Ռ․ Շչեդրինը և ուրիշներ։

Սովետական Միությունում Ջ․ ընդունվեց և տարածվեց 1930-ական թթ․ Ա․ Ցֆասմանի, Լ․ Ուտյոսովի, Ա․ Վառլամովի» Յա․ Սկոմորովսկու, Ս․ Կագանի, Վ․ Կնուշևիցկու, Ի․ Դունաևսկու, Պոկրասս եղբայրների, Ն․ Մինխի ստեղծագործական և կազմակերպչական գործունեության շնորհիվ։ Այսօր սովետական Ջ․ ներկայացնում են «Մելոդիա» նվագախումբը, Լենինգրադի դիքսիլենդը, մի շարք պետ․, հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբեր, տարբեր գործիքների մենակատարներ և անսամբլներ։ Պարբերաբար տեղի են ունենում ջազային երաժշտության փառատոներ Մոսկվայում, Տալլինում, Թբիլիսիում, Կույբիշևում, Նովոսիբիրսկում և այլուր։ Հայաստանում առաջին ջազ–նվագախմբերը կազմվեցին 1935-ին։ 1938-ին ստեղծվել է Հայաստանի էստրադային նվագախումբը։

Գրկ․ Мысовский В․, Փейертаг В․, Джаз, Л․, 1960; Конен В․, Пути американской музыки, 3 изд․ перераб․, М․, 1977; Teather L․, The Encyclopedia of Jazz, in the Sixties, N․ Y․, (1966)․ Մ․ Վարդազարյան

ՋԱԼԱԼ ԷԴ ԴԻՆ, Ջալալ ադ Դին Մենգուբերտի (ծն․ թ․ անհտ․–1231), Խորեզմի շահ 1220-ից։ Հոր՝ խորեզմշահ Մուհամմեդի մահից հետո գլխավորել է մոնղոլների դեմ պայքարը։ Խորասանում պարտության է մատնել մոնղոլներին, սա կայն 1221-ին Ինդոս գետի մոտ պարտվել է Չինգիզ խանից և փախել Հնդկաստան։ 1225-ին արշավել է Իրան և Անդրկովկաս։ 1225-ի սեպտեմբերին 60 հզ–անոց բանակով ներխուժել է Արարատյան դաշտ, գրավել ու ավերել Դվինը, Գսանիի մոտ պարտության մատնել Իվանե Զաքարյանի հայ–վրաց․ միացյաւ բանակը։ Այնուհետև գրավել է Գանձակը, Լոռին, Տփղիսը։ 1227-ի մարտին հայ–վրաց․ զորքերը Տ'ղիսում, իսկ Պռոշ իշխանը Դվինում, ջախջախել են Ջ․ է․ Դ–ի կայազորը։ 1228–29-ին ասպատակել է Հայաստանի հվ․ և արմ․ շրջանները։ Նրա դեմ դուրս են եկել Հaյաստանի ֆեոդալների, Իկոնիայի սուլթանության, Կիլիկիայի հայկ․ պետության և խաչակիրների զորքերը և 1230-ի ամռaնը Երզնկայի մոտ ջախջախել նրան։ Ամիդի մոտ նոր պարտություն կրելով մոնղոլներից՝ փախել է և սպանվել Ամիդի լեռներում։ Ջ․ է․ Դ–ի արշավանքների հետևանքով Հայաստանում ավերվել են բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ, զոհվել բազմահազար բնակչություն, ծանր հարված է ստացել Հայաստանի տնտեսությունը, երկրում տարածվել է սով ու համաճարակ։

Ջ․ է․ Դ–ի կերպարը գեղարվեստական արտահայտություն է գտել Վ․ Ցանի «Չինգիզ խան» պատմավեպում։

Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։

ՋԱԼԱԼԱԲԱԴ, քաղաք Կիրգիզական ՍՍՀ Օշի մարզում։ Գտնվում է Կուգարտի հով տում, Ֆրունզե–Օշ ավտոճանապարհին։ 57 հզ․ բն․ (1982)։ Կան երկաթուղային կայարան, թեթև, սննդի արդյունաբերություն, շինանյութերի կոմբինատ, ասֆալտ–բփտումի գործարան, մետաղամշակություն, անասնաբուծական–ան ասնաբուժական, կոոպերատիվ տեխնիկումներ, բժշկ․, մանկավարժական ուսումնարաններ։ Ջ–ի մոտ կա բալնեոլոգիական առողջարան։ Հիմնադրվել է 1877-ին։

ՋԱԼԱԼԻՆԵՐ, ջելալիներ, ապստամբներ Օսմանյան կայսրությունում XVI– XVII դդ․։ «Զ․» անվանումն առաջացել է 1519-ին Թոքաթի (Եվդոկիա) ապստամբության ղեկավարի՝ ոմն Ջելալի անունից։ Ջ–ի հիմնական զանգվածը գյուղացիներն էին, նաև մանր ֆեոդալները։ Ջ–ի շարժումը բաժանվում է երեք շրջանի։ Առաջին՝ 1598–1608․ ղեկավարները մանրֆեոդալներն էին, որոնք պայքարում էին իրենց ավատական տիրույթների և իրավունքների վերականգնման համար։ Ընդգրկել է Փոքր Ասիան, Արևմտյան Հայաստանը։ Երկրորդ՝ 1608–10․ օսմանյան լծի դեմ ապստամբել են մի շարք նվաճված ժողովուրդներ, մասնավորապես՝ քրդերը։ Ղեկավարներից մեկը՝ Ջանփոլադ Օղլին, իր գրաված շրջանները հռչակել է անկախ, կոչ արել պայքարել օսմանյան կառավարության դեմ։ Շարժումը ծավալվել է Միջագետքում, Միրիայում, Լիբանանում։ Երրորդ՝ 1622–28․ կառավարության դեմ ապստամբել է էրզրումի (Կարին) Աբազա փաշան, որի նպատակն էր բարեփոխումների միջոցով ամրապնդել ֆեոդալների իշխանությունը։ Ապստամբությունը ծավալվել է Արևմտյան Հայաստանի տարածքում։

Այդ ապստամբությունները հսկայականվնաս հասցրին Օսմանյան կայսրության ժողովուրդներին՝ հայերին, թուրքերին, քրդերին ևն։ Ջ․ մի իսկական պատուհաս են եղել հայերի համար։ Նրանց հրոսակա խմբերը տասնամյակներ շարունակ ամայացրել են Հայաստանը, ավերել բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, խոշտանգել ու կոտորել, գերեվարել հազարավոր մարդկանց, բազում հայեր հարկադրված հեռացել են երկրից։

Գրկ․ Զուլալյան Մ․ Կ․, Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ (XVI–XVII դարեր), Ե․, 1966։

ՋԱԼԱԼՅԱՆ Արտաշես Միմոնի [ծն․ 15(28)․ 7․1913, Ալեքսանդրապոլ], հայ սովետական կինոօպերատոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1934-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ի օպերատորական ֆակ–ը, աշխատել «Հայ-ֆիլմ» ստուդիայում։ Նկարահանել է շուրջ 25 գեղարվեստական կինոնկար։ Լավագույններից են՝ «Առաջին սիրո երգը» (1957), «Հյուսիսային ծիածան» (1961), «Փառքի օղակներ» (1962, օպերատորական նորարարության համար արժանացել է Կինեմատոգրաֆիայի տեխ․ ասոցիացիաների միջազգային միության դիպ՛լոմի, Փարիզ, 1962), «Արտակարգ հանձնարարություն» (1965), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969), «Հեղկոմի նախագահը» (1978, հեռուստաֆիլմ)։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1967)։

ՋԱԼԱԼՕՂԼԻ, ՀՍՍՀ Ստեփանավան քաղաքի նախկին (մինչև 1924-ը) անվանումը։

ՋԱԼԱԼՕՂԼՈՒ ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ ԽՄԲԱԿ, մարքսիստական առաջին խմբակը Հայաստանի տարածքում։ Կազմակերպել է Ստ․ Շահումյանը, 1899-ին, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։ Ստ․ Շահումյանին օգնել է նրա դպրոցական ընկեր Աշոտ Թումանյանը։ 1899–1901-ին խմբակի կազմում էին Սերգո Իսրայելյանը, Վասիլ Սիմոնյանը, Սեդրակ Հարությունյանը, Հակոբ Թադևոսյանը, Անուշավան Թումանյանը, Միքայել (Միշա) Անանյանը, Հ․ Դադիվանյանը, Կարո Իսրայելյանը, Նիկոլայ Հակոբյանը (Դադիվանյան, «Ռազնոգլազի»), Արտուշ Հարությունյանը, Եկատերինա Շահումյանը (Գրիգորյան), Բենո Սահակյանը։ Խմբակի պարապմունքներին մասնակցել են նաև Սարգիս Զուրաբյանը, Օհան Տեր–Հակոբյանը, Ներսես Ջիլավյանը, Գալո Չալաբյանը, Մովսես Հարությունյանը (Արագի)։ Ամառային արձակուրդների ժամանակ, երբ Շահումյանը Թիֆլիսից գալիս էր Ջալալօղլի, խմբակը վերսկսում էր իր պարապմունքները։ Պարապմունքները, որի ժամանակ քննարկում էին Ստ․ Շահումյանի բերած մարքսիստական գրականությունը, տեղի էին ունենում գյուղից դուրս, հիմնականում Զորագետի աջ ափին ընկած «Մայորի ձոր» կոչված վայրում։ Այդ պարապմունքները խոշոր դեր են խաղացել խմբակի անդամների տեսական, մարքսիստական դաստիարակության գործում։ 1901-ին ձեռք է բերվել խմորատիպ–հեկտոգրաֆ, որի օգնությամբ խմբակը, ապա նաև նրա հիման վրա 1903-ին ստեղծված Ջալալօղլու բոլշևիկյան կազմակերպությունը, 1902–07-ին տպագրել և Ալավերդու, Մանահինի բանվորների, ինչպես նաև Ջալալօղլու, Հաղպատի, Մանահինի, Վարդաբլուրի, Ուզունլարի (Օձուն) գյու–