Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միջին Ասիայի հայկ․ թատրոններում։ Երեանի Գ․ Սունդուկյանի անվ․ (1954– 1955) և Լենինականի Մռավյանի անվ․ (1937–1958) դրամատիկական թատրոնները ներկայացրել են «1905 թվականին» պիեսը։ Հեղինակ է Ռ․ Գլիերի «Շահսանամ» օպերայի լիբրետտոյի և շատ կինոսցենարների։ Ադրբ․ էtթարգմանել․ Լ․ Տոլստոյի, Մ․ Գորկու, Ու․ Շեքսպիրի, Ֆ․ Շիլլերի և ուրիշների երկերից։ Ջ–ի անունն են կրում «Ազերբայջանֆիլմ»-ը, Կիրովաբադի և Երեանի ադրբ․ թատրոնները։

Երկ․ Эсэрлэри, ч․ 1–3, Бакы, 1968–69; Избр․ соч․, Тб․, 1937; Пьесы, Баку, 1969; Севиль, М․, 1958․

Գրկ․ Ариф М․, Творчество Дж․ Джабарлы, Баку, 1961․ Ա․ Վարդանյան

ՋԱԳԱՆ (Jagan) Չեդդի (ծն․ 1918), Գայանայի պետ․ և քաղ․ գործիչ։ 1945–47-ին Բրիտ․ Գվիանայի գունավոր բնակչության միության գլխ․ քարտուղարն էր և անտառահատման արդյունաբերության բանվորների արհմիության նախագահը։ 1947–1953-ին4 Բրիտ․ Դվիանայի Օրենսդրական խորհրդի անդամ, 1953-ին և 1957–64-ին՝ Բրիտ․ Դվիանայի պրեմիեր մինիստր, 1957–61-ին՝ միաժամանակ, սանտրի և արդյունաբերության մինիստր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԻ») անդամ (1953-ից), ԽՀԽ նախագահության անդամ (1969-ից)։ Գայանայի ժող․ առաջադիմական կուսակցության (ԺԱԿ) հիմնադիրներից (1950), 1970-ից՝ ԺԱԿ–ի գլխ. քարտուղարը։

ՋԱԳԻՐ, Լեռնային Ջագիր, հայաբնակ գյուղ Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ/հվ․։ Մարտունու և Սպիտակշենի հետ միավորված է մեկ սովետական տնտեսության մեջ։ Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Հայտնի է «Ադրբեջանի լեռնային մերինոս» ցեղի ոչխարների բուծմամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան։ Ջ–ում ԷՄարիամ Աստվածածին եկեղեցին (1655)։ Շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի հետքեր, ավերված գյուղատեղիներ, ուխտատեղեր, մատուռներ, հնագույն գերեզմաններ՝ խաչքարերով, Շամխոր գետի ափին՝ Կարմիր եղծի (Հոռոմաշեն) եկեղեցին։ Գյուղում կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան։ Զ–ում է ծնվել Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ Մ․ Ծատուրյանը։

ՋԱԴԻԴԱԿԱՆՈՒԹՏՈՒՆ (արաբ․ ուսուլ–իջադիդ–նոր ուղղություն), Ղրիմի, Պովոլժիեի, Ադրբեջանի, Միջին Ասիայի մահմեդականների լիբերալ բուրժ․ ազգայնական շարժում։ Սկզբնավորվել է XIX դ․ 80-ական թթ․, սկզբում որպես նեղ, լուսավորական բարեփոխական շարժում, որը պահանջում էր մահմեդական կրթական համակարգի վերափոխում՝ եվրոպ․ օրինակով։ 1905–07-ի ռուս, հեղավւոխության ժամանակ և հետո Ջ․ Միջին Ասիայում վերաճել է լիբերալ բուրժ․, հակահեղափոխական քաղ․ շարժման և գաղափարական հոսանքի։ Ջադիդականները կողմնորոշվել են դեպի Թուրքիայի պանթյուրքիզմը, սերտ կապերի մեջ եղել թաթար և ադրբեջանցի պանթյուրքականների հետ։ Միջին Ասիայում Ջ–յան զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել 1908-ի երիտթուրք․ հեղափոխությունը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ջադիդականները ստեղծել են ազգայնական կուսակցություններ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո նրանք մասնակցել են սովետական իշխանության դեմ քաղաքացիական պատերազմի հրահրմանը, գործունորեն մասնակցել բասմաչական շարժմանը։ Միջին Ասիայում սովետական իշխանության հաստատումից հետո Ջ․ վերացվել է։

ՋԱԶ (անգլ․ jazz), ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության ժանր, ձև։ Հիմքում ընկած է ամեր․ նեգրերի հոգևոր (սպՒոիչուեւս) և աշխարհիկ (բսուվ) երգը։ Ջ–ի առանցքն է անընդմեջ, փոքր–ինչ «ճոճվող» ռիթմը, հարմոնիկ հենքը՝ 8–12–16 տակտանոց բլյուզը։ Առաջացել է ԱՄՆ–ի հվ․ նահանգներում XIX դ․ 80-ական թթ․։ Սկզբնական շրջանում՝ հիմնականում, իսկ մեր օրերում՝ մասնավորապես, Ջ․ կատարողական արվեստ է, ուր դրսեվորվում է տրված թեմայի և հարմոնիայի շուրջը կատարողի հանպատրաստից ստեղծագործելու ունակությունը և անհատականությունը։ Առանձնահատկություններն են․ սինկոպաներով հարուստ կայուն ռիթմիկ բաբախում (անգլ․ beat), մաժոր լադում III, V, VII աստիճանների իջեցում (անգլ․ blue notes – երկնագույն նոտաներ), հաճախակի կրկնվող մեղեդային և ռիթմիկ կառույցներ՝ «ռիֆֆ»-եր, նվագարանի տեմբրային խտացված տարբեր ձուլվածքներ, գործիքների ծայրահեղ հնչյունների օգտագործում, իմպրովիզացիայի ընթացքում ռիթմիկ ու կառույցային փոփոխումների ազատություն են։

«Ջ․» հասկացությունը ի սկզբանե կապվում է Նյու Օռլեանի, իսկ հետագայում Չիկագոյի գիշերապանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ այսպես կոչված «ջազ–բանդ»-ների գործունեության հետ, որոնք ընդգրկում էին ռիթմ–սեկցիա (բանջո կամ կիթառ, կոնտրաբաս կամ Փողային բաս, հարվածային գործիքներ և դաշնամուր) և փողային գործիքներ՝ կլառնետ, շեփոր, տրոմբոն։ Հիմնական մեղեդին կատարում էր շեփորը, մելոդիկ զարդանվագը՝ կլառնետը, հարմոնիկ ուրվագիծն ընդգծում տրոմբոնը։ Հետագայում ներմուծվեց տենոր–սաքսոֆոնը։ Ջ–ի պատմության մեջ այսպիսի հնչողությունը մտավ «դիքսիլենդ» անվան տակ։ Այդ ուղղության ցայտուն ներկայացուցիչներն են շեփորահար Ջո «Քինգ» Օլիվերը, շեփորահար և երգիչ Լուիս «Մատչմո» Արմսթրոնգը, կլառնետահարներ Ջ․ Դոդսը և Ջ․ Նունը, տրոմբոնահար Ք․ Օրին, դաշնակահար և ստեղծագործող Ջ․ Ռ․ Մորտոնը։ Առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է 1917-ին նեգրական կատարողականը կրկնօրինակող սպիտակամորթ երաժիշտներից կազմված «Օրիջինալ դիքսիլենդ ջազ–բանդ» խմբի կողմից, իսկ 1923-ին «Կրեոլական ջազ–բանդ» նեգրական խմբի ձայնագրություններն այդ ուղղության դասական նմուշներից են։ 1920–30-ական թթ․ առաջացավ նյույորքյան Ջ․, այսպես կոչված «սոլինգի» (անգլ․ swing – ճոճել, ճոճվել) ուղղությունը, որը անհատական կամ խմբային իմպրովիզացիայից բացի պահանջում էր հեղինակային ստեղծագործական մտահղացմանը համապատասխան գործիքավորում, նոտագրական գրագիտություն և նվագախմբային մեծ կազմ՝ 4–5 տարբեր սաքսոֆոններ, 3–4 շեփոր, 3–4 տրոմբոն և ռիթմ–սեկցիա։ Այդ տիպի նվագախումբը կոչվեց բիգ–բանդ (անգլ․ big band – մեծ խումբ)։ Ցուրաքանչյուր գործիքային խումբ հանդես է գալիս ինչպես ինքնուրույն, այնպես էլ ձուլվելով մյուսների հետ, ստեղծում երանգներով հարուստ հնչողություն։ Մուինգի զարգացման գործում մեծ Է. Դ․ էլլինգտոնի, Ֆ․ Հենդերսոնի, Ու․ Ք․ Բեյսիի, Չ․ Ուեբբի, իսկ հետագայում Բ․ Դուդմենի, Դ․ Միլլերի, Թ․ և Ջ․ Դորսի եղբայրների, Վ․ Հերմանի, Հ․ Ջեյմսի և այլոց՝ որպես կոմպոզիտորների, գործիքավորողների, ղեկավարների և մենակատարների, իսկ գործիքակազմի ընդլայնման և երկացանկի «լրջացման», ջազային և սիմֆոնիկ մտածելակերպերի համատեղման, «էքսպրեսիվ Ջ–ի» ստեղծման գործում՝ Ս․ Քենթոնի դերը։ 1940-ական թթ․ առաջացավ «բի–բոպ» կամ «բոպ» ոճը, որը դուրս բերեց Ջ․ միայն զվարճանքին «ծառայողի» դերից։ Կատարողական բարձր տեխնիկա, սուր, անսպասելի ռիթմիկ և հարմոնիկ դարձվածքներ, սրընթացություն, իմպրովիզացիայի անզուսպ հոսք էին քարոզում սաքսոֆոնահար Չ․ Պարկերը, դաշնակահար Թ․ Մոնկը, շեփորահար Ջ․ Դ․ Դիլլեսպին, կիթառահար Չ․ Քրիսչենը, կոնտրաբասահար Ջ․ Բլենթոնը և հարվածող Ք․ Քլարքը, որոնք Ջ–ի պատմության մեջ մտան որպես «բոպերսներ»։ Այդ ուղղությանը հակադրվեց «սառը Ջ․» (անգլ․ cool – սառը), որի հիմնադիրն է համարվում փողահար Մ․ Դեիսը։ Ամեն մի նոր ուղղություն, չբացառելով նախորդները, հարստացնում է Ջ–ի ընդհանուր գանձարանը՝ ստեղծելով նոր ձուլվածքներ և զարգանալով ինքնուրույն։ Գոյություն ունեն վոկալ Ջ․ (է․ Ֆիցջերալդ, Լ․ Արմսթրոնգ, Ջ․ Օլիլյամս, Ֆ․Սինաթրա, Ս․ Վոհան, Ռ․ Չարլզ, Д․ Լեյն և ուրիշներ), նվագախմբային Ջ․ (բացի վերոհիշյալներից՝ Գ․ էվանս, Բ․ Ռիչ, Մ․ Լյուիս–Թ․ Ջոնս և ուրիշներ), դաշնամուրային Ջ․ (Ջ․ Շեյինգ, Օ․Պիտերսոն, Բ․ էվանս, է․ Դառներ և ուրիշներ), տարբեր գործիքների մենակատարների և համույթային կոմբինացիաների Ջ․ (անգլ․ combo-jazz) (Դ․ Բրուբեկի քառյակ, Մոդեռն ջազ–կվարտետ), սիմֆո–ջազ՝ լարային և փայտյա-փողային գործիքների ընդ–