Ղազախ, թատերական ընկերության նախագահ։ ՍՍՀՄ VIII և Ղազախ․ ՍՍՀ VII գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։
ՋԱՄԲՌԼԱ (ֆրանս․ chambellan – սենեկապետ), սեղանապետություն, գործակալությանը ենթակա արքունի պաշտոն Կիլիկյան Հայաստանում։ Ջ․ եղել է արքունի հանդերձապետը և պալատական հանդեսների կազմակերպիչը։ Համապատասխանել է Արշակունյաց ժամանակաշրջանի սենեկապետին։
ՋԱՄԲՈՒԼ (մինչե 1936-ը Աուլիե Աթա, 1936–38-ին՝ Միրզոյան), քաղաք, Ղազախ․ ՍՍՀ Ջամբուլի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Տալաս գետի ձախ ափին։ Երկաթուղային հանգույց է, ունի օդանավակայան։ 285 հզ․ բն․ (1982)։ Նախասովետական շրջանում եղել է անասունների և անասնապահական մթերքների սանտրի, սովետական շրջանում՝ քիմ․ (ֆոսֆորային պարարտանյութերի արտադրություն), թեթե և սննդի արդյունաբերության կենտրոն։ Զարգանում են մեքենաշինությունն ու շինանյութերի արդյունաբերությունը։ Ունի 3 բուհ, 2 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 ուսումնարան, հայրենագիտական թանգարան, դրամատիկ, թատրոն։ Ջ․ հայտնի է V դարից Տարազ կամ Տալաս անունով։ X–XII դդ․ եղել է Կարախանյանների պետության մայրաքաղաքը։ 1864-ից մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ 1936–38-ին կոչվել է Լ․ Ե․ Միրզոյանի անունով։ Ջ․ է վերանվանվել ղազախ, ժող․ բանաստեղծ Ջամբուլ Ջաբաևի պատվին։ Պեղումներով բացվել են VII–VIII դդ․ դամբարաններ, զարդապատկերային որմնանկարներով XI–XII դդ․ բաղնիքներ, ջրմուղ, պահպանվել է Կարախանի դամբարանը (X–XI դդ․, վերակառուցվել է XX դ․)։ Հին քաղաքատեղիից (այժմ՝ արգելանոց) արմ․ ստեղծվել է քաղաքի նոր կենտրոնը (ճառագայթային–օղակաձև հատակագծով)՝ քիմիկոսների ակումբի (1954), Ղազախստանի ԿԿ մարզգործկոմի (1958), քաղկոմի (1954), հյուրանոցի (1960), կապի տան (1962), դրամատիկ, թատրոնի (1965) շենքերով։ Կանգնեցվել են Վ․ Ի․ Լենինի (1959) և Ջամբուլի (1963) հուշարձանները։ Ջ–ի մոտ, Գոլովաչյովկա գյուղում պահպանվել են Բաբաջի խաթուն (X–XI դդ․) և Այշա Բիբի (XI–XII դդ․) դամբարանները։
ՋԱՄԲՈՒԼ ՋԱԲԱԵՎ [16(28) 2․1846, Սեմիրեչիե –22․6․1945, Ալմա Աթա), ղազախ ժողովրդական բանաստեղծ – ակին։ Աշուղական մրցույթներում բազմիցս հաղթել է XIX–XX դդ․ սկզբի հայտնի ակիններին։ Նախահեղափոխական շրջանի ստեղծագործություններից գրառված են «Սուրանշի–բատիր» և «Ուտեգեն–բատիր» էպոսների նրա պատումները, «Խանը և ակինը», «Ծույլի պատմությունը» հեքիաթները են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ջ․ Ջ–ի երգերն արտացոլել են ղազախ, աուլի նոր կենցաղը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրով մեկ հնչել են նրա հայրենասիրական գործերը («Լենինգրադցիներ, իմ զավակներ» են)։ Ջ․ Ջ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով։ Ղազախ․ ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ (1938-ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշանով։
Գրկ․ Երգեր և պոեմներ, Ե․, 1938։
ՋԱՄԲՈՒԼԻ ՄԱՐԶ, Ղազախ․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1939-ի հոկտ․ 14-ին։ Տարածությունը 144,6 հզ․ կէՐ է, բն․՝ 962 հզ․ (1982)։ Բաժանվում է 11 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 13 քտա։ Վարչական կենտրոնը՝ Ջամբուլ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Բնությունը։ Մարզի տարածքը հիմնականում հարթավայրային է։ Հս․ մասը (տարածքի մոտ 1/3-ը) զբաղեցնում է Բետպակ Դալա անապատը, հվ–ում տարած վում ԷՄոյընկում անապատը, հվ–արմ–ում՝ Կարաթաու լեռնաշղթան (բարձրությունը՝ մինչև 1610 մ), արլ–ում և հվ–արլ–ում՝ ժելթաու և Այթաու լեռները, հվ–ում՝ Կիրգիզական լեռնաշղթայի (բարձրությունը՝ մինչև 4000 մ) հս․ լանջերը։ Կլիման հս–ում ցամաքային է, նախալեռնային շրջաններում՝ մեղմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5°C-ից մինչև –14°C է, հուլիսինը՝ 20–27°C, տարեկան տեղոււ!ները՝ 100–200 մմ–ից մինչև 700–900 մմ, վեգետացիոն շրջանը՝ 200–225 օր։ Գետային ցանցը խիտ չէ։ Հիմնական գետերն են՝ Չուն, Տալասը, Ասսան։ Խոշոր լճերն են՝ Բալխաշը, Բիյլիկոլը, Ակկոլը, Աշչիկոլը։ Հողաբուսական ծածկույթը բազմազան է։ Մինչև 800 մ բարձրությունները, մոխրագույն գորշ, հողերի վրա, տարածված է օշինդրաաղուտային բուսականությունը։ Տեղ–տեղ կան թաքիրներ ու աղուտներ։ Ավազուտներում աճում է սաքսաուլը։ 800–1500 մ բարձրություններում, մոխրագույն հողերի վրա, տարածված են տափաստանները,․ 1500–2000 մ–ի վրա՝ լեռնային տափաստանները և նոսր անտառները։ Կիրգիզական լեռնաշղթայում, 2100 մ-ից բարձր, մերձալպյան և ալպյան մարգագետիններ են։ Կենդանիներից կան կրծողներ, ջեյրան, այծյամ, վիթ, լեռնային այծ, գայլ, դաշտաղվես, գորշուկ, գետահովիտներում՝ վարազ։ Շատ են սողունները․։ Լճերն ու գետերը հարուստ են ձկներով։
Բնակչությունը։ Բնակվում են ղազախներ, ռուսներ, գերմանացիներ, ուկրաինացիներ, ուզբեկներ, թաթարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա՝ մոտ 7, նախալեռներում ու գետահովիտներում՝ 50, անապատներում՝ 1 մարդ։ Քաղաքային բնակչությունը ավելի քան 47% է (1982)։ Քաղաքներն են Ջամբուլը, Կարաթաուն, Չուն, ժանատասը։
Տնտեսությունը։ Ջ․ մ–ում արդյունաբերության բազմազան ճյուղերը զուգակցվում են զարգացած ոռոգովի երկրագործության և արոտային անասնապահության հետ։ Մովետական իշխանության տարիներին տեղական բնական հարուստ պաշարների և գյուղատնտ․ հումքի բազայի վրա ստեղծվեց քիմ․, թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերություն։ Կա նաև մեքենաշինություն, մետաղամշակում և կահույքի արտադրություն։ էներգետի կան հիմնված է բնական գազի (ստացվում է Բուխարայից) և մասամբ հիդրոէներ գիայի բազայի վրա։