նային թասում՝ շրջանաձև ճոճք կատարողկոնի միջոցով։ Միջին և մանր կոնային Ջ․ արդյունաբերության մեջ արմատավորվել են XX դ․ 20-ական թթ․։ Գրտնակավոր Ջ–ում (երևան են եկել 1806-ին, Անգլիայում) նյութը ճզմվում է երկու զուգահեռ գլանային գրտնակների միջև, որոնք միևնույն արագությամբ պտտվում են միմյանց հանդեպ։ Մրճավոր Զ․ նյութը մանրում են արագ պտրտվող ռոտորին հոդակապերով ամրացված մուրճերի հարվածներով։ ժամանակակից մրճավոր ջարդիչը առաջարկել է ուիլյամսը (1895, ԱՄՆ)։ Ձողավոր Զ․ (հայտնագործվել են 1859-ին, Անգլիայում)՝ որոնց դեզինտեգրատորները (նկ․ 2) բաղկացած են հակառակ ուղղությամբ պտտվող մատնավոր երկու ռոտորից, որոնք հագցված են առանձին համառանցք լիսեռների վրա և ներառված պատյանի մեջ։ Ռոտորների սկավառակների վրա համակենտրոն շրջանագծերով դասավորված են 2–4 շարք գլանաձև մատներ (թակիչներ, դանակներ) այնպես, որ մի ռոտորի յուրաքանչյուր շարքն ազատկերպով անցնում է մյուս ռոտորի երկու շարքերի միջով։ Մանրվող նյութը լցվում է ռոտորի կենտրոնական մասը և ապա տեղաշարժվելով դեպի ծայրամասեր, են թարկվում միմյանց հանդեպ պտտվող մատների բազմապատիկ հարվածներին և փշրվում։
Առաջին 3 կարգի Զ–ով մանրում են կարծր (հանքաքար, շինաքար ևն), իսկ մրճավոր և ձողավոր Ջ–ով՝ փխրուն, Փափուկ նյութերը (ածուխ, գիպս, բոքսիտներ, փայտանյութ, տորֆ ևն)։ Զ–ին ներ կայացվող ընդհանուր պահանջներն են․ նյութի ազատ հեռացումը, մաշված մասերի հեշտ Փոխարինումը, նյութի խոշորության պարզագույն կարգավորումը։ Տես նաև Ջարդում։ Է․ՍարգպաԱ
ՋԱՐԴՈՒՄ տեխնիկայում, կարծր նյութի կտորները քայքայելու պրոցես՝ դրանց չափերը փոքրացնելու համար։ Կատարվում է շարդիչներով։ Կտորները քայքայվում են նյութի մասնիկների միջև գոյություն ունեցող հարակցական ուժերը հաղթահարող արտաքին ուժերով։ Զ․ սկզբունքորեն չի տարբերվում մանրումից։ Պայմանականորեն ընդունում են, որ Ջ–ման դեպքում ստանում են 5 մմ չափերի կտորներից մեծ, իսկ մանրման դեպքում՝ դրանից փոքր կտորներով արտադրանք։ Ջ–ման եղանակներն են ճզմումը, ճեղքումը, քերամաշումը և հարվածը (նկ․)։ Կարծր նյութերը և հղկանյութերը ջարդում են, մեծ մասամբ, ճզմումով, ամուր և մածուցիկ նյութերը՝ ճզմումով ու քերամաշումով, փափուկ և փխրուն նյութերը՝ ճեղքումով ու հարվածով։ Սկսած 50-ական թթ․ ՍՍՀՄ–ում և այլ երկրներում հետազոտվում են Ջ–ման հիդրոպայթյունային, ջերմային, էլեկտրաջերմային եղանակները, սակայն առայժմ օգտագործվում են հիմնականում մեխանիկական եղանակները։ Կիրառվում է հանքային, մետալուրգիական, քիմ․, սննդի արդյունաբերության, շինարարության ու գյուղատնտեսության մեջ։
ՋԱՓԱՐԻՁԵ Պրոկոֆի Ապրասիոնի (կուսակցական ծածկանունը՝ Ալյոշ․ ա) [3( 15) ․1․1880–20․9․1918], Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ, Ադրբեջանում սովետական իշխանության հաստատման համար պայքարի ղեկավարներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։ Ծնվել է Շարդոմետի գյուղում (այժմ՝ ՎԱՍՏ Օնիի շրջան), կալվածատիրոջ ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստ–ում (1896–1900)։ 1900-ի օգոստոսին մասնակցել է Թիֆլիսի բանվորների մայովկայի և երկաթուղայինների գործադուլի կազմակերպմանը, որի համար հեռացվել է ինստ–ից, 11 ամիս բանտարկվել և արտաքսվել է Քութայիսի նահանգ։ 1901–04-ին եղել է ՌՍԴԲԿ Իմերեթա-Մեգրելական և Կովկասյան միութենական կոմիտեների անդամ։ 1904-ի օգոստոսից հեղափոխական աշխատանք է տարել Բաքվի նավթագործ բանվորների շրջանում, ընտրվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի կազմում, ղեկավարել 1904-ի դեկտեմբերի Բաքվի համընդհանուր գործադուլը։ Բաքվի կուսակցական կազմակերպությունից եղել է ՌՍԴԲԿ III համագումարի (1905) պատգամավոր։ 1906–08-ին մասնակցել է բոլշևիկյան «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий»), «Պրիզիվ» («Призыв»), «Կոչ Դևեթ», «Գուդոկ» («Гудок»), «Վոլնա» («Волна») թերթերի ու ամսագրերի հրատարակմանը։ 1906–1909-ին Զ․ նավթարդյունաբերական բանվորների միության վարչության քարտուղարն Էր, արդյունաբերողների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար պայքարի կազմակերպիչը։ Կուսակցական աշխատանք է տարել Դոնի Ռոստովում և ^Կուբանի երկրամասում։ 1911-ին ձերբակալվել Է, 3 տարով արտաքսվել Վելիկի Ուստյուգ։ 1914-ի հունիսից աշխատել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակեր պությունում։ 1915-ին նորից է ձերբակալվել և աքսորվել Ենիսեյի նահանգի Կամենկա գյուղը, որտեղից շուտով փախել է Թիֆլիս։ Բարաթով կեղծանունով Տրապիզոնում հեղափոխական աշխատանք է տարել ռուս, բանակի զինվորների շրջանում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո եկել է Բաքու և ընտրվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Ս․ Շահումյանի, Ն․ Նարիմանովի, Մ․ Ազիզբեկովի, Ի․ Ֆիալետովի և մյուսների հետ գլխավորել է Բաքվի պրոլետարիատի պայքարը սոցիալիստական հեղափոխության համար։ Բաքվի կուսակցական կազմակերպությունից մասնակցել է ՌՍԴԲԿ(բ) VI համագումարին (1917-ի օգոստոս), ընտրվել ՌՍԴԲԿ(բ) ԿԿ անդամության թեկնածու։ 1918-ի հունվարից՝ Բաքվի խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, մարտին մտել է մուսավաթական հակահեղափոխական խռովության ճնշումը ղեկավարող Տեղափոխ, պաշտպանության կոմիտեի մեջ։ 1918-ի ապրիլից միաժամանակ՝ Բաքվի ժողկոմխորհի ներքին գործերի կոմիսար, հունիսից՝ պարենավորման կոմիսար։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից հետո 1918-ի հուլիսի 31-ին ձերբակալվել Է։ Գնդակահարվել է 1918-ի սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Րաքվի 26 կոմիսարների թվում՝ ԷսԷռների և անգլ․ ինտերվենտների կողմից, Ախչա–Կումայի ավազուտներում։
Գրկ․ Կարապետյան Տ․Ն․, Ալյոշա Ջափարիձե։ Կյանքն ու գործը, Ե․, 1979։
ՋԱՓԱՐԻՁԵ (Խոջայանց) Վարվառա Մելիքսեդեկի (Միքայելի) [1886, գ․ Սաշխետ (Վրաստանի նախկին Քութայիսի նահան–