Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րությամբ։ Աբուլ–Սամսարի լեռնաշղթան ունի միջին բարձրություն, կտրտված, ժայռոտ ու հողմահարված լանջեր և կրում է չորրորդական սառցապատման ազդեցությունը։ Սկսվում է Թավկվետելի գագաթից և երկշարք հրաբուխներով (որոնց միջև եղած ցածրությունները զբաղված են ոչ մեծ լճերով) ձգվում մինչե Փարվանա գետը։ Կազմված է նեոգեն–չորրորդականի լավաներից և տուֆաբրեկչիաներից։ Թավկվետեփ, Շւսվնաբադ, Սամսար, Մեծ Աբուլ, Փոքր Աբուլ և այլ հրաբխային կոներ կազմում են լեռնաշղթայի առանցքային մասը։ Լեռնաշղթայի արմ․ լանջերը ցածրացող դարավանդներով ձուլվում են Ախալքալաքի սարավանդի հետ։ Աբուլ-Սամսարի լեռներից հս–արլ․, Խրամի վերին հոսանքի ավազանում, պլիոցենի դոլերիտային լավաներից կազմված Ծալկայի գոգավորությունն է, որի հս․ մասը լցված է լճագետային նստվածքներով։

Ջ․ բ-ի կլիման բարեխառն է, չափավոր ցամաքային, կրում է Սե ծուլի մեղմացնող ազդեցությունը։ Բնորոշ են զով ամառներն ու սառնամանիքային ձմեռները։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ախալցխայում –5°C է, Ախալքալաքում՝ –8°C։ Համապատասխանաբար հուլիսինը՝ 20°C և 16,5°C, նվազագույնը՝ –27°C, –31°C, առավելագույնը՝ 36°C, 32°C։ Տարեկան տեղումները հարթավայրային շրջաններում 550–650 մմ են, լեռներում՝ 800–1000 մմ։ Ձմռանը գերակշռում են հվ–արլ․, ամռանը՝ հս–արմ․ քամիները։ Գետային ցանցը թուր է զարգացած։ Մեծ գետը տարանցիկ Կուրն է (որը Զ․ բ–ի սահմաններում հոսում է մինչե 500 մ խորություն ունեցող կանիոնաձե կիրճով), Զ․ բ–ով է հոսում Փարվանան՝ Բարալեթ և Կրխբուլաղ վտակներով։ Շատ են լճերը (Փարվանա, Սաղամո, Մադաթափա, Խանչալի, Խոգափին են) և անուշահամ աղբյուրները։ Հողերը բազմազան են։ Տարածված են սեահողեր (Զ․ բ–ի տարածքի 2/3-ը), անտառային, շագանակագույն, լեռնամարգագետնային և ալյուվիալ հողեր։ Աննշան տարածում ունեն ճահճահողերը։ Ջ․ բ․ մտնում է Հայկական բույսերը ախարհագրական մարզի մեջ։ Բուսածածկույթը ներկայացված է անտառային, լեռնատափաստանային, մարգագետնային (ալպյան և ենթալպյան), բարձրավանդակային, ժայռային (գարիգայի տիպ) և ջրաճահճային տիպերով։ Անտառները գրավում են բարձրավանդակի հս–արմ․ և մասամբ՝ հս–արլ․ մասերը, լեռնային տափաստանները՝ սարավանդները, մարգագետինները՝ եզրային լեռնաշղթաները, գարիզային տիպը՝ Կուր և Փարվանա գետերի կանիոնները, մասամբ նաև բարձրավանդակի հս–արմ․ մասը։ Ջ․ բ–ի բուսածածկույթին բնորոշ են էնդեմիկ բույսերը և բորեալ տեսակների առատությունը։ Կենդանական աշխարհը բազմացան է։ Բարձրլեռնային կամ ալպիական գոտուն բնորոշ են քարայծը, կաքավը, արտույտը, գառնակերն ու արծիվը։ Սողուններից հանդիպում են կովկասյան իժ, գետերում և լճերում կա կարմրախայտ ու խրամուլ։ Անտառային գոտին ավելի հարուստ է կենդանիներով՝ կովկասյան եղջերու, եղնիկ, գորշ արջ, գայլ, աղվես, գորշուկ, կզաքիս, նապաստակ։ Շատ կան թռչուններ (սարյակ, դեղձանիկ, ագռավ նն)։ Տափաստանային շրջաններին բնորոշ են աղվեսը, գայլը, ոզնին, խլուրդը, նապաստակը, դաշտամուկը, բազմատեսակ թռչուններ, սողուններ ու միջատներ։

Գրկ. Джавахетия, Тб․, 1933; Региональная геоморфология Кавказа, М․, 1979․ Ղ․ Մուրադյան

ՋԱՎԱԽՔԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ (Մթին լեռներ, Խոնավ լեռներ, Կեչուտի լեռնաշղթա), Ջավախքի բարձրավանդակի հվ–արլ․ եզրային լեռնաշղթա Վրաց․ ՍՍՀ–ում և ՀՍՍՀ–ում։ Ձգվում է Սամսար լեռնագագաթի արլ–ից և միջօրեականի ուղղությամբ տարածվում մինչև Քարախաչի լեռնանցքը։ ՀՍՍՀ տարածքն է մտնում Լեգլի գագաթից (3157 մ) սկսած։ Հրաբխային զանգված է՝ կազմված նեոգենի և չորրորդականի լավաներից (դոլերիտային բազալտներ, անդեզիտաբազալտներ, անդեզիտադացիտներ)։ Անհամաչափ լանջերով լեռնաշղթա է։ Արլ․ լանջերը երկար են, արմ–ը՝ կարճ ու զառիվեր։ Առավելագույն բարձրությունը 3196 մ է (Աչքասար լեռ)։ Արլ․ լանջերին բնորոշ են ինտենսիվ էրոզիան ու խոր հովիտները, արմ․ լանջերին՝ քարացրոնները։ Լեռնաշղթայի կատարային մասում կան բարձրադիր սարավանդներ և չորրորդական սառցապատման հետքեր։ Կլիման բարեխառն է, բարձրադիր մասերում՝ լեռնատունդրային։ Ձմռան միջին ջերմաստիճանը – 12°Cէ, նվազագույնը՝ –38°С, ամռանը՝ 10–14°С։ Տարեկան տեղումները մոտ 1000 մմ են։ Բարձրադիր գոտում մակերևութային հոսքը թույլ է, արմ․ լանջը՝ համարյա ջրազուրկ։ Աղբյուրները բխում են լեռնաշղթայի ստորոտներին, առավելապես արմ․ նախալեռներում։ Տարածված են լեռնամարգագետնային սևահողերը։ Ջ․ լ․ անտառազուրկ է, հարուստ ենթալպյան և ալպյան մարգագետիններով, որոնք օգտագործվում են որպես արոտավայր։ Ղ․ Մուրադյան

ՋԱՎԱՀԻՐԻ ՄուհամմեդՄահդի (ծն․ 1905), արաբ բանաստեղծ (Իրաք), հասարակական գործիչ։ Եղել է ուսուցիչ։ 1950-ական թթ․ ազատագրական շարժմանը մասնակցելու համար բանտարկվել է։ Ջ․ հրատարակել է «Ար–րայ ալ–ամ» («Հասարակական կարծիք») առաջադիմական թերթը։ 1955-ին տարագրվել է Սիրիա, հայրենիք է վերադարձել 1958-ի հեղափոխությունից հետո։ Հրատարակվում է 1925-ից։ Զ–ի «Արաբ ժողովրդի հերոս Ադնան ալ Մալիքի հիշատակը», «Պորտ–Սաիդ» և այլ պոեմներ հագեցած են իմպերիալիստա կան լծից արաբների ազատագրման գաղափարով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրել է Սովետական Միությանը նվիրված «Սեաստո–պոլ» և «Ստալինգրադ» պոեմները։ 1971-ին գրել է Գ․ Ա․ Նասերի կյանքին վերաբերող ծավալուն պոեմ։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950-ից)։

ՋԱՎԱՐԱ Դաուդա Կայրաբա (ծն․ 1924), Գամբիայի պետ․ գործիչ։ ժողովրդաառաջադիմական կուսակցության հիմնադիրը (1959) և առաջնորդը։ 1960–61-ին եղել է լուսավորության և սոցիալական բարեկեցության մինիստր, 1962–63-ին՝ գլխ․ մինիստր։ 1963-ից, Գամբիային լրիվ ներքին ինքնավարություն տալուց հետո՝ պրեմիեր մինիստր։ 1965-ի փետրվարից՝ անկախ Գամբիայի պրեմիեր մինիստր, 1970-ից՝ պրեզիդենտ։

ՋԱՏԱԳՈՎՈԻԹՏՈՒՆ, ապոլոգետիկա (< հուն․ dfloXoYeojiai – պաշտպանվել), պւաորիաոիկայի (հայրաբանության) բաղկացուցիչ մասը, որն ուղղված է քրիստոնեության դավանանքի հիմնավորմանն ու պաշտպանությանը։ Զեավորվել է II–III դդ․, խոշոր ներկայացուցիչներն են Հուստինոս Վկան, Արիստիդեսը, Հերոնիմոսը, Հիպոլիտոսը, Թեոփիլեսը, Ափինագորասը, Մինուկիոս Ֆելիքսը, Տերտուլիանոսը և ուր․։ Ջ․ պաշտպանում էր քրիստոնեական դավանանքը պետ․ իշխանությունների և «հեթանոս» (անտիկ) փիլիսոփաների հարձակումներից։ Վերջիններիս դեմ մղվող պայքարում Զ–յան ներկայացուցիչները հանգեցին փիլ․ ժխտման, բանականության նկատմամբ հավատի առաջնության, աշխարհը ոչնչից ստեղծված լինելու և այլ գաղափարների։ Սակայն նկատելի է անտիկ փիլիսոփայության, հատկապես, պլատոնականության ազդեցությունը։ Ջատագովները ստեղծել են քրիստոնեական աստվածաբանության հիմքերը։ Քրիստոնեությունը պետ․ կրոն ճանաչելուց հետո վերանում է հեթանոսությունից պաշտպանվելու անհրաժեշտությունը, Զ․ V դ․ դուրս է մղվում՝ իր տեղը զիջելով դավանաբանական ու աստվածաբանական խնդիրներին։

Հայաստանում ջատագովական առաջին երկերը վերագրվում են Գրիգոր Լուսավորիչին, սակայն հայկ․ հայրաբանության և Զ–յան հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն է, որի գործը շարունակել են Եզնիկ Կողբացին, Եղիշեն և ուրիշներ։ Հիմնական նպատակն էր պայքարել զանազան հեթանոսական պատկերացումների դեմ, հերքել զրադաշտականության դուալիզմը և հիմնավորել քրիստոնեական միաստվածությունը։ Այս խնդրի մյուս կողմը պարսիկների քաղ․ և կրոն, նկրտումների դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարական հիմնավորումն էր։

Հաճախ Ջ․ օգտագործվում է կանխակալ պաշտպանության և չափազանցված գովաբանության իմաստով։

Գրկ․ Сочинения древних христианских апологетов, рус․ пер․ П․ Преображенского, СПБ, 1895; Аревшатян С․ С․․ Формирование философской науки в древней Армении (V–VI вв․), Е․, 1973, с․ 34–131; Майоров Г․ Г․, Формирование средне вековой философии։ Латинская патристика, М․, 1979․ Կ․ Միրումյան

ՋԱՐԴԻՉՆԵՐ, կարծր նյութերը, գլխաովրապես միներալային հումքը, մանրող (ջարդող) մեքենաներ։ Տարբերում են խոշոր (հատիկների մեծությունը՝ 100– 300 մմ), միջին (25–100 մմ) և մանր (5–25 մմ) ջարդվածքի Ջ․։ Ըստ մանրող օրգանի ձևի ստորաբաժանվում են հինգ կարգի (նկ․ 1)։ Այտավոր Ջ․ (ստեղծվել են 1858-ին, ԱՄՆ–ում), նյութը մանրում են երկու ուղղանկյուն սալերի՝ այտերի միջև ճզմելով և տրորելով։ Այտերից մեկը սովորաբար անշարժ է, իսկ մյուսը ճոճվում է։ Կոնային Ջ–ում (ստեղծվել են 1877-ին) մանրումը տեղի է ունենում անշարժ կո-