Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիչները։ ԱՄՆ–ի ներկայացուցիչը մասնակցել է որպես դիտորդ։ ՌՄՖՍՀ պատվիրակության աշխատանքը ղեկավարել է Վ․ Ի․ Լենինը՝ որպես նախագահ, որը, սակայն, կուսակցության ԿԿ որոշմամբ չմեկնեց Զենովա․ նախագահի տեղակալն էր Գ․ Չիչերինը, որը և օժտված էր նախագահի իրավունքներով։ Անդամներն էին՝ Լ․ Կրասինը, Մ․ Լիտվինովը, Վ․ Վորովսկին, Յա․ Ռուձուտակը, Ա․ Իոֆֆեն, Խ․ Ռակովսկին, Ա․ Բեկգադյանը, Ն․ Նարիմանովը, Բ․ Մդիվանին, Ա․ Շլյապնիկովը։ Պատվիրակությունը Զ․ կ–ում ներկայացնում էր ոչ միայն ՌՍՖԱՀ–ի, այլև սովետական մյուս հանրապետությունների (Ուկրաինա, Րելոռուսիա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բուխարա, Խորեգմ), ինչպես նաև Հեռավոր Արևելքի հանրապետության շահերը։ Կապիտալիստական պետությունների ներկայացուցիչներից Ջ․ կ–ում առավել ակտիվ դեր էին խաղում Դ․ Լլոյդ Զորջը, Զ․ Քերգոնը (Մեծ Բրիտանիա), Կ․ Վիրտը, Վ․ Ռատենաուն (Գերմանիա), Լ․ Ֆակտան (Իտալիա), ժ․ Բարտուն, Կ․ Բարրերը (Ֆրանսիա)։ Զ․ կ–ի հրավիրման (Անտանտի գերագույն խորհրդի որոշմամբ) պաշտոնական նպատակն էր «Կենտրոնական և Արլ․ Եվրոպայի տնտ․ վերականգնման» միջոցառումներ մշակելը։ Բայց իմպերիալիստական պետությունները կոնֆերանսն օգտագործեցին դիվանագիտական ճնշման միջոցով սովետական կառավարությունից տնտ․ և քաղ․ զիջումներ (մասնավորապես, ընդունել ցարական և ժամանակավոր կառավարությունների բոլոր պարտքերը, օտարերկրյա կապիտալիստներին վերադարձնել ազգայնացված ձեռնարկությունները կամ հատուցել դրանց արժեքը, վերացնել արտաքին առևտրի մենաշնորհը ևն) կորզելու համար, որոնք կհանգեցնեին կապիտալիզմի վերականգնմանը Ռուսաստանում։ Սովետական պատվիրակությունը կտրականապես մերժեց այդ պահանջները և առաջ քաշեց հակապահանջներ՝ օտարերկրյա ինտերվենտների և բլոկադայի պատճառած վնասները հատուցելու վերաբերյալ (եթե Ռուսաստանի մինչպատերազմյան և պատերազմական պարտքերը կազմում էին 18,5 մլրդ ռուբլի ոսկով, ապա օտարերկրյա ինտերվենտների և բլոկադայի պատճառած վնասները կազմում էին մինչև 50 մլրդ ռուբլի ոսկով)։ Սակայն, առաջնորդվելով կապիտալիստական պետությունների հետ տնտ․ կապերը վերականգնելու ձգտմամբ, սովետական պատվիրակությունը հայտարարեց, որ սովետական Ռուսաստանը պատրաստ է ընդունել մինչպատերազմյան պարտքերն ու նախկին սեփականատերերի կոնցեսիաներ ստանալու նախապատվելի իրավունքը, պայմանով, որ սովետական պետությունը ճանաչվի դե–յուրե, նրան ցուցաբերվի ֆինանս, օգնություն, չեղյալ համարվեն ռազմ, պարտքերն ու դրանց տոկոսները։ Ջ․ կ–ում մեծ նշանակություն ունեցավ ընդհանուր զինաթափման մասին սովետական պատվիրակության առաջարկությունը։ Սակայն ինչպես այդ առաջարկությունը, այնպես և ֆինանսատնտ․ փոխադարձ պահանջների հարցերը Զ․ կ–ում չլուծվեցին։ Ֆինանսատնտ․ հարցերի քննարկումը շարունակվեց Հաագայի կոնֆերանսում (տես Հաագայի կոնֆերանս 1922)։ Զ․ կ–ում սովետական դիվանագիտությանը հաջողվեց ճեղքել իմպերիալիստական պետությունների միասնական ճակատը և պայմանագիր կնքել Գերմանիայի հետ (տես Ո՝ապասոյի պայմանագիր 1922)։

Գրկ․ Материалы Генуэзской конференции (Подготовка, отчёты заседаний, работы комиссий, дипломатическая переписка и пр․,) М․, 1922; Документы внешней политики СССР, т․ 5, М․, 1961; История дипломатии, 2 изд․, т․ 3, М․, 1965, с․ 249-304․

ՋԵՆՏԼՄԵՆ (անգլ․ gentleman < gentle – մեղմ, և man – մարդ), 1․ «ազնվազարմ մարդ, ազնվական։ 2․ Մեծ Բրիտանիայում և անգլախոս երկրներում՝ բուրժ․ հասարակության մեջ հաստատված «աշխարհիկ» վարքուբարքի կանոնները խստորեն պահպանող մարդ։ 3․ Անգլախոս երկրներում տղամարդկանց դիմելու հարգալից ձև։ Փոխաբերական իմաստով՝ լավ դաստիարակված, բարեկիրթ մարդ։

ՋԵՆՏԼՄԵՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (<անգլ․ gentlemen’s agreement), միջազգային պայմանագրի տեսակ, բանավոր համաձայնություն։ Սիջազգային իրավունքը, ինչպես գրավոր պայմանագրի, այնպես էլ Զ․ պ–ի նկատմամբ կիրառում է պակտա սունտ սերվանդան։

ՋԵՌՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐ, ջեռուցման համակարգի տաքացուցիչ սարքեր, ջեռուցվող շենքերում տաքացման համար տեղադրվող սարքեր։ Տաքացումն իրականացվում է ջեռուցման համակարգում շրջանառություն կատարող ջերմակրից ջերմությունը սենյակների օդին վւոխանցելու միջոցով։ Ջ․ ս–ի տեսակը կախված է ջեռուցման համակարգից, օրինակ, օդային ջեռուցման դեպքում տեղադրում են կալորիֆերներ և այլ օդատաքացուցիչներ։ Առավել տարածված՝ ջրային ջեռուցման և շոգեջեռուցման համակարգերում կիրառվում են ռադիատորներ, կոնվեկաորներ, հարթ և կողավոր խողովակներ ևն։ ճառագայթային ջեռուցման համակարգերում Զ․ ս–ի դեր են կատարում պատերը, առաստաղը, հատակը կամ հատուկ պատրաստված դնովի կամ կախովի պանելները։ էլեկտրական Զ․ ս–ում տաքացուցիչը մեծ էլեկտրական դիմադրությամբ հաղորդիչն է։ Ըստ պատրաստման նյութի Զ․ ս․ լինում են մետաղական (հարթ խողովակներ, ռադիատորներ, կոնվեկտորներ, կողավոր խողովակներ), ոչ մետաղական (կերամիկական և ճենապակե ռադիատորներ, կողավոր խողովակներ), սակավամետաղ (պանելային)։ Սինչև XX դ․ 50-ական թթ․ կիրառվում էին թուջե երկսյուն ռադիատորները, որոնք աստիճանաբար փոխարինվում են ավելի պակաս մետաղատար սարքերով՝ կոնվեկտորներով (պատրաստվում են 15 կամ 20 մմ տրամագծով պողպատե խողովակներից, որոնց վրա ամրացվում են հատուկ պրոֆիլով թիթեղյա կողեր)։ Տես նաև Գազային ջեռուցում։

Գրկ․ Туркин В- А-, Отопление гражданских зданий, Челябинск, 1974․ Գ․ Մելիքյան

ՋԵՌՈՒՑՎՈՂ ԳՐՈՒՆՏ, ծածկած գրունտի պարզ կառույց, մարգեր, թմբեր, սածիլանոցներ ևն, որոնք տաքացվում են կենսբ․ աաքացմամբ, գոլորշիով, տաք ջրով, էլեկտրական էներգիայով ևն։ Զ․ գ–ի համար ընտրում են գերիշխող քամիներից բնականորեն պաշտպանված հվ․ կամ հվ–արմ․ թեքությամբ և ջրաթափանց ենթահողով հողամասեր։ Բույսերը ցրտահարություններից պաշտպանելու նպատակով Ջ․ գ․ ծածկում են սինթետիկ թաղանթով, ծղոտե խսիրներով ևն։ Շահագործման սկզբում Զ․ գ–ում աճեցնում են ծաղիկ կամ վաղահաս բանջարային բույսեր, սածիլներ, ապա ջերմասեր բանջարանոցային բույսեր և ծաղիկներ։ Դրանց բերքահավաքից հետո կարելի է մշակել նաև ցրտադիմացկուն բույսեր (նույն հողակտորից ստացվում է 3 բերք)։ ՀՍՍՀ–ում, Արարատյան դաշտում Զ․ գ․ կարելի է շահագործել նոյեմբեր–մարտ ամիսներին։

ՋԵՌՈՒՑՈՒՄ, շենքերի արհեստական տաքացում՝ մարդու նորմալ ինքնազգացողությունը, տեխնոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքը, սարքավորումների, նկարների, նյութերի ու արտադրանքի պահպանումն ապահովելու համար (բնակելի շենքերում ջերմաստիճանը պետք է լինի 18°–20°С, հանդիսասրահներում՝ 16°С, վիրահատարաններում՝ 25°С, մսի, կաթի արտադրությունում՝ 5° С)։ Զ–ման համակարգից շենքին մատուցվող ջերմության քանակը (որոշվում է շենքի ջերմության կորուստների և շենքում անջատվող ջերմության քանակների տարբերությամբ) կարգավորվում է Զ–ման համակարգերի ավտոմատացմամբ և ջեռուցիչ սարքերի վրա տեղադրված կարգավորիչ ծորակներով։

Զ–ման համակարգերը լինում են կենտր․ և տեղական։ Զ–ման կենտրոնական համակարգերում ջերմությունն արտադրվում է տաքացվող շենքերում կամ նըրանցից դուրս գտնվող կաթսայատներում, ինչպես նաև ջերմաէլեկտրակենարոններում, որտեղից տաքացնող ջերմակիրը խողովակաշարերով փոխադրվում է շենքերում տեղադրված ջեռուցիչ սարքերը։ Զ–ման կենտրոնական համակարգերը ստորաբաժանվում են ըստ ջերմակրի (ջուր, օդ, շոգի) տեսակի։ Առավել մեծ տարածում է ստացել (բնակելի, հասարակական և արդ․ որոշ շենքերում) ջրային ջեռուցումը։ Լայնորեն կիրառվում է նաև (գլխավորապես հասարակական և արդ․ շենքերում) օդային ջեռուցումը, որի դեպքում Զ․ համատեղվում է օդափոխության կամ օդի կոնդիցիոնման (տես Կոնդից իոնում օդի) հետ։ Բնակելի, հասարակական և որոշ արդ․ շենքերում (որտեղ պահանջվում է օդի բարձր մաքրություն) ընդլայնվում է պանելային ջեռուցման (ջերմությունը ջեռուցվող շենք է հաղորդվում պատերում և միջնորմերում տեղադրված հարթ ջեռուցիչ պանելներով) և ճառագայթային ջեռուցման կիրառումը։ Որոշ թերությունների պատճառով ժամանակակից շինարարության մեջ շոգեջեռուցման կիրառումը զգալիորեն կրճատվել է։ Սակավահարկ շենքերում սովորաբար կիրառվում են Ջ–ման տեղական