Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դացման, հետնաբար ջերմագոյացման ինտենսիվության փոփոխությամբ։ Ցուրտ պայմաններում ջերմագոյացումն ուժեղանում է (հատկապես կմախքային մկաններում, լյարդում, երիկամներում), տաք պայմաններում՝ հակառակը։ Ֆիզիկական Զ․ իրականանում է օրգանիզմի ջերմատվությամբ, տեղի է ունենում ջերմաճառագայթման, ջերմափոխադրման և գոլորշիացման ճանապարհով։ Արտաքին միջավայրի +20°Շ–ի պայմաններում ջերմաճառագայթմամբ օրգանիզմից անջատվում է հեռացվող ջերմության մոտ 65%-ը, ջերմափոխադրմամբ՝ 15%-ը, գոլորշիացմամբ՝ 20% –ը։ Որքան միջավայրի ջերմաստիճանը բարձր է, այնքան մեծ է գոլորշի ացման նշանակությունը։ Եթե օդի ջերմաստիճանը հավասար է կամ բարձր օրգանիզմի ջերմաստիճանից, ապա ջերմատվությունը կատարվում է միայն գոլորշիացման միջոցով։ 1 ւ քրտինքի գոլորշիացումն ուղեկցվում է 580 կկալ ջերմության կորստով։ Ջ․ կառավարվում է հատուկ ջերմակարգավորիչ կենտրոնով, որը տեղադրված է միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբում։ Դրան մասնակցում են նաե գլխուղեղի մեծ կիսագնդերը և նրանց կեղեը։ Ջ–ման գործում մեծ դեր ունեն նաև որոշ ներզատիչ գեղձեր, հատկապես վահանագեղձը և մակերիկամները, որոնց արտադրած հորմոններն ազդում են հյուսվածքներում կատարվող նյութափոխանակության ինտենսիվության և բնույթի վրա։ Վ․ Գրիգորյան

ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մարմնի տաք մասերից դեպի պակաս տաք մասերը ջերմության փոխանցում, որը հանգեցնում է ջերմաստիճանների հավասարեցման։ Զ–յանը հատուկ է ջերմության փոխանցման ատոմամոլեկուլային բնույթը՝ մեծ Էներգիա ունեցող մասնիկների (մոլեկուլներ, ատոմներ, Էլեկտրոններ) Էներգիայի անմիջական հաղորդումը փոքր Էներգիայով մասնիկներին։ Իզոտրոպ միջավայրում ջերմության տարածումը ենթարկվում է Ֆուրիեի օրենքին․ q=–AgradT, որտեղ q-ն՝ ջերմային հոսքի խտության վեկտորն Է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, A-ն՝ Ջ–յան գործակիցը, որը կախված չէ ջերմաստիճանի գրադիենտից։ Ըստ մոլեկուլային–կինետիկ տեսության, Ֆուրիեի օրենքը տեղի ունի, եթե ջերմաստիճանի հարաբերական փոփոխությունը ազատ վազքի I միջին երկարության վրա անհամեմատ փոքր է մեկից։ Խորանարդային սիմետրիայից զուրկ բյուրեղներում q վեկտորը զուգահեռ չէ gradT-ին և որոշվում է զւ=-Xij առնչությամբ, որտեղ dxj ճւյ–Կ երկրորդ սեռի տենզոր է։ Միավորների միջազգային համակարգում A-ն չափվում է վտ/(մ*1Հ)-ով։ Իդեսզական գազի համար, որի մոլեկուլներն ունեն միայն համընթաց շարժման էներգիա, A-ն տրվում է A=-g-pcvvl արտահայտությամբ, որտեղ p-ն գազի խտությունն է, Cv-ն՝ միավոր զանգվածի ջերմունակությունը հաստատուն ծավալի դեպքում, v-ն՝ մոլեկուլների շարժման միջին արագությունը։ Քանի որ l~l/pt իսկ p~p (p-ն զսպի ճնշումն է), ուստի իդեալական գազի A-ն կախված չէ ճնշումից։ Բազմատոմ մոլեկուլներից կազմված գազի A-ն հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև մոլեկուլների ներքին ազատության աստիճանները։ Խիտ գազերում և հեղուկներում, որտեղ միջմոլեկուլային միջին հեռավորությունը մոլեկուլի չափերի կարգի մեծություն է, միջմոլեկուլային ուժեղ փոխազդեցության առկայությունը նպաստում է ջերմության ավելի արագ փոխանցմանը (հեղուկում այն տարածվում է ձայնի արագությամբ)։

Պինդ մարմինների Ջ–յան բնույթը, մարմնի տեսակից կախված, տարբեր է։ Մետաղներն ունեն բարձր Ջ․, որը կապված է դրանց բարձր էլեկտրահաղորդականության հետ, այսինքն՝ պայմանավորված է հիմնականում հաղորդականության էլեկտրոնների շարժմամբ և փոխազդեցությամբ։ Մետաղների A-ի ջերմաստիճանային կախումը կարելի է հետագոտել, օգտվելով Վիդեման–Ֆրանցի օրենքից․ λ/oT = const (a-ն էլեկտրահաղորդականության գործակիցն է)։ Բարձր ջերմաստիճաններում ջերմաստիճանի նվազման հետ այն սկսում է ավելի արագ աճել և շատ ցածր ջերմաստիճաններում ձգտում է օ0 հաստատուն մեծության։ Ուստի A-ն բարձր ջերմաստիճաններում հաստատուն է, իսկ ցածր ջերմաստիճաններում՝ ուղիղ համեմատական T-ին (նկ․ 1)։ Ոչ մետաղական բյուրեղներում (դիէլեկտրիկ, մաքուր կիսահաղորդիչ՝ ցածր ջերմաստիճաններում) ջերմության փոխանցումը կատարվում է ֆոտոններով։ A-ի որոշման համար կարելի է օգտվել A= 1/3 cvsl բանաձեից, որտեղ Vs-ը ֆոնոնի միջին արագությունն է, c-ն՝ ցանցային ջերմունակությունը։ Միջին և բարձր ջերմաստիճաններում 1-ը սահմանափակվում է ֆոնոն–ֆոնոն փոխազդեցությամբ և բավական բարձր ջերմաստիճաններում հակադարձ համեմատական է դառնում T-ին։ 1-ի ջերմաստիճանային կախումը Т-ի նվազման դեպքում կարելի է ներկայացնել l~exp(T*/T) տեսքով, որտեղ T^-ն յուրաքանչյուր բյուրեղի համար բնութագրական ջերմաստիճանն է։ Ցածր ջերմաստիճաններում 1-ը խիստ մեծանալով, ձգտում է մի հաստատունի, որը որոշվում է բյուրեղի չաՓերով։ Հաշվի առնելով ցանցային ջերմունակության ջերմաստիճանային կախումը, A-ի կախումը T-ից տարբեր տիրույթներում կարելի է ներկայացնել նկ․ 2-ում պատկերված կորով։

Գրկ․ Гиршфельдер Дж․, Кертисс Ч․, Берд Р․, Молекулярная теория газов и жидкостей, пер․ с англ , М , 1961; Могилевский Б․ М․, Чу дновский А- Ф-, Теплопроводность полупроводников, М․, 1972; Берман Р․, Теплопроводность твёрдых тел, пер․ с англ․, М․, 1979․ է, Ղազարյան

ՋԵՐՄԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, ջերմային տենդ, մարդու և կենդանիների սուր հիվանդություն, պայմանավորված է օրգանիզմի վրա արտաքին միջավայրի բարձրը ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ։ Մարդու Զ․ կարող է առաջանալ տաք արտադրամասերում և շոգ երկրներում բացօդյա աշխատանքի ընթացքում․ նպաստում են ջերմափոխանակության խանգարումները՝ սիրտ–անոթային, վահանագեղձի հիվանդությունների, ճարպակալման, օրգանիզմի ջրազրկման (փսխումներ, սրտխառնոց) ժամանակ։ Ջ–յան հեշտությամբ ենթարկվում են մինչե 1 տարեկան երեխաները՝ ջերմակարգավորման անկատարելիության հետեանքով։ Տարբերում են Զ–յան թեթե, միջին և ծանր ձևեր։ Թեթե Ջ–ից նկատվում է թուլություն, գլխացավ, սրտխառնոց, պուլսի հաճախացում, միջին ձևի դեպքում՝ շշմածություն, փսխումներ, ուշագնացություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39–40°С)։ Ծանր Ջ–ից առաջանում է գիտակցության կորուստ, ջղաձգություններ, շնչառությունը դառնում է մակերեսային և հաճախակի, արյան շրջանառությունը դանդաղում է, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 41– 42°С, ելքը կարող է մահացու լինել։ Առաջին օգնությունը․ հիվանդին հեռացնել շոգ միջավայրից, սառը շփումներ, սառը ըմպելիքներ (գիտակցության պահպանման պայմաններում), անհրաժեշտության դեպքում՝ սրտի մերսում, արհեստական շնչառություն, վերակենդանացման միջոցառումներ։

ՋԵՐՄԱՁՈՐ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգում, Ջերմ (Արեելյան Տիգրիս) գետի ձորահովտում։ Մակերեույթը լեռնային է, անտառապատ ու ջրառատ։ Թովմա Արծրունին Ջ–ում հիշատակում է Զռայլ (Զռղայլ, Զռել) ամուր ոերդը, որտեղ առժամանակ ապաստանել է Վարդան Մամիկոնյանը։ Ջ․ հիմնականում համապատասխանում է հետագա Շաաախ գավառին։

ՋԵՐՄԱՄԱԳՆԻԱԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, ջերմաստիճանի գրադիենտի առկայությամբ հաղորդիչների և կիսահաղորդիչների էլեկտրական ու ջերմային հատկությունների վրա մագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված երեույթների խումբ։ Մագնիսական դաշտի ազդեցության (տես Լորենցի ուժ) հետեանքով լից–քակիրների ստեղծած էլեկտրական հոսանքը և մասնիկների տեղափոխությամբ պայմանավորված ջերմության հոսքը շեղվում են սկզբնական ուղղությունից։ Ար–