Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ները պետք է հաղթահարեն էցոտենցիալ արգեւքը։ Արգելքի հաղթահարման համար անհրաժեշտ էներգիա ունեցող էլեկտրոնների թիվն աճում է մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ, և Զ․ է–ի երևույթն ավելի ինտենսիվ է դառնում։ Քվանտային տեսության համաձայն, էներգիայի բաշխումը մետաղի ներսի ազատ էլեկտրոնների միջև ունի վիճակագրական բնույթ և նկարագրվում է Ֆերմի–Դիրակի բաշխման ֆունկցիայով, որի հիման վրա կառուցված կորերը՝ էլեկտրոնների բաշխումը ըստ էներգետիկ մակարդակների, տարբեր ջերմաստիճանների դեպքում, բերված են նկ․ 1-ում։ Գծագրում dn-ը մետաղի 1 սմ³-ում պարունակվող այն Էլեկտրոնների թիվն Է, որոնց Էներգիան T բացարձակ ջերմաստիճանի դեպքում ընկած է W-ից մինչև W+dW տիրույթում, Waj-ը Ֆերմիի մակարդակն Է՝ Էլեկտրոնների ամենամեծ Էներգիան T=0 դեպքում։ Մետաղի ջերմաստիճանը բարձրացնելիս Wft-ին հավասար և դրանից փոքր Էներգիա ուն եցող Էլեկտրոնների թիվը պակասում Է, միաժամանակ որոշ թվով Էլեկտրոնների Էներգիան աճում Է՝ գերազանցելով Wi-ը։ Ընդ որում, որքան մեծ է Էներգիան, այնքան քիչ թվով Էլեկտրոններ ունեն այդպիսի Էներգիա, և որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ավելի մեծ քանակությամբ Էլեկտրոնների Էներգիան է սկսում աճեւ։ Ցածր ջերմաստիճաններում Էչեկտրոնային էմիսիա տեղի չի ունենում հիմնականում երկու պատճառով․ նախ՝ մարմնի արտաքին մակերևույթի մոտ, դուրս եկած Էլեկտրոնների վրա ազդում է իրենց ստեղծած Էլեկտրոնային ամպի և մարմնի դրական լիցքավորված մակերևույթի միջև առաջացած կրկնակի Էլեկտրական շերտի արգելակող դաշտը և, երկրորդ՝ մարմնի արտաքին մակերևույթին մոտեցած Էլեկտրոնների և բյուրեղացանցի հանգույցներում գտնվող դրական իոնների միջև առաջանում է ձգողության ուժ, որը նույնպես խանգարում է Էմիսիային։ Այդ ուժերը հաղթահարելու և մարմնի սահմաններից հեռանալու համար անհրաժեշտ է Wo լրացուցիչ Էներգիա (տես Եչքի աշխատանք), այսինքն՝ Էլեկտրոնի լրիվ Էներգիան պետք է հավասար լինի․ = Wa1+ W0, որով և որոշվում է մարմնի տաքացման անհրաժեշտ ջերմաստիճանը։ Նկ․ 1-ից երևում Է, որ մարմնի ջերմաստիճանը Tշ–ի հասցնելիս, զգալի թվով Էլեկտրոններ ձեռք են բերում ^լ–ից մեծ Էներգիա, և այդ Էլեկտրոններն էլ հենց ստեղծում են Էմիսիոն հոսանք։ 106–107 վխմ լարվածությամբ արտաքին Էլեկտրական դաշտերում Զ․ Է–ին ավելանում է թունելային էմիսիան, և այն վերածվում է ջերմաավտո էլեկտրոնային էմիսիայի։ Զ․ է–ի հոսանքի խտությունը (je) մետաղական կաթոդների համար որոշվում է Ռիչարդսոն–Դեշմանի բանաձևով․ je=AT2exp(–W0/kT), որտեղ A-ն մետաղի տեսակից և քիմ․ մաքրությունից կախված հաստատուն գործակից է, k-ն՝ Բոլցմանի հաստատունը (տես նաև Ռիչարդսոնի բանաձև)։ Նկ․ 2-ում բերված է վոլֆրամային կաթոդի (W0=4,52 էվ,tA-60 ա/սմ2․ ․ասա2) էմիսիոն տեսական բնութագիծր։

Գրկ. Добрецов Л․ Н, Гомоюнова М В-, Эмиссионная электроника, М , 1966; Фоменко В․ С․, Эмиссионные свойства материалов, Киев, 1970․ ժ․ Հովսեփյան

ՋԵՐՄԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ, ջերմատեխնիկայի ճյուղ, զբաղվում է ջերմությունը մեխանիկական և էլեկտրական էներգիաների փոխակերպեք ու հարցերով։ Ջերմաուժային տեղակայանքներում արտադրվում է մեխանիկական էներգիա, որն օգտագործվում է աշխատող մեքենաների (մետաղահատ հաստոցներ, ավտոմոբիլներ, կոնվեյերներ) հաղորդակներում։ էլեկտրական էներգիա ստանալու համար ջերմաուժային տեղակայանքները համալրում են էլեկտրագեներատորով (տես Գեներատոր էչեկտրական), որտեղ մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ Ջերմության հաշվին էլեկտրական էներգիա ստացվում է ջրային շոգիով աշխատող ջերմաէչեկտրակայաններում, ատոմային է չեկ տրակ այ աններում և գազատուրբինային էչեկտրակայաններում։ Այն տեղակայանքները, որտեղ ջերմության փոխակերպումը էլեկտրական էներգիայի իրականացվում է առանց էլեկտրամեխանիկական գեներատորների, կոչվում են էներգիայի ուղղակի փոխակերպման տեղակայանքներ։ Դրանց թվին են պատկանում մագնիսահիդրոդինամիկական գեներատորները, ջերմաէլեկտրական գեներատորները, ջերմաէլեկտրոնային գեներատորները։ Լ․ Ղուչոյան

ՋԵՐՄԱԻՈՆԱՅԻՆ ԷՄԻՍԻԱ, դրական կամ բացասական իոնների առաքումը շիկացած մարմիններից, իոնային էմիսիայի տեսակ։ Մետաղներում Զ․ է․ կարող է տեղի ունենալ ինչպես սեփական իոնների, այնպես էլ այն նյութերի իոնների հաշվին, որոնց ատոմներն ադսորբված են մետաղի արտաքին մակերևույթի վրա (այս դեպքում Ջ․ է․ կոչվում է նաև մակերև ու թային իոնացում)։ Բարդ նյութերի Ջ․ է–ի հիմնական օրինաչափությունները դեռևս լիովին բացահայտված չեն։ համեմատաբար լավ է ուսումնասիրված մակերևութային իոնացման հետևանքով դրական իոնների առաքման երևույթը, որը լայնորեն կիրառվում է մասպեկտրաչափական հետազոտություններում, էլեկտրառեակտիվ իոնային շարժիչներում։ Վոլֆրամից պատրաստված ջերմաէլեկտրոնային կաթոդից ցեզիումի ատոմների մակերևութային իոնացման միջոցով ստացված դրական իոններն օգտագործվում են ջերմաէլեկտրոնային փոխակերպիչներում՝ էլեկտրոնների ծավալային լիցքը չեզոքացնելու նպատակով։

Գրկ․ Зандберг Э․ Я․, Ионов Н․И․, Поверхностная ионизация, М․, 1969․ Ժ․ Հովսեփյան

ՋԵՐՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, հրահեստ և այլ փխրուն նյութերի՝ ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված ջերմային լարումներին առանց քայքայման դիմադրելու հատկություն։ Ջ․ կախված է նյութի ջերմային ընդարձակման գործակցից և ջերմահաղորդականությունից, առաձգական և այլ հատկություններից, ինչպես նաև շինվածքի ձևից ու չափերից։ Այդ կախումների վրա է հիմնված Զ–յան գործակիցների և չափանիշների հաշվարկը։ Գործնականում Ջ․ սովորաբար գնահատում են ջերմահերթափոխությունների (տաքացման և սառեցման ցիկլերի) թվով, որոնց ենթարկվում է նմուշը (շինվածքը) մինչև ճաքերի գոյացումը, մասնակի կամ լրիվ քայքայումը, կամ էլ ջերմաստիճանային գրադիենտով, երբ առաջանում են ճաքեր։

ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, շենքերում, անոթներում, խողովակաշարերում և այլ օբյեկտներում ջերմաստիճանը տրված մակարդակի վրա ավտոմատ պահպանող սարք։ Գծային Զ–ի տվիչը հիմնված է զգայուն տարրի երկարության չափման վրա, որը կախված է ջերմաստիճանից (տես Դիչատոմետր)։ Տվիչից ազդանշանը տրվում է տաքացնող ագենտի մատուցումը կարգավորող գործադիր մեխանիզմին։ Սառնարաններում և չորացման պահարաններում կիրառվող Զ–ներում տվիչը երկմետաղական թիթեղը կամ պարույրն է։ Միջավայրում ջերմաստիճանի փոփոխման դեպքում թիթեղը ծռվում է և փակում գործադիր մեխանիզմի էլեկտրական շղթայի կոնտակտները։ Պարզագույն ծավալային Զ․ սնդիկային կոնտակտային ջերմաչափն է, որտեղ նախապես տրված ջերմաստիճանին հասնելու դեպքում սնդիկը փակում է գործադիր մեխանիզմի էլեկտրական շղթան։ Կիրառվում են նաև մանոմետրական տվիչով ծավալային Զ–ներ (տես Մանոմետր)։ Տվիչից ազդանշանը տրվում է կարգավորիչին (մեխանիկական, էլեկտրական կամ պնև– մատիկ)։ Զերմաէլեկտրական Զ–ները՝ ջերմառեզիստորների և ջերմազույգերի տեսքով տվիչներով, սովորաբար աշխատում են չափիչ կամրջակների և պոտենցիոմետրերի հետ համատեղ։ Զ–ները մտնում են ավտոմատ կարգավորման համակարգերի կազմի մեջ։ Տես Ավտոմատ կառավարում։

ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, օրգանիզմի ջերմաստիճանի հարաբերական կայունությունը (անկախ արտաքին միջավայրի ջերմաստիճանի տատանումներից) ապահովող մեխանիզմների ընդհանրություն։ Բնորոշ է կայուն ջերմաստիճան ունեցող (տաքարյուն) կենդանիներին և մարդուն։ Փոփոխական ջերմաստիճան ունեցող (սառնարյուն) կենդանիները զուրկ են այդ մեխանիզմներից և նրանց մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է միջավայրի ջերմաստիճանի տատանումներից։ Ջ․ կատարվում է քիմ․ և ֆիզիկական ջերմակարգավորիչ պրոցեսների շնորհիվ։ Քիմիական Զ․ իրականանում է օրգանիզմի տարբեր հյուսվածքներում օքսի–