շարժման միջին կինետիկ էներգիան հավասար է լինում 3/2 к Т (k-ն Բոլցմանի հաստատունն է, T-ն՝ մարմնի ջերմաստիճանը)։ Ընդհանուր դեպքում Զ․ որոշվում է իբրն մարմնի էներգիայի ածանցյալ՝ ըստ էնտրոպիայի։ Այդպիսի Զ․ միշտ դրական է, քանի որ կինետիկ էներգիան դրական է, և կոչվում է բացարձակ Զ․ կամ Զ․ ըստ թերմոդինամիկական ջերմաստիճանային ցուցնակի։ Միավորների միջազգային համակարգում բացարձակ Զ–ի միավորը կեչվինն է։ Զ–ի չափման մեթոդների մասին տես Ջերմաչափություն և Ջերմաչափ հոդվածներում։ Ւ–փստ որոշակի Զ–ով բնութագրվում է միայն մարմինների հավասարակշիռ վիճակը։ Սակայն կան համակարգեր, որոնց վիճակը կարելի է մոտավորապես բնութագրել մի քանի, միմյանցից տարբեր Ջ–ներով։ Օրինակ, թեթև (էլեկտրոններ) և ծանր (իոններ) լիցքավորված մասնիկներից բաղկացած պլազմայում, մասնիկների բախման դեպքում, էներգիան էլեկտրոններից էլեկտրոններին և իոններից իոններին արագ է փոխանցվում, իսկ էլեկտրոններից իոններին և հակառակը՝ դանդաղ։ Գոյություն ունեն պլազմայի այնպիսի վիճակներ, որոնց դեպքում էլեկտրոնների և իոնների համակարգերն առանձին–առանձին մոտ են հավասարակշռությանը և դրանց համար կարելի է մուծել միմյանց չհամընկնող (էլեկտրոնների) և (իոնների) Զ–ներ։
Այն մարմիններում, որոնց մասնիկներն ունեն մագնիսական մոմենտ, էներգիան սովորաբար դանդաղ է փոխանցվում ազատության համընթաց աստիճաններից մագնիսական աստիճաններինկապված մագնիսական մոմենտի ուղղության փոփոխության հնարավորության հետ։ Այդ պատճառով կան այնպիսի վիճակներ, որոնց դեպքում մագնիսական մոմենտների համակարգը բնութագրվում է մի Զ–ով, որը չի համընկնում մասնիկների համընթաց շարժմանը համապատասխանող կինետիկ Զ–ին։ Մագնիսական Ջ․ որոշում է ներքին էներգիայի մագնիսական մասը և կարող է լինել թե՝ դրական, թե՝ բացասական։ Բացասական ջերմաստիճանը բացասական մեծություն է, որն ունի Զ–ի չափայնություն և բնութագրում է ատոմների, իոնների, մոլեկուլների էներգիայի մակարդակների բնակեցվածության շրջվածության (ինվերսիայի) աստիճանը։ Ջ–ների հավասարեցման պրոցեսում էներգիան բարձր Ջ–ով մասնիկներից (ազատության աստիճաններից) փոխանցվում է ցածր Ջ–ով մասնիկներին (ազատության աստիճաններին), եթե դրանք երկուսն էլ կամ դրական են, կամ բացասական, իսկ եթե այդ Ջ–ներից մեկը դրական է, մյուսը՝ բացասական, ապա ջերմության փոխանցումը տեղի է ունենում հակառակ ուղղությամբ։ Այս իմաստով բացասական Ջ․ «բարձր» է ցանկացած դրական Զ–ից։ Զ․ հասկացությունը կիրառում են նաև անհավասարակշիռ համակարգերի բնութագրման համար։ Տես նաև Ջերմաստիճան աստղաֆիզիկայում։
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ աստղաֆիզիկայում, երկնային մարմինների և, ընդհանրապես, միջավայրի ջերմային վիճակը և ճառագայթումը բնորոշող մեծություն։ Երկնային մարմինների Զ․ որոշվում է դրանց ճառագայթումն ուսումնասիրելու միջոցով։ Ենթադրվում է, որ միջավայրը գտնվում է թերմոդինամիկական հավասարակշռության մեջ, որի համար կիրառելի են բացարձակ սե մարմնի ճառագայթման օրենքները։ Քանի որ երկնային օբյեկտներում (աստղեր, միգամածություններ ևն) գոյություն ունեցող պայմանները խիստ տարբեր են թերմոդինամիկական հավասարակշռությունից, ապա տարբեր մեթոդներով Զ–ի որոշման արդյունքները կարող են զգալի չափով տարբերվել։ Աստղաֆիզիկայում օգտագործվում են Զ–ների հետևյալ տեսակները։ էֆեկտիվ Զ․, այնպիսի բացարձակ սև մարմնի Զ․, որի յուրաքանչյուր 1 սմ² ամբողջ սպեկտրում ճառագայթում է տվյալ մարմնի 1 սմ2-ից ճառագայթած էներգիայի հոսքին հավասար էներգիա։ Պայծառային Զ․ բնորոշվում է նույն ձևով, երբ հոսքը վերաբերում է սպեկտրում տվյալ ալիքի երկարությանը։ Այս Զ․ հաճախ օգտագործվում է ռադիոաստղագիտությունում։ Գոլ նային Զ․ վերաբերում է այն դեպքին, երբ բացարձակ սև մարմնի և տվյալ մարմնի սպեկտրների միևնույն հատվածներում էներգիաների հարաբերական բաշխումներն համընկնում են։ Կինետիկ Զ․ համեմատական է մեկ մասնիկի միջին կինետիկ էներգիային, մասնավոր դեպքում, երբ մասնիկներն էլեկտրոններ կամ իոններ են, Զ․ կոչվում է էլեկտրոնային կամ իոնային։ Գրգռման Զ․ պարամետր է, որը բնութագրում է ատոմների բաշխումն ըստ գրգռման վիճակների (էլեկտրոնային էներգետիկական մակարդակների «բնակվածություն»)։ Իոնացման Զ․՝ նյութի իոնացման աստիճանը բնութագրող պարամետր է, որը որոշվում է ըստ սպեկտրային գծերի հարաբերական ինտենսիվության։ Երկնային մարմինների Ջ–ների որոշման եղանակները կիրառվում են ըստ տվյալ միջավայրի ֆիզիկական հատկությունների։ Այդ պատճառով աստղերի և, օրինակ, նոսր գազային միգամածությունների Զ–ների որոշման եղանակները տարբեր են։ Ա․ Քալթղյան
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ՄԱՐՄՆԻ, բԺշկության մեջ, մարդու և կենդանիների օրգանիզմի ջերմային վիճակի ցուցանիշ, որը տարբեր օրգանների և հյուսվածքների ջերմարտադրության, դրանց ու արտաքին միջավայրի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է։ Մարդու և տաքարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը պահպանվում է ջերմակարգավորման հատուկ մեխանիզմներով և տատանվում է 36–39°Շ–ի սահմաններում։ Մարդկանց մարմնի ջերմաստիճանը մաշկի այն հատվածներում, որոնք բաց են և շփվում են օդի հեա (դեմք, ձեռքեր, ականջներ), ավելի ցածր է։ Օրվա ընթացքում լինում են ջերմաստիճանային ֆիզիոլոգիական տատանումներ, մարդու համար վաղ առավոտի և երեկոյի միջև տատանումը 0,5–1,0°Cէ։ Ներքին օրգանների, մկանների և մաշկի միջև ջերմաստիճանային տարբերությունը կարող է լինել 5–10°С, որը դժվարացնում է միջին ջերմաստիճանի որոշումը՝ ամբողջ օրգանիզմի ջերմային վիճակը պարզելոլ համար։ Սովորաբար չավւում են անութային շրջանի, ուղիղ աղիքի, բերանի խոռոչի, ականջի արտաքին անցուղոլ ջերմաստիճանը, որը միևնույն արժեքն ունի։ Բնականոն պայմաններում մարդու անութային ծալքում ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 36–37°C–ի սահմաններում։ Սառնարյուն կենդանիների ջերմաստիճանն անկայուն է, քիչ է տարբերվում շրջապատի ջերմաստիճանից։ Զ․ մ–ի բարձրացումը (հիպերթերմիա) կամ իջեցումը (հիպոթերմիա) մի քանի աստիճանով, պատճառ է դառնում կենսագործունեության պրոցեսների խանգարման և կարող է հանգեցնել ցրտահարության կամ ջերմահարության, երբեմն՝ նույնիսկ մահվան։ Տես նաև Տենդ։
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ, միջավայրում ջերմաստիճանի բաշխման պարբերական փոփոխություններ, որոնք կապված են միջավայր հասնող ջերմության հոսքերի խտության պարբերական տատանումների, այսինքն՝ ջերմության աղբյուրների փոփոխականության հետ։ Տարածվելիս Ջ․ ա․ արագ մարում են․ դրանց բնորոշ է զգալի դիսպերսիան, այսինքն՝ արագության կախումը հաճախականությունից։ Սովորաբար Զ․ ա–ի մարման գործակիցը մոտավորապես հավասար է 2ո/ճ–ւ (X-ն ալիքի երկարությունն է)։ Հաստատուն լայնական կտրվածք ունեցող ջերմամեկուսացած ձողի երկայնքով տարածվող հարթ մեներանգ Զ․ ա–ի դեպքում X-ն տատանումների պարբերության (т) և ջերմաստիճանահաղորդական ու թյան գործակցի (х) հետ կապված է Х=21/ яхт առնչությամբ, իսկ ալիքի կատարների տեղափոխության արագությունը որոշվում է у=4яхЛ = |/ 4ях/т առնչությամբ։ Այսպիսով, որքան Փոքր է տատանումների պարբերությունը (ալիքի երկարությունը), այնքան Զ․ ա․ արագ են տարածվում և շուտ էլ մարում։ Հարթ Զ․ ա–ի թափանցման խորությունը (այն հեռավորությունը, որի դեպքում ջերմաստիճանի տատանումները փոքրանում են e^2,7 անգամ) հավասար է ճ/2ր= յ/хт/я-ի, այսինքն՝ որքան փոքր է պարբերությունը, այնքան փոքր է թափանցման խորությունը։ Օրինակ, ջերմաստիճանի օրական տատանումների թափանցման խորությունը հողում 20 անգամ փոքր է սեզոնային տատանումների թափանցման խորությունից։ Տեխնիկայում Զ․ ա․ հաշվի են առնվում շենքերի պատերի, ներքին այրման շարժիչների բլոկների, վառարանների ներքին պաշտպանական երեսապատվածքի ջերմահաղորդականության հաշվարկները կատարելիս ևն։ Ֆիզիկայում Զ․ ա–ի ուսումնասիրումը նյութերի ջերմաստիճանահաղորդականության, ջերմունակության և ջերմային այլ բնութագրերի որոշման մեթոդներից է․ այն հատկապես հարմար է ցածր ջերմաստիճաններում մաքուր նյութերի բնութագրերը չափելու համար։