Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մակերևույթի միջով կոչվում է շերմափոխանցում։

ՋԵՐՄԱՓՈՒԱՆՑՈՒՄ, շերմափոխանակության պրոցես՝ պինդ մարմնով բաժանված երկու ջերմակիրների միջև։ Ընդհանուր դեպքում Զ–ման պրոցեսը կատարվում է ջերմափոխանակության իրար հաջորդող երեք ձևերով, օրինակ, ռադիացիոն–կոնվեկտիվ ջերմափոխանակություն տաք ջերմակրից (հեղուկից) պատին, ջերմահաղորդականություն պատով և ռադի ացիոն–կոնվեկտիվ ջերմափոխանակություն պատից սառը ջերմակրին (հեղուկին)։ Զ–ման պրոցեսի ինտենսիվությունը բնութագրվում է ջերմափոխանցման գործակցով, որը թվապես հավասար է պատի միավոր մակերեսով միավոր ժամանակամիջոցում տաք ջերմակրից սառին անցնող ջերմության քանակով, երբ ջերմակիրների միջև ջերմաստիճանային տարբերությունը մեկ աստիճան է։ Զ–ման գործակցի հակադարձ մեծությունը կոչվում է Զ–ման լրիվ ջերմային դիմադրություն։

ՋԵՐՄԱՔԱՐՇ, չոկոմոաիվի տեսակ, որում առաջնային շարժիչը ներքին այրման շարժիչն է։ Հիմնական տարրերն են․ շարժիչը, ուժային փոխանցումը, անձնակազմի հատվածամասը, օժանդակ սարքավորումը։ Շարժիչներից էներգիան էլեկտրական, հիդրոմեխանիկական և մեխանիկական փոխանցմամբ հաղորդվում է անձնակազմի հատվածամասի անվազույգերին (նկ․)։ Զ–երում տեղակայվում են երկտակտ և քառատակտ շարժիչներ։ Լինում են մարդատար և ապրանքատար։ Զ–ի նախատիպերն են ավտոդրեզինան և մոտորաքարշը (600 ձ․ ու–ից պակաս հզորությամբ)։ ՍՍՀՄ–ում առաջին Զ․ ստեղծվել է 1924-ին։ Տարածված են գլխավորապես էլեկտրական փոխանցմամբ Զ–երը (էլեկտրական Զ–եր)։ Հզորությունը 300-ից (մանևրային) մինչև 4000 կվա է, օ․ գ․ գ–ն՝ մոտ 30%, արագությունը՝ 120–160 կմ/ժ և ավելի։

ՋԵՐՄԱՖԻԿԱՑՈՒՄ, կենտրոնացված ջերմամատակարարոներ հիմնված ջերւհսէչեկարակենւռրոններում էլեկտրական և ջերմային էներգիաների համակցված արտադրության վրա։ Զ–ման ցիկլով էլեկտրաէներգիայի արտադրության թերմոդինամիկական արդյունավետությունը որպես կանոն, պայմանավորված է դեպի շրջապատող միջավայր ջերմության կորստի բացառմամբ, որն անխուսափելի է կոնդենսացիոն ցիկլով (տես Կոնդենսացիոն Էլեկարակայան) էլեկտրաէներգիայի արտադրության դեպքում։ Դրա շնորհիվ էապես (40–50% –ով) նվազում է էլեկտրաէներգիայի արտադրման համար վառելիքի տեսակարար (1 կվա–ժ–ի հաշվով) ծախսը։ էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրության հաշվին ստացվում է պայմանական վառեփքի զգալի տնտեսում։ Զ–ման զարգացմամբ ՍՍՀՄ–ն առաջատար տեղ է գրավում աշխարհում։

ՋԵՐՄԻ (Germi) Պիետրո (1914–1974), իտալացի դերասան, կինոռեժիսոր։ Սովորել է Հռոմի փորձարարական կինոկենտրոնում։ Նեոռեաւիզմի սկզբնավորողներից։ Առաջին ֆիլմերից են՝ «Վկան» (1946) և «Մոլորյալ երիտասարդություն» (1947)։ Զ–ի ստեղծագործությանը բնորոշ են սոցիալական թեման, վավերականությունը։ Հասարակական մեծ հնչողություն են ունեցել «Հանուն օրենքի» (1949, սովետական էկրանում՝ «Միցիլիայի երկնքի տակ») և «Հույսի ճանապարհ» (1950) ֆիլմերը։ Նեոռեալիզմի ավանդույթները զարգացրել է «Մեքենավար» (1956) և «Թուլակամ տղամարդը» (1958) կինոնկարներում (կատարել է նաև հերոսների դերերը)։ 1960-ական թթ․ անցել է իր համար նոր՝ սոցիալական և ռեալիստական երգիծական կատակերգության ժանրին՝ «Ամուսնալուծություն իտալական ձևով» (1961), «Գայթակղվածն ու լքվածը» (1964), «Տիկնայք և պարոնայք» (1965), «Բարոյազուրկը» (1966)։ 1969-ին ստեղծել է ուրախ, ժող․ ոգով տոգորված «Մերաֆինո» կատակերգությունը (Օսկե մրցանակ Մոսկվայի միջազգային VI կինոփառատոնում, 1969)։

ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ, դեղանյութեր, որոնք օժտված են մարմնի բարձր ջերմաստիճանն իջեցնող (տես Ջերմաստիճան մարմնի), ցավազրկող և հակաբորբոքային ազդեցությամբ։ Զ․ դ–ի շարքին են դասվում սալիցիլաթթվի (նատրիումի սալիցիլատ, ացետիլսալիցիլաթթու, սալիցիլամիդ, մեթիլսալիցիլատ), պիրազոլոնի (անտիպիրին, ամիդոպիրին, անալգին, բուտադիոն), անիլինի (ֆենացետին, պարացետամոլ) ածանցյալները։ Դեղաբանական ակտիվությունն ուժեղացնելու նպատակով հաճախ Զ․ դ․ զուգորդում են միմյանց կամ կոֆեինի հետ։ Առավել հաճախ կիրառվում են հետևյալ զուգորդումները, անալգին + ամիդոպիրին + կոֆեին, ասկոֆեն + ացետիլսալիցիլաթթու + ֆենացետին + կոֆեին, ցիտրամոն + ացետիլսալիցիլաթթու + ֆենացետին + կոֆեին + կակաո + կիտրոնաթթու + շաքար, պիրաֆեն (ամիդոպիրին + ֆենացետին)։ Հունգարիայում արտադրվում է համակցված պատրաստուկ՝ ռեոպիրին (բուտադիոն + ամիդոպիրին), Բուլղարիայում՝ պիրանալ (ամիդոպիրին +անալգին), սեդալգին (կողեին + կոֆեին + ֆենացետին + ացետիլասալիցիլաթթու + ֆենոբարբիտալ)։

Այդ պատրաստուկներն օրգանիզմի ջերմակարգավորման կենտրոնների վրա ազդում են ընտրողաբար, մաշկի անոթների լայնացման, քրտնագեղձերի գերարտադրության, շնչառության հաճախացման շնորհիվ ինտենսիվացնում են ջերմատվությունը։ Զ․ դ–ի ցավը հանգստացնող ազդեցությունը դեռևս լրիվ չի բացահայտված։ Ենթադրում են, որ դրանք ներգործում են գլխուղեղի ցավազգաց կենտրոն-