Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների վրա։ Հակաբորբոքային հատկությունը պայմանավորված է հիպոֆիզի խթանմամբ և ադրենոկորտիկոտրոպ հորմոնի գերարտադրությամբ։ Զ․ դ․ օգտագործում են գլխացավերի, նյարդացավերի, մկանացավերի, հոդացավերի, որպես հակաբորբոքային՝ հոդային ռևմատիզմի, ոչ ռևմատիկ հոդաբորբերի, արտաքիրտային թոքամզաբորբի և այլ հիվանդությունների դեպքում։ Ջ․ դ–ի երկարատև օգտագործումից կարող են առաջանալ բարդություններ․ սալիցիլաթթվի ածանցյալներից՝ սրտխառնոց, փսխում, աղմուկ ականջներում, գրգռվածություն, երբեմն՝ ստամոքսի լորձաթաղանթի խոցոտում։ Պիրազոլոնի ածանցյալները կարող են ընկճել լեյկոպոեզը և առաջացնել ագրանուլոցիտոզ ևն։ Վերոհիշյալ բարդությունները որպես կանոն վերանում են պատրաստուկի օգտագործումը դադարեցնելուց։

ՋԵՐՄԻՍԹՈՆ (Germiston), քաղաք Տարավ–Աֆրիկյան Հանրապետությունում, Տրանսվաալ նահանգում։ 214,4 հզ․ բն․ (1978)։ Երկաթուղային և օդային տրանսպորտի կարևորագույն հանգույց է։ Կա ոսկու զտման գործարան, քիմ․, մետաղամշակման, ապակու, կարի, սննդի արդյունաբերություն, տեխ․ կոլեջ։

ՋԵՐՄՈԼՈՐՏ, թերմոսֆերա, մթնոլորտի ուղղաձիգ շերտավորման նախավերջին ոլորտը։ Տարածվում է 80–95-ից մինչև 800 կմ բարձրությունները։ Զ–ում ըստ բարձրության ջերմաստիճանն անընդհատ աճում և հասնում է մոտ 2000 K։ Զ–ում գազերը Արեգակի ուլտրամանուշակագույն և տիեզերական ճառագայթման ազդեցության տակ իոնացվում են, որի պատճառով այն անվանում են նաև իոնո– սֆերա։

Զ–ում ազոտի ու թթվածնի մոլեկուլների, ինչպես նաև թթվածնի ատոմների գերակշռությամբ և դրանց ոչ մեծ քանակությամբ ինֆրակարմիր ճառագայթման ու ջերմության բավարար արտահոսքի բացակայությամբ է բացատրվում Զ–ի, առանձնապես նրա վերին շերտերի բարձր ջերմաստիճանը։ Զ–ում նկատվում են բևեոափայփ երևույթներ, որոնք արդյունք են խիստ իոնացած գազերի լուսարձակման։

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, բանջարային բույսեր, որոնց աճեցնում են ջերմոցներում վաղ բերք, ինչպես նաև սերմեր ստանալու համար։ Զ․ կ–ի աճեցմամբ հնարավորություն է ստեղծվում ամբողջ տարին թարմ բանջարեղեն մատակարարել բնակչությանը։ Զ․ կ–ից են վարունգը, լոլիկը, ծաղկակաղամբը, տաքդեղը, սմբուկը, կանաչ լոբին, ամսաբողկը, կանաչեղենը (համեմ, սամիթ, ռեհան, կորթին, կոտեմ), սպանախը, գագարը, պեկինյան կաղամբը, դդմիկը։ Գործնականում հայտնի են Զ․ կ–ի աճեցման տարբեր մեթոդներ՝ ցանք սերմերով, սածիլում, հետագա աճեցում մինչև հասունացումը (կանաչ սոխ, ծաղկակաղամբ)։ Սեզոնի ընթացքում ջերմոցներում կարելի է ստանալ տարբեր Զ․ կ–ի մի քանի բերք։ Զ․ կ–ի խնամքը՝ լուսավորության, ջերմության, օդի ու հողի խոնավության անհրաժեշտ պայմանների ապահովում, սնուցում, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Բերքը հավաքում են տեխ․ և սերմնային հասունացմանը համապատասխան։ Ե. Աթաբեկյան

ՋԵՐՄՈՑՆԵՐ, կուլտիվացիոն կառույցներ՝ բանջարային բույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր աճեցնելու համար։ Տարածված են հս․ լայնության 40°-ից բարձր գտնվող երկրներում։ Ըստ կառուցվածքային առանձնահատկության բաժանվում են միաթեք և երկթեք տեսակների, որոնք էլ լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս՝ մշտական և փոխադրովի: Զ–ում բույսերի տաքացումը իրագործվում է արևային, կենսբ․ (կենսավառելանյութով՝ թարմ գոմաղբ, տնային թափոններ) և տեխ․ ջեռուցմամբ (շոգիով, ջրով, էլեկտրականությամբ)։ Օրվա ցուրտ եղանակին Զ․ ծածկում են ապակեպատ շրջանակներով կամ լուսաթափանց սինթետիկ թաղանթներով։ Ըստ շահագործումն սկսելու ժամկետների Զ․ բաժանում են վաղ, միջին և ուշ․ տիպերի։

Միաթեք գետնափոր Զ․, որը տարածված է նաև ՀՍՍՀ–ում, բաղկացած է փոսորակից (պեղանից), դրա եզրին տեղադրած արկղից (տախտակե, ցեմենտբետոնե կամ քարե, 25 սմ բարձրությամբ) և շրջանակից (լայնությունը 106 սմ, երկարությունը՝ 160 սմ)։ ՀՍՍՀ–ում Զ․ կան Արարատյան դաշտի բանջարաբուծական տնտեսություններում, որտեղ տաքացումը արևային (80%) և կենսբ․ (20%) է։ Վերջինում փետրվար ամսից սկսած մշակում են վաղահաս կաղամբի և ծաղկակաղամբի, ավելի քիչ՝ վարունգի, լոլիկի սածիլներ։ Արևային տաքացման Զ–ում մարտ ամսից սկսած մշակում են լոլիկի, տաքդեղի, սմբուկի, վարունգի, ձմերուկի սածիլներ։

Միաթեք վերգետնյա Զ․ տարածված են հս․ շրջաններում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ գրունտային ջրերը բարձր են։ Երկթեք Զ․ քիչ են տարածված՝ շրջանակների ոչ ամուր միացման պատճառով։

Զ–ի տեղադրման համար հողամասը հարթեցնում են, նշագծում փոսորակները և միջփոսորակային անցումաշավիղները։ Զ․ դասավորում են քառակուսի հողամասերում, յուրաքանչյուր հողամասում՝ 30 փոսորակ (կամ 600 շրջանակ)։ Քառակուսի հողամասի ընդհանուր երկարությունը 72, լայնությունը 21,2 մ է (հավասար է 20 շրջանականոց Զ–ի երկարությանը՝ 1․06 X 20=21,2 մ)։ Եզրային ճանապարհները, ջերմոցային հողի պահպանման համար պետք է ունենան 10 մ լայնություն, իսկ կենսավառելանյութի համար՝ 15 մ։ Քառակուսի հողամասերի միջև ճանապարհների լայնությունը 5 մ է։ Այս սխեմայով 1 հա տարածության վրա տեղադրվում է 2500 շրջանակ։ Սածիլները և ջերմոցային բույսերը աճեցնում են տարբեր հողախառնուրդներում, որը լցվում է տաքացվող սարքերի կամ կենսավառելանյութի վրա։ Ե. Աթաբեկյան,

ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ, աշխատանքի այն քանակը, որը համարժեք է ջերմափոխանակության պրոցեսում հաղորդված ջերմության քանակի մեկ միավորին (կաւորիաներ կամ կիլոկալորիաներ)։ Զ․ մ․ հ․ հասկացության ծագումը պայմանավորված է եղել նրանով, որ պատմականորեն մեխանիկական աշխատանքն ու ջերմության քանակը չափել են տարբեր միավորներով։ Մեխանիկական աշխատանքի ու ջերմության համարժեքության հաստատումից (Յու․ Ռ․ Մայեր, 1842) հետո կատարվել են Զ․ մ․ հ–ի մանրակրկիտ չափումներ (Զ․ Ջոոդ, 1843–78, շվեդ գիտնական է․ էդմունդ, 1865, ամերիկացի ֆիզիկոս Գ․ Ռոուլանդ, 1879 և ուրիշներ)։ Չափումների արդյունքները ցույց են տվել, որ 1 կկա~426,9 կԳմ։ Միավորների միջազգային համակարգում Զ․ մ․ հ․ հասկացությունից օգտվելու անհրաժեշտություն չկա, որովհետև այդ համակարգում թե՝ աշխատանքի, թե՝ ջերմության քանակի չափման համար գործածվում է մեկ միավոր՝ ջոոդը։ 1 ջ=0,239 կաւ= 0,102 կԳմ։

ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, ջերմության քանակ, ջերմափոխանակության ժամանակ (համակարգի անփոփոխ արտաքին պարամետրերի դեպքում) համակարգի ստացած կամ հաղորդած էներգիայի քանակը։ Զերմության քանակը, աշխատանքի հետ միասին, համակարգի ներքին Էներգիայի (Ս) փոփոխության չափն է։ Ջերմափոխանակության ժամանակ համակարգի ներքին էներգիան փոխվում է համակարգի մոլեկուլների և շրջապատող մարմինների մոլեկուլների ուղղակի փոխազդեցության (բախումների) հետևանքով։ Ի տարբերություն Ս–ի, որը վիճակի պարամետրերի միարժեք ֆունկցիա է, Զ–յան քանակը, լինելով ֆիզիկական պրոցեսում Ս–ի լրիվ փոփոխության բաղադրիչներից միայն մեկը, չի կարող ներկայացվել վիճակի պարամետրերի որևէ ֆունկցիայի արժեքների տարբերության տեսքով։ Հետևաբար, մարմնի վիճակի տարրական փոփոխությանը համապատասխանող Զ–յան տարրական քանակը ընդհանուր դեպքում չի կարող լինել վիճակի պարամետրերի որևէ ֆունկցիայի դիֆերենցիալ։ Համակարգին հաղորդվող Զ–յան Q քանակը, ինչպես և A աշխատանքը, կախված է այն բանից, թե ինչ եղանակով է համակարգը սկզբնական վիճակից անցնում վերջնականի։

Շրջելի պրոցեսների դեպքում, թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի համաձայն, Զ–յան տարրական քանակը՝ 6Q=TdS, որտեղ T-ն համակարգի բացարձակ ջերմաստիճանն է, dS-ը՝ Էնտրոպիայի փոփոխությունը։ Այսպիսով, համակարգին Ջ․ հաղորդելը համարժեք է էնտրոպիայի որոշակի քանակ հաղորդելուն։ Համակարգից Զ–յան անջատումը համարժեք է էնտրոպիայի նվազմանը։ Ոչ շրջելի պրոցեսներում (տես Շրջեչի և ոչ շրջեչի պրոցեսներ), ընդհանուր դեպքում, 6Q^ ^TdS։

ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԳՈՅԱՑՄԱՆ, ջերմություն առաջացման, որոշակի ելանյութերից տվյալ նյութի առաջացման ռեակցիայի ջերմային էֆեկտը։ Տարբերում են տվյալ նյութի Զ․ գ․ ազատ ատոմներից և պարզ նյութերից։ Առանձին դեպքերում օգտագործում են հատուկ տերմիններ ջերմություն սոլվատացման՝ նյութի և լուծիչի փոխազդեցու–