թյան հետևանքով իոնների (մոլեկուլների) շուրջը սոլվատային շերտի առաջացման ջերմությունն է, ջերմություն բյուրեղացման՝ ատոմներից, մոլեկուլներից, իոններից բյուրեղի գոյացման ջերմությունն է ևն։ Նյութի քայքայման (նախկին ելանյութերի առաջացմամբ) ռեակցիայի ջերմային էֆեկտը թվապես հավասար է նրա Ջ․ գ․ և ունի հակառակ նշանը։ Ջ․ գ․ սովորաբար բերվում են ստանդարտ վիճակում գտնվող նյութերի համար։ Ջ․ գ․ որոշում են անմիջական չափումով (կաւորաչափություն) կամ հաշվում են նյութի առաջացման ռեակցիայի հավասարակշռության հաստատունի» ջերմաստիճանային կախման տվյալների, այդ նյութի մասնակցությամբ ընթացող ռեակցիայի ջերմային էֆեկտի, ռեակցիային մասնակցող նյութերի գիբսի էներգիայի և էնթրոպիայի, տարբեր ջերմաստիճաններում գալվանական էլեմենտի էլշու–ի արժեքներից և այլ եղանակներով։ Ջ․ գ․ արժեքները վստահելիորեն որոշված են մոտ 5000 նյութի համար, որոնց օգնությամբ կարելի է հաշվել տասնյակ հազարավոր ռեակցիաների ջերմային էֆեկտները, գնահատել քիմ․ միացությունների կայունությունը և լուծել բազմաթիվ այլ կիրառական խնդիրներ։
Նկարում` Ջերմուկ, առողջարանային գոտի Նկարում` Ջերմուկ․ լճակը և ըմպելասրահը (1966, ճարտ․ Գ․ Թամանյան) Նկարում` Ջերմուկի 1 առողջարանի բուժական մասնաշենքերից Նկարում` Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահը Նկարում` «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի լցման արտադրամասում
ՋԵՐՄՈՒԿ, քաղաք ՀՍՍՀ Ազիգբեկովի շրջանում։ 1961-ից՝ շրջանային, 1967-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք։ Վարչատերիտորիալ կարգով Ջ–ի քաղսովետին է ենթարկվում Կեչուտ գյուղը։ Հեռավորությունը Երևանից 173 կմ է, Երևան–Բաքու երկաթուղու Երասխ կայարանից՝ 108 կմ։ Գտնվում է Արփա գետի վերին հոսանքի շրջանում, 2070 մ բարձրությամբ լավային սարավանդի վրա։ Քաղաքի միջով հոսում է Արփա գետը։ Կլիման տիպիկ լեռնային է՝ զով ամառներով, երկարատև ձյունառատ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –9°C է, նվազագույնը՝ –35°C, հուլիսինը՝ 18°C, առավելագույնը՝ 32°C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48% , արևափայլքի տևողությունը՝ 2340 ժ։
Ջ–ի բնակիչները հայեր են։ Բնակվում են նաև ռուսներ ու ադրբեջանցիներ։ Անվանումը կապված է քաղաքի հանքային տաք աղբյուրների (ջերմուկների) հետ։ Ջ–ի տեղում եղած հայկ․ հին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը տվել է Ստեփանոս Օրբելյանը։ Սովետական ժամանակաշրջանում սկսվեց Զ–ի զարգացումը։ Քաղաքում կան մի շարք արդ․ ձեռնարկություններ, որոնցից առաջնեկն ու ամենախոշորը «Ջերմուկ» հանքային ջրի գործարանն է։ Գործում են հացի, կաթնամթերքների գործարաններ, քարհանքեր, կենցաղսպասարկման կոմբինատ, կապի բաժանմունք։ Կա 3 միջնակարգ դպրոց, պատկերասրահ, արվեստի դպրոց, կինոթատրոն, 3 ակումբային հիմնարկ։ Ջ․ Երևանի հետ կապված է ավտոմոբիլային և օդային տրանսպորտով։ Ջ–ի տարածքում է Ջերմուկի ջրվեժը։ Ջ․ բալնեոլոգիական, ըմպելային, բարձրլեռնային կլիմայական առողջարան է։ Հիմնադրվել է 1935-ին։ Առողջարանի, հանքային աղբյուրների և առողջարանային բուժման գիտական հիմնավորման գործում մեծ դեր են խաղացել Լ․ Հովհաննիսյանը, Ա․ Մելիք–Ադամյանը, Ա․ Հակոբյանը, Գ․ Աղաջանյանը և ուրիշներ։ Ջ–ի բուժական հիմնական գործոններն են՝ կլիման և հանքային ջրերը։ Վերջիններիս հետազոտությամբ առաջինը զբաղվել է Գ․ Վոսկոբոյնիկովը (1830), համակարգված հետազոտություններն սկսվել են 1925-ից (Կ․ Ն․ Պաֆենհոլց), իսկ հորատման և շահագործման աշխատանքները՝ 1938-ից (Ա․ Պ․ Դեմյոխին)։ 1982-ի տվյալներով գործում է 7 հանքաղբյուր՝ 3-ը աջափնյա սարահարթում, 4-ը՝ Արփայի ձորում, 17 մ/վրկ մշտական ջրապաշարներով։ Հանքային ջրերը ածխաթթվային, հիդրոկարբոնատ - սուլֆատ–քլորիդային, նատրիում–կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում՝ հետևյալ քիմ․ բաղադրությամբ․
°C
Ջ–ի ջրերը քիմ․ կազմով նման են Ժելեգնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին։ Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժական սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը։ Ջ–ում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբեր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր), լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով (շաքարային հիվանդություն, միզաթթվային դիաթեզ) տառապողները։ 1982-ի տվյալներով Ջ–ում գործում են ՀԱՄխ–ի 3 առողջարան (705 տեղով), կենտրոնական ու կուրորտային պոլիկլինիկաներ, Հայկ․ ՍՍՀ առողջապահության մինիստրության 2 առողջարան՝ 364 տեղով, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ–ի մասնաճյուղը՝ 25 մահճակալով։ Գործում է նաև հանքային ջրի ըմպելասրահ՝ 7 ըմպելատեղով։
Ջ–ի առաջին գլխ․ հատակագիծը կազմվել է 1945-ին (ճարտ․Պ․Մսրյան), 1952-ին՝ երկրորդը (ճարտ․ Փ․ Մանուկյան), վերամշակվել Է՝ 1960–62-ին, որով և սկսվել է Ջ–ի կառուցապատման նոր փուլը։ Արփայի կիրճի վրա կառուցված մեծ կամուրջը (1975) հնարավորություն Էտվել բնակելի շինարարությունը կենտրոնացնել ձորի ձախափնյակում (երկու միկրոշրջաններ 6 և 9 հզ․ բնակչի համար, Կեչուտ գյուղի նոր թաղամասը)։ Առողջավայրի կառուցապատման մեջ ակտիվ դեր են կատարում № 1 առողջարանը (1962, ճարտ․ Է․ Տիգրանյան), № 2 առողջարանը (1963), ըմպելասրահը (1966) և լողարանների շենքը (1969, երեքն էլ ճարտ․ Գ․ Թամանյան), Հայկ․ ՍՍՀ առողջապահության մինիստրության ընդունարանը (1952, ճարտ․ Մ․ Գրիգորյան) և նրա IV վարչության առողջարանը, հյուրանոցները (առաջինը՝ ճարտ․ Հ․ Հակոբյան, նորը՝ Զ․ Բախշինյան), 1980-ական թթ․ կառույցներից՝ Հայկ․